Մամուլի տեսություն 13.07.2021
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i145574-Մամուլի_տեսություն_13.07.2021
Արգենտինայի և Իտալիայի ֆուտբոլի հավաքականների առաջնություն. Երազային կիրակի ֆուտբոլասերների համար:
(last modified 2026-04-22T14:27:35+00:00 )
Հուլիս 13, 2021 12:39 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 13.07.2021

Արգենտինայի և Իտալիայի ֆուտբոլի հավաքականների առաջնություն. Երազային կիրակի ֆուտբոլասերների համար:

Շահրվանդ օրաթերթ

Արգենտինայի և Իտալիայի առաջնություն; Երազային կիրակի

Եթե ​​Copa America- ի և Եվրո մրցաշարերի սկզբում իրանցի ֆուտբոլասերներին հարցնեին, թե այս երկու մրցաշարերում որ հավաքականներին կցանկանային տեսնել չեմպիոնի դերում, գուցե շատերը պատասխանեին. «Արգենտինա-Իտալիա»:

Տարիներ շարունակ Իրանի ժողովրդի շրջանում մեծ սեր վայելող երկու թիմերը վերոնշյալ մրցաշարերում ավարտեցին իրենց անհաջողությունների շրջանը:  ավարտեցին իրենց անհաջողությունները մայրցամաքային խաղերում: Մի կողմից Արգենտինան, որը վերջին տարիներին նույնիսկ Լիոնել Մեսսիի հետ չէր նվաճել Copa America- ի գլխավոր մրցանակը, դարձավ չեմպիոն և Իտալիան  մյուս կողմից  53 տարի անց, Եվրո-2020- խաղերում, որ կայացան 2021 թ.-ին, արժանացավ չեպիոնի տիտղոսին: 

 

Քեյհան օրաթերթ

Սաուդյան կոալիցիայի կողմից արգելված զենքի օգտագործման պատճառով Եմենի երեխաների շրջանում մեծացել է քաղցկեղի ռիսկը

Սաուդյան կոալիցիայի կողմից արգելված զենքեր օգտագործելու պատճառով, ավելացել է Եմենում քաղցկեղով հիվանդ երեխաների թիվը:

Ալ-Մասիրան տեսանյութ է հեռարձակել հյուսիսային Սաադա նահանգի Եմենի մի քանի երեխաների մասին, որոնց մոտ, Սաուդյան կոալիցիայի կողմից արգելված զենքի օգտագործման պատճառով, առաջացել է քաղցկեղ:

Եմենի ազգային փրկության կառավարության առողջապահության նախարար Թահա ալ-Մութավաքիլը հայտարարել է, որ լեյկեմիայի բուժման կենտրոնները տարեկան 7000 հիվանդ են ընդունում Եմենի տարբեր նահանգներից, իսկ նրանց կեսը մահանում է դեղորայքի և հատուկ սարքավորումների բացակայության պատճառով:

 

Ջավան օրաթերթ

Զարիֆ . Արևմուտքին չի կարելի վստահել

Իրանի տասներկուերորդ կառավարության արտաքին գործերի նախարարը, ով պաշտոնավարել է ութ տարի, ՀԳՀԾ-ի վերաբերյալ արտաքին գործերի նախարարության  22-րդ եռամսյակային զեկույցում ներկայացրել է Վիեննայում  ընթացող բանակցությունների վիճակը:

Զեկույցը թեկուզ ուշ, սակայն նրա խոստովանությունն է, որ Արևմուտքին չի կարելի է հավատալ: Զարիֆը դա ներկայացրել է որպես «արևմտյան ընկերությունների՝ Իրան մուտք գործելու միրաժ», և դժվար օրերի բարեկամներին նեղացնել:

Նեղվածություն, որն ըստ Զարիֆի, եթե չլիներ, Թրամփը առավելագույն քաղաքականությունը գործադրելու հարցում արգելք կունենար:

 

Էբթեքար օրաթերթ

Թեհրանի վերակենդանացման բաժանմունքները լցվել են կորոնավիրուսի Դելտա շտամով վարակված հիվանդներով 

 Թեհրանի նահանգի կորոնավիրուսի դեմ պայքարի շտաբի պետի տեղակալը, նշելով, որ մայրաքաղաքում աճել է կորոնավիրուսով վարակվելու պատճառով անկողնային հիվանդների թիվը, հավելել է. «Թեհրանում շրջանառվում է Դելտա վիրուսը, որը համարվում է կորոնավիրուսի հնդկական շտամը»:

Նա հավելել է, որ այս պահին Թեհրան նահանգում անոկղնային 6500 մարդ և օրական 1500 հոգի հայտնվում է հիվանդանոցում: 

 

 armenpress.am

Թալիբները հայտարարել են, որ Աֆղանստանի տարածքը չի օգտագործվի այլ երկրների դեմ

  «Թալիբան» արմատական շարժումն ուրիշ խմբավորումների թույլ չի տա Աֆղանստանի տարածքն օգտագործել այլ երկրների անվտանգության սպառնալիքների ստեղծման համար: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտարարել Է շարժման քաղաքական գրասենյակի պաշտոնական ներկայացուցիչ Մոհամադ Սոհայիլ Շահինը:

