Մամուլի տեսություն 15.07.2021
Իրանն այս տարվա Կաննի կինոփառատոնին ներկայացել է իրանցի հայտնի ռեժիսոր Ասղար Ֆարհադիի «Հերոս» ֆիլմով:
Քեյհան օրաթերթ
ԱՄՆ-ը փորձում է Իրաքում քաղել Աֆղանստանի ապստամբության պտուղները
Յուրաքանչյուր անցնող օր Աֆղանստանում իրավիճակն ավելի ու ավելի է սրում. Մինչ այժմ կանխպատեսվում էր, որ թալիբները, կգրավեն այդ երկրի իշխանությունն ապավինելով բացառապես իրենց ուժին: Սակայն, ժամանակի հետ այս կապակցությամբ նոր փաստեր ենբ հայտնվում: Նախ, վերջին օրերին պարզ դարձավ, որ Վաշինգտոնը իր ուժերը Աֆղանստանից չի վերադարձրել Միացյալ Նահանգներ: Ամերիկյան ուժերի մի ամսը տեղակայվեց Եմենում, մյուսը՝ Պակիստանում: Պակիստան: Բացի այդ, Սպիտակ տունը հայտարարեց, որ այժմ բանակցություններ է վարում Աֆղանստանի հարևանների հետ ՝ նարնց երկինքն Աֆղանստանը վերահսկելու նպատակով օգտագործելուհամար: Բացի այդ, Աֆղանստանում թալիբների առաջխաղացումը միֆ է և նրանց ուժը նման է փուչիկի:
Շահրվանդ օրաթերթ
Շարունակելու ենք ծառայել ժողովրդին ծ
Իրանի Կարմիր մահիկի հավաքականության ղեկավարը հայտարարել; է, որ այս կառույց է հեռու է քաղաքականությունից և իրականացնում է քաղաքացիական ծրագրեր: Դրանց չխանգարեց նույն իսկ կորոնավիրուսի ճգնաժամը և այսօր, երբ Իրանի կառավարության աշխատանքը մոտենումէ ավարտին և ձևավորվելու է նոր կառավարություն, Կարմիր Մահիկի հավաքականությունը նույն կերպ շարունակելու է իր աշխատանքը:
խորասան օրաթերթ
Իրանի ամենօրյա պատվաստումների ռեկորդը կոտրվել է
Իրանի առողջապահության նախարարության տվյալներով ՝ երկրում ամենօրյա պատվաստումների ռեկորդը կոտրվել է և երեքշաբթիի ու չորեքշաբթի օրերին իրականացվել է 252,348պատավստում: Երեկվա դրությամբ 5 միլիոն 331 հազար 780 մարդ ստացել է Կորոնա պատվաստանյութի առաջին չափաբաժինը, իսկ 2 միլիոն 191 հազար 936 մարդ՝ երկրորդ: Երկրում ներարկված պատվաստանյութերի ընդհանուր թիվը հասել է 7 միլիոն 523 հազար 716 դեղաչափի:
Էթեմադ օրաթերթ
«Հերոսը» ցուցադրվել է Կաննի կինոփառատոնում
Անցյալ շաբաթ, մեկ տարի ուշացումով մեկնարկել է Կաննի 74-րդ կինոփառատոնը, որը եվրոպական և համաշխարհային կարևոր ֆիլմերի ցուցադրության հարթակ է: Փառատոնն ամեն տարի հյուրընկալում է աշխարհի ամենամեծ աստղերին և կինոգործիչներին: Գոդարից, Ֆեդերիկո Ֆելինիից և Քիառոստամիից մինչև Տարանտինո և Ակիրա Կուրոսավա: ԱՇխարհի լավագույն կինոգործիչներից շատերը հնարավորություն են ունեցել ներկայացնել իրենց աշխատանքը: Փառատոն, որը ոչ միայն գեղարվեստական իրադարձություն է, այլև մշակութային, գեղարվեստական և երբեմն քաղաքական տեսակետներ փոխանակելու վայր:
armenpress.am
Օդի ջերմաստիճանը կբարձրանա. Երևանում սպասվում է +40․․․+42 աստիճան
Սահարա անապատից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված հուլիսի 16-20-ին հանրապետության ողջ տարածքում օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 14-16 աստիճանով:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը տեղեկացնում է, որ հուլիսի 19-20-ին Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Վայոց Ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում և Երևանում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +40․․․+42:
armenpress.am
Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռյուտտեն շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ ընտրություններում հաղթանակի առթիվ
Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռյուտտեն շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ ընտրություններում հաղթանակի կապակցությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: Շնորհավորական ուղերձում, մասնավորապես, ասված է.
«Ազատ և մրցակցային խորհրդարանական ընտրությունների անցկացումը վկայում է թավշյա հեղափոխությունից հետո ժողովրդավարական ուղիով շարունակելու Հայաստանի հանձնառության մասին: Հայաստանում ընթացող բարեփոխումներն ու ժողովրդավարական վերափոխումներն աննկատ չեն անցել: Ես անկեղծ հույս ունեմ, որ Դուք կշարունակեք իրականացնել այդ կարևոր բարեփոխումները, չնայած անբարենպաստ անվտանգային միջավայրին:
Շարունակական համագործակցության ակնկալիքով վստահություն եմ հայտնում, որ միասին կկարողանանք հաջողությամբ նպաստել Հայաստանի և Նիդեռլանդների միջև սերտ գործընկերության խորացմանը: Որպես ժողովրդավարության և լավ կառավարման սկզբունքներին հավատարիմ երկիր՝ Նիդեռլանդները կշարունակի սատարել Հայաստանին բարեփոխումների գործում, հատկապես ժողովրդավարացման և իրավունքի գերակայության ամրապնդման ուղղությամբ: Մենք կսերտացնենք տնտեսական համագործակցությունը, մասնավորապես գյուղատնտեսության և ՏՏ ոլորտներում:
Մեծապես կարևորում եմ մեր գործակցությունը ԵՄ-Հայաստան համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակում և ակնկալում եմ, որ այս տարվա վերջին Արևելյան գործընկերության արդյունավետ գագաթնաժողով կունենանք: Ես նաև բարձր եմ գնահատում Համաշխարհային բանկի, Արժույթի միջազգային հիմնադրամի ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի շրջանակում մեր սերտ համագործակցությունը:
Ցավոք, այս տարվա ապրիլին Ձեր պլանավորված այցը Նիդեռլանդներ ստիպված եղանք հետաձգել` մեր երկու երկրներում առկա համաճարակի պատճառով: Անկեղծ հույս ունեմ, որ 2022 թվականն այդ առումով ավելի բարենպաստ կլինի, և հաճույքով ակնկալում եմ 2022 թվականին հյուրընկալել Ձեզ Նիդեռլանդներում՝ նշելու մեր երեսնամյա դիվանագիտական հարաբերությունների հաջողությունները: Մաղթում եմ Ձեզ ամենայն հաջողություն Հայաստանի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարման գործում` ի շահ հայ ժողովրդի»:
armenpress.am
Մինչ օրս վերադարձրել ենք 104 ռազմագերի, շարունակելու ենք աշխատել այդ ուղղությամբ. Փաշինյան
Տարածաշրջանային կայունության եւ փոխվստահության հաստատմանը խոչընդոտող կարեւոր գործոն է այն փաստը, որ ի հեճուկս իր ստանձնած պարտավորությունների՝ Ադրբեջանը մինչեւ օրս չի վերադարձրել բոլոր հայ ռազմագերիներին: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին կառավարության նիստի սկզբում հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
«Ամեն դեպքում՝ միջազգային մեր գործընկերների հետ համագործակցությամբ մինչեւ օրս մենք կարողացել ենք վերադարձնել 104 ռազմագերի: Մենք շարունակելու ենք աշխատել մեր ռազմագերիների վերադարձի ուղղությամբ, Ղարաբաղի հարցի համապարփակ կարգավորումը, սահմանների սահմանագծման եւ սահմանազատման աշխատանքները, տարածաշրջանային կոմունիկացիաների բացումը եղել են կան եւ լինելու են մեր առաջնահերթությունների շարքում»,- ընդգծեց վարչապետի պաշտոնակատարը:
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Ադրբեջանն այս ապակառուցողական գործողություններով ոչ միայն խախտում է նոյեմբերի 9-ի հայտարարությունը, այլ նաև փորձում է խաթարել հունվարի 11-ի եռակողմ հայտարարությամբ ամրագրված տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման գործընթացը, ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ապրիլի 13-ի հայտարարությամբ նախատեսված խաղաղ բանակցությունները և տարածաշրջանային կայունությունն ընդհանրապես։
«Ադրբեջանի նման գործողությունները մարտահրավեր են միջազգային իրավունքին և բոլոր այն ուժերին, որոնք շահագրգռված են տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատմամբ, եւ մենք շարունակելու ենք մեր խորհրդակցությունները եւ համագործակցությունը այդ ուժերի հետ»,- ասաց Փաշինյանը:
panarmenian.net
Լաքոթ․ ԼՂ խնդիրը կարգավորված չէ՝ դա հնարավոր կլինի միայն ԼՂ վերջնական կարգավիճակի հստակեցումից հետո
Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոթը վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանն ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը դեռևս կարգավորված չէ և դա հնարավոր կլինի միայն ԼՂ վերջնական կարգավիճակի հստակեցումից հետո:
Դեսպանը նշել է, որ իրենք ուշադրությամբ հետևում են տեղի ունեցող գործընթացներին և ֆրանսիական կողմը շարունակելու է հետևողական ջանքերը՝ ի նպաստ կայունության, ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության և բանակցությունների վերականգնման:
Փաշինյանը հավելել է, որ Ադրբեջանն ամեն ինչ անում է տարածաշրջանում անկայունություն հրահրելու համար, ինչի վկայությունն են այնտեղից ամենաբարձր մակարդակով հնչող շարունակական ագրեսիվ հռետորաբանությամբ հայտարարությունները: Վարչապետի պաշտոնակատարը կարևորել է տեղի ունեցող գործողություններին միջազգային հանրության կողմից համարժեք արձագանքը և անհրաժեշտ միջոցների ձեռնարկումը:
Լաքոթն իր ցավակցություններն է հայտնել Երասխի հատվածում ադրբեջանական զինված ուժերի կողմից արձակված կրակից հայ զինծառայողի մահվան կապակցությամբ և անթույլատրելի համարել նման գործողություններն ու հրադադարի ռեժիմի խախտումները:
Փաշինյանը, շնորհավորելով դեսպանին Ֆրանսիայի ազգային տոնի կապակցությամբ, նշել է, որ ՀՀ և Ֆրանսիայի հարաբերություններն ավանդաբար գտնվում են բարձր մակարդակի վրա:
«Առաջիկայում սպասում ենք Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի այցը մեր երկիր, ինչը կնպաստի հայ-ֆրանսիական բազմակողմանի հարաբերությունների հետագա զարգացմանն ու ամրապնդմանը»,- ասել է Փաշինյանը։
Վարչապետի պաշտոնակատարն ընդգծել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Ֆրանսիայի ջանքերը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում և տարածաշրջանում կայունության ամրապնդման գործում:
Լաքոթը, շնորհավորելով Փաշինյանին հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունները բարձր մակարդակով անցկացնելու կապակցությամբ, հավելել է, որ ակտիվ աշխատանքեր են տարվում Էմանուել Մակրոնի՝ Հայաստան կատարելիք այցի կազմակերպման ուղղությամբ, ինչը կարող է մեծ ազդակ հաղորդել հայ-ֆրանսիական հարաբերությունների զարգացմանը, տարբեր ոլորտներում համատեղ նախագծերի իրականացմանը:
Դեսպանն ընդգծել է, որ ֆրանսիական կողմը շահագրգիռ է Հայաստանի հետ համագործակցության զարգացմամբ էներգետիկայի, բարձր տեխնոլոգիաների, արդյունաբերության, կրթության և այլ ոլորտներում:
panarmenian.net
Չեխական Balus Tech-ն ուզում է վերակառուցել Ստեփանավանի օդանավակայան և փոքր ինքնաթիռների արտադրություն հիմնել
Չեխական Balus Tech ընկերությունն առաջարկել է վերակառուցել Ստեփանավանի օդանավակայանը, ինչպես նաև տարածքում փոքր ինքնաթիռների արտադրություն կազմակերպել։ Ընկերության տնօրեն Վլադիմիր Նեմեցը ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանին ներկայացրել է ընկերության գործունեությունը և Հայաստանում ավիացիայի ոլորտում նախատեսվող ծրագրերը։
ՏԿԵ նախարարի տեղակալը ողջունել է չեխական ընկերության նախաձեռնությունը՝ պատրաստակամություն հայտնելով հետագա գործակցության վերաբերյալ։
Քննարկումների արդյունքում որոշվել է կազմակերպել ևս մեկ հանդիպում չեխական ընկերության ներկայացրած նախագիծն ավելի մանրամասն դիտարկելու նպատակով, որն իրագործման հնարավորության դեպքում կներկայացվի ՀՀ կառավարությանը։
panarmenian.net
Ալիև․ Լեռնային Ղարաբաղ չկա, Զանգեզուրը մեր պատմական հողն է՝ վերադառնալու ենք
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե ղարաբաղյան հակամարտությունը հանգուցալուծված է և Լեռնային Ղարաբաղ չկա՝ կա Ղարաբաղ։
«Եթե ինչ-որ մեկն ասում է, որ հակամարտությանը կարգավորված չէ, ապա ինչպե՞ս է տեսնում դրա հանգուցալուծումը։ Եթե խոսքը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին է, ապա Ադրբեջանի տարածքում չկա Լեռնային Ղարաբաղ անվանումով տարածքային միավոր։ Այդ բառակապակցությունն այլևս չի կարող կիրառվել։ Չկա Լեռնային Ղարաբաղ, կա Ղարաբաղ։ Հուլիսի 7-ին ես հրամանագիր եմ ստորագրել Ղարաբաղյան տնտեսական գոտու ստեղծման մասին, որի մեջ միավորված են ղարաբաղյան բոլոր շրջանները»,-ասել է նա, գրում է Haqqin.az-ը։
Ալիևը հավելել է, որ ստեղծվել է նաև «Արևելյան Զանգեզուրի» տնտեսական գոտի։
«Արևելյան Զանգեզուրը մեր պատմական հողն է, Արևմտյան Զանգեզուրը՝ մեր պատմական հողն է։ Հիմա Հայաստանում ասում են, թե Ալիևը տարածքային պահանջներ է ներկայացնում։ Այո, Արևմտյան Զանգեզուրը մեր պապերի և նախապապերի հողն է։ Ես ասել եմ, որ մենք պետք է վերադառնանք այնտեղ․․․ Հիմա, բոլոր հաղորդակցությունների բացումից հետո, մենք, անշուշտ, կվերադառնանք, և ադրբեջանական բնակչությունը կվերադառնա։ Նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության մեջ ասվում է՝ բոլոր փախստականները պետք է վերադառնան իրենց հայրենի հողեր։ Մեր հայրենի հողը Զանգեզուրն է, մեր հայրենի հողը Սևանն է, Երևանն է։ Մենք, իհարկե, կվերադառնանք»,- ասել է նա, գրում է Haqqin.az-ը։
Մայիսի 12-ի առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը Սյունիքի մարզի Սև լիճ տեղանքում և հարակից տարածքում հատել են ՀՀ պետական սահմանը և խորացել մինչև 3․5 կիլոմետր։ Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը դա որակել է որպես դիվերսիոն անցում, նշել, որ իրավիճակը մերձճգնաժամային է, եթե ոչ ճգնաժամային, և հայտարարել, որ ՀՀ-ն չի կարող նման վիճակ հանդուրժել։
Մայիսի 13-ին ադրբեջանական զինված ուժերը, կրկին՝ «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, հերթական սադրանքն են իրականացրել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ՝ փորձելով դիրքային առաջխաղացում ապահովել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում։ Բանակցություններն արդյունք չեն տվել։ՀՀ-ն պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին, ինչպես նաև ռազմական աջակցություն խնդրել ՌԴ-ից։
Մայիսի 27-ի առավոտյան ադրբեջանցիները Գեղարքունիքի մարզում 6 հայ զինծառայող են գերեվարել, որոնցից 5-ին, ի թիվս 15 գերիների, վերադարձրել են հունիսի 13-ին՝Աղդամի ականապատ դաշտերի քարտեզի դիմաց։