Մամուլի տեսություն 22.07.2021
ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակն աջակցելով Իրանի Խուզեստան նահանգում տեղի ունեցող անկարգություններին, հայտարարել է. «Վաշինգտոնը ուշադրությամբ հետևում է այդ շրջանի վերաբերյալ հաղորդումներին»:
Համշահրի օրաթերթ
Թուրքիան 2016-ի հեղաշրջումից հետո
Հեղաշրջումից հետո առաջին անգամ Թուրքիան արտաքին քաղաքականության մեջ փափուկ ուժի բացարձակ շրջանակից դուրս է եկել կիրառելով կոշտ ուժ: Թուրքիան վերջերս նշեց 2016-ի ձախողված հեղաշրջման հինգերորդ տարին: Հոբելյանն այժմ հայտնի է որպես «Ժողովրդավարության և ազգային միասնության օր» անունով և երկրի պաշտոնական տոներից մեկն է: Այս հեղաշրջումը ավելի կարևոր է, քան Թուրքիայի ժամանակակից պատմության մյուս հեղաշրջումները՝ երկրի ներքին և արտաքին քաղաքականության մեջ հաջորդած զարգացումների տեսանկյունից: Նախ նշենք, որ 2016-ի հեղաշրջումն ի տարբերություն նախորդ չորս հեղաշրջումների, ղեկավարվում էր ոչ թե բանակի ու քեմալական շարժման կողմից, այլ Ֆեթուլլահ Գյուլենի ղեկավարած խմբավորման: Հեղաշրջումը կարելի է համարել նաեւ Թուրքիայի ժամանակակից պատմության ամենաարյունալի զարգացումներից մեկը, քանի որ հեղաշրջման գիշերը ավելի քան 250 մարդ է սպանվել:
Իրան օրաթերթ
Թալիբան. Քաբուլի օդանավակայանը պետք է վերահսկեն աֆղանները
Թալիբանի խոսնակը հայտարարել է որ խումբը ցանկանում է լավ հարաբերություններ ունենալ Թուրքիայի հետ, բայց որ Քաբուլի օդանավակայանի վերահսկողությունը պետք է լինի ոչ թե Ստամբուլի, այլ ժողովրդի պարտականությունը:
Զաբիոլլահ Մոջահեդը չորեքշաբթի օրը TRT Turkey- ին տված հարցազրույցում ասել է, որ թալիբները ցանկանում են լավ հարաբերություններ ունենալ Թուրքիայի հետ և իսլամական երկրների աջակցությամբ Աֆղանստանում խաղաղություն հաստատել, հավելելով. «Դա չի նշանակում, որ թալիբները կընդունեն ամերիկացիների դուսր գալու ցհետո Քաբուլի Համիդ Քարզայի միջազգային օդանավակայանի անվտանգությունը պաշտպանելու Թուրքիայի ծրագիրը»:
Էթեմադ օրաթերթ
Չինաստանը վերացնում է երրորդ երեխայի ծննդյան տույժը
Չինաստանի կառավարությունը չեղյալ է հայտարարել երրորդ երեխա ունենալու տույժերն ու սահմանափակումները: Ավելի վաղ, չեղարկվել էր մեկ երեխայի քաղաքականությունը և խրախուսում էր նախատեսվել երկրորդ երեխա ունենալու յա,աչ: Չինաստանի կառավարության բարձրագույն պաշտոնյան նաև հայտարարեց, որ կառավարությունը մինչև 2025 թվականը նախատեսում է մշակել համապարփակ սոցիալական քաղաքականություն՝ ծնելիության աճը խթանելու համար:
Ջամե Ջամ օրաթերթ
ԱՄՆ-ն աջակցում է Խուզեստանի անկարգություններին
ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակն աջակցելով Իրանի Խուզեստան նահանգում տեղի ունեցող անկարգություններին, հայտարարել է. «Վաշինգտոնը ուշադրությամբ հետևում է այդ շրջանի վերաբերյալ հաղորդումներին»:
ԱՄՆ կառավարությունը, սովորության համաձայն, աջակցելով Իրանում տեղի ունեցող անկարգություններին, հերթական անգամ աջակցել է Խուզեստան նահանգում տեղի ունեցած անկարգություններին:
Համշահրի օրաթերթ
Բայդենի հրամանով իրականացվել է առաջին օդային հարվածը
Ալ-Ղաիդայի հետ կապված զինյալ խմբավորումը «Ալ-Շաբաբ» -ն աշխատում է Սոմալիի կառավարությունը տապալելու ուղղությամբ:
ԱՄՆ-ի զինված ուժերը երեքշաբթի օրը ավիահարվածներ են հասցրել Սոմալիում «Ալ-Շաբաբ»-ի գրոհայինների տեղակայման վայրերին: Բայդենի նախագահության շրջանում,ս ա նրա հրամանով իրականացված առաջին ավիահարվածն է:
Ալ-Ղաիդայի հետ կապված զինյալ խմբավորումը փորձում է տապալել կառավարությունը և Սոմալիում ստեղծել իր սեփական կառավարությունը ՝ հիմնվելով իսլամական շարիաթի օրենքի ծայրահեղ մեկնաբանության վրա:
armenpress.am
Ատոմային ոլորտի լավագույն մասնագետները սկսել են Հայկական ԱԷԿ-ի ռեակտորի իրանի թրծաթողման աշխատանքները. Ռոսատոմ
Հայկական ատոմային էլեկտրակայանում մեկնարկել է պլանային-նախազգուշական վերանորոգման (ՊՆՎ-2021) կարևորագույն փուլը՝ սկսվել են ԱԷԿ-ի ռեակտորի իրանի վերականգնողական թրծաթողման աշխատանքները։ Թրծաթողումը թույլ կտա 80-85%-ով ելակետային վիճակի վերադարձնել ռեակտորի մետաղի շահագործման բնութագրերը։ Այս ընթացակարգի իրագործումը հնարավորություն կտա Հայկական ԱԷԿ-ը շահագործել մինչև 2036 թվականը: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին նշված աշխատանքներն իրականացնող ՌԴ «Ռոսատոմ» պետկորպորացիայից։
«Թրծաթողման աշխատանքների նախապատրաստումը տևեց գրեթե մեկուկես տարի: Այժմ թրծաթողման համար նաատեսված սարքավորումը տեղադրվել է կորպուսի իրանի մեջ, ավարտվել են վերջնական ստուգումները և սկսվել է տաքացումը։ Ռեակտորի իրանը տաքացվում է մինչև 4750 աստիճան, պահվում է այդ ջերմաստիճանում 150 ժամ, որից հետո տեղի է ունենում դանդաղ սառեցումը: Ռեակտորի իրանի մետաղի ջերմամշակումը կիրականացվի մեկ շաբաթվա ընթացքում:
Արդիականացման պայմանագրի շրջանակում աշխատանքների կազմակերպումն իրականացնում է «Ռուսատոմ Սերվիս» ԲԸ, որը «Ռոսատոմ» պետկորպորացիայի էլեկտրաէներգետիկական դիվիզիոնի մաս է կազմում։ Այժմ ԱԷԿ-ում թրծաթողման կայանքի կառավարման, տեխնոլոգիական բոլոր չափփորոշիչների հսկողությամբ և ռեակտորի իրանի թրծաթողման ռեժիմով զբաղվում են ռուսական ընկերությունների և կազմակերպությունների մասնագետները, որոնց թվում են՝ АО ОКБ «ГИДРОПРЕСС», АО «НПО «ЦНИИТМАШ», АО «Атомэнергоремонт», НИЦ «Курчатовский институт», ЦНИИКМ «Прометей» ընկերություններն ու կազմակերպությունները։ Իրենց հերթին, հենց АО «НПО «ЦНИИТМАШ» մասնագետները մշակել են ռեակտորի իրանի թրծաթողման տեխնոլոգիան, որըն իրականացվում է այսօր բոլոր կայաններում, որոնցում անցկացվում է շահագորժման ժամկետի երկարաձգում»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ըստ աղբյուրի՝ առաջին անգամ թրծաթողման տեխնոլոգիան կիրառվել է 1987 թ.-ին՝ Նովովորոնեժի ԱԷԿ-ի երրորդ էներգաբլոկում: Վերականգնողական թրծաթողումներ են իրականացվել արդեն ВВЭР-440 այնպիսի ատոմակայանների ռեակտորներում, ինչպիսիք են Կոլայի ԱԷԿ-ը (Ռուսաստան), Ռովնոյի ԱԷԿ-ը (Ուկրաինա), Կոզլոդույի ԱԷԿ-ը (Բուլղարիա) և Լովիիսա ԱԷԿ-ը (Ֆինլանդիա):
armenpress.am
«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Արցախյան հիմնահարցի կարգավորումը տեղափոխվում է քաղաքական հարթություն
«Հուլիսի 20-ին ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն ընդունել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին եւ Լեռնային Ղարաբաղի հարցով ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին: Լիովին օրինաչափ է, որ 44-օրյա պատերազմից հետո հրադադարի համաձայնության ձեռքբերմանը մեծապես նպաստած եւ դրա պահպանումը վերահսկելու առաքելություն ստանձնած ՌԴ-ն արցախյան խնդրի կարգավորման գործընթացում պետք է մշտապես հիմնվի եռակողմ հայտարարության վրա: Իսկ վերջինիս մեջ խոսք չկա Արցախի Հանրապետության կարգավիճակի մասին: Մյուս կողմից էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի առաքելությունն արցախյան հիմնահարցի խաղաղ կարգավորումն է, որի գործունեության հիմքում, չնայած ադրբեջանաթուրքական 44-օրյա ագրեսիային, այսօր էլ շարունակում են դրված մնալ երեք՝ ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության եւ ազգերի ինքնորոշման սկզբունքները»:
armenpress.am
ՌԴ-ում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 33.6 մլն մարդ
Ռուսաստանի Դաշնությունում կորոնավիրուսի դեմ պատվաստված անձանց թիվը անցել է 30 միլիոնը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է ՌԴ փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան:
«Այսօրվա դրությամբ, առաջին դեղաչափով պատվաստվել է 33.6 մլն մարդ, իսկ 22.6 միլիոնը ստացել են պատվաստանյութի երկու դեղաչափերն էլ, այսինքն, ամբողջությամբ պատվաստված են»,- ՌԴ կառավարության անդամների հետ խորհրդակցության ժամանակ հայտարարել է Գոլիկովան:
panarmenian.net
ԱՀԿ-ն զգուշացրել է Covid-9-ի էլ ավելի վտանգավոր շտամի հայտնվելու հավանականության մասին
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադան Հեբրեյեսուսը հայտարարել է կորոնավիրուսի «դելտա» շտամից էլ ավելի վտանգավոր շտամի հայտնվելու հավանականության մասին, գրում է ՏԱՍՍ-ը։
«Որքան լայն է տարածումը, այնքան շատ կլինեն էլ ավելի վտանգավոր դառնալու ներուժով տարբերակները, ավելի վտանգավոր, քան «դելտա» շտամն է, որ հիմա այսքան վնաս է տալիս։ Որքան շատ են տարբերակները, այնքան մեծ է շանսը, որ դրանցից մեկը կկարողանա խուսափել պատվաստանյութերից՝ և մենք բոլորս կվերադառնանք սկիզբ»,-ասել է Հեբրեյեսուսը։
Նա նշել է, որ միայն յուրաքանչյուր երկրի բնակչության 70 տոկոսի պատվաստումը թույլ կտա կանգնեցնել կորոնավիրուսի պանդեմիան։ Այս փուլում, ըստ ԱՀԿ ղեկավարի, աշխարհը չի կարողանում սանձել պանդեմիան։
panarmenian.net
ԿԳՄՍՆ․ Դասապրոցեսը կկազմակերպվի ըստ համաճարակաբանական իրավիճակի
ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանի և առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանի մասնակցությամբ տեղի ունեցած քննարկմանը նշվել է, որ դասապրոցեսի կազմակերպման վերաբերյալ որոշումները կկայացվեն կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված համաճարակաբանական իրավիճակի գնահատմամբ։
Աշխատանքային քննարկմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Ժաննա Անդրեասյանը և Կարեն Թռչունյանը, առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը:
Նշվել է, որ դասապրոցեսի կազմակերպման վերաբերյալ որոշումները պետք է փոխօգտավետ լինեն կրթական և առողջապահական ոլորտների համար:
Ավանեսյանը ներկայացրել է Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության, պատվաստումային գործընթացների ներկայիս դինամիկան և դրանցով պայմանավորված դասապրոցեսի կազմակերպման ձևերի վերաբերյալ դիրքորոշումը։ «Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կոչ է անում զգուշորեն վերաբերել հակահամաճարակային սահմանափակումները թուլացնելու հարցին: Ուսումնական գործընթացն առկա ձևաչափով կազմակերպելու համար առաջնահերթ անհրաժեշտ է պատվաստումների բավարար մակարդակ»,-ասել է նա:
Կողմերը համակարծիք են եղել, որ դասապրոցեսն առկա ձևաչափով և առանց դասարանների բաժանման կազմակերպելու համար ուսհաստատությունների աշխատակիցների շրջանում պատվաստման մակարդակը պետք է լինի առնվազն 60-70%:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ դպրոցները կստանան հակահամաճարակային կանոնները պահելու համար անհրաժեշտ բոլոր նյութերը:
Զրուցակիցներն անդրադարձել են նաև պատվաստման գործընթացն ուսումնական հաստատություններում կազմակերպելու հնարավորություններին: Անահիտ Ավանեսյանը նշել է, որ աշխատակիցների կողմից ցանկության դեպքում Առողջապահության նախարարությունը պատրաստ է տրամադրել անհրաժեշտ ռեսուրսներ: Վերջնական և արդյունավետ որոշում կայացնելու նպատակով կողմերը բոլոր հնարավոր տարբերակներն ու առաջարկները քննարկելու պայմանավորվածություն են ձեռք բերել:
Covid-19-ի դեմ պատվաստումների մեկնարկից ի վեր հուլիսի 18-ի դրությամբ` կատարվել է 131,080 պատվաստում, որից առաջին դեղաչափ` 94,560, երկրորդ դեղաչափ` 36,520։
panarmenian.net
Օտարերկրացիների համար ԱՄՆ մուտքի կարգը թարմացվել է
Օդային ճանապարհով օտարերկյա քաղաքացիների մուտքն ԱՄՆ բաց է, տեղեկացնում է Արտաքին գործերի նախարարությունը։
ԱՄՆ չեն կարող մուտք գործել այն օտարերկրացիները, որոնք Միացյալ Նահանգներ պլանավորած ճամփորդությանը նախորդած 14 օրվա ընթացքում գտնվել են, այդ թվում տարանցիկ, հետևյալ երկրներից որևէ մեկում.
Շենգենյան գոտու երկրներ, Մեծ Բրիտանիա, Իռլանդիա, Իրանի ԻՀ, Չինաստան, Բրազիլիա, Հրվ. Աֆրիկա (բացառություն են կազմում դիվանագիտական վիզայով ճամփորդողները, ԱՄՆ քաղաքացու և մշտական բնակչի ընտանիքի հետևյալ անդամները. կին, ամուսին, մինչև 21տ. չամուսնացած զավակ, մինչև 21 տարեկան չամուսնացած քույր/եղբայր):
Երկիր մուտք գործելու սահմանափակումները (առողջապահական և այլն) hունվարի 26-ի որոշմամբ ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի կողմից հաստատվել է ԱՄՆ մուտք գործելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը՝
- թռիչքից մինչև 3 օրացույցային օր առաջ հանձնած Covid-19 թեստի բացասական պատասխանի տեղեկանք,
- վերջին 90 օրվա ընթացքում Covid-19-ից ապաքինված լինելու վերաբերյալ տեղեկանք:
Վերոնշյալ տեղեկանքները պարտադիր են 2 տարեկանից բարձր բոլոր (ԱՄՆ քաղաքացի և օտարերկրյա քաղաքացի) ուղևորների համար, ստուգվում և հաստատվում են ավիաուղիների կողմից, թռիչքից առաջ*: Տեղեկանքի բացակայության, ինչպես նաև Covid-19 թեստի դրական պատասխանի պարագայում ուղևորը չի կարող մասնակցել թռիչքին:
Covid-19 թեստի բացասական պատասխանի, ինչպես նաև Covid-19-ից ապաքինված լինելու տեղեկանքների ձևաչափեր (ավիաընկերությունների համար)՝ CDC Proof of Negative Test Result page:
Խորհուրդ է տրվում թռիչքից առաջ ծանոթանալ ավիաընկերությունների կողմից կիրառվող սահմանափակումներին, քանի որ ավիաընկերության կողմից, համաճարակով պայմանավորված, այլ սահմանափակումների պարագայում՝ կիրառվում են նաև դրանք: