Մամուլի տեսություն 11.07.2021
Պենտագոնը վերջերս հրապարակած զեկույցում նախազգուշացրել է, որ վերջին տասնամյակում աճել է տարածաշրջանային և գլոբալ հակամարտություններում միջուկային զենք օգտագործելու հնարավորությունը:
Քեյհան օրաթերթ
Պետդեպարտամենտ. Մենքցին խնդրում ենք ոչ մի քայլ չձեռնարկել Իրաքում ԱՄՆ զինված ուժերի հետ
ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ժամանակավոր օգնականը Հաշդ ալ-Շաբիի հետ կապված խմբերին հորդորել է չթիրախավորել ԱՄՆ դիրքերը և ամերիկացի զինվորներին:
նա ասել է. «Ես հասկանում եմ, որ այդ զինյալներից ոմանք լիովին դեմ են ԱՄՆ-ի գործողություններին ԻԼԻՊ-ի դեմ պայքարում: Բայց մենք նրանց խնդրում ենք, կապ չունենալ մեզ հետ և մենք նրանց հետ ոչ մի կապ չենք ունենա, որպեսզի կարողանանք պայքարել այս ընդհանուր թշնամու՝ ԻԼԻՊ-ի դեմ»:
Շարղ օրաթերթ
Պենտագոնի 67 էջանոց զեկույցում անդրադարձ է կատարվել ԱՄՆ-ի մրցակիցների սպառազինական հնարավորություններին
Պենտագոնը հրապարակել է ԱՄՆ-ի մրցակիցների սպառազինությունների հնարավորությունների վերաբերյալ 67-էջանոց զեկույցը:
Վերջին տարիներին ԱՄՆ-ի և մյուս կողմից Ռուսաստանի ու Չինաստանի միջև լարվածությունը սրվելու ֆոնին, Պենտագոնը վերջերս մի զեկույցում նախազգուշացնում է, որ համաշխարհային և տարածաշրջանային հակամարտություններում մեծացել է միջուկային զենքի կիրառման հավանականությունը:
Էթեմադ օրաթերթ
Աֆղանստանում ԱՄՆ-ի երկիմաստ որոշումները
Բայդենի միակ հստակ քայլը ամերիկացիներին Աֆղանստանից դուսր բերելն էր: Սակայն պետք է կայացվեն նաև այլ որոշումներ: «Թալիբան» շարժումը շարունակում է առաջ շարժվել դեպի Աֆղանստանի խոշոր քաղաքներ, իսկ մյուս կողմից, Աֆղանստանից հապճեպ դուրս գալու պատճառով, մեծացել են Ջո Բայդենի կառավարության հասցեին հնչող քննադատությունները Բայդենի կառավարությունն ընդամենը մի քանի շաբաթ ժամանակ ունի ՝ Աֆղանստանի վերաբերյալ որոշ կարևոր որոշումներ կայացնելու համար: Այս որոշումների թվում պետք է որոշել նաև հազարավոր աֆղանցի թարգմանիչների ու նրանց ընտանիքների ճակատագիրը, ովքեր աշխատել են ամերիկացիների հետ: Բայդենի կառավարության քաղաքականությունն է ՝ օգտագործել անօդաչու թռչող սարքեր և որոշել Աֆղանստանի տարբեր հատվածներում աշխատող ԱՄՆ հազարավոր կապալառուների ճակատագիրը: Նրանցից ոմանք պատասխանատու են աֆղանական բանակին թալիբների դեմ պայքարի համար անհրաժեշտ ռազմական տեխնիկայի սպասարկման և պահպանման համար:
Էբթեքար օրաթերթ
Հիմա «կրակը» մարելու ժամանակն է. Պատվաստանյութը առայժմ կորոնավիրուսի դեմ պայքարում միակ տարբերակն է
Համաճարակաբանը նշել է, որ պատվաստանյութն առայժմ կորոնավիրուսի դեմ պայքարում ամենաարդյունավետ միջոցը: նա նշում է. «Ցավոք, մենք բավարար արդյունավետ պատվաստանյութեր չունենք: Սակայն անգամ դրանց առկայության դեպքում, մենք չենք կարող դիմակայել հինգերորդ ալիքին, քանի որ պատվաստանյութի երկրորդ ներարկումից առնվազն երեք շաբաթ անց ենք ակնկալում իմունիզացիա , իսկ մինչ այդ այդ ալիքն արդեն կարգավորված կլինի»:
armenpress.am
Հռոմի Պապը վիրահատությունից հետո առաջին անգամ հայտնվել է հավատացյալների առջև
Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը աղիների մեկ շաբաթ առաջ արված վիրահատությունից հետո առաջին անգամ, հուլիսի 11-ին կեսօրին մոտ անգամ հայտնվել է հավատացյալների առջև Հռոմի «Ագոստինո Ջեմելի» հիվանդանոցի 11-րդ հարկի պատշգամբում. այդ հիվանդանոցում է գտնվում նրա հիվանդասենյակը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, հավատացյալների հետ Սրբազան Քահանայապետի ավանդական հանդիպման ուղիղ հեռարձակումը «Տիրոջ հրեշտակը» կեսօրյա աղոթքի կապակցությամբ իրականացրել են Սուրբ Աթոռի Vatican Media հեռուստաընկերությունը և իտալական RAI պետական հեռուստատեսությունը: Սովորաբար այդ աղոթքը Հռոմի պապը կիրակի Վատիկանի Առաքելական պալատի պատուհանից է բարձրացնում։
Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը մի փոքր հոգնած է եղել, սակայն տեսանելի հաճույքով է ողջունել հիվանդանոցի շենքի մոտ հավաքված հավատացյալներին՝ ավանդույթի համաձայն դիմելով նրանց հետևյալ խոսքերով. «Սիրելի եղբայրներ և քույրեր, բարի օր»։
Իր հերթին կլինիկայի բակում հավաքված բազմաթիվ հավատացյալներ ողջունել են Հռոմի պապի հայտնվելը պատշգամբում ուրախ բացականչություններով և բուռն ծափահարություններով: Քահանայապետն ընդգծել է, որ ուրախ է հավատացյալների հետ այս ավանդական հանդիպումն անցկացնելու հնարավորության համար՝ նույնիսկ գտնվելով կլինիկայում: «Շնորհակալ եմ բոլորիդ։ Ես զգացի, շատ մտերմություն և աջակցությունը ձեր աղոթքների։ Սրտանց շնորհակալություն»,- ասել է նա։
Անցյալ կիրակի Սուրբ Աթոռը հաղորդագրություն էր տարածել, որում ասվում էր, որ Հռոմի «Ագոստինո Ջեմելի» հիվանդանոցում Հռոմի Պապ Ֆրանցիսկոսին «պլանային վիրաբուժական վիրահատություն է կատարվել։ Երկուշաբթի Սուրբ Աթոռի մամուլի ծառայության ղեկավար Մատեո Բրունին ճշտել է, որ վիրահատությունը շարունակվել է շուրջ երեք ժամ և պահանջել է «ձախակողմյան հեմիկոլէկտոմիա», այսինքն ՝ հաստ աղիքի ձախ հատվածի մասնահատում: Վատիկանի պաշտոնական ներկայացուցիչը ենթադրել է, որ քահանայապետի հիվանդանոցում մնալը կտևի շուրջ յոթ օր, եթե բարդություններ չառաջանան:
2013 թվականի մարտին Հռոմի պապ ընտրվելու պահից ի վեր Ֆրանցիսկոս պապը, չնայած պատկառելի տարիքին, հազվադեպ է լուրջ օգնության համար դիմել բժիշկներին: 2018 թվականի գարնանը նա կատարակտի հեռացման վիրահատության է ենթարկվել, ինչի մասին ինքը նախապես հայտարարել էր հրապարակային արարողության ժամանակ։ Վերջին անգամ քահանայապետի մոտ ուժեղ տկարություն է առաջացել հունվարի սկզբին ՝ իշիալգիայի պատճառով: Այնուհետև նա նույնիսկ ստիպված է եղել չեղյարկել որոշ կարևոր միջոցառումներ:
armenpress.am
Թուրքիայում անօրինական միգրանտներ տեղափոխող միկրոավտոբուսը վթարից հետ հրդեհվել է. կա 12 զոհ, 20 վիրավոր
Թուրքիայի Վանի նահանգի Մուրադիե շրջանում անօրինական միգրանտներ տեղափոխող միկրոավտոբուսի վթարի արդյունքում 12 մարդ զոհվել է, 20-ը վիրավորվել, տեղեկացնում է «Արմենպրեսը»-ը՝ վկայակոչելով «Անադոլու»-ն:
Պատահարի մասին հաղորդագրությունից հետո դեպքի վայր են ուղարկվել Թուրքիայի արտակարգ իրավիճակների կառավարման վարչությունը (AFAD), հրշեջները, ժանդարմերիան և բժշկական թիմերը:
Ըստ աղբյուրի՝ միկրոավտոբուսը հրդեհվել է, հրշեջները մարել են այն, իսկ տուժածները տեղափոխվել են մոտակա հիվանդանոցներ:
armenpress.am
Սևանում սկսել է գործել 3 հանրային լողափ
Քաղաքացիների ջրափնյա հանգիստը կազմակերպելու նպատակով հուլիսի 10-ից սկսում են գործել «Սևան» ազգային պարկ ՊՈԱԿ-ի երեք հանրային լողափերը: ՀՀ շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանը հորդորում է Վարդավառի տոնակատարություններին և առհասարակ չաղտոտել շրջակայքը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախարարի պաշտոնակատարը հիշեցրել է հանրային լողափերի հասցեները.
1.Հանրային լողափ (Սևան-Երևան միջպետական Մ4 ավտոմայրուղու 63-րդ կմ-ից դեպի ափամերձ հատված, 1,39 հա)
2.Հանրային լողափ (Սևան-Երևան միջպետական Մ4 ավտոմայրուղու 66,5 կմ-ից դեպի թերակղզու ափամերձ հատված, 1,82 հա)
3.Հանրային լողափ (Սևան-Երևան միջպետական Մ4 ավտոմայրուղու 63 կմ-ից դեպի ափամերձ հատված, 5 հա)
Հանրային լողափեր քաղաքացիների մուտքն ազատ է։ Գործում են հետևյալ անվճար ծառայությունները՝ ավտոկայանատեղի, շվաքարաններ, հանդերձարաններ, սանհանգույցներ: Հանրային լողափերում կիրականացվի ջրափրկարարական ծառայություն, կգործեն բուժկետեր և կապահովվի հասարակական կարգի պահպանություն։
«Եվս մեկ անգամ հորդորում եմ վաղը՝ Վարդավառի տոնակատարությունների ժամանակ, և առհասարակ, հանրային լողափերում ձեր հանգիստը կազմակերպելիս չաղտոտել շրջակայքը, աղբը թափել հատուկ աղբի համար նախատեսված աղբամանների մեջ և խնամքով վերաբերվել շրջակա միջավայրին»,-նշել է Պետրոսյանը:
panarmenian.net
ԵՄ-ում հայտնել են Pfizer-ի և Moderna-ի հազվադեպ կողմնակի ազդեցությունների մասին
Դեղամիջոցների եվրոպական գործակալության (EMA) անվտանգության կոմիտեն հայտնել է Covid-19-ի դեմ Pfizer/BioNTech-ի և Moderna-ի պատվաստանյութերի կողմնակի ազդեցությունների մասին։
Կանոնակարգողի զեկույցում ասվում է, որ Comirnaty Pfizer/BioNTech) և Spikevax (Moderna) պատվաստանյութերը շատ հազվադեպ դեպքերում կարող են հանգեցնել միոկարդիտի և պերիկարդիտի, գրում է ՌԻԱ Նովոստին։
Եվրամիությունում Pfizer-ի պատվաստանյութի 177 մլն դեղաչափի կիրառումից հետո միոկարդիի 145 և պերիկարդիտի 138 դեպք է գրանցվել։ Moderna-ի պատվաստանյութով պատվաստված մոտ 2 մլն մարդու շրջանում սրտի վերոնշյալ հիվանդությունների 19-ական դեպք է հայտնաբերվել։
Հունիսի վերջում ԱՄՆ դեղամիջոցների կարգավորող FDA-ն հայտնել է Pfizer-ի և Moderna-ի պատվաստանյութերի ուղեկից փաստաթղթերի ընդլայնման մասին՝ ավելացրել են զգուշացումը միոկարդիտի և պերիկարդիտի զարգացման հազվադեպ դեպքերի մասին։
ԱՄՆ-ում հունիսի տվյալներով օգտագործվել է այդ դեղամիջոցի մոտ 300 մլն դեղաչափ։ Գրանցվել է մոտ 1200 այդպիսի հիվանդությունների դեպքեր։ Մինչև 30 տարեկան մոտ 300 մարդ է հայտնվել հիվանդանոցում, սակայն գրեթե բոլորին հետազոտվելուց հետո դուրս են գրել։
Միոկարդիտը միոկարդի սրտամկանի բորբոքային հիվանդություն է, իսկ պերիկարդիտը՝ սրտի սերոզային թաղանթի բորբոքային ախտահարում։
panarmenian.net
Հայ պատանիները 3 բրոնզ են նվաճել բռնցքամարտի ԵԱ-ում
Թբիլիսիում ընթացող բռնցքամարտի պատանիների Եվրոպայի առաջնությունից Աշիկ Գրիգորյանի գլխավորած Հայաստանի պատանեկան հավաքականը կվերադառնա 3 բրոնզե մեդալով:
Բրոնզե մեդալակիրներ են դարձել 46 կգ քաշային արցախցի Էրիկ Առստամյանը, 48 կգ քաշային «Սևան մարզական միության» սան Սամվել Գրիգորյանը և 75 կգ քաշային՝ Վլ․Ենգիբարյանի մարզադպրոցը ներկայացնող Համլետ Ադամյանը, տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան։
panarmenian.net
Լեզվի կոմիտե․ Պարեկային ծառայության մեքենաների վրայի տեղեկույթում գերակայում է օտար լեզուն
Լեզվի կոմիտեն հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է, որ հուլիսի 1-ից Երևանում ծառայության դուրս եկած պարեկային ծառայության ավտոմեքենաների և պարեկների համազգեստի վրա զետեղված տեղեկույթում գերակայում է օտար լեզուն, որը չի բխում ՀՀ Սահմանադրության 20-րդ հոդվածից և «Լեզվի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքից։
Լեզվի կոմիտեն օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակում ձեռնարկում է անհրաժեշտ միջոցներ խնդրին առնչվող հանգամանքները պարզելու և օրենքով նախատեսված ընթացակարգն ապահովելու համար։
Նշվում է, որ Լեզվի կոմիտեն բարձր է գնահատում պետական լեզվի նկատմամբ հանրության նախանձախնդրությունը, որը կոմիտեի ամենօրյա աշխատանքի՝ հայերենի գերակայությունն ապահովելու լրացուցիչ խթան է։
Լեզվի կոմիտեն հիշեցրել է, որ Հայաստանի Հանրապետության պետական լեզուն հայերենն է, օրենքի և իրավունքի ուժով գերակա է պետական լեզուն։