Մամուլի տեսություն. 23.07.2021
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i146430-Մամուլի_տեսություն._23.07.2021
ԻՀՊԿ նավատորմի հրամանատարը հայտարարել է, որ Իրանը հզոր ներկայություն ունի հեռավոր օվկիանոսներում և ջրերում՝ իսլամական հեղափոխության շահերը պաշտպանելու համար:
(last modified 2026-04-22T14:27:35+00:00 )
Հուլիս 23, 2021 06:48 Asia/Tehran

ԻՀՊԿ նավատորմի հրամանատարը հայտարարել է, որ Իրանը հզոր ներկայություն ունի հեռավոր օվկիանոսներում և ջրերում՝ իսլամական հեղափոխության շահերը պաշտպանելու համար:

Իրան օրաթերթ

Չինաստանը կորոնավիրուսի ծագման վերաբերյալ Առողջապահության համաշխարհային կազմակերպության նոր հետազոտական ​​ծրագիրը որակել է «վիրավորական»:

Չինաստանի Առողջապահության ազգային հանձնաժողովը հայտարարել է. «Պեկինը վիրավորական է համարում Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից կորոնավիրուսի ծագման շուրջ հետաքննության երկրորդ փուլի համար նախատեսված չափանիշները և չի հետևելու դրանց»:

Ավելի վաղ, ԱՀԿ գլխավոր տնօրենը հայտարարել էր, որ երկրորդ ուսումնասիրությունն իրականացվելու է այն տարածքներում գտնվող լաբորատորիաներում և հետազոտական կառույցներում,  որտեղ 2019 թվականի դեկտեմբերին գրանցվել են Covid-19 առաջին դեպքերը: Նոր ուսումնասիրությունը Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից պատրաստված հնգափուլ ծրագրի մի մասն է ՝ կորոնավիրուսի տարածման աղբյուրը պատճառը պարզելու համար:

 

Ջամե Ջամ օրաթերթ

ԱՄՆ բարձրաստիճան դիվանագետ.Ռուսաստանից զենք ձեռք բերելու  դեպքում,  Թուրքիային ավելի շատ պատժամիջոցներ են սպառնում

Միացյալ Նահանգները սպառնացել է նոր  պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի նկատմամբ՝ «ապակայունացնող քայլերի», այդ թվում ՝ Ռուսաստանից հակահրթիռային պաշտպանության համակարգ գնելու պատճառով:

 

 

Համշահրի օրաթերթ

Թալիբները պնդում են, որ գրավել են Աֆղանստանի սահմանների 90 տոկոսը

Թալիբան շարժումը, որը որոշ ժամանակ լայնամասշտաբ մարտեր է մղում Աֆղանստանի կառավարական զորքերի դեմ, հայտարարել է, որ վերահսկում է երկրի սահմանների 90 տոկոսը:

Ծայրահեղ իսլամիստական ​​խմբավորման խոսնակը ռուսական լրատվական գործակալություններին հայտնել է, որ իրենք վերահսկում են Աֆղանստանի սահմանների 90 տոկոսը, և որ խմբի ռազմական գործողությունները կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ օտարերկրյա զորքերը դուրս չեն եկել երկրից:

 

Իրան օրաթերթ

Բայդեն. Պուտինի համեմատ ինձ զգում եմ ազատ աշխարհի առաջնորդ

ԱՄՆ  նախագահը հայտարարել է, որ իր չինացի գործընկեր Սի Ցզինպինի համոզմամբ, ապագան որոշում են ոչ թե ժողովրդավարական երկրները, այլ օլիգարխները:

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը CNN- ի եթերում ասել է. «Ես խոսեցի Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինի հետ,   որին ես լավ եմ ճանաչում:  Մենք շատ հարցերում համաձայն չենք: Նա խելացի մարդ է ու իսկապես համառ և  խորապես հավատում է, որ 21-րդ դարը  ղեկավարում են օլիգարխները, և դա կատակ չէ»:

Նա հավելել է. «Փաստարկն այն է, որ 21-րդ  դարում ժողովրդավարական երկրները չեն կարող արդյունավետ լինել, քանի որ իրավիճակն այնքան արագ է փոխվում, որ չես կարող միավորել արագ գործողությունների վերաբերյալ տարբեր կարծիքներ ունեցող երկրներին»:

Նախագահը շեշտել է, որ այնպիսի առաջնորդներ, ինչպիսիք են Սի Ցզինպինը  և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, խաղադրույքներ են կատարում բռնապետերի վրա, և որ ժողովրդավարությունը պետք է ցույց տա, որ կարող է ոտքի կանգնել և ինչ-որ բան անել:

 

Էթեմադ օրաթերթ

Իրանի հզոր ներկայությունը հեռավոր օվկիանոսներում և ջրերում՝ իսլամական հեղափոխության շահերը պաշտպանելու համար

IRGC նավատորմի հրամանատարն ասել է. «ԻՀՊԿ նավատորմի հրամանատարը հայտարարել է, որ Իրանը հզոր ներկայություն ունի հեռավոր օվկիանոսներում և ջրերում՝ իսլամական հեղափոխության շահերը պաշտպանելու համար»:

 

armenpress.am

ՌԴ-ն մտահոգությամբ է ընդունում հայ-ադրբեջանական սահմանին լարվածության աճի ցանկացած դրսևորում. Զախարովա

  Ռուսաստանը մտահոգությամբ է ընդունում հայ-ադրբեջանական սահմանի առանձին հատվածներում լարվածության աճի ցանկացած դրսևորում: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին ամենշաբաթյա ճեպազրույցում հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:«Եվ, իհարկե, դա ծայրաստիճան բացասաբար է անդրադառնում տարածաշրջանային իրավիճակի վրա ու չի նպաստում Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության կարգավորմանը՝ երկու երկրների բնակչության շրջանում չհիմնավորված կորուստների պատճառ դառնալով»,-հայտարարել է Զախարովան:Նա ցավակցություն է հայտնել նաև սահմանին հայ զինվորականի մահվան կապակցությամբ և մաղթել է շուտափույթ ապաքինում բոլոր տուժածներին:«Ռուսաստանը հույս ունի, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման շուրջ բանակցությունները շուտափույթ կմեկնարկեն»,- ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը՝ հավելելով, որ ռուսական կողմը պատրաստ է այդ հարցում օգնություն ցուցաբերել:

 

armenpress.am

Էրդողանն առանց Թուրքիայի համաձայնության անհնար է համարում Կիպրոսի անդամակցությունը ՆԱՏՕ-ին

  Առանց Թուրքիայի համաձայնության Կիպրոսի անդամակցությունը ՆԱՏՕ-ին անհնար է: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետություն կատարած այցից հետո լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

 «ՆԱՏՕ-ի փաստաթղթերն ուսումնասիրելիս պարզ է դառնում, որ քանի դեռ մենք դրական պատասխան չենք տվել, Հարավային Կիպրոսի՝ ՆԱՏՕ-ի անդամ դառնալը որևէ պարագայում հնարավոր չէ: Դա հնարավոր դարձրին Հունաստանի պարագայում, սակայն այս պահին նման բան չի կարող քննարկվել: Քանի որ այժմ Թուրքիայում այնպիսի կառավարություն չկա, ինչպիսին կար, երբ Հունաստանը դարձրին ՆԱՏՕ-ի անդամ: Այժմ կանք մենք: Քանի մենք կանք, Հարավային Կիպրոսը ոչ մի պարագայում չեն կարող ընդունել, չեն կարող Թուրքիան շրջանցել»,- Էրդողանի խոսքերը փոխանցում է Kibris Online-ը:

1974 թվականի հուլիսի 20-ին Թուրքիան ներխուժել է Կիպրոս՝ օկուպացնելով կղզու հյուսիսային հատվածը: Թուրքական ուժերը Հյուսիսային Կիպրոսից տարհանել են հարյուր հազարավոր հույների և այն բնակեցրել թուրքերով, իսկ  արդեն 1983 թվականին այստեղ հռչակել են այսպես կոչված «Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը», որ ճանաչված չէ միջազգային հանրության կողմից: Այն ճանաչում է միայն Թուրքիան:

Այժմ կղզին դե ֆակտո բաժանված է հունական ու թուրքական համայնքների միջև: Երկար տարիներ ի վեր բանակցություններ են ընթանում Կիպրոսի քաղաքական վերամիավորման շուրջ, սակայն մինչ օրս այդ բանակցություններն արդյունք չեն տվել:

 

 

armenpress.am

Վրաստանը կորոնավիրուսի տարածման տեմպերով անցել է «կարմիր գոտի»

 Վրաստանը կորոնավիրուսի տարածման տեմպերով անցել է, այսպես կոչված, «կարմիր գոտի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Sputnik Georgia-ն, այս մասին հայտնել է Վրաստանի հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն:

«Այսօր մենք մոտենում ենք այն մակարդակին, որը կար երրորդ ալիքի պիկի ժամանակ՝ մայիսի 17-ի դրությամբ: Այսօրվա համաճարակային իրավիճակը նման է նաև այն իրավիճակին, որը կար հոկտեմբեր-նոյեմբերին, երբ մենք մոտենում էինք պիկին: Սա ուշադրության է արժանի: Բոլոր չափանիշներով մենք անցել ենք «կարմիր գոտի»: Մինչ այդ Ջոն Հոփկինսի քարտեզում մենք «նարնջագույն գոտում» էինք, հիմա արդեն «կարմիր գոտում» ենք: Սա տագնապի առիթներից մեկն է»,- ասել է Գամկրելիձեն:

Վրաստանի գլխավոր համաճարակաբանի խոսքով՝ Վրաստանն ունի 1.5 միլիոն դեղաչափ չինական Sinovac և  Sinopharm պատվաստանյութեր, ինչպես նաև 43 հազար դեղաչափ AstraZeneca պատվաստանյութ, որն օգտագործվում է նրանց համար, որոնք անցնում են պատվաստման երկրորդ փուլը: Ակնկալվում է ևս 1.3 միլիոն դեղաչափ պատվաստանյութ СOVAX հարթակից և ևս 1 միլիոն դեղաչափ Pfaizer պատվաստանյութ, որոնք տեղ կհասնեն աստիճանաբար՝ մինչև հոկտեմբեր:

Գամկրելիձեի խոսքով՝ համաճարակային իրավիճակի վատթարացումից խուսափելու միակ միջոցը ակտիվ պատվաստումն է և գործող կարգավորումներին հետևելը:

 

panarmenian.net

Հուլիսի 1-ից գործում է ԵԱՏՄ «Աշխատանք առանց սահմանների» հարթակը

  Հուլիսի 1-ից գործում է ԵԱՏՄ «Աշխատանք առանց սահմանների»` աշխատանքի որոնման հարթակը:

Համակարգը ապահովում է հասանելիությունը միության անդամ պետություններում (ՀՀ, ՌԴ, Բելառուս, Ղազախստան, Ղրղզստան) թափուր աշխատատեղերի և աշխատանք փնտրողների մասին տեղեկատվությունը, տեղեկացնում է Միասնական սոցիալական ծառայությունը:

Տվյալները «Աշխատանք առանց սահմանների» աշխատանքի որոնման համակարգին փոխանցելու նպատակով անհրաժեշտ է հաշվառված լինել բնակության վայրը սպասարկող Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնների զբաղվածության ոլորտի գործառույթները իրականացնող «Գործ» տեղեկատվական համակարգում և տալ համաձայնություն, որից հետո անհրաժեշտ է գրանցվել պաշտոնական կայքէջում:

Արդյունքում աշխատանք փնտրողները և գործատուները, հնարավորություն կունենան ընտրել մեկ կամ մի քանի երկիր, որի տարածքում կարող են փնտրել աշխատանք կամ աշխատող:

 

panarmenian.net

2․3 մլրդ դրամի ներդրում՝ պաշտպանիչ բալիստիկ սաղավարտների, զրահաբաճկոնների նոր արտադրությունում

 Հայաստանում պաշտպանիչ բալիստիկ սաղավարտների, զրահաբաճկոնների արտադրություն կգործի։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 2․3 մլրդ դրամի ներդրում հումքի, իսկ մնացած մասը՝ սարքավորումների ձեռքբերման համար։

Գործադիրը որոշել է «ՈԼՎԵՐԻՆ Ե․Ա․Դ․Գ» ՍՊԸ-ին ազատել գերակա ոլորտում ներդրումային ծրագրի իրականացման համար ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, հումքի և նյութերի ներմուծման մաքսատուրքից։

Ներմուծվող հումքը և սարքավորումները օգտագործվելու են պաշտպանիչ բալիստիկ զինվորական սաղավարտների, զրահակի բաճկոնների և հատուկ հակաջերմատեսիլային տակտիկական հանդերձանքների, կապի խզման և բլոկադայի կապսուլաների, որսորդական, տակտիկական և ռազմական նշանակության զենքերի օժանդակ դետալների, կրակային թիրախների և պարագաների արտադրություն համար։

Կստեղծվի 12-16 նոր աշխատատեղ՝ մինչև 304,000 դրամ միջին աշխատավարձով։

Արդեն իրականացվել է 137 մլն դրամի ներդրում։