Մամուլի տեսություն 24.07.2021
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i146536-Մամուլի_տեսություն_24.07.2021
Իրանցի մարզիկները մասնակցել են Տոկիոյի Օլիմպիական խաղերի բացման արարողության շքերթին
(last modified 2026-04-22T14:27:35+00:00 )
Հուլիս 24, 2021 12:25 Asia/Tehran

Իրանցի մարզիկները մասնակցել են Տոկիոյի Օլիմպիական խաղերի բացման արարողության շքերթին

«Քեյհան» օրաթերթ

Իրանցի մարզիկները շքերթը՝ Տոկիոյի 2020 Օլիմպիական խաղերի բացման արարողության ընթացքում

Ուրբաթ օրը տեղի ունեցավ Տոկիոյի հյուրընկալությամբ 32-րդ օլիմպիական խաղերի բացման արարողությունը: Ի տարբերություն նախորդ օլիմպիական խաղերի, այս շրջանի բացման արարողությունը կայացավ առանց հանդիսատեսի ներկայության: Որպես 21-րդ երկրի մասնակիցներ, իրանցի մարզիկները մասնակցեցին բացման շքերթին: Իրանական պատվիրակության դրոշակակիրներին էին նետ ու աղեղի ազգային հավաքականի անդամ Հանիե Ռոստամյանը, բասկետբոլի ազգային հավաքականի կապիտան Սամադ Նիքխահը: Իրանցի մարզիկները հագել էին ճանապարհելու պաշտոոնական արարողության ընթացքում ցուցադրված համազգեստը:

 

«Շահրվանդ» օրաթերթ

Մեկնարկել է Օմանի ծովից Իրանի նավթի արտահանումը

Արտադրական թռիչքի տարվա շրջանակներում 83-րդ շնորհանդեսի ծրագրում, Իրանի նախագահ Հոջաթոլէսլամ Հասան Ռոհանին կատարե; է Նավթի նախարարության ազգային նախագծերի, Բուշեհր, Ֆարս և Հորմոզգան նահանգների Գուրեից Ջասք տարածքների անմշակ նավթի փոխադրման խողովակաշարի բացումը: Այս նախագծի գործարկմամբ Իրանի նավթարդյունաբերության ընթացքում առաջին անգամ հնարավորություն է ստեղծվում Օմանի ծովի ռազմավարական նշանակություն ունեցող տարածաշրջանից արտահանել Իրանի նավթի առաջին բեռնվածքը:

 

«Էբթեքար» օրաթերթ

ԱՄՆ-ի Պետքարտուղարության խոսնակ. ԱՄՆ-ն պատրաստ է վերադառնալ ՀԳՀԾ-ի վերականգնման համար նպատակով անցկացվող Վիեննայի բանակցություններին

Վաշինգտոնը պատրաստ է վերադառնալ ՀԳՀԾ-ի վերականգնման համար նպատակով անցկացվող Վիեննայի բանակցությունների : Այս մասին տեղեկացրել է ԱՄՆ-ի պետքարտուղարության խոսնակը:

 ԱՄՆ-ի պետդեպի խոսնակ Նեդ Փրայսը, մամուլի ասուլիսի ժամանակ  պատասխանելով ՀԳՀԾ-ի վերականգնման մասին հնչեցված հարցին, ասել է.«Ինչպես գիտեք, բանակցությունների 7-րդ փուլի անցկացման թվականը չի որոշվել: Սակայն մենք բազմիցս հայտարարել ենք, որ պատրաստ ենք առաջ գնալ ՀԳՀԾ-ին համատեղ հավատարմությանը վերադառնալու հավանական ճանապարհով և  ունենք անհրաժեշտ վճռականություն»:

 

«Էթեմադ» օրաթերթ

Իսրայելական լրտեսն աշխարհի մարդկանց գրպանում

Իսրայելական լրտեսական ծրագրի վերաբերյալ բացահայտումներից հետո, Ֆրանսիայի նախագահ Մակրոնը փոխել է իր բջջային հեռախոսը և հեռախոսահամարը: Սակայն չնայած այն հանգամանքին, որ  աշխարհում 5 հազար հեռախոսահամար ենթարկվել է լրտեսության, դեռևս ոչ մի հակազդեցությունը չի ցուցաբերվել իսրայելական NSO ընկերության դեմ:

Վերջին օրերին, Ֆրանսիայի նախագահի հեռախոսը լրտեսելու մասին Լը Մոնդ օրաթերթի հաղորդման հետևանքով Pegasus լրտեսական նախագծի անունը հերթական անգամ հայտնվել է աշխարհի օրաթերթերի գլխավոր վերնագրերում:

Համշահրի օրաթերթի հաղորդմամբ, «Գարդիանը» գրել է, որ այս գործի բացահայտումից հետո, Ֆրանսիայի նախագահը փոխել է իր հեռախոսն ու հեռախոսահամարը և հրահանգել է վերանայել կառավարության անվտանգությանն ուղղված գործողությունները:

 

«Համշահրի» օրաթերթ

Պուտինը քննադատել է ռուսական պատվաստանյութերի գրանցման ժամանակ տեղ գտած թերացումները

Քննադատելով ռուսական արտադրության կորոնավիրուսի պատվաստանյութերի գրանցման գոործընթացքում արտասահմանյան կենտրոնների կողմից ստեղծված խոչընդոտները, ՌԴ նախագահը հայտարարել է, որ այս համաճարակի դեմ առանձին պայքարն անիմաստ է:

 

armenpress.am

Նա ինքներս մեզ լսելի դարձրեց. քաղաքացիները վերջին հրաժեշտը տվեցին Ջիվան Գասպարյանին

«Արամ Խաչատրյան» համերգասրահում  հուլիսի 24-ին տեղի ունեցավ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, դուդուկահար Ջիվան Գասպարյանի վերջին հրաժեշտի արարողությունը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վարպետի վերջին հրաժեշտի արարողությանը ներկա էր ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, բարձրաստիճան պաշտոնյաներ, մշակույթի գործիչները, ընկերները, հարազատները և բազմաթիվ քաղաքացիներ:

ՀՀ վաստակավոր արտիստ, դուդուկահար Կամո Սեյրանյանի խոսքով` Ջիվան Գասպարյանից սովորել են բոլոր դուդուկահարները՝ թե անձամբ վարպետի, թե նրա ձայնագրությունների միջոցով,:

«Հիշում եմ` առաջին անգամ վարպետին հանդիպեցի, երբ Կոնսերվատորիայում առաջին կուրսի ուսանող էի: Ազգային ռադիոյում դուդուկահարների մրցույթ էր կազմակերպվել և Ջիվան Գասպարյանը ժյուրիի նախագահն էր: Նա ինձ նկատողություն արեց, ասաց` «տղա ջան, երբ նվագում ես, ուշադրություն դարձրու քո մատերին, իսկ դու բոլորին ուշադիր նայում ես` ժյուրիի անդամներին,  ովքեր են նրանց կողքին նստած, բացի քո մատերից: Այդ տարիների ընթացքում մտերմացանք վարպետի հետ … Շատ հուզված եմ, մեծ արվեստագետ կորցրեց հայ ժողովուրդը: Բոլորիս և վարպետի ընտանիքին համբերություն եմ մաղթում»,- ասաց Սեյրանյանը:

Ժողովրդական արտիստ, դուդուկահար Գևորգ Դաբաղյանը նույնպես շատ բան է սովորել վարպետից: Դաբաղյանը համոզված է, որ բազում սերունդներ կօգտվեն նրա տված համամարդկային արժեքներից:

« Նման մարդիկ երբեք չեն մահանում: Մարդը մահանում է այն դեպքում, եթե ոչինչ չի տալիս աշխարհին: Ջիվան Գասպարյանը թողել է մեծ ժառանգություն, նա կարողացավ դուդուկը ներկայացնել համայն աշխարհին: Դրանով ճանաչեցին մեր երկիրը, սիրեցին հայ մարդուն, խորացան հայ մշակույթի արմատներում: Ջիվան Գասպարյանի մահը մեծ կորուստ էր մեր մշակութային կյանքում, որովհետև նման մարդանց ներկայությունը , անկախ տարիքից, միշտ անհրաժեշտ է ժողովրդին և մարդկությանը: Գասպարյանական դպրոցը շատ խորն է և արժեքավոր»,- ընդգծեց Դաբաղյանը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանի կարծիքով`  Ջիվան Գասպարյանը մի ամբողջ ինստիտուտի աշխատանք կատարեց Հայաստանի ճանաչելիությունը բարձրացնելու, միջազգային ամենահեղինակավոր արվեստագետներին Հայաստանը ներկայացնելու առումով:

« Չեմ ուզում կենտրոնանալ միայն նրա միջազգային գործունեության վրա, որովհետև նա ինքներս մեզ լսելի դարձրեց: Ըստ էության, Ջիվան Գասպարյանը վերջնականապես հաստատեց, որ դուդուկը կամ ինչպես ասում ենք՝ ծիրանափողը, հայության գոյաբանական գործիքն է: Դուդուկի միջոցով մեղեդիանում է, հնչեղ է դառնում հայ ժողովրդի պատմությունը, կենսագրությունը, ամեն հայ մարդու սրտի հուզումները: Կարծում եմ, որ ինքն իր հուշարձանը կառուցեց, կառուցեց իր արվեստով, իր ժառանգությամբ, որ թողել է»,- ընդգծեց Խզմալյանը:

Արայիկ Խզմալյանը չի կարծում, որ Ջիվան Գասպարյանը արժանավոր փոխարինող չի ունենալու, որովհետև վարպետը ամուր հիմքեր է դրել, դպրոց կայացրել:

 «Այսօր էլ ունենք ուղղակի ֆանտաստիկ դուդուկահարներ և, կարծում եմ, որ մոտ ապագայում մենք վարպետի անվանը համարժեք անունների մասին կիմանանք: Ամեն դեպքում բոլորս կարող ենք մխիթարվել այն հսկայական աշխատանքով ու սիրով, որ ժողովուրդն ունի Ջիվան Գասպարյանի  և այն արժանապատիվ կյանքով, որ ապրեց վարպետը և ստիպեց, որ մենք այդպես ապրենք»,-եզրափակեց Խզմալյանը:

Ջիվան Գասպարյանը ծնվել է Կոտայքի մարզի Սոլակ գյուղում 1928 թվականին։ Դժվար մանկություն է ունեցել, քանի որ մայրը վաղ էր մահացել, իսկ հայրը Երկրորդ համաշխարհային պատերազմին է մասնակցել: Այդ պատճառով էլ մեծացել է որբանոցում։ Դուդուկ սկսել է նվագել վեց տարեկանից։ 1947 թվականին մեկնել է Մոսկվա ազգային սիրողական համույթի հետ, որտեղ համերգից հետո Ստալինից ստացել է «Պոբեդա» ժամացույց։ 1956 թվականին ստանում է առաջին մրցանակը, 1959 թվականին՝ առաջին ոսկե մեդալը Չորրորդ միջազգային փառատոնում՝ ՄԱԿԳՄԻ (UNESCO) հովանավորությամբ։ Նույն մրցույթին մասնակցելով՝ 1962 թվականին ստացել է արծաթե մեդալ, 1973 թվականին՝ բրոնզե, 1973 թվականին արժանացել է ՀՀ Ազգային արվեստագետ պատվավոր կոչմանը։ 1988 թվականից սկսել է միջազգային երաժշտական գործունեությունը։ Ջիվան Գասպարյանը մասնակցել է համաշխարհային ճանաչում վայելած ֆիլմերի երաժշտությունների ստեղծմանը` «Քրիստոսի վերջին չարչարանքները», «Ռոնին», «Օնեգին», «Գլադիատոր», «Սիրանա», «Արյունոտ ադամանդ», «Ձյուն և մոխիր» և այլն: Թողարկել է ավելի քան 20 ձայնասկավառակ, ունի ավելի քան 1000 ձայնագրություն, նվագել է շուրջ 20 հազար համերգային ծրագրում:

 

armenpress.am

Պատմական Արտաշատ մայրաքաղաքի տարածքում կիրականացվեն հնագիտական ուսումնասիրություններ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի «Հնագիտության և ազգագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ի, «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի և բարերար «Այէթնոս» ՍՊ ընկերության միջև հուլիսի 23-ին համագործակցության քառակողմ հուշագիր է կնքվել, որի շրջանակներում նախատեսվում է պատմական Արտաշատ մայրաքաղաքի տարածքում իրականացնել հնագիտական ուսումնասիրություններ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղկեացրին  ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից, ըստ հուշագրի՝ կողմերը, կարևորելով պատմամշակութային ժառանգության արժեքն ու  հետագա  սերունդներին  փոխանցելու  անհրաժեշտությունը, շահագրգռված  լինելով  օժանդակելու  պատմամշակութային  հուշարձանների  պահպանությամբ,  օգտագործմամբ  և  ՀՀ-ում  ներդրումային  ծրագրերի իրականացմամբ, անհրաժեշտ են համարել միավորել հնարավորությունները և համատեղ իրականացնել Արարատի մարզի Լուսառատ համայնքի պատմական Արտաշատ մայրաքաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձաններիհնագիտական ուսումնասիրության աշխատանքները։ Որպես ստորագրող կողմ՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը շնորհակալություն է հայտնել համագործակցության համար, որը կարող է գեղեցիկ նախադեպ լինել համատեղ այլ աշխատանքներ իրականացնելու համատեքստում:

Փոխնախարարը հատկապես կարևորել է հուշարձանի՝ Արարատի մարզի  Լուսառատ համայնքի պատմական Արտաշատ մայրաքաղաքի պահպանությանն ուղղված  քայլերը. «Միայն պետական ռեսուրսներով հնարավոր չէ լիարժեք պեղումներ իրականացնել։ Ավելի բարդ է պեղումներից հետո ապահովել բացահայտված հուշարձանների շերտերի պահպանման, կոնսերվացման, միջազգայնացման կարևորագույն աշխատանքը։ Եվ այս առումով չափազանց կարևոր է մասնավոր ներդրման անհրաժեշտությունը»։

Հուշագրով պայմանավորված՝ նախատեսվում են իրականացնել պեղումներ, դրանց արդյունքում բացված կառույցների ամրակայում և վերականգնում, կազմակերպել գտածոների մաքրում, ամրակայում, վերականգնում, լաբորատոր հետազոտություններ և վավերագրում։

 

news.am

ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը միանում է Սյունիքի համայնքապետերի համար կազմակերպած ստորագրահավաքին

ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը միանում է Սյունիքի  համայնքապետերի  համար կազմակերպած ստորագրահավաքին: Այս մասին հայտնում են ԱԱԾ պահեստազորի սպաների միության ֆեյսբուքյան էջում:

«Երկրորդ օրն է Հյուսիսային պողոտայում մեկնարկել է Գորիսի ու Քաջարանի համայնքապետեր Առուշ Առուշանյանին ու Մանվել Փարամազյանին, Մեղրու նախկին համայնքապետ Մխիթար Զաքարյանին, Սիսիանի քաղաքապետ Արթուր Սարգսյանին, ԶՊՄԿ անվտանգության դեպարտամենտի ղեկավար Արամ Գասպարյանին ազատազրկումից անհապաղ ազատ արձակելու պահանջով ստորագրահավաքը։

Որքան էլ փորձենք հեռու մնալ որակումներից, սույն անձանց նկատմամբ իրականացվող քայլերը չեն կարող չդիտարկվել որպես քաղաքական հաշվեհարդարի դրսևորում, մանավանդ որ դրանք գրեթե անմիջապես եկան հաջորդելու Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին, դրանց նախորդած իրադարձություններին։

Պարոն վարչապետ, երկրին պատուհասածը որքան էլ ընդդիմության հետ մեկտեղ է պահանջում ողջամտության դրսևորում, այդուհանդերձ փաստական իշխանությունը Դուք եք, և հետևաբար առաջաքայլի պատասխանատվությունը ձերն է։ Դուք պարզապես պարտավոր եք կարգավորել ներքաղաքական մթնոլոտը, միավորել հանրությանը, կազմակերպել արտաքին վտանգին դիմակայելը։

Մենք միանում ենք ստորագրահավաքին և գտնում, որ անազատության հետ չկապված այլ խափանման միջոց կիրառելու պայմաններում հնարավոր է հետագայում ապահովել նշված անձանց նկատմամբ արդար ու թափանցիկ դատաքննություն»,- հայտնում են ֆեյսբուքյան էջում։

 

lragir.am

Փրկարարները որոնողական աշխատանքները շարունակում են Վարանդայի տարածքում

Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում զոհված և մինչ օրս անհետ կորած համարվող զինծառայողների, կամավորների, պահեստազորայինների և քաղաքացիական անձանց աճյունների որոնողական աշխատանքներն հուլիսի 24-ին փրկարարական մեկ ջոկատով շարունակվում է Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում: Այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:

«Արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը տեղեկություն կտրամադրի ավելի ուշ»,-նշված է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ ռազմագործողություններից անմիջապես հետո սկսված որոնողական աշխատանքների ընթացքում մինչ օրս հայտնաբերվել է 1615 աճյուն:

 

lragir.am

Լավրովի զավեշտալի հայտարարությունը. եղբայրական ժողովուրդները հեռանում են Ռուսաստանից

«Մեր շուրջը փորձում են անկայունության գոտի ձևավորել՝ մեր մերձավոր հարևաններին, եղբայրական ժողովուրդներին հարկադրելով ընտրություն անել՝ կամ Արևմուտքի հետ ես, կամ Ռուսաստանի Դաշնության»,- ասել է Լավրովը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։ Լավրովն ասել է, որ Արևմուտքի այդ գիծը վառ դրսևորվել է Ուկրաինայում, իսկ վերջին ամիսներին գունավոր հեղափոխություն են փորձել անել Բելառուսում։ ԱՄՆ-ն ու ԵՄ-ն աշխարհքաղաքական պայքար են ծավալել Մոլդովայի համար։ «Հիմա էլ մեր արևմտյան գործընկերները փորձում են ընդլայնել իրենց ներկայությունը, այդ թվում՝ ռազմական, մեր սահմանների երկայնքով, ներառյալ Կենտրոնական Ասիան և Անդրