Մամուլի տեսություն 10.07.2021
Global Research կայքը գրել է, որ չնայած ամերիկյան Pfizer պատվաստանյութով պատվաստվելուն, հազարավոր սիոնիստներ վարակվել են կորոնավիրուսով:
Խորասան օարթերթ
Աֆղանստանի ճակատագրական օրերը
Իրանի արևելյան հարևան Աֆղանստանը այս օրերին ճակատագրական օրեր է անցկացնում և այժմ թալիբները ողջ հզորությամբ փորձում են շուրջ 20 տարի անց կրկին իրենց հսկողության տակ առնել Աֆղանստանը: Ինչպես հաղորդվում է, մի քանի քայլ է մնացել, որպեսզի նրանք հասնեն երկրի երկրորդ մեծ քաղաք համարվող Կանդահար և բռնազավթեն այն: Թալիբների այս տեղաշարժերն իրականացվում են այն դեպքում, երբ ամերիկացիները հավաքել են իրենց ճամպրուկները և ինչպես ասել է Բայդենը «արտասանել են հրաժեշտի գազելը»: Միևնույն ժամանակ, ամերիկացիների հանկարծակի մեկնումը և Աֆղանստանում հավասարումների հանկարծակի փոփոխությունը այնքան էլ դուր չի եկել ռուսներին և նրանք թալիբներին նախազգուշացրել են, որ իրենց դաշնակից Տաջիկստանի սահմանները վտանգվելու դեպքում, կանցնեն գործի:
Քեյհան օրաթերթ
Հազարավոր իսրայելացիներ,Pfizer պատվաստանյութ ընդունելուց հետո, վարակվել են կորոնավիրուսով
Global Research կայքը գրել է, որ չնայած ամերիկյան Pfizer պատվաստանյութի ընդունմանը, հազարավոր սիոնիստներ վարակվել են կորոնավիրուսով:
Սիոնիստական ռեժիմը մտել է կորոնավիրուսի տարածման նոր փուլ: Օկուպացված տարածքներում կորոնավիրուսի մուտացված շտամը տարածվում է այն դեպքում, երբ ավելի ավղ Թել Ավիվը բարձրացրել էր զանգվածային պատվաստման հարցը:
Global Research-ը գրել է.«Իսրայելի կառավարությունը վերջերս հաստատել է, որ կորոնավիրուսով վարակվածների 50 տոկոսը ստացել է պատվաստանյութի առաջին ու երկրորդ դեղաչափը»:
Կայքը հավելում է.«Այն պատվաստանյութը, որ Իսրայելում մահացության ու վարակների պատճառ է դարձել, Իսրայելու ներկայացվել է որպես միակ ելքը»:
Աֆթաբե Յազդ օրաթերթ
Կարևոր օր Իրանի յազդեցիների համար
Հուլիսի 9-ը կարևոր ու մեծ օր է Յազդ քաղաքի ու նրա բնակիչների համար: Այս օրը Յազդ քաղաքի անունը գրանցվեց աշխարհի համաշխարհային ժառանգության ցուցակում և ներկայացվեց որպես մարդկային ընդհանուր ժառանգություն: Յազդի անունը համաշխարհային ժառանգության տիրույթում փայլեցրել են ոչ միայն ճարտարապետությունը, պատմական կառույցն ու կավե ու հողե կառուցվածքը, այլ նաև այն շունչն ու ոգին, որ մարմնավորում է անապատի դիմացկուն բնակիչների վարք ու բարքը և նրանց ապրելակերպի շքեղությունը:
Ջավան օրաթերթ
Արևմուտքը հյատարարել է ՀԳՀԾ-ի կործանման պատճառը
ՀԳՀԾ-ի վերականգնման բանակցություններում ԱՄՆ-ի խոստմնադրժությունը և բոլոր պատժամիջոցների վերացման հարցում Իրանի առաջ քաշած պայմաններին հակադրվելը, որոշ ժամանակ է ինչ դանդաղեցրել է Վիեննայի բանակցությունների ընթացքը: Վաշինգտոնը հայտարարում է, որ ներկա իրավիճակի շարունակումը ՀԳՀԾ-ի վերականգնումը անհրարին կդարձնի և հենց այս պատրվակով էլ գնդակը նետել է Իրանի խաղադաշտ: Նշելով որ Վիեննայում անցկացվելիք ՀԳՀԾ-ի վերականգնման բանակցությունների հաջորդ փուլի թվականը դեռևս հայտնի չէ, ԱՄՆ-ն հայտարարել է, որ բանակցություններին վերադառնալու համար սպասում է Թեհրանի պատասխանին:
armenpress.am
ՊՆ-ն հերքում է հայկական կողմից ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակելու մասին տեղեկատվությունը
ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարությունը, ըստ որի՝ հուլիսի 9-ի երեկոյան ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Գեղարքունիքի սահմանագոտու ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։
«Տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը. հայկական կողմը կրակ չի բացել և, ինչպես արդեն նշել ենք, անհրաժեշտության դեպքում իրականացնում է միայն հակառակորդին հակազդելու գործողություններ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հայտնում են ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
armenpress.am
Ճապոնիայում մտադիր են գործարկել թռչող ավտոմեքենաների կոմերցիոն ծրագիր
Ճապոնիայի ամենախոշոր ավիափոխադրող ընկերությունը՝ Japan Airlines, պլանավորում է մինչև 2025 թվականը սկսել թռչող ավտոմեքենաների կոմերցիոն օգտագործումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
Առաջին փուլում ծրագրվում է թողարկել ուղևորներին օդանավակայանից դեպի Միէ պրեֆեկտուրա տեղափոխման ծառայությունը:
Երկրում երկրորդ ամենամեծ ավիափոխադրող All Nippon Airways կորպորացիան ևս ուսումնասիրում է մինչև 2025 թվականը նման ծառայություն ստեղծելու հնարավորությունը:
armenpress.am
Նշանակել ընտրության 2-րդ փուլ, կամ ապահովել մանդատների բաշխման նոր կարգ. Վարդևանյանի պնդումը ՍԴ-ում
«Հայաստան» դաշինքը Սահմանադրական դատարանում պնդում է, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններն անվավեր ճանաչելու հիմքեր կան՝ առաջարկելով կամ նշանակել ընտրությունների երկրորդ փուլ, կամ մանդատների բաշխման նոր կարգ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ՍԴ նիստում ասաց դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը:
«Հայաստան» դաշինքն ակնկալում է, որ ՍԴ-ն կկայացնի 3 որոշումներից մեկը, կամ անվավեր կճանաչի ընտրության արդյունքներն առհասարակ, կամ անվավեր կճանաչի և կնշանակի ընտրության երկրորդ փուլ, կամ կսահմանի մանդատների բաշխման կարգ։
«Ես կարծում եմ, որ սույն վեճի լուծումը նաև ուղենիշային է լինելու Հայաստանում ընտրական վեճերի լուծման տեսանկյունից, կարծում եմ ՝ այս վեճի լուծումն առանցքային նշանակություն է ունենալու: Այո, մենք միանշանակ պնդում ենք, որ այստեղ անվավերության հիմքերն առկա են, պնդում ենք, որ ընտրության արդյունքներն առհասարակ անվավեր ճանաչելու հիմքերը կան: Դրանք պայմանավորված են՝ թե քանակական, թե որակական իրավախախտումներով»,-ասաց Վարդևանյանը:
Վարդևանյանը դաշինքի անունից բարձր դատարանին խնդրեց՝ եթե արձանագրվում է անվավեր ճանաչելու հանգամանքը, կամ նշանակել երկրորդ փուլ կամ ապահովել մանդատների բաշխման նոր կարգ:
Դատավոր Արևիկ Պետրոսյանը հետաքրքրվեց, թե արդյոք արձանագրվել են «Հայաստան» դաշինքի վստահված անձանց գործունեությունը խոչընդոտելու դեպքեր:
«Վստահված անձին ընտրությունների ընթացքում՝ մինչև 20:00-ն բերման էին ենթարկել ոստիկանության բաժին՝ պարզաբանումներ ստանալու համար: Դեպքեր են եղել, երբ վստահված անձը ինչ-որ հայտարարություն է կատարել, նրան մոտեցել և հրավիրել են ոստիկանության բաժին, որն էլ մերժել է: Վստահված անձը պետք է լինի ընտրական տեղամասում, այլ ոչ թե ոստիկանության բաժանմունքում պարզաբանումներ տալու: Բայց ասել, որ դա էական, շատ մեծ ծավալի է եղել, ոչ»,-ասաց Վարդևանյանը:
