Հեզբոլլահի գլխավոր քարտուղարն ընդունել է Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարին
https://parstoday.ir/hy/news/west_asia-i235852
Հեզբոլլահի գլխավոր քարտուղար շեյխ Նայիմ Կասեմն ընդունել է Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիին և նրան ուղեկցող պատվիրակությանը։
(last modified 2025-08-14T14:38:25+00:00 )
Օգոստոս 14, 2025 18:08 Asia/Tehran
  • Հեզբոլլահի գլխավոր քարտուղարն ընդունել է Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարին

Հեզբոլլահի գլխավոր քարտուղար շեյխ Նայիմ Կասեմն ընդունել է Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիին և նրան ուղեկցող պատվիրակությանը։

Այս մասին հայտնում է լիբանանյան Elnashra պարբերականը՝ վկայակոչելով «Հեզբոլլահի» մամուլի ծառայությանը։

Հեզբոլլահի գլխավոր քարտուղարը կրկին իր երախտագիտությունն է հայտնել Իրանի Իսլամական Հանրապետությանը Լիբանանին շարունակական աջակցության համար՝ ընդգծելով Լիբանանի և Իրանի ժողովուրդների միջև առկա եղբայրական հարաբերությունները։

Ավելի վաղ Իրանի Իսլամական Հանրապետության Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին Բերյութում հանդիպել էր Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունի և խորհրդարանի նախագահ Նաբիհ Բերիի հետ։Հանդիպումների ընթացքում կողմերն ընդգծել են իրենց երկրների ներքին գործերին չմիջամտելու կարևորությունը և պատրաստակամություն են հայտնել համագործակցել տարբեր ոլորտներում։