Վերջին 7 ամսում Իրանի արտահանման ծավալը կազմել է 50 մլն տոննա
Pars Today - Նավթի համաշխարհային արդյունահանման ոլորտում Իրանի մասնաբաժնի աճը, Իրանի գյուղատնտեսական արտադրանքի արտահանման արժեքի 28% աճը, Արևմտյան Ասիայի երկրներ Իրանի արտահանման 10% աճը, Իսլամական համագործակցության կազմակերպության անդամ երկրներ Իրանի արտահանման աճը և Իրանի 108 միլիոն դոլարի արտահանումը Տաջիկստան, երկրի տնտեսական վերջին նորություններից են։
Նավթի համաշխարհային արդյունահանման ոլորտում Իրանի մասնաբաժնի աճից մինչև գյուղատնտեսական արտադրանքի արտահանման արժեքի 28 տոկոս աճ։
ԻԻՀ նավթի նախարարությունը հայտարարել է. «Իրանի հում նավթի և գազի կոնդենսատի արդյունահանումը 2024 թվականի երրորդ եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է ավելի քան ութ տոկոսով»։
Նավթ արտահանող երկրների քարտուղարության (ՕՊԵԿ) վերջին զեկույցի համաձայն, վերջին մեկ ամսում Իրանի նավթի արդյունահանումն ավելացել է օրական 21 հազար բարելով, իսկ ՕՊԵԿ անդամ երկրներից արդյունահանման ամենամեծ աճը գրանցվել է սեպտեմբերին։
Իրանի գյուղատնտեսական արտադրանքի արտահանման արժեքն աճել է 28 տոկոսվ
ԻԻՀ մաքսային ծառայությունը հայտարարել է, որ Իրանի գյուղատնտեսական արտադրանքի արտահանումը վերջին յոթ ամսում կազմել է 2,2 միլիարդ դոլար՝ անցած տարվա համեմատ գրանցելով 28 տոկոս աճ։ Ըստ այս տվյալների՝ գյուղատնտեսական մթերքներից ամենակարևոր արտահանման ապրանքներն են պիստակը՝ 614 մլն դոլարի, լոլիկը՝ 226 մլն դոլարի, ձմերուկը՝ 139 մլն դոլարի, խնձորը՝ 124 մլն դոլարի։
Արևմտյան Ասիայի երկրներ Իրանի արտահանման ծավալն աճել է 10 տոկոսով
Իրանի Առևտրի զարգացման կազմակերպության Արևմտյան Ասիայի գրասենյակի գլխավոր տնօրեն Աբդուլամիր Ռաբիհավին հայտարարել է, որ ասիական երկրներ արտահանումը վերջին 6 ամսում կազմել է 12 միլիարդ դոլար։
Նա նշել է․ «Այս ժամանակահատվածում Իրանի արտահանման ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արժեքային առումով աճել է 10 տոկոսով»։
Իսլամական համագործակցության կազմակերպության անդամ երկրներ Իրանի արտահանման ծավալն աճել է
ԻԻՀ մաքսատան տվյալներով՝ Իսլամական համագործակցության կազմակերպության անդամ երկրներ Իրանի արտահանման ծավալը վերջին 7 ամսում կազմել է 6,50 մլն տոննա։
Վերջին յոթ ամսում ԻՀԿ անդամ երկրներ է արտահանվել 20 մլրդ 364 մլն դոլար արժողությամբ 50,6 մլն տոննա ապրանք։ Այս ժամանակահատվածում ԻՀԿ անդամ երկրներ արտահանման ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կշռային առումով աճել է 15 տոկոսով, արժեքային առումով՝ 22 տոկոսով։
Վերջին 6 ամսում Իրանից Տաջիկստան արտահանման ծավալը կազմել է 108 մլն դոլար
Իրանի և Տաջիկստանի միացյալ պալատի փոխնախագահը նշել է, որ վերջին վեց ամսում Իրանից Տաջիկստան է արտահանվել 108 մլն դոլարի ապրանք։
Քազեմ Շիրդելն ասել է․ «Արտահանման 60%-ին համարժեք 80 մլն դոլարը կատարվել է Ռազավի և Հյուսիսային ու Հարավային Խորասան նահանգներից»։
Նրա խոսքով՝ Իրանի արտահանումը Տաջիկստան անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 33 տոկոսով։
Շիրդելը հավելել է․ «Իրանից Տաջիկստան արտահանվում են մեծ մասամբ վերամշակվող ապրանքներ, ներառյալ՝ տոմատի մածուկը և բոլոր տեսակի պլաստիկները, որոնք մեծ ըդնունելության են արժանանում բարձր որակի շնորհիվ»:
Իրանի Խուզեստան նահանգից Իրաք արտահանման ծավալն աճել է 130 տոկոսով
Իրանի Խուզեստան նահանգի մաքսատան պատասխանատու Բեհրուզ Ղարաբեգին ասել է. «Իրաք արտահանումը, որպես նահանգի առևտրային թիրախային շուկաներից մեկը, վերջին յոթ ամսում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, արժեքային առումով աճել է 130%-ով»։
Նշելով, որ կշռի առումով արտահանման ծավալն այս ժամանակահատվածում աճել է 38%-ով, նա հավելել է. «Վերջին յոթ ամիսների ընթացքում Իրաք է ուղարկվել մեկ միլիարդ 473 միլիոն 436 հազար դոլարի հինգ միլիոն 531 հազար տոննա ապրանք»։