Մամուլի տեսություն 08.07.2021
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i145184-Մամուլի_տեսություն_08.07.2021
Նախօրեին Իրանում կայացած արարողության ժամանակ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային ուժերը համալրվել են տարբեր ռազմավարական և ժամանակակից պաշտպանական զենքերով և սարքավորումներ:
(last modified 2026-04-22T14:27:35+00:00 )
Հուլիս 08, 2021 05:38 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 08.07.2021

Նախօրեին Իրանում կայացած արարողության ժամանակ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային ուժերը համալրվել են տարբեր ռազմավարական և ժամանակակից պաշտպանական զենքերով և սարքավորումներ:

Շահրվանդ օրաթերթ

Սեհա, Իրանի բժշկական արտադրության ոլորտի առաջատար

Երկար տարիներ կառավարությունները գիտակցել են, որ եթե ուզում են իրենց երկրները ղեկավարել  գերտերություններից անկախ, պետք է ունենան անկախ առողջապահհական համակարգ `լինի դա ախտորոշման և բժշկության, թե դեղորայքի և բուժման ապահովման գործում:

Այդ պատճառով,  այս ոլորտում սեփական կան կարողությունները բարելավելու վրա կենտրոնանանալը ամեն երկրի գերակայությունն է: Իրանը բացառություն չէ և վերջին չորս տասնամյակների ընթացքում փորձել է օգտագործել տեղական փորձագետների ուժը բազմաթիվ դեղերի արտադրության մեջ և բարձրացնել դեղագործական արդյունաբերության գիտական ​​գիտելիքները:

«Սահա» դեղագործական ընկերությունը, որը Իրանի Կարմիր մահիկի դուստր ձեռնարկությունն է, այդ դեղագործական ընկերություններից է, որ կարևոր և հիմնարար քայլեր է արել հատուկ դեղերի արտադրության  ոլորտում ՝ օգտագործելով երիտասարդ, մասնագիտացված և փորձառու կադրեր:

Իսկ վերջերս,   ընկերությանը հաջողվեց արտադրել ցավազրկող, որը 10 անգամ ավելի արդյունավետ է, քան սովորական ցավազրկողները, և շուտով շուկա դուրս կգա:

 

Շարղ օրաթերթ

Թեհրան՝ տարածաշրջանային խաղաղապահ 

Աֆղանստանի կառավարության ներկայացուցիչները և թալիբները բանակցություններ են անցկացնում Իրանում

Իրանը պաշտոնապես հյուրընկալել է միջաֆղանական երկխոսության բանակցությունները:  Նախօրեին Իրանը հյուրընկալել է Աֆղանստանի կառավարության ներկայացուցիչների, հանրապետական ​​բարձրաստիճան գործիչների և «Թալիբան» շարժման միջև անցկացվող  միջաֆղանական  երկխոսության բանակցությունները: Նիստի մեկնարկին բացման ոխսքով է հանդես եկել   Իրանի արտգործնախարարը:

 

Խորասան օրաթերթ

Արևմուտքի սպառնալիքը չեզոքացվել է

Թեհրանի միջուկային ռեակտորի համար սիլիցիումի վառելիքի սալիկ արտադրելու Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության որոշումը  վրդովեցրել է ՀԳՀԾ-ի անդամ Եվրոեռյակին ու ԱՄՆ-ին, որոնք մտահոգություն են հայտնել այդ կապակցությամբ:

Միևնույն ժամանակ, «Ռոյթերս» լրատվական գործակալությունը, հղում անելով ՄԱԳԱՏԷ-ին, հաղորդել է, որ Իրանը գործակալությանը տեղեկացրել է Թեհրանի հետազոտական ​​ռեակտորի համար 20 տոկոս հասրատցված մետաղական ուրան արտադրելու որոշման մասին:

 

Ջավան օրաթերթ

Իրանական ազգի ծառա և հզոր թշնամու դեմ

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գերագույն գլխավոր հրամանատարի ներկայությամբ ԻՀՊԿ ցամաքային ուժերիը համալրվել են ժամանակակից զենքով ու պաշտպանական տեխնիկայով:

Ըստ Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման,  չորեքշաբթի օրը, ԻՀՊԿ գերագույն գլխավոր հրամանատար  գեներալ-մայոր Հոսեյն Սալամիի, ԻՀՊԿ ցամաքային զորքերի հրամանատար, բրիգադային գեներալ Մոհամմադ Փաքփուրի և մի խումբ հրամանատարների, պաշտոնատար անձանց մասնակցությամբ, ԻՀՊԿ ցամաքային ուժերը համալրվել են ժամանակակից պաշտպանական զենքով և սարքավորումներով:

ԻՀՊԿ ցամաքային ուժերը համալրվել են նոր սերնդի կետային հրթիռներով, հակատանկային   հրթիռային համակարգերով, ճշգրիտ ղեկավարվող   հրթիռներով, հարձակողական ուղղաթիռներով, հետախուզությական, հեռահար թռիչքի հնարավորությամբ մարտական, հետախուզական և ինքնասպան անօդաչու թռչող սարքերով:

 

Էթեմադ օրաթդրթ

Ցտեսություն դուդուկի մեծ վարպետ

Անցյալ երեքշաբթի օրը յկյանքից հեռացավ անվանի հայ դուդուկահար Ջիվան Գասպարյանը:  Գասպարյանն իր գեղարվեստական ​​գործունեության ընթացքում նվաճել է բազմաթիվ մրցանակներ, այդ թվում `2006 թ.-ին Գրեմմի մրցանակը աշխարհի լավագույն ավանդական երաժշտական ​​ալբոմի համար:

 

armenpress.am

Վրաստանի վարչապետը խոսել է ԵՄ լիիրավ անդամ դառնալու իրենց ձգտման մասին

 Վրաստանն ակնկալում է դառնալ Եվրամիության լիիրավ անդամ՝ ի հեճուկս բոլոր մարտահրավերների: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին ԵՄ հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեի հետ համատեղ մամուլի ասուլիսին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարբաշվիլին:

«Ցանկանում ենք ևս մեկ անգամ հաստատել, որ մեր երկրի բնակչության բացարձակ մեծամասնությունը՝ գրեթե 80 տոկոսը, սատարում են Վրաստանի եվրաինտեգրմանը: Պարոն հանձնակատար, մեր ղեկավարության ու թիմի որոշմամբ տարիներ առաջ փոփոխություններ արվեցին սահմանադրության մեջ, և մենք հստակեցրեցինք մեր արտաքին քաղաքական կուրսը: Բոլորս եկանք այն մեկ մտքին, որ դա եվրաատլանտյան կուրսն է, որը չի վերանայվելու ու փոխվելու: Այս գործընթացում քաջ գիտակցում ենք, որ երկիրը, որը երիտասարդ ժողովրդավարություն ունի, դեռևս կանգնելու է պերմանենտ մարտահրավերների առաջ, սակայն դա մեզ չի վախեցնում, քանի որ մենք լավ գիտակցում ենք ու հավատում, որ հաջողությամբ կանցնենք այդ ուղին ու մի օր կդառնանք Եվրամիության լիիրավ անդամ»,- ասել է Վրաստանի վարչապետը:

 

 

armenpress.am

Թուրքիայի երեք նահանգներում «դելտա պլյուսով» վարակման դեպքեր են արձանագրել

  Թուրքիայում առաջին անգամ արձանագրել են կորոնավիրուսի «դելտա պլյուս» շտամով վարակման երեք դեպք, հուլիսի 6-ին հայտնել Է հանրապետության առողջապահության նախարար Ֆահրեթին Քոջան, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Դելտա պլյուս» (շտամով հիվանդության դեպքերն) արձանագրվել են երեք մարդու մոտ երեք տարբեր նահանգներում: Նահանգներց մեկն Ստամբուլն Է, Անկարայում դեպքեր չկան: Հիվանդացածները պատվաստված չեն, նրանց ընդհանուր վիճակը նորմայում Է»,- ասել Է Թուրքիայի առողջապահության նախարարության ղեկավարը:

Քոջայի խոսքով հանրապետությունում նաեւ դիտվում Է «դելտա» շտամով վարակման դեպքերի անշեղ աճ»: «Նահանգների թիվը, որտեղ արձանագրվել են այդ շտամով հիվանդության դեպքեր, հասել Է 30-ի»,- հավելել Է նա:

Կորոնավիրուսը Թուրքիայում առաջին անգամ հայտնաբերվել Է անցյալ տարվա մարտի 10-ին տեղացի բնակչի մոտ, որը վերադարձել Էր Եվրոպայից:

Երկրում ախտահարվածների ընդհանուր թիվն այս պահին գերազանցել Է 5,440 միլիոնը, մահացել Է 49 874 մարդ, ապաքինվել՝ 5,310 միլիոն հիվանդ: Թուրքիան հունվարի 14-ին ձեռնամուխ Է եղել կորոնավիրուսի դեմ բնակչության զանգվածային պատվաստման ռուսական «Սպուտինկ V», Sinovac Biotech-ի արտադրության չինական CoronaVac, ինչպես նաեւ Pfizer եւ BioNTech ընկերությունների պատվաստանյութերի միջոցով:

Թուրքիայի առողջապահության նախարարության տվյալներով՝ ներկայումս հանրապետությունում կորոնավիրուսի դեմ պատվաստվել Է ավելի քան 53 միլիոն մարդ, նրանցից պատվաստանյութի առաջին բաղադրիչն ստացել Է 36 միլիոնը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

 

armenpress.am

Թուրքիայի ՀՆԱ-ին կորոնավիրուսի հասցրած վնասը 2020-ին կարող է կազմել 93 մլրդ դոլար

Կորոնավիրուսի համավարակի՝ 2020 թ. ընթացքում Թուրքիայի ՀՆԱ-ին հասցրած ընդհանուր վնասը կարող է կազմել 93 մլրդ ԱՄՆ դոլար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «Московский комсомолец» պարբերականը՝ հղում անելով ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի զեկույցին:

Զեկույցվում նշված է, որ միջազգային զբոսաշրջությունը կազմում է Թուրքիայի ՀՆԱ-ի 5 տոկոսը, իսկ 2020 թվականին Թուրքիա այցելած զբոսաշրջիկների թիվը կրճատվել է 69 տոկոսով:

«Տուրիզմի պահանջարկի անկումը երկրում գնահատվում է 33 մլրդ դոլար, ինչը հանգեցնում է կորուստների սերտորեն կապված այնպիսի բնագավառներում, ինչպիսիք են սնունդը, խմիչքը, մանրածախ առևտուրը, կապը և տրանսպորտը, ինչը կրճատում է Թուրքիայի արտադրությունը 93 մլրդ դոլարով: Իսկ դա մոտ 3 անգամ գերազանցում է համավարակի հասցրած սկզբնական վնասը», - նշված է զեկույցում:

 

panarmenian.net

ՊՆ․ ՀՀ ԶՈւ-ն չի գնդակոծել Տավուշի սահմանագոտու ադրբեջանական դիրքերը

 ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքել է հերթական ադրբեջանական ապատեղեկատվությունը՝ նշելով, որ ՀՀ զինված ուժերը հրադադարի պահպանման ռեժիմը չեն խախտել։

«Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական անգամ ապատեղեկատվություն է տարածում, հաղորդելով, թե հուլիսի 7-ին, ժամը 13:40-ի սահմաններում, հայկական ԶՈւ ստորաբաժանումները գնդակոծել են Տավուշի մարզի հայ-ադրբեջանական սահմանագոտու ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերը»,-ասվում է ՊՆ հայտարարության մեջ։

ՊՆ-ն նշել է, որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։

«Հայկական ստորաբաժանումները, անհրաժեշտության դեպքում, իրականցնում են միայն հակառակորդին հակազդելու գործողություններ»,-ասվում է ՊՆ հաղորդագրության մեջ։

 

panarmenian.net

Կոպիրկին․ ՀՀ և Ադրբեջանի սահմանին ռուս սահմանապահների տեղակայման շուրջ առարկայական քննարկումներ են տարվում

 Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ռուս սահմանապահների տեղակայման վերաբերյալ առարկայական քննարկումներ են ընթանում։ Այս մասին ասել է ՀՀ–ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը:

«Գիտեք, որ ռուս սահմանապահներն արդեն Սյունիքում են: Հայ-ադրբեջանական սահմանի որոշ հատվածներում արդեն տեղակայված են ռուս սահմանապահներ, որոնք օգնում են իրավիճակի կայունացմանը», - ասել է Կոպիրկինը:

Նրա խոսքով՝ շատ կարևոր է այնպես անել, որ տեղի բնակիչները հնարավորինս հարմարավետ զգան իրենց նոր ու անսովոր պայմաններում, գրում է Sputnik Արմենիան։

Սահմանի երկայնքով, այդ թվում ՝ Գեղարքունիքում, սահմանապահների տեղակայման վերաբերյալ Կոպիրկինը նշել է, որ քննարկվում է ռուսական ներկայության ընդլայնման հարցը։

«Այդ հարցի շուրջ ընթանում են առարկայական քննարկումներ և խորհրդակցություններ՝ ներառյալ գործնական առումով: Կարծում եմ, որ ամեն ինչ որոշվելու է Հայաստանի անվտանգության շահերից ելնելով, սահմանին կայունության ապահովման և եռակողմ պայմանավորվածությունների կատարման տեսակետից»,- ասել է դիվանագետը։

 

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն իր հերթին ասել է, որ ռուս սահմանապահների որոշ ներկայացուցիչներ մարզում ֆիքսում են որոշակի վայրեր, որպեսզի տեղակայվեն՝ օրերի հարց է,գրում է «Փաստինֆոն»։

Սանոսյանը տեղեկացրել է, որ պատերազմից հետո արոտավայրերի և խոտհարքերի հետ կապված որոշակի խնդիրներ են առաջացել։

«Կան տարածքներ, որտեղ որոշակի դժվարություններ կա դրանք օգտագործելու՝ հատկապես մայիսի 13-ից հետո։ Կան վայրեր, երբ մեր բնակիչները պետք է խոտը հավաքելու պրոցեսով զբաղվեն, բանակային կորպուստը լրացուցիչ ուժեր է դնում, որպեսզի բնակիչներն ավելի ապահով զգան և կարողանան հավաքելու պրոցեսն անել»,- ասել է նա։

Մարզպետը հույս ունի, որ երրորդ կողմի ներկայության պարագայում բնակիչները կկարողանան ավելի հանգիստ աշխատել։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ադրբեջանը փոխհրաձգություն է հրահրել և հայկական կողմից 2 վիրավոր կա։ Այդ մասին հայտնել էր ԶՈւ գլխավոր շտաբի վարչական ապարատի տեղեկատվական բաժնի պետ, գնդապետ Սամվել Ասատրյանը՝ խոսելով 1 վիրավորի մասին։ Իսկ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը տեղեկացրել էր, որ հայկական կողմը 2 վիրավոր ունի։