Հարգանքի ձոն․ Աշուրային նվիրված մեղեդի՝ բխած քրիստոնյա արվեստագետի սրտից
https://parstoday.ir/hy/news/iran-i234326-Հարգանքի_ձոն_Աշուրային_նվիրված_մեղեդի_բխած_քրիստոնյա_արվեստագետի_սրտից
Մուհարրամ սուրբ ամսվա ընթացքումմ սիմֆոնիկ նվագախումբը, Լորիս Ճգնավո րյանի դիրիժորությամբ, կատարել է «Աշուրայի գիշերը» ստեղծագործությունը, ինչը ևս մեկ անգամ վկայում է Քարբալայի իրադարձությունների հետ քրիստոնյա արվեստագետի անկեղծ կապի մասին։
(last modified 2025-09-18T16:00:40+00:00 )
Հուլիս 05, 2025 09:23 Asia/Tehran

Մուհարրամ սուրբ ամսվա ընթացքումմ սիմֆոնիկ նվագախումբը, Լորիս Ճգնավո րյանի դիրիժորությամբ, կատարել է «Աշուրայի գիշերը» ստեղծագործությունը, ինչը ևս մեկ անգամ վկայում է Քարբալայի իրադարձությունների հետ քրիստոնյա արվեստագետի անկեղծ կապի մասին։

Համաշխարհային մասշտաբով հայտնի երաժիշտ և դիրիժոր իրանահայ Լորիս Ճգնավորյանի այս ստեղծագործությունը ոչ միայն  արվեստի գործ է, այլ սիրո արտահայտություն իմամ Հոսեյնի և Աբբասի նկատմամբ։ (Աբբասը մուսուլմանների համար քաջության խորհրանիշ է, քանի որ նա մինչև վերջ կանգնեց իմամ Հոսեյնի կողքին ու նահատակվեց)։

Ճգնավորյանը բազմիցս ընդգծել է, որ կյանքի դժվարին պահերին խաղաղություն է գտել՝ մտովի դիմելով Աբբասին:

«Աշուրայի սիմֆոնիան» արտացոլում է Աշուրայի հետը կապված նրա հուշերը, երբ երեխա էր ու Աբբասի սգավորներին ջուր էր բաժանում։ Ճգնավորյանը Մուհարրամի ողբերգության ռիթմերի ու ողբերգուների միջավայրից ներշնչվելով, փորձել է Աշուրայի  խորհուրդը ներկայացնել համաշխարհային երաժշտության լեզվով։

Այս ստեղծագործությունը հավատքի ու արցունքի ձայնն է։ Մեղեդի, որն անցնում է կրոնի ու ազգության սահմաններն ու մարդուն ուղեկցում դեպի պատմությունից ավելի ու ավելի վեր ճշմարտություն։