ՍԴ-ում ընտրությունների արդյունքները վիճարկել է 4 քաղաքական ուժ: Սահմանադրական դատարանը որոշել էր միավորել ընտրությունների արդյունքները վիճարկելու վերաբերյալ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների, «Զարթոնք» և «Հայոց հայրենիք» կուսակցությունների դիմումները, քանի որ դիմումները վերաբերվում են նույն հարցին:
news.am
Թուրքական ԶԼՄ-ները հրապարակել են Էրդողանի շքեղ ամառային պալատի լուսանկարները
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Մարմարիսից հյուսիս գտնվող շքեղ ամառային պալատի լուսանկարները լրջորեն զայրացրել են տեղի բնակիչներին, որոնք հազիվ են ծայրը ծայրին հասցնում, գրում է Аhval-ը։
Աճող աղքատության ֆոնին եւ գնաճի ռեկորդային պայմաններում երկու տարի առաջ կառուցված 74 մլն դոլար արժողությամբ պալատի լուսանկարները առաջ են բերել զայրույթի ալիք։
Լուսանկարների հրապարակումը համընկել է Էրդողանի տիկնոջ՝ Էմինեի ծաղրի ենթարկված մեկնաբանությունների հետ, որը մարդկանց առաջարկել էր կրճատել կերակրի բաժինը՝ խնայելու համար։ Ի պատասխան՝ ընդդիմախոսները մատնանշել էին թանկարժեք բրենդների նրա հակումը։
Մուղլայում, որտեղ կառուցվել էր նոր պալատը, ընդդիմության պատգամավոր Բուրաք Էրբայն ընդգծել է, որ թուրք ժողովուրդը «հոգնել» է երկրի ղեկավարության նման կեղծավորությունից։ «Խոսքն այստեղ ոչ միայն Անկարայում (պալատի), այլ նաեւ Վանում պալատի մասին է։ Խոսքն այդ բոլոր մասնավոր ինքնաթիռների մասին է։ Մարդիկ ամբողջ ուժով փորձում են մի կտոր հաց վաստակել, բայց եւ այս ամբողջ շքեղությունը եւ վատնողականությունն, իհարկե, զայրացնում է»,- ընդգծել է նա։
panorama.am
7-րդ գումարման ԱԺ-ն Հայաստանի պատմության մեջ միակն է, որ կարողացել է մեկ քաղաքական ուժով փոխել Սահմանադրություն. Վարդևանյան
«Ազգային ժողովի 7-րդ գումարման խորհրդարանը Հայաստանի պատմության մեջ միակն է, որ կարողացել է միանձնյա, մեկ քաղաքական ուժով փոխել Սահմանադրություն, մեկ քաղաքական ուժով ընտրել Սահմանադրական դատարանի դատավորներ, փոխել Դատական օրենսգիրքը, Ընտրական օրենսգիրքը»,-Սահմանադրական դատարանում հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու միավորված գործով դատաքննությանն ասաց «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը։
Նա շարունակեց, որ Ազգային ժողովի 7-րդ գումարման խորհրդարանը Հայաստանի պատմության մեջ միակն է, որ մեկ քաղաքական ուժի ձայների միջոցով փոխել է Սահմանադրական դատարանի մասին սահմանադրական օրենքը։«Կարծում եմ՝ այս տեսանկյունից, եթե մենք նույնիսկ համեմատենք այլ իրավիճակների հետ, մեկ հանգամանք էլ պետք է հաշվի առնենք՝ 7-րդ գումարման Ազգային ժողովը Հայաստանի պատմության մեջ միակ Ազգային ժողովն է լինելու, որ Հայաստանի պատմության կենսական նշանակություն ունեցող նոյեմբերի 9-ի հայտարարությունը չբերեց Ազգային ժողով և դուրս մնաց այդ պրոցեսից»,- ասաց Արամ Վարդևանյանը։
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 7-րդ գումարման խորհրդարանը ձևավորվել է 2018 թվականի դեկտեմբերի 9-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքում։