Չոլպոն Աթայում սկսվեց ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստը
https://parstoday.ir/hy/news/armenia-i235850
Բացելով նիստը՝ Ղրղզստանի վարչապետը հաջողություն մաղթեց նիստի աշխատանքներին։
(last modified 2025-08-14T15:57:54+00:00 )
Օգոստոս 14, 2025 18:00 Asia/Tehran
  • Չոլպոն Աթայում սկսվեց ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստը

Բացելով նիստը՝ Ղրղզստանի վարչապետը հաջողություն մաղթեց նիստի աշխատանքներին։

Ղրղզստանի Չոլպոն Աթա քաղաքում սկսվեց Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստը: Հայաստանի պատվիրակությունը գլխավորում է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Իրանի առաջին փոխնախագահ Մոհամմադ-Ռեզա Արեֆը  մասնակցելու է Եվրասիական տնտեսական միության վարչապետերի հանդիպմանը։

 Այս մասին հայտնում է IRNA–ն:  Իրանի առաջին փոխնախագահը, նախատեսվում է, որ ելույթ կունենա և հանդիպումներ կանցկացնի՝ ուղղված երկկողմ, բազմակողմ և տարածաշրջանային համագործակցության զարգացմանը:

Ղրղզստանի վարչապետ Ադիլբեկ Կասիմալիևը, բացելով հանդիպումը, հաջող աշխատանք մաղթեց մասնակիցներին:

Նա նշեց, որ նեղ ձևաչափով պատվիրակությունների ղեկավարները կքննարկեն ինտեգրացիոն գործընթացների զարգացմանը, տնտեսության աճին և բնակչության բարեկեցության բարձրացմանը վերաբերող մի շարք հարցեր:

 ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստ  կանցկացվի օգոստոսի 14-15-ը