«Ինչ վերաբերում Է օ՛տարերկրացիներին, ովքեր ցանականում են Աֆղանստանը որպես ռազմակայան օգտագործել այլ պետությունների դեմ (հարվածներ հասցնելու համար), մենք («Թալիբանը») պարտավորություն ենք ստանձնել, որ չենք ընդունի նրանց, լինեն նրանք մենակ անձինք թե խմբավորոմներ՝ տրամադրված ցանկացած այլ երկրի դեմ, ներառյալ Չինաստանը,- հուլիսի 13-ին մեջբերում Է նրա խոսքը Nation թերթը:- Մենք Աֆղանստանում թույլ չենք տա ո՛չ բացահայտ հավաքագրում, ո՛չ վարժեցում, ո՛չ Էլ միջոցների հանգանակում որեւիցե խմբավորման համար»:

Կառավարական ուժերի եւ թալիբների միջեւ ընդհարումներն ակտիվացել են Աֆղանստանում գործողությունն ավարտելու որոշման մասին՝ ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի կողմից ապրիլի 14-ին արված հայտրարությունից հետո, որը դարձել Է ամենաերկարատեւ արտասահմանյան ռազմարշավն ամերիկյան պատմության մեջ: Հուլիսի սկզբի դրությամբ ԱՄՆ-ն ավելի քան 90 տոկոսով ավարտել Է իր զորքերի դուրսբերման գործընթացը: Այս պահին «Թալիբան» շարժումը վերահսկում Է Աֆղանստանի շրջանները հինգ երկրների՝ Իրանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, ՉԺՀ-ի եւ Պակիստանի հետ սահմանների երկայնքով: Քաբուլը պլանավորում Է զանգվածային հակահարձակում շարժման կողմնակիցների վրա, հաղորդել Է ՏԱՍՍ -ը:

 

armenpress.am

Տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ

 Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ:

«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

 

 

armenpress.am

Ռուսաստանում ավելի քան 28,6 մլն մարդ Է պատվաստվել կորոնավիրուսի դեմ

  Ռուսաստանի տարածաշրջաններում կորոնավիրուսի դեմ պատվաստման տեմպերը տարբեր են, ընդամենն այժմ պատվաստված Է ավելի քան 28,6 միլիոն ռուսաստանցի, հուլիսի 13-ին հայտնել Է «Ռոսպոտրեբնադզորի» ղեկավարի տեղակալ Ելենա Եժլովան, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Այժմ պատվաստված Է ավելի քան 28,6 միլիոն մարդ, տարածաշրջաններում տեմպերը տարբեր են, մենք ունենք թե վերջապահներ եւ թե՛ առաջատարներ»,- ասել Է նա «Առողջ ազգերը Ռուսաստանի բարգավաճման հիմքն են» համառուսաստանյան համաժողովում: Եժլովայի խոսքով՝ առանց կոլեկտիվ իմունիտետի ստեղծման «ոչինչ հնարավոր չԷ» կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի գործում:

18 տարեկանից բարձր չափահաս բնակչության զանգվածային պատվաստումը Ռուսաստանի տարածաշրջաններում սկսվել Է հունվարի 18-ին: Ընդամենը Ռուսատանում այսօրվա դրությամբ գրանցված են չորս պատվաստանյութեր՝ «Սպուտնիկ V»-ն, «Էպիվակկորոնան», «Կովիակը» եւ «Սպունիկ Լայթը», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

panarmenian.net

Ֆրանսիան և Հունաստանը պարտադիր են դարձնում Covid-19-ի դեմ պատվաստումը բուժաշխատողների համար

  Ֆրանսիան և Հունաստանը պարտադիր են դարձնում Covid-19-ի դեմ պատվաստումը բժիշկների և ծերանոցների աշխատակիցների համար։ Այդ մասին հայտարարել են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը։

Ֆրանսիայում պատվաստումը պարտադիր կդառնա սեպտեմբերի 15-ից։ Ով հրաժարվի, չի կարողանա աշխատել առողջապահության համակարգում և չի ստանա աշխատավարձ։ Այդ մասին տեղեկացրել է Ֆրանսիայի առողջապահության նախարարության ղեկավար Օլիվյե Վերանը։ Բացի այդ, 2021-ի սկզբին պատվաստված անձանց ռիսկային խմբերից սեպտեմբերից կսկսեն պատվաստանյութի երրորդ դեղաչափի ներարկումները՝ կորոնավիրուսի հանդեպ իմունիտետը պահպանելու համար, գրում է Deutsche Welle-ն։

Հունաստանում պարտադիր պատվաստումները կսկսվեն օգոստոսի կեսից՝ տարեցների խնամքի կենտրոնների աշխատակիցների համար, և սեպտեմբերի 1-ից՝ բուժհաստատությունների բոլոր աշխատակիցների համար։

Իտալիայում արդեն իսկ պարտադիր է պատվաստումը բժիշկների համար։ Գերմանիայում քննարկում են նման պահանջը մանակպարտեզների և դպրողների անձնակազմի համար։

Ֆրանսիայում և Հունաստանում կորոնավիրուսի դեմ ամբողջուապես պատվաստված է բնակչության 40 տոկոսը։

 

 

panarmenian.net

Հուլիսի 5-11-ը Սևանի մակարդակն իջել է 2 սմ-ով

 Սևանա լճի մակարդակը հուլիսի 5-11-ն ընկած ժամանակահատվածում իջել է 2 սմ-ով և կազմել 1900.76 մ (11.07.21թ.), որը 2020թ․ նույն ժամանակաշրջանի մակարդակից ցածր է 4 սմ-ով, իսկ 2021-ի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 24 սմ-ով։ Այդ մաիսն տեղեկացնում է Շրջակա միջավայրի նախարարությունը։

Ոռոգման նպատակով Սևանա լճից իրականացված ջրառի չափաքանակը հուլիսի 5-11-ն ընկած ժամանակահատվածում կազմել է 20.012 մլն մ³, իսկ ընդհանուր ջրառի չափաքանակը՝ մայիսի 25-ից հուլիսի 11-ը ներառյալ՝ 107.007 մլն մ³:

Արփա-Սևան ջրատարով հուլիսի 5-11-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է է 2.255 մլն մ³, իսկ 2021 թվականի հունվարի 1-ից հուլիսի 11-ը ներառյալ՝ 128.011 մլն մ³:

ՀՀ-ում վերջին ամիսներին սակավաջրություն է գրանցվում։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը, անդրադառնալով սակավաջրության խնդրին, հայտարարել է, որ 2021-ին Հայաստանի գետերի ջրատվությունը 80%-ով նվազել է։ Նա ասել է, որ սա բերել է նրան, որ առկա ջրային ռեսուրսը հիմնականում սպառվում է, և դրան գումարվել է նաև էներգետիկ խնդիրը։

 

 

panarmenian.net

Էռնեկյանը՝ Փաշինյանին․ Հակված ենք լայնածավալ ներդրումներ անել ՀՀ-ում

 Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Հայաստանի ազգային հերոս, արգենտինահայ գործարար, բարերար Էդուարդո Էռնեկյանին:

Վերջինս շնորհավորել է Փաշինյանին ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակի կապակցությամբ և նշել, որ հակված են մեծ, լայնածավալ ներդրումներ կատարել Հայաստանում։

Իր խոսքում Փաշինյանը, մասնավորապես, նշել է. «Ձեր ներդրումային տրամադրությունները, կարծում եմ, կանխորոշում են նաև ընդհանուր ներդրումային տրամադրությունը Հայաստանի Հանրապետությունում:

Մեր կառավարությունը վերահաստատել է իր ունեցած մանդատը «Ապագա կա» կարգախոսի ներքո: Եվ հույս ունեմ, որ Ձեր աշխատանքային օրակարգն ու տրամադրությունը ևս ուղղված է հենց մեր երկրի տնտեսական լավատեսությունը և ապագայի նկատմամբ հավատը վերականգնելուն: Այստեղ Ձեր անձնական դերակատարումը շատ կարևորում ենք»:

Իր հերթին, Էռնեկյանը նշել է. «Չէի ուզում, որ երկար ժամանակ անցներ, ուզում էի հնարավորինս արագ գալ և Ձեզ շնորհավորել հաղթանակի կապակցությամբ, որովհետև դա շատ կարևոր է, և մենք ի սկզբանե աջակցում էինք Ձեր հաղթանակին:

Մենք Հայաստանում տարբեր ոլորտներում ենք ներդրումներ իրականացնում: Եվ հակված ենք շարունակել, կատարել մեծ, լայնածավալ ներդրումներ Հայաստանում: Հիմա բանակցություններ ենք վարում մի բանկի հետ: Տեսնում ենք ՀՀ-ում տուրիզմի բնագավառի լավ աճ, և բարեբախտաբար, շուտով նոր ներդրում կառաջարկենք օդանավակայանաշինության բնագավառում: Իմ զարմիկ Մարտինը, ով ներկայումս ղեկավարում է այդ ամենը, շատ շուտով կժամանի Հայաստան, որպեսզի կապ հաստատի այն անձի հետ, ում Դուք կնշեք, բնականաբար, քննարկելու ներդրումային ծրագիրը»։

Փաշինյանը և էռնեկյանը քննարկել են Հայաստանում «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ կողմից իրականացվող ծրագրերը։

Մասնավորապես, անդրադարձ է եղել ընկերությանը կոնցեսիոն կառավարման տրված Երևանի «Զվարթնոց», Գյումրիի «Շիրակ» օդանավակայանների զարգացմանը, ենթակառուցվածքների բարելավմանը, վերանորոգմանը և հետագա շահագործմանը վերաբերող հարցերի։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև Էդուարդո Էռնեկյանին պատկանող ընկերությունների կողմից Հայաստանում իրականացվող և առաջիկայում նախատեսվող այլ բիզնես ծրագրերի շուրջ։

Գործարար Էռնեկյանը Հայաստանի շենացմանն ու բարգավաճմանն ուղղված գործունեության համար արժանացել է «Հայաստանի ազգային հերոսի» կոչման։