Մամուլի տեսություն 20.07.2021
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i146198-Մամուլի_տեսություն_20.07.2021
Նոր հետաքննություն՝ իսրայելական Pegasus ծրագրի միջոցով լրագրողներին լրտեսելու վերաբերյալ:
(last modified 2026-04-22T14:27:35+00:00 )
Հուլիս 20, 2021 12:49 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 20.07.2021

Նոր հետաքննություն՝ իսրայելական Pegasus ծրագրի միջոցով լրագրողներին լրտեսելու վերաբերյալ:

Քեյհան թերթ

 Էդվարդ Սնոուդենը հայտարարել է, որ Իսրայելը դերակատարություն է ունեցել Ջամալ Խաշողջիի սպանության մեջ

 Էդվարդ Սնոուդենը հայտարարել է, որ առկա են «ապշեցուցիչ փաստաթղթերի և ապացույցներ»՝ Ջtամալ Խաշողջիի սպանությանը Սիոնիստական ​​ռեժիմի մասնակցության վերաբերյալ:

Սպանությունցի հետո, Սաուդցի  ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշողջիի մարմինը, Ալե Սուդի հրամանով մասնատվել և ոչնչացվել է թթվի մեջ:  Բեն Սալմանի հրամանով իրականացված այս սպանության մանրամասները շարունակում են բացահայտվել: Վերջին բացահայտումը վերաբերում է սպանությանը Սիոնիստակն ռեժիմի  մասնակցությանը: Այդ ամսին հայտարարել է ԱՄՆ ազգային անվտանգության ծառայության նախկին աշխատակից Էդվարդ Սնուոդենը:

 

Իրան օրաթերթ

Ողջ իսլամական տարածաշրջանն ամերիկյան չարիքին դիմակայելու մարտադաշտ է

Հաջի ուխտագնացության առիթով հղծ ուղերձում, ԻԻՀ առաջնորդ Այաթոլլահ Խամենեին նշել է, որ աստվածային գերդաստանի՝ Բեյթոլլահի հյուրասիրությանը մասնակցությունը ոգևորված սրտերի ցանկությունը անցողիկ փորձություն է: Նա կարևորել է այն փաստը, որ Հաջի ուխտագնացության ուղերձները չպետք է հայտնվեն ստվերում և այդ պանծալի ուղերձների բովանդակությունն ագրեսոր պետություններչի հատկապես՝ ԱՄՆ-ի դեմ դիմադրությունն է:

 

Էթեմադ օրաթերթ

Եվրահանձնաժողովի ղեկավարը նշել է, որ Իսրայելի հետ կապված լրտեսական սկանդալն անընդունելի է

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենն անընդունելի է անվանել Իսրայելի հետ կապված լրտեսական սկանդալը, նշելով, որ դա հակասում է ԵՄ բոլոր օրենքներին:

Եվրահանձնաժողովի նախագահը երկուշաբթի օրը արձագանքել է հարյուրավոր լրագրողների, քաղաքական և հասարակական ակտիվիստների ու քաղաքական գործիչների բջջային հեռախոսները լրտեսելու համար սիոսնիտական «NSO» ընկերության  Pegasus լրտեսական ծրագրի կիրառման վերաբերյալ  լուրերին, նշելով, որ դա անընդունելի է:

Reuters- ի, The Washington Post- ի, The Wall Street Journal- ի, Al Jazeera- ի և The Guardian- ի  համատեղ հետաքննության արդյուքնում պարզվել է, որ հաքերային հարձկման ենթարկված բջջային հեռախոսները եղել է 50 հազար կոնտակտային համարների ցանկում:

 

Ջամե Ջամ օրաթերթ

Ամերիկյան զորուժը շարունակում է Սիրիայի ցորենը և վառելիքը գողանալ ու տեղափոխել Իրաք 

Սիրիական աղբյուրները նշում են, որ ԱՄՆ զորքերը Սիրիայից հյուսիսային Իրաք են տեղափոխել 40 բեռնատար ցորեն և վառելիք:

 

Համշահրի օրաթերթ

Ռուսաստանի ռազմածովային շքերթին մասնակցել են նաև Իրանի ռազմածովային ուժերի լողացող ստորաբաժանումների ներկայացուցիչները

Մոսկվայում Իրանի դեսպանատունը հայտարարել է, որ Իրանի նավատորմի հրամանատարը և Մոսկվայում Թեհրանի դեսպանը կմասնակցեն ռուսական բանակի ռազմածովային ուժերի շքերթին:

 

armenpress.am

Ռուսաստանն ունի Աֆղանստանում ԻՊ-ի հետ ԱՄՆ-ի համագործակցության փաստեր.  Ռուսաստանն ստացել Է տեղեկատվություն Աֆղանստանում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ ԱՄՆ-ի համագործակցության կոնկրետ փաստերի մասին: Հուլիսի 20-ին այդ մասին հայտարարել Է Աֆղանստանի խնդրով ՌԴ-ի նախագահի հատուկ ներկայացուցիչ, արտաքին գործերի նախարարության Ասիայի երկրորդ դեպարտամենտի տնօրեն Զամիր Կաբուլովը «Վալդայ» բանավիճային ակումբում կայացած առցանց քննարկման ժամանակ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ես համոզված եմ, որ այդպիսի փոխգործակցություն եղել Է: Բայց մենք հո պարզապես հենց այնպես չենք սկսել դա ասել: Մենք սկսել ենք միանգամայն կոնկրետ տեղեկատվություն ստանալ համագործակցության այդ փաստերի մասին: Ուղղաթիռներով (զենքի) վերաբեռնման փաստերի մասին,- նշել Է նա:- Եվ մենք այն ստացել ենք տեղացի աֆղաններից, այդ թվում տեղական մակարդակի ղեկավարներից, ովքեր չԷին հասկանում, թե ինչու են ուղղաթիռները ռազմամթերք մատակարարում այն շրջաններին, որոնք գրավել են «Իսլամական պետության» ջոկատները», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

 

armenpress.am

Ռազմավարական կայունության շուրջը ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի կոնսուլտացիաների օրը կհայտարարեն ավելի ուշ. Պեսկով

 Ռազմավարական կայունության շուրջը ռուս-ամերիկյան կոնսոլտացիաների անցկացման ստույգ օրը կհայտարարվի ժամանակին, հուլիսի 20-ին լրագրողներին հայտարարել Է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մենք ժամանակին կհայտենք: Փորձագիտական մակարդակով կոնսուլտացիաները համաձայնեցվում են, բնականաբար, արտաքին գործերի նախարարության եւ ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի գծով: Ստույգ օրվա մասին կհայտնենք»,- ասել Է նա՝ պատասխանելով այն մասին ավելի վաղ հայտնված տեղեկավտությունը հավաստելու խնդրանքին, թե կոնսուլտացիաները պլանավորված են հուլիսի 28-ին:

Հուլիսի 19-ին ամերիկյան The Hill թերթը հաղորդել Է, թե Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի կոնսուլտացիաները ռազմավարական կայունության հարցերի շուրջն, ինչպես սպասվում Է, կկայանան հուլիսի 28-ին: Պետդեպարտամենտում ՏԱՍՍ-ի խնդրանքին հավաստելու, որ բանակցությունները նշանակված են այդ օրը, առայժմ չեն պատասխանել:

 

armenpress.am

Փարիզում հրդեհ Է բռնկվել վարչապետի նստավայրի մոտ

  Հուլիսի 20-ին Փարիզում հրդեհ Է բռնկել Մատինիոնյան պալատից՝ Ֆրանսիայի վարչապետի նստավայրից, ոչ հեռու: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտնել Է France Bleu ռադիոկայանը: Ռադիոկայանի տվյալներով՝ արդեն պատահարի վայր են ժամանել հրշեջ խմբեր, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

panarmenian.net

Էրդողան․ Ալիևի հետ քննարկում ենք Հյուսիսային Կիպրոսի ճանաչման հարցը

  Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որն այցով գտնվում է Հյուսիսային Կիպրոսի Թուրքական հանրապետությունում, անդրադառնալով Ադրբեջանի կողմից այդ կազմավորման ճանաչմանը, ասել է, որ այդ հարցում ոչ մի կասկած չկա։

«Իմ եղբայր Ալիևի հետ մշտապես քննարկում ենք այդ հարցը»,-ասել է Էրդողանը, գրում է ԱՊԱ-ն։

Էրդողանը նաև հույս է հայտնել, որ Ադրբեջանից բարձր մակարդակի այցերը Հյուսիսային Կիպրոս շարունակական են լինելու։

Ադրբեջանցի բարձաստիճան պաշտոնյաների պատվիրակությունը պատմության առաջին անգամ այցելել է Հյուսիսային Կիպրոս։

 

 

panarmenian.net

Մակունցը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից

  «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրացուցակի երրորդ համար Լիլիթ Մակունցը հրաժարվել է Ազգային ժողովի պատգամավորի մանդատից՝ ինքնաբացարկի դիմում ներկայացնելով Կենտրոնական ընտրական հանձնաժողով։ Այս տեղեկությունը հաստատել է ԿԸՀ-ի քարտուղար Արմեն Սմբատյանը, գրում է Sputnik Արմենիան։

Մակունցին պլանավորում են նշանակել ԱՄՆ-ում ՀՀ դեսպան։ ԱՄՆ-ում գործող դեսպան Վարուժան Ներսիսյանն արդեն հետ է կանչվել։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ԱՄՆ-ում Մակունցի դեսպան նշանակվելու համաձայնությունը ստացվել է հյուրընկալող երկրից։

Մակունցին ԱՄՆ-ում դեսպան նշանակելու մասին լուրերը ոչ միանշանակն ընդունվեցին և քննադատության առարկա դարձան ինչպես ՀՀ-ում, այնպեսլ էլ ամերիկահայ կառույցներում։ Քննադատները նշում են, որ ԱՄՆ-ի պես երկրում ՀՀ-ն պետք է բարձրակարգ դիվանագետ և ծանրքաշային գործիչ ունենա որպես դեսպան՝ ընդգծելով հարաբերությունների կարևորությունը և խորացման պատրաստակամությունը։

 

panarmenian.net

Ջիվան Գասպարյանը կհուղարկավորվի Պանթեոնում․ Հրաժեշտը՝ հուլիսի 24-ին

 Աշխարհահռչակ դուդուկահար Ջիվան Գասպարյանը կհուղարկավորվի Երևանում՝ Կոմիտասի անվան պանթեոնում:

Գասպարյանի վերջին հրաժեշտի արարողությունը տեղի կունենա Արամ Խաչատրյան համերգասրահում հուլիսի 24-ին` ժամը 11:00-14:00, տեղեկացնում է ԿԳՄՍՆ-ն։

«Մեր երկիրը վերջին հրաժեշտն է տալու Ջիվան Գասպարյանին: Երախտագիտությամբ ենք գլուխ խոնարհում նրա անցած մշակութային ստեղծագործական ճանապարհի առջև և մխիթարվում այն գիտակցությամբ, որ Ջիվան Գասպարյանի արվեստը մշտապես իր նվիրական տեղն է ունենալու բոլորիս սրտերում»,-ասվում է նախարարության հաղորդագրության մեջ։

Գասպարյանն անցել է բազմամյա ու բեղմնավոր ստեղծագործական ճանապարհ: Նա իր վերելքը սկսել է դեռևս նախորդ դարի 30-ական, 40-ական թվականներից: Այդ ճանապարհը պսակվել է համաժողովրդական ճանաչմամբ ու սիրով, իսկ վաստակը` արժանացել բարձր գնահատության:

Հայաստանում նրան շնորհվել է Ժողովրդական արտիստի կոչում: Նա Երևանի պատվավոր քաղաքացի էր և Հայրենիքին մատուցած ծառայությունների համար «Առաջին աստիճանի շքանշանի ասպետ», ինչպես նաև պարգևատրվել է «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով: Բազում են նաև Ջիվան Գասպարյանի այն պարգևները, որոնց նա արժանացել է արտերկրում, այդ թվում` «Աշխարհի լավագույն երաժիշտ Womex-2002», «Ոսկե գլոբուս», Endliees Vision 41-րդ Grammy մրցանակաբաշխության անվանակարգով, «Վուդրո Վիլսոն» մրցանակ...

Այնպիսի հանրահայտ ու տաղանդավոր ֆիլմերում, ինչպիսիք են «Գլադիատորը», «Դոկտոր Ժիվագո», «Ագռավը», «Ռուսական տուն» և ուրիշ կինոստեղծագործություններ, հնչում է Ջիվանի դուդուկը` հարստացնելով ձայնաշարը և հաղորդելով մի առանձնակի խորհուրդ: