Մամուլի տեսություն 07.07.2021
Առնվազն 150 մարդ է սպանվել ԱՄՆ-ի Անկախության օրվա տոնակատարությունների ժամանակ տեղի ունեցած հրաձգության հետևանքով:
Քեյհան օրաթերթ
Արյունով լոգանք ԱՄՆ-ում՝ 3 օրում տեղի ունեցած 400 հրաձգությունների հետևանքով սպանվել է 150 մարդ
ԱՄՆ-ի Անկախության օրվա տոնակատարությունները, որ նշվեցին անցած շաբաթ հանգստյան օրերին, վերածվեցին արյունով լոգանքի խլելով առնվազն 150 հոգու կյանքԼ
ԱՄՆ-ում զինված սպանությունները շարունակվում են անդադար: Հրաձգություն տարածված երևույթ է դարձել այս երկրի բնակչության շրջանում և Բայդենի կառավարությունն ի վիճակի չէ դիմակայել այդ խնդրին:
ԱՄՆ-ի զինված բռնությունների վիճակագրության կենտրոնը հայտարարել է, որ ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերին տեղի ունեցած ավելի քան 400 կրակոցների արդյունքում, երկրի ողջ տարածքում սպանվել է առնվազն 150 մարդ:
Շահրվանդ օրաթերթ
Իրանը՝ բժշկական սարքավորումնրի արտադրության առանջնագծում
Վերջին մեկ-երկու տասնամյակների ընթացքում Իրանում դիալիզով հիվանդների համար դիալիզի ֆիլտր տրամադրելու խնդիրը դարձել էր այդ ոլորտում ակտիվ հասարակական կազմակերպությունների հիմնական մտահոգությունը: Ինչպես ժամանակին հայտարարեց Երիկամային հիվանդների աջակցության ասոցիացիայի ղեկավարը, եթե երիկամների հիվանդների դիալիզի ֆիլտր չապահովվի, հնարավոր է, որ այդ սարքավորումների կարիք ունեցող 14000 երիկամային հիվանդներ մահանան:
Այս հայտարարությունից հետո Կարմիր մահիկի բժշկական սարքավորումների ընկերությունը, կենտրոնանալով դիալիզի ֆիլտրերի արտադրության վրա, կատարեց յուրահատուկ ջիհադական քայլ և այս տարի, 20 տարի անց, Իրանն ինքնաբավ է այդ արտադրանքի մատակարարման հարցում: Ընկերությունն իր արտադրած դիալիզի համար անհրաժեշտ պարագաներով ապահովում է երկրի 425 դիալիզի կենտրոնների կարիքները:
Խորասան օրաթերթ
Աֆղանցիների մտահոգ հայացքը
Աֆղանստանում իրավիճակն առավել քան երբևէ կրիտիկական է: Թուրքիան Անկարայում գործող զինված խմբավորումների հրամանատարներին խնդրել է պատրաստել 2000 վարձկանների՝ Աֆղանստան տեղափոխելու համար: Ըստ Russia Today- ի, հունիսի 24-ին Թուրքիայի Հավար Կելց շրջանում հանդիպում է տեղի ունեցել Թուրքիայի հետախուզական սպաների (MIT) և Սիրիայի հետ կապված սիրիական զինված խմբերի հրամանատարների միջև` սիրիացի զինված վարձկաններին Աֆղանստան տեղափոխելու վերաբերյալ: Հանդիպման ժամանակ թուրքական հետախուզական ծառայությունըն այդ երկրի հետ կապված սիրիական զինված խմբավորումների հրամանատարներին խնդրել է պատրաստել 2000 սիրիացի վարձկանների, որպես անհրաժեշտության դեպքում նրանց տեղափոխեն Աֆղանստան:
Աղբյուրները նշում են նաև, որ զինված խմբավորումների հրամանատարները յուրաքանչյուր զինյալի համար պահանջել են 3000 ամերիկյան դոլար՝ Աֆղանստան մեկնելու և պատերազմին մասնակցելու դիմաց:
Իրան օրաթերթ
«Երկու դար» և «Չինաստանի երազանքի» իրականացում
Չինաստանի կոմունիստական կուսակցության գլխավոր քարտուղար Սի Ծինպինը հայտարարել է, որ 2012 թ. գագաթնաժողովում, որ համընկել էր իիր իշխանության գալու հետ, հայտարարել է, որ կուսակցության նպատակներից մեկը «երկու դար» ծրագիրն է:
Ըստ այդ ծրագրի, «Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հիմնադրման» դարը նշվելու է 2049 թ., և այն ժամանակ Չինաստանը դառնալու է «ուժեղ, ժողովրդավարական, քաղաքակիրթ, ներդաշնակ» սոցիալիստական երկիր: (Միևնույն ժամանակ, ըստ Bloomberg- ի, Չինաստանը, կանխատեսվածից 5 տարի առաջ, 2028թ. կդառնա առաջին տնտեսական տերությունը): Նույն գնահատման համաձայն, Չինաստանը, իր ներկայիսաճի տեմպով, 2035 շատ դոլորտներում կգերազանցի Միացյալ Նահանգների հզորությանը:
armenpress.am
Աշխարհում մեկ շաբաթում COVID-19-ով հիվանդացությունը 3 տոկոսով աճել է
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) մասնագետներն անցած շաբաթ աշխարհում արձանագրել են կորոնավիրուսով վարակման ավելի քան 2,68 միլիոն դեպք եւ գրեթե 54 հազար մահացու վախճան: Նախորդ յոթ օրվա համեմատությամբ հիվանդացությունն աճել Է 3 տոկոսով, մինչդեռ մահացությունը նվազել Է 7 տոկոսով եւ հասել անցյալ տարվա հոկտեմբերից ի վեր ամենացածր ցուցանիշին, հուլիսի 7-ին հայտնել Է ԱՀԿ-ի՝ Ժնեւի կենտրոնակայանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Վերջին երկու շաբաթվա ընթացքում նկատվում Է հիվանդության նոր դեպքերի (թվի) ոչ մեծ աճ, ընդամենն անցյալ շաբաթ արձանագրվել Է ավելի քան 2,6 միլիոն դեպք»,- ասված Է կազմակերպության շաբաթական համաճարակային տեղեկագրում:
ԱՀԿ-ի տվյալներով՝ «մեկ շաբաթում մահացել Է 54 հազարից պակաս մարդ, ինչը 7 տոկոսով քիչ Է, քան նախորդ շաբաթ, եւ իրենից ներկայացնում Է ամենացար ցուցանիշը 2020 թվականի հոկտեմբերից ի վեր»: Հունիսի 26-ից մինչեւ հուլսի 4-ն աշխարհում հայտնաբերվել Է 2 688 651 վարակված եւ արձանագրվել Է 53 958 մահացու վախճան: Հուլիսի 4-ի դրությամբ ընդամենը եղել են ախտահարման 183 198 019 դեպք եւ հիվանդների մահվան 3 971 687 դեպք: Անցած շաբաթ վարակման ամենամեծ քանակով նոր դեպքերի մասին ԱՀԿ-ին հայտնել Է Բրազիլիան (364 709): Այնուհետեւ հետեւում են Հնդկաստանը (312 250), Կոլումբիան (204 556), Ինդոնեզիան (168 780) եւ Մեծ Բրիտանիան (161 805): Հիվանդացության ամենաբարձր մակարդակն արձանագրվել Է Սեյշելյան կղզիներում (758 նոր հիվանդացած 100 հազար բնակչի հաշվով), Մոնղոլիայում (472), Կոլումբիայում (402), Նամիբիայում (367) եւ Կիպրոսում (324): Շաբաթվա ընթացքում հիվանդացությունը նվազել Է Հյուսիսային եւ Հարավային Ամերիկայում (13 տոկոսով):
Դրա հետ մեկտեղ աճ Է արձանագրվել Եվրոպայում (30 տոկոսով), Աֆրիկայում (15 տոկոսով), Արեւելյան Միջերկրականում (11 տկսով), Արեւմտա - խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում (10 տոկոսով) եւ Հարավ - արեւելյան Ասիայում (7 տոկոսով): Մահացությունն առանձնապես սաստիկ աճել Է Աֆրիկայում (23 տոկոսով): Մահացու վախճանների թվի նվազում Է նկատվել Հարավ - արեւելյան Ասիայում (12 տոկոսով) եւ Հյուսիսային եւ Հարավային Ամերիկայում (11 տոկոսով): Եվրոպայում յոթ օրում վարակվել Է ավելի քան 505 հազար մարդ եւ մահացել ավելի քան 6 հազարը: Հյուսիսային եւ Հարավային Ամերիկայում արձանագրվել են ախտահարման ավելի քան 990 հազար նոր դեպք եւ 26 հազաից ավելի մահացու վախճան:
Հարավ - արեւելյան Ասիայում բժիշկները հայտնաբերել են ավելի քան 612 հազար վարկակված, մահացել Է 11 հազարից ավելի մարդ: ԱՀԿ-ի տեղեկագրի համաձայն՝ կորոնավիրուսի՝բարձր վարակելիությամբ աչքի ընկնող «դելտա» շտամը, որը մասնագետներին հայտնի Է 2020 թվականի հոկտեմբերից Հնդկաստանում այն հայտնաբերվելուց հետո, «ինչպես սպասվում Է, արագորեն կգերազանցի մյուս տարբերակներին եւ գերակշռող կդառնա առաջիկա ամիսներին»: Եվրոպայում, կանխատեսումների համաձայն՝ օգոստոսի վերջին դելտա տարբերակը բաժին կընկնի ախտահարման նոր դեպքերի 90 տոկոսին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
armenpress.am
Սանկտ Պետերբուրգում ձերբակալվել է Էստոնիայի հյուպատոս Մարտ Լյատեն
Սանկտ Պետերբուրգում գաղտնի նյութեր ստանալուց հետո ձերբակալվել է Էստոնիայի հյուպատոս Մարտ Լյատեն: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտնել է Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայությունը:
«Սանկտ Պետերբուրգում Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը Ռուսաստանի քաղաքացուց գաղտնի բնույթի նյութեր ստանալիս ձերբակալել է էստոնացի դիվանագետ, Սանկտ Պետերբուրգում Էստոնիայի Հանրապետության գլխավոր հյուպատոս Մարտ Լյատեին», ասված է ԱԴԾ-ի հաղորդագրության մեջ:
Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայությունը հյուպատոսի գործողությունները որակել է որպես դիվանագիտական կարգավիճակի հետ անհամատեղելի և ակնհայտ թշնամական: Նշվում է, որ նրա դեմ միջոցներ են ձեռնարկվելու` համաձայն միջազգային իրավունքի: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:
armenpress.am
Ֆլորիդայում բազմահարկ շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 32-ի
Ֆլորիդայում բազմահարկ շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 32-ի: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստ»-ին, այս մասին հայտնել է Մայամի-Դեյդ շրջանի քաղաքապետ Դանիելա Լավին Կավան:
«Հաստատված զոհերի ընդհանուր թիվը հասել է 32-ի, որոնցից 26-ը ինքնությունը պարզվել է: Բացի այդ, տեղեկություններ ունենք 113 անհայտ կորածների մասին»,- ասել է նա:
Հունիսի 24-ին Սերֆսայդ քաղաքում բազմահարկ շենքը մասամբ փլուզվել էր: Տեղի իշխանությունները հայտնել են, որ ավերվել է այնտեղ գտնվող 130 բնակարանների մոտ կեսը: Որոնողական աշխատանքները շարունակվում են:
panarmenian.net
ՀՀ-ում կանցկացվի «Starmus Festival VI. 50 տարի Մարսի վրա» փառատոնը
Հայաստանում կանցկացվի «Starmus Festival VI. 50 տարի Մարսի վրա» փառատոնը` նվիրված Մարսի վրա առաջին վայրէջքի 50-ամյակին: Փառատոնը կանցկացվի 2022-ի սեպտեմբերի 5-11-ը:
«Starmus Festival VI. 50 տարի Մարսի վրա» փառատոնը, համաձայն 2020-ին ԿԳՄՍ նախարարության և Starmus Universe 2007 S.L. կազմակերպության միջև կնքված համաձայնագրի, նախատեսվում էր Հայաստանում անցկացնել 2021թ. սեպտեմբերին: Փառատոնի անցկացումը հետաձգվել է՝ պայմանավորված Covid-19 համավարակային իրավիճակով:
Փառատոնն ունի տեխնոլոգիական ուղղվածություն և միավորում է գիտությունը, կրթությունը, արվեստն ու տեխնոլոգիաները:
Ծրագրում նախատեսվում է համագումարների ու գիտաժողովների շարք, բազմաբնույթ մշակութային միջոցառումներ, որոնք գիտությունը, արվեստն ու երաժշտությունը յուրովի կներկայացնեն հանրությանը:
Միջոցառումներին կմասնակցեն տասնյակ աշխարհահռչակ գիտնականներ, ինժեներներ և տիեզերագնացներ, այդ թվում՝ Նոբելյան մրցանակակիրներ, համաշխարհային երաժշտության աստղեր, թե՛ գիտության և արվեստի ներկայացուցիչների, թե՛ լայն հանրության ընդգրկմամբ: Փառատոնը լավ հնարավորություն է՝ բարձրացնելու Հայաստանի գրավչությունը հազարավոր զբոսաշրջիկների համար և ամրապնդելու Հայաստանի դիրքը գիտության ու արվեստի համաշխարհային քարտեզի վրա:
Starmus փառատոնի տեսլականն է ստեղծել երիտասարդ սերնդի համար նոր ձևաչափեր և հնարավորություններ, ոգեշնչել նոր հմտություններ ձեռք բերելու ցանկությամբ, բարձրացնել գիտելիքի տարածման և ուսումնառության մակարդակը՝ դարձնելով այն հասանելի բոլորի համար: Փառատոնի կազմակերպումը կստեղծի նաև համագործակցության նոր հնարավորություններ արվեստի և գիտության բնագավառներում:
Փառատոնը կազմակերպվում է ՀՀ նախագահի բարձր հովանու ներքո՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հետ համագործակցությամբ:
Փառատոնն առաջին անգամ անցկացվել է Թեներիֆեի աստղաֆիզիկայի համայնքում 2011 թվականին:
panarmenian.net
Հետաքննություն․ Ալիևի զարմուհին՝ «ադրբեջանական լանդրոմատի» մասնակից
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի զարմուհին՝ հորեղբոր, Ջալալ Ալիևի դուստրը, որը հայտնի է որպես դիջեյ Միքաելա Ջավ (Իզզեթ Հանիմ Ջավադովա), մասնակից է «ադրբեջանական լանդրոմատին»՝ փողերի լվացման (2.9 մլրդ դոլար) համակարգին, որի մասին հայտնի դարձավ 2017-ին։ Նա Ադրբեջանի «առաջին ընտանիքի» այդ համակարգի հետ առնչություն ունեցող առաջին հաստատված անդամն է։
Համապատասխան հետաքննությունը հրապարակել է Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լրագրողական հետաքննությունների նախագիծը (OCCRP)։
Ջավադովան ամուսնու հետ միասին շքեղ անշարժ գույքի սեփականատեր է Լոնդոնում և Իբիցայում, որոնց արժեքը հասնում է միլիոնավոր դոլարների։ Ջավադովան նրա ամուսնական ազգանունն է, իսկ բեմական կեղծանունը նա վերցրել է իր 22-ամյա դստեր՝ Միքաելայի, պատվին։
Վերջին տարիներին նա ամուսնու, Սուլեյման Ջավադովի հետ, դարձել է Հանցավորության դեմ պայքարի ազգային գործակալության (NCA) հետաքննության օբյեկտ 13․9 մլն ֆունտ ստերլինգի (մոտ 19․6 մլն դոլար) ծագման հարցով։ Գործակալությունը կասկածում է, որ այդ միջոցները ստացվել են կոռուպցիայի և թալանի միջոցով։
Այդ միլիոնները Բրիտանիայում իրենց բանկային հաշիվներին փոխանցելու համար Ջավադովներն օգտագործել են 20 «մութ» օֆշորային ընկերություններից բաղկացած ցանցը։ Քննիչները պարզել են, որ այդ ընկերությունների մի մասը առնչություն ունի «ադրբեջանական լանդրոմատին»։
Հուլիսի 5-ին ամուսնական զույգը կարգավորել է գործը, չկանգնելով դատարանի առջև և համաձայնություն տալով Սուլեյմանի հաշիվներին պահվող այդ գումարից մոտ 4 մլն ֆեունտի կամ 5․5 մլն դոլարի բռնագանձմանը։
Բրիտանական Transparency International-ի հետ գործակցության շնորհիվ, OCCRP-ը պարզել է, որ Ջավադովան և նրա ամուսինն առնվազն 4 բնակարան ունեն Մեծ Բրիտանիայում, որից մեկը՝ Ուայթհոլ-կորտում։ 3 բնակարանը գնվել է այն տարիներին, երբ նրանք ստացել են տրանզակցիաները։
Այդ ընթացքում նրանք նաև 2 անշարժ գույք են ձեռք բերել Իբիցայում՝ իսպանական կղզում, որտեղ Ջավադովան որպես դիջեյ Միքաելա Ջավ, 2015-ին իր երեկույթներն էր կազմակերպում, որոնք կոչվում էին Mikaela & Friends։
Թեև Իզզեթ և Սուլեյման Ջավադովներն այնքան էլ հայտնի չեն Ադրբեջանում, Իզզեթի հայրը խորհրդարանի պատգամավոր է, իսկ նրա ամուսնու հայրը մինչև 2020թ․ եղել է էներգետիկայի փոխնախարար։ Հոր պաշտոնը Սուլեյման Ջավադովին «քաղաքական նշանակալի դեմքի» կարգավիճակ էր տալիս, իսկ, ըստ բրիտանական օրենքների, այդ անձինք ենթակա են լրացուցիչ ստուգման։
Մեծ Բրիտանիայում ամուսինների գումարի մի մասի բռնագանձումը ներկայացնում են որպես իրավապահ մարմինների հաղթանակ, սակայն, Ջավադովների կարողությունը չի հետաքննվել և, կարծես, առգրավման սպառնալիքի ենթակա չէ։
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ադրբեջանի իշխանությունները 2012-2014-ին Մեծ Բրիտանիայում գործող ֆիկտիվ ընկերություններն օգտագործել են եվրոպացի քաղաքական գործիչներին կաշառք տալու, փողերի լվացման և այլ շահադիտական նպատակներով, իսկ «Ռոսօբորոնէքսպորտն» «օտկատներ» է վճարել Ադրբեջանին: Այդ մասին ասվում է սեպտեմբերի 4-ին հրապարակված համատեղ հետաքննության մեջ, որը կոչվում է «Ադրբեջանական լանդրոմատը»: