«Ֆաթահ» գերձայնային հրթիռներն Իրանի ռազմական տեխնոլոգիաների զարգացման խորհրդանիշն են
https://parstoday.ir/hy/news/iran-i235870-Ֆաթահ_գերձայնային_հրթիռներն_Իրանի_ռազմական_տեխնոլոգիաների_զարգացման_խորհրդանիշն_են
Գերձայնային հրթիռների կառուցման ոլորտում համաշխարհային մրցակցության սրվելու ֆոնին, Իրանը նույնպես մտել է այս ասպարեզ՝ իր հրթիռային հնարավորությունները հասցնելով նոր մակարդակի։
(last modified 2025-09-18T16:00:40+00:00 )
Օգոստոս 15, 2025 10:56 Asia/Tehran
  • «Ֆաթահ» գերձայնային հրթիռներն Իրանի ռազմական տեխնոլոգիաների զարգացման խորհրդանիշն են

Գերձայնային հրթիռների կառուցման ոլորտում համաշխարհային մրցակցության սրվելու ֆոնին, Իրանը նույնպես մտել է այս ասպարեզ՝ իր հրթիռային հնարավորությունները հասցնելով նոր մակարդակի։

Գերձայնային հրթիռները շարժվում են ձայնի արագությունից հինգ անգամ բարձր  արագությամբ, և այդ արագության ու մանևրելու ունակության շնորհիվ համարյա անորսալի են։

 Pars Today-ի փոխանցմամբ՝ Իրանը, զարգացնելով առաջադեմ ռազմական տեխնոլոգիաներ, վերջերս ներկայացրել է այս ոլորտում իր կարևոր նվաճումը՝ «Ֆաթահ» գերձայնային հրթիռը։
 

«Ֆաթահ» գերձայնային հրթիռներն Իրանի ռազմական տեխնոլոգիաների զարգացման խորհրդանիշն են

Հրթիռն ունի 400 կմ  հեռահարություն և 13 Մախ  (ժամում 16,000 կիլոմետր) արագություն։

«Ֆաթահ» գերձայնային  հրթիռները, որպես Իրանի ՊՆ ան հետազոտական և զարգացման նախագծերի մաս, ունեն հատուկ հնարավորություններ, ինչպիսիք են բարձր արագությունը, նշանառության ճշգրտությունը և թշնամու հրթիռային պաշտպանության համակարգերը շրջանցելու կարողությունը։

«Ֆաթահ» գերձայնային հրթիռներն Իրանի ռազմական տեխնոլոգիաների զարգացման խորհրդանիշն են

Այս հրթիռները սովորաբար օգտագործում են առաջադեմ վառելիք և հագեցած են շատ ճշգրիտ թռիչքի կառավարման տեխնոլոգիաներով, որոնք թույլ են տալիս փոխել   թռիչքի ուղղությունը: Այս առանձնահատկությունը  թույլ չի տալիս կանխատեսել հրթիռների ուղղությունը և ոչնչացնել դրանք:


«Ֆաթահ» գերձայնային հրթիռներն Իրանի ռազմական տեխնոլոգիաների զարգացման խորհրդանիշն են

Այս հրթիռը վկայում է Իրանի վճռականության մասին՝ զարգացնելու ժամանակակից պաշտպանական համակարգերը և բարձրացնելու իր զսպման ունակությունը: Այս տեխնոլոգիաները ոչ միայն թույլ են տալիս Իրանին մարտադաշտում ունենալ գերակա դիրք, այլև ավելի մեծ կշիռ են ստեղծում երկրի համար միջազգային բանակցություններում և պաշտպանական քաղաքականության մեջ:

  «Ֆաթահ» գերձայնային հրթիռներն Իրանի պաշտպանական արդյունաբերության մեջ նշանակալի առաջընթացի օրինակ են։ Իրանը, հենվելով տեղական գիտելիքների և առաջատար համաշխարհային տեխնոլոգիաների վրա, քայլեր է ձեռնարկում ինքնաբավության և ազգային անվտանգության բարձրացման ուղղությամբ։