Մամուլի տեսություն. 16.06.2021
Բեյրութի նավահանգստում անցյալ տարվա սարսափելի պայթյունի զոհերի ընտանիքները բողոքի ցույցի ժամանակ բախվել են անվտանգության ուժերի հետ: Առնվազն 20 մարդ վիրավորվել է բախումների արդյունքում:
Իրան Օրաթերթ
Բեյրութում աղետից փրկվածները վրդովված են
Բեյրութի նավահանգստում անցյալ տարվա սարսափելի ռմբակոծության զոհերի ընտանիքները, իրենց սիրելիների կորստի առաջին տարելիցից մեկ ամիս չանցած, բարկացած բախվել են Լիբանանի ուժայինների հետ: Առնվազն 20 մարդ վիրավորվել է բախումների արդյունքում:
Ըստ Guardian-ի՝ երեքշաբթի օրը բարկացած ցուցարարները, որոնց մեծ մասը Բեյրութի աղետի զոհերի ընտանիքներից էին, Լիբանանի ժամանակավոր պաշտոնակատար Մոհամեդ Ֆահմիի տան դիմաց պահում էին մահացածների նկարները և դատարկ դագաղներ, բողոքելով անվտանգության ուժերի դիմաց ներխուժեցին նրա տան արտաքին մասը և դատարկ դագաղներ տեղադրեցին մուտքի դիմաց:
Ջամե Ջամ օրաերթ
Հյուսիսային Կորեա. Մեզ ամենաբարդ պարենային ճգնաժամն է սպառնում
Հյուսիսային Կորեան ՄԱԿ-ին տված զեկույցում հայտարարել է, որ բախվում է վերջին տասնամյակում ամենավատ պարենային ճգնաժամին: Զեկույց, որն աշխարհի ուշադրությունը հրավիրում է այն փաստի վրա, որ Փխենյանը պայքարում է իր ամենամեծ ներքին մարտահրավերի հետ` գործող երիտասարդ առաջնորդի պաշտոնավարումից ի վեր:
Հյուսիսային Կորեան ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակները քննելու ազգային կամավոր ուսումնասիրության մեջ հայտարարել է, որ 2018-ին սննդամերքի արտադրությունը նվազել է բնական աղետների և թույլ դիմադրության, գյուղատնտեսական ոչ ադեկվատ նյութերի և մեքենայացման ցածր մակարդակի պատճառով:
Համշահրի Օրաթերթ
Յոթ օրից հետո Գաչսարանի անտառներում հրդեհը մարվել է
Կոհգիլուե և Բոյեր-Ահմադ նահանգի Գաչսարան քաղաքի Նարաք շրջանի բարձունքների անտառներում և արոտավայրերում բռնկված հրդեհը, որը բռնկվել է հինգշաբթի, հուլիսի 8-ին, մարվել է 7 օր անց:
Կոհգիլուեի և Բոյեր-Ահմադի նահանգապետարանի ճգնաժամային կառավարման գլխավոր տնօրենն ասաց. Քամին, շոգ եղանակը և կտրուկ լանջը դժվարացնում էին հրդեհը վերահսկելը, ուստի 7 օր պահանջվեց հրդեհը վերահսկելու և մարելու համար:
Էթեմադ Օրաթերթ
Facebook-ը հայտարարել է, որ հեռացնում է Իրանի հետ կապված շուրջ 200 հաշիվ
Facebook-ը հայտարարել է, որ ջնջել է մոտ 200 հաշիվ, որոնք պատկանում էին «իրանցի հակերներին»:
Ընկերությունը պնդում է, որ օգտագործողների այս հաշիվները հիմնականում նպատակասլած են՝ եղել ԱՄՆ ռազմական անձնակազմին և պաշտպանական և տիեզերական ընկերություններին:
armenpress.am
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 162 նոր դեպք, առողջացել է 106 մարդ
ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում հուլիսի 16-ին, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 162 նոր դեպք, առողջացել է 106 քաղաքացի, արձանագրվել են մահվան 2 նոր դեպք: Մեկ օրում կատարվել է 3315 թեստավորում: Թեստավորումների ընդհանուր թիվը հասել է 1257 724-ի:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 227 111 դեպք, որոնցից 218 128-ն` առողջացած, 4558-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3315 պացիենտ:
News.am
Էրդողանը ցանկանում է Աֆղանստանի հետ անել նույնը, ինչ Ղարաբաղի հետ
Թուրքիան ակնկալում է շարունակել աջակցությունը Աֆղանստանին: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը, փոխանցել է ՏԱՍՍ-ը:
«Նրանք, ովքեր իրավունքների եւ արդարության պաշտպանության մեր պահանջները համարում են քաղաքական երեսպաշտություն, չեն կարողացել հասկանալ, որ մենք դարձել ենք ճնշվածների ձայնը, շունչը եւ հույսը: Մաղթում ենք մեր ընկերներին եւ հարեւաններին այն, ինչ ցանկանում ենք մեզ: Մենք դա երեկ արել ենք Սիրիայում, Լիբիայում եւ Լեռնային Ղարաբաղում: Հուսով եմ, որ վաղը նույն արդար դիրքորոշմամբ մենք կաջակցենք Աֆղանստանում եւ այլ երկրներում գտնվող մեր եղբայրներին», - ասել է Էրդողանը:
Tert.am
Բանտարկում են նրանց, ովքեր զենքը ձեռքին պաշտպանել են մարզի բնակիչների անվտանգությունը․ Ռոբերտ Քոչարյան
ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Ադրբեջանի նախագահի՝ Հայաստանի նկատմամբ սպառնալիքներ պարունակող վերջին հայտարարությունից անցել է բավական ժամանակ, և հանրությունը սպասում էր, որ պետության անունից կհնչի համարժեք պատասխան: Դա՛ է պահանջում պետության շահը: Ցավոք, դա հերթական անգամ տեղի չունեցավ:
Միջազգային հարաբերություններում չի հարգվում վախվորածությունը և անհստակությունը: Հայաստանին և հայ ժողովրդին ուղղված սպառնալիքները պահանջում են կոշտ և հստակ արձագանք: Հայաստանը պետք է դրսևորի բավարար կամք՝ պաշտպանելու իր տարածքային ամբողջականությունը և ժողովրդի արժանապատվությունը:
Ցավալի է փաստել, բայց քանի դեռ Հայաստանը ղեկավարում է պատերազմում պարտված ղեկավարը, այս ստորացուցիչ պատկերը շարունակվելու է:
Ավելին, դրա հետ միաժամանակ, իշխանությունները, իրենց թերարժեքության բարդույթով պայմանավորված, ձերբակալում են Սյունիքի համայնքապետերին: Բանտարկում են նրանց, ովքեր զենքը ձեռքին պաշտպանել են մարզի բնակիչների անվտանգությունը»:
Hraparak.am
ՓԱՇԻՆՅԱՆԸ ԴԺԳՈՀԵՑ ԱԼԻԵՒԻՑ ՈՒ ԽՈՍՏԱՑԱՎ ՊԱՇՏՊԱՆԵԼ ՄԵՐ ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Նիկոլ Փաշինյանը երեկ կառավարության նիստը սկսեց Հայաստանի ինքնիշխանությանը սպառնացող Ալիեւից բողոքելով եւ Հայաստանի ինքնիշխանությունը «բոլոր հնարավոր ու անհնար միջոցներով պաշտպանելու» մասին հայտարարությամբ։ Բնականաբար, դժվար է նման խոստում լսել մի մարդուց, որը հանձնել է Արցախը, հաշտվել է Սեւ լճում եւ Գեղարքունիքում ադրբեջանական զինուժի տեղակայման հետ եւ պատրաստվում է հանձնել Սյունիքը կամ դրա մի մասը, դեմ չէ նաեւ Հայաստանի որոշ տարածքներ ճանաչել անկլավ ու դա էլ նվիրել Ալիեւին։ Մարդ, ում թեթեւ ձեռքով Ալիեւն այսօր լեզուն այնքան է երկարացրել Հայաստանի վրա, որ արդեն Սեւան ու Երեւան է հասել։ Բայց երեկ Փաշինյանը ներքին լսարանին ուղղված տեքստ էր արտաբերում՝ մեղմորեն ներկայացնելով, որ Ալիեւն ապակառուցողական է, ռազմատենչ, իսկ այ մենք խաղաղասեր ենք, բայց ամեն ինչ անելու ենք, որ պաշտպանենք մեր ինքնիշխանությունը։
Բայց նրա այս խրոխտ հայտարարությունների ու Ալիեւից փնթփնթալու տողերի արանքում, իրականում, թաքնված էին այն մեսիջները, որ Հայաստանը պատրաստ է տալ այն ամենը, ինչ ցանկանում է Ալիեւը, միայն թե մի սպառնացեք մեզ․ «․․․Մեծ հավանականություն կա, որ Ադրբեջանը, ի հեճուկս միջազգային ասպարեզներում արվող խաղաղասիրական հայտարարությունների, ամեն ինչ անելու է խաղաղությունը տարածաշրջանում խոչընդոտելու համար եւ սա անելու է մի մարտավարությամբ, որը նույնպես կանխատեսելի է՝ ցույց տալ, թե Հայաստանը կամ Արցախն իբր դեմ են խաղաղությանը, դեմ են սահմանազատման եւ սահմանագծման գործընթացներին եւ այս ֆոնին ագրեսիվ քաղաքականություն կառուցելու կեղծ հիմնավորումներ ստեղծելու, ինչի դրսեւորումները մենք տեսնում ենք նաեւ վերջին օրերին, բայց դա տեսել ենք նաեւ վերջին ամիսներին»։
Այսինքն՝ մարդը բառացի հասկացնում է, որ տալիս ենք, պատրաստ ենք սահմանների դելիմիտացիա եւ դեմարկացիա անել եւ դրա արդյունքում թղթով-թամասով տալ քո ուզածը, մի բան էլ ավել, միայն թե մի բարկացիր, աղա ջան։ Հետո հիշեցնում է այս հարցով ստեղծված եռակողմ աշխատանքային խմբի «կառուցողական եւ արդյունավետ» աշխատանքի մասին ու շեշտում՝ Ադրբեջանի անհասկանալի հայտարարությունները՝ այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» մասին, որեւէ կապ չունեն աշխատանքային խմբի կատարած աշխատանքի եւ, որ առավել կարեւոր է՝ հունվարի 11-ի Մոսկվայի եռակողմ հայտարարության բովանդակության հետ։
«Իմ մեկնաբանությունը միանշանակ է՝ Ադրբեջանը միջանցքի մասին հայտարարություններ անում է եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունը խաթարելու եւ տարածաշրջանային կոմունիկացիաների բացում թույլ չտալու համար: Ինչո՞ւ, որովհետեւ Ադրբեջանի նպատակն է՝ շարունակել Հայաստանի շրջափակման շուրջ 30-ամյա գործընթացը, քաղաքականությունը»,- իր մեջ բավարար համարձակություն գտնելով՝ Փաշինյանը փորձում է քննադատել Ալիեւին։
«Բայց մենք, առանց սեթեւեթելու, շարունակելու ենք աշխատանքը եռակողմ աշխատանքային խմբում՝ Հայաստանի շրջափակումը ճեղքելու ուղղությամբ, եւ ռուսաստանցի մեր գործընկերների, միջազգային մեր գործընկերների աջակցությամբ հասնելու ենք տարածաշրջանային կոմունիկացիաների բացմանը, այսինքն՝ Հայաստանի Հանրապետության ապաշրջափակմանը»,- արդեն սեթեւեթելով՝ շարունակում է նա ու փաստացի հասկացնում, որ տարածաշրջանային ապաշրջափակում կա, կա՛ տարածաշրջանային ապաշրջափակում, հատկապես՝ Ադրբեջանի համար։
Հետո էլի որոշ փնթփնթոց Ալիեւի հոխորտանքներից, որի արանքում հասցնում է հասկացնել՝ Ադրբեջանը փորձ է անում տպավորություն ստեղծել, թե Հայաստանը դեմ է խաղաղությանը եւ խաղաղության պայմանագրին, մինչդեռ Հայաստանը բնավ էլ դեմ չէ իր հարեւան թշնամիների հետ բարեկամությանը, միայն թե Ալիեւը նորից չջղայնանա ու չշարունակի ստորացնել մեզ։
Շարունակելով երկար-բարակ տեքստում իր բողոք-դժգոհություններն ու գրեթե համարձակ հակադարձումները՝ ուղղված Ալիեւին, Փաշինյանն անում է իր «ամենադուխով» հայտարարությունը․ «Անկախ ամեն ինչից՝ Հայաստանը բոլոր հնարավոր եւ անհնար միջոցներով պաշտպանելու է իր ինքնիշխանությունը եւ տարածքային ամբողջականությունը՝ ներառյալ հայ-ռուսական միացյալ զորախմբի եւ Հավաքական անվտանգության պայմանագրի մեխանիզմների գործարկմամբ, ինչի շուրջ մենք շարունակում ենք մեր խորհրդակցությունները մեր գործընկերների հետ»։ Ակնհայտ է, որ ինչ-որ մեկը Փաշինյանին «դուխ» է տվել, որ նա այսպես «մարտական» տրամադրված խոսի Ալիեւի հասցեին։ Հավանաբար՝ նկատել են, որ հասարակությունը շատ վատ է ընդունում նրա լռությունը եւ Ալիեւի ստորացումներին չարձագանքելը, ասել են՝ մի քիչ գազ տուր։
Ելույթն ավարտվում է ժողովրդից ստացած մանդատի մասին հիշեցումով, թե ինչին պետք է ծառայեցնեն այդ մանդատը․ «Եվ ընդգծում եմ մեր առանցքային նպատակը՝ իրականացնել եւ իրացնել ժողովրդից ստացած մեր մանդատը, այն է՝ Հայաստանի Հանրապետության, հայ ժողովրդի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու ուղղությամբ: Եվ մենք հետեւողականորեն շարժվելու ենք հենց այս ուղղությամբ՝ այս մանդատն իրացնելու նպատակով»։
panarmenian.net
ՊՆ․ Ադրբեջանական դիրքերի ուղղությամբ Գեղարքունիքի մարտական հենակետերից կրակ չի բացվել
PanARMENIAN.Net - Պաշտպանության նախարարությունը հերքել է ադրբեջանական հերթական ապատեղեկատվությունը՝ նշելով, որ ՀՀ զինված ուժերը հրադադարի պահպանման ռեժիմը չեն խախտել։
Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունը տարածել է հաղորդագրություն, ըստ որի՝ հուլիսի 15-ին ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները Գեղարքունիքի մարտական հենակետերից կրակ են բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։
«Տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը. ՀՀ զինված ուժերը հրադադարի պահպանման ռեժիմը չեն խախտել։ Հայկական ստորաբաժանումները, անհրաժեշտության դեպքում, իրականացնում են միայն հակառակորդին հակազդելու գործողություններ։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, որ սկսել է ապատեղեկատվություն տարածել գրեթե ամենօրյա ռեժիմով, հուլիսի 15-ին նույնպես ձեռնպահ չի մնացել տեղեկատվական սադրիչ գործողություններից»,-ասվում է հայտարարության մեջ։