Բաղայի. Պաղեստինում Սիոնիստական ռեժիմի ցեղասպանությունը նման է Ճապոնիայի վրա միջուկային հարձակմանը
https://parstoday.ir/hy/news/iran-i235874-Բաղայի._Պաղեստինում_Սիոնիստական_ռեժիմի_ցեղասպանությունը_նման_է_Ճապոնիայի_վրա_միջուկային_հարձակմանը
ԻԻՀ ԱԳՆ խոսնակն X-ում գրել է․ «ՄԱԿ-ի մարդու իրավունքների զեկուցողները Պաղեստինում Սիոնիստական ռեժիմի ցեղասպանությունը նմանեցրել են Ճապոնիայի վրա միջուկային հարձակմանը»։
(last modified 2025-08-15T07:38:27+00:00 )
Օգոստոս 15, 2025 11:08 Asia/Tehran
  • Բաղայի.  Պաղեստինում Սիոնիստական ռեժիմի ցեղասպանությունը  նման է Ճապոնիայի վրա միջուկային հարձակմանը

ԻԻՀ ԱԳՆ խոսնակն X-ում գրել է․ «ՄԱԿ-ի մարդու իրավունքների զեկուցողները Պաղեստինում Սիոնիստական ռեժիմի ցեղասպանությունը նմանեցրել են Ճապոնիայի վրա միջուկային հարձակմանը»։

Mehr  գործակալության փոխանցմամբ՝ Էսմայիլ Բաղաին գրել է․ « Հիրոսիմայի և Նագասակիի ատոմային ռմբակոծության 80-ամյակի կապակցությամբ ՄԱԿ-ի մարդու իրավունքների զեկուցողները խորը մտահոգություն են հայտնել Պաղեստինում Սիոնիստական ռեժիմի ցեղասպանության վերաբերյալ և այն նմանեցրել Ճապոնիայի վրա միջուկային հարձակմանը»։

Մարդու իրավունքների զեկուցողները զգուշացրել են. «Իսրայելի վարած ցեղասպանական  քաղաքականությունը մտահոգիչ է, քանի որ Սիոնիստական ռեժիմը Մերձավոր Արևելքում միջուկային զենք ունեցող միակ ռեժիմն է և սպառնում է տարածաշրջանային կայունությանը իր հարևանների մեծ մասի, այդ թվում՝ Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակումներով...»: