Մամուլի տեսություն 12.07.2021
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i145518-Մամուլի_տեսություն_12.07.2021
Մոջահեդինե Խալղ (մոնաֆեղներ) ահաբեկչական խմբավորումը անցկացրեց իր վիճահարույց տարեկան հանդիպումը եվրոպացի և ամերիկացի դաշնակիցների աջակցությամբ, նրանցից մեծ գումարներ ստանալով: Այս ահաբեկչական խմբավորման ձեռքերը շաղախված են Իրանի տասնյակ հազարավոր քաղաքացիների արյունով:
(last modified 2026-04-22T14:27:35+00:00 )
Հուլիս 12, 2021 13:00 Asia/Tehran

Մոջահեդինե Խալղ (մոնաֆեղներ) ահաբեկչական խմբավորումը անցկացրեց իր վիճահարույց տարեկան հանդիպումը եվրոպացի և ամերիկացի դաշնակիցների աջակցությամբ, նրանցից մեծ գումարներ ստանալով: Այս ահաբեկչական խմբավորման ձեռքերը շաղախված են Իրանի տասնյակ հազարավոր քաղաքացիների արյունով:

Էըթեմադ օրաթերթ

Եվրոպական-ամերիկյան փողերի լվացում՝ Իրանի դեմ երեսպաշտության կրկեսին մասնակցելու համար

Շաբաթ օրը Մոջահեդինե Խալղ (մոնաֆեղներ) ահաբեկչական խմբավորումը անցկացրեց իր սկանդալային տարեկան հանդիպումը մի շարք օտարերկրյա քաղաքական գործիչների հետ, ովքեր մեծ գումարներ ստանալու դիմաց, մասնակցում են այս ահաբեկչական խմբի հանդիպումներին Ֆրանսիայի և ԱՄՆ-ի հովանու ներքո: Այս տարի Մոնաֆեղին ահաբեկչական խմբավորման հանդիպումն անցկացվել է առցանց ձևաչափով: Արևմտյան մի շարք լրատվամիջոցներ հրապարակեցին այս ահաբեկչական խմբի հանդիպման մասին լուրերը՝ առանց նշելու ահաբեկչական խմբի դաժան գործողությունները: Նրանք ահաբեկչական խմբավորման կողմնակիցների անցկացրած հանրահավաքները որակվեցին, որպես «իրանցի աքսորված ընդդիմության հավաքներ:

 

Քեյհան Օրաթերթ

13 հրթիռներով հարձակում է իրականացվել  Սիրիայի Դեյր-էլ Զորում գտնվող ԱՄՆ 2 ռազմաբազաների վրա

Սիրիայի Դեյր էլ- Զոր նահանգում «Ալ-Օմար» նավթային հանքավայրում ամերիկյան ահաբեկչական ուժերի բազան երեկ հրթիռակոծվել է: Այս հարձակման ժամանակ 9 հրթիռ հարվածել է հենակետին:

Saber News Telegram հեռուստաալիքը հավելել է, որ հարձակումցի հետո, ռազմաբզայի տարածքից ծխի սյուներ են բարձրացել: 

 

Խորասան օրաթերթ

Կոսմետիկ վիրահատություններ

Կոսմետիկ վիրահատության արդյունաբերությունը վերահսկողությունից դուրս է և շարժվում է շատ արագ տեմպերով: Պարզապես թերթեք նորաձևության  մի ամսագիր կամ հետևեք  նորաձևության և գեղեցկության մասին սոցիալական լրատվամիջոցներին: Կտեսնեք հայտնի մարդկանց մեկ երրորդը, ովքեր առնվազն երկու-երեք կոսմետիկ վիրահատություններ են անցկացրել: Նրանք, ովքեր ենթարկվել են վիրահատությունների, որոնք ընդհանրապես հայտնի չեն և ամենատարօրինակ կոսմետիկ վիրահատություններից են: Ոտնաթաթի մատների լիպոսակցիայից մինչ բիցեպսի իմպլանտացիա:

 

Էբթեքար օրաթերթ

Աֆղանստանը 20 տարի հետ է գնում ԱՄՆ ռազմական առաքելության աղետալի հետևանքներով

Աֆղանստանում ԱՄՆ ռազմական ներկայության հետևանքներն աղետալի էին:  Աֆղանստանից ԱՄՆ զորքերի դուրսբերմամբ և  թալիբների վերածննդով,կանխատեսվում է, որ այդ հետևանքները կործանարար կլինեն աֆղան ժողովրդի համար: The Economist թերթն անդրադառնալով Աֆղանստանում ԱՄՆ ռազմական առաքելության ավարտի և Թալիբանի ուժերի առաջխաղացմանը գրել է, որ միգուցե Միացյալ Նահանգները չմիջամտեց  Աֆղանստանի բոլոր խնդիրների լուծմանը, սակայն այն փաստը, որ 20 տարի անց   լքեց Աֆղանստանը,  աղետալի պարտություն է Միացյալ Նահանգների համար և ծանր հետեւանքներ է ունենալու Աֆղանստանի ժողովրդի համար:

 

lragir.am

Մայամիում բնակելի շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 90-ի

Հունիսի 24-ին Մայամիում բնակելի շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 90-ի։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Մայամի-Դեյդ շրջանի քաղաքապետ Դանիելլե Կավան, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։ Այս պահին պարզվել է 71 անձի ինքնություն։ Հաղորդվում է, որ անհայտ կորած են համարվում 31 հոգի :

Դեպքի վայրում որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են, ասել է Կավան: Մայամիի Սերֆայդ շրջանում գտնվող Champlain Towers South 12 հարկանի բնակելի համալիրի մասնակի փլուզումը տեղի է ունեցել հունիսի 24-ի գիշերը: Շենքի 130 բնակարանների մոտ կեսը ոչնչացել է: Բարձրահարկ շենքը կառուցվել էր 1981 թվականին:

 

armenpress.am

Խաղաղապահներն ավելի քան հարյուր ուխտավորների ուղեկցել են Ամարասի ու Գանձասարի վանքեր

Լեռնային Ղարաբաղում ռուսաստանյան խաղաղապահները ուխտավորներին ուղեկցել են Ամարասի ու Գանձասարի վանքեր:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը:

«Ուղեկցել և ապահովել ենք Ամարասի վանք ժամանած ուխտավորների անվտանգությունը։ Ընդհանուր առմամբ ուղեկցել ենք ավելի քան 50 մարդու»,- հայտնել է խաղաղապահ զորախմբի սպա Մարկ Եգորչիկը։

30 ուխտավորի համար վարչակազմից ավտոբուսներ են տրամադրվել, իսկ մյուսները ռուսաստանցի խաղաղապահների ուղեկցությամբ անձնական տրանսպորտով են ուղևորվել դեպի վանք:

Երկրորդ երթուղով Ստեփանակերտից ավելի քան 40 մարդ է մեկնել Գանձասար:

Պատարագից հետո խաղաղապահ զորախմբի զինծառայողները բոլորին ետ են ուղեկցել:

 

armlur.am

Հայիթիի նախագահի այրին առաջին հայտարարությունն է արել ամուսնու սպանությունից հետո

Հայիթիի նախագահ Ժովենել Մոիզի այրին՝ Մարտին Մոիզը, առաջին հայտարարությունն է արել ամուսնու սպանությունից հետո, որում հաստատել է, որ իր ամուսնուն սպանել են վարձկանները, հաղորդում է Haiti24 պորտալը ՝ վկայակոչելով այն ձայնագրությունը, որը Twitter-ում տեղադրել է նախագահի աշխատակազմի ներկայացուցիչը:

«Վարձկանները սպանել են նախագահին, մյուս վարձկանները ցանկանում են կործանել նրա երազանքը և երկրի տեսլականը», – մեջբերում է պորտալը Մարտին Մոիզին:

Նախագահի այրու խոսքով ՝ իրեն սպանել են այն բանի համար, որ նա փորձել է մի շարք նախագծեր իրականացնել Հայիթիում, մասնավորապես՝ հանրաքվե և ընտրություններ կազմակերպել։

Հայիթիի նախագահ Ժովենել Մոիզը մահացու հրազենային վնասվածքներ է ստացել հուլիսի 7-ի գիշերը նրա նստավայրի վրա հարձակման հետևանքով: Նրա կինը ՝ Մարտին Մոիզը, ծանր վիճակում՝ որովայնի և ձեռքերի վնասվածքներով տեղափոխվել է Մայամիում բուժման։

Հայիթիի իշխանությունները հայտնել են նախագահի սպանությանը մասնակցության մեջ կասկածվողների ձերբակալության մասին։ Հայիթիի քվեարկության և միջկուսակցական հարաբերությունների հարցերով նախարարը հայտնել է, որ Մոիզին սպանած վարձկանների ջոկատը բաղկացած է եղել 26 հոգուց:

Հայիթիի սենատը Ժոզեֆ Լամբերին ընտրել է երկրի ժամանակավոր նախագահ։

 

1in.am

Թրամփը Բայդենին մեղադրել Է Աֆղանստանից զորքերի դուրսբերման նկատմամբ անպատասխանատու մոտեցման մեջ

Ջո Բայդենի իշխանության գլուխ անցնելուց հետո ԱՄՆ-ի զորքերն Աֆղանստանում թողնում են միլիարդավոր դոլարների զենք եւ սարքավորումներ, որոնք ընկնում են «Թալիբան» արմատական շարժման ձեռքը: Հուլիսի 11-ին այդ մասին հայտարարել Է Միացյալ Նահանգների նախորդ ղեկավար Դոնալդ Թրամփը Դալասում (Տեխասի նահանգ) ԱՄՆ-ի պահանողական շրջանների խորհրդաժողովում:

«Նա (Բայդենը) միլիարդավոր դոլարների սարքավորումներ Է թողնում: Ես ասել եմ գեներալներին, որ ցանկանում եմ վերադարձնել յուրաքանչյուր մեխ, ցանկանում եմ վերադարձնել բոլոր տանկերը: Դրա փոխարեն այժմ «Թալիբանը» կազմակերպում Է զորահանդեսներ մեր զենքով, որը Ջո Բայդեը թողել Է նրանց:

Դա խայտառակություն Է»,- ընդգծել Է Թրամփը: Հուլիսի սկզբին Պենտագոնում հայտարարել են, որ ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի զորակազմերը հեռացել են Բագրամի ռազմակայանից: Միացյալ Նահանգների մի շաք զանգվածային լրատվամիջոցներ այն ժամանակ հայտնել են, որ Աֆղանստանի իշխանությունները նախօրոք նախազգուշացված չեն եղել այդ մասին: Պեիտագոնի մամուլի քարտուղար Ջոն Քիրբին, պատասխանելով լրագրողների հարցերին, հավաստել Է, որ ամեիկացի զնվորականներն Աֆղանստանի ղեկավարությանը չեն ծանուցել վերատեղաբաշխման ժամանակի մասին անվտանգության նկատառումներով՝ հավելելով, որ նման տեղեկացումն «անպատասխանատու կլիներ»:

 

aysor.am

Ստամբուլում բերման են ենթարկել հայկական տաճարի պատի վրա պարող տղամարդկանց

Ստամբուլի Կադիկոյ շրջանում գտնվող «Սուրբ Թագավոր» հայկական եկեղեցու պատին պարող տղամարդկանց բերման են ենթարկել, երկուշաբթի հաղորդել են քաղաքի վարչակազմից:

Ավելի վաղ թուրքական լրատվամիջոցները հաղորդել էին, որ երկուշաբթի երեկոյան մի խումբ երիտասարդներ պարեր են կազմակերպել այն փողոցում, որտեղ գտնվում է եկեղեցին: Երկու տղամարդ, որոնք ալկոհոլային հարբած վիճակում էին, բարձրացել էին եկեղեցու պատը դրա մուտքի մոտ և շարունակել պարել: Խաչի դիմաց պարող տղամարդկանց հետ կապված միջադեպի տեսանյութը տեղադրվել է սոցիալական ցանցերում:

«Այս գործողությանը մասնակցած երեք քաղաքացի բերման է ենթարկվել տանը: Քննություն է սկսվել: Մենք դատապարտում ենք սրբավայրերի նկատմամբ այս նողկալի պահվածքը», - ասվում է հաղորդագրության մեջ:

Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) ներկայացուցիչ Օմեր Չելիքը դատապարտել է Ստամբուլի Կադիկոյ շրջանում գտնվող «Սուրբ Թագավոր» հայկական տաճարի պատին պարողներին:

«Մենք դատապարտում ենք «Սուրբ Թագավոր» եկեղեցու նկատմամբ անհարգալից վերաբերմունքը: Նման գործողությունները, որոնք ուղղված են մզկիթներին, եկեղեցիներին, սինագոգերին, անհարգալից են բոլորի նկատմամբ, մենք դրանք համարում ենք սադրանքներ», - գրել է Չելիքը Twitter-ում: