Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարի գաղտնի այցը ԱՄՆ և Իրանի վերաբերյալ խորհրդակցությունները
https://parstoday.ir/hy/news/world-i234322-Սաուդյան_Արաբիայի_պաշտպանության_նախարարի_գաղտնի_այցը_ԱՄՆ_և_Իրանի_վերաբերյալ_խորհրդակցությունները
Axios կայքը և ամերիկյան Fox News ցանցը լուսաբանել են Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարար Խալիդ բին Սալմանի ԱՄՆ կատարած գաղտնի այցը և երկրի պաշտոնյաների հետ Իրանի ու Գազայի պատերազմի վերաբերյալ խորհրդակցությունները։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 04, 2025 14:16 Asia/Tehran
  • Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարի գաղտնի այցը ԱՄՆ և Իրանի վերաբերյալ խորհրդակցությունները

Axios կայքը և ամերիկյան Fox News ցանցը լուսաբանել են Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարար Խալիդ բին Սալմանի ԱՄՆ կատարած գաղտնի այցը և երկրի պաշտոնյաների հետ Իրանի ու Գազայի պատերազմի վերաբերյալ խորհրդակցությունները։

Ըստ Tasnim գործակալության, տեղեկացված աղբյուրները Fox News-ին և Axios լրատվամիջոցներին հայտնել են, որ Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարար Խալիդ բին Սալմանը հինգշաբթի օրը Սպիտակ տանը հանդիպել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ և քննարկել Իրանի հետ առնչվող և տարածաշրջանային հարցեր։

Հանդիպումը չի սահմանափակվել միայն Թրամփով. բանակցություններին ներկա են եղել նաև Սպիտակ տան հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը և ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը։

Հանդիպման երեք հիմնական առանցքներն էին՝ Իրանի հետ լարվածության նվազեցումը, բանակցությունների սեղանին վերադառնալու փորձը և Գազայի պատերազմը դադարեցնելու բանակցությունների գործընթացի առաջխաղացումը։

Axios-ը պնդել է, որ Թրամփի հետ հանդիպումից հետո Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարը հեռախոսազրույց է ունեցել Իրանի զինված ուժերի շտաբի պետ գեներալ-մայոր Աբդուլ Ռահիմ Մուսավիի հետ, սակայն մինչ այժմ այդ լուրը չի հաստատվել սաուդյան և իրանական պաշտոնական աղբյուրների կողմից։

Axios-ը գրել է, որ Հանդիպումը տեղի է ունեցել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և Թրամփի միջև երկուշաբթի օրը նախատեսված հանդիպման նախօրեին և դիտվում է որպես Թրամփի վարչակազմի ջանքերի մի մաս՝ Սաուդյան Արաբիայի և Սիոնիստական ​​ռեժիմի միջև փոխզիջումային համաձայնության հասնելու համար։

Fox News-ը հղում անելով իր աղբյուրներին նաև հայտնել է, որ Խալիդ բին Սալմանի և Թրամփի հանդիպման ժամանակ քննարկվել են նաև Գազայի պատերազմի ավարտի և թե՛ կենդանի,և թե՛ մահացած իսրայելցի բանտարկյալների ազատ արձակմանն ուղղված ջանքերի հետ կապված հարցեր։։

Այս աղբյուրների համաձայն՝ «բոլոր ճակատներում առաջընթացն ու լավատեսությունն» ակնհայտ էր, և երկու կողմերը ընդհանուր տեսակետներ են ունեցել հարցերի մեծ մասի վերաբերյալ, նաև ասվում է, որ Սաուդյան Արաբիան Միացյալ Նահանգների հետ պաշտպանական և առևտրային համաձայնագրի վերջնականացման շեմին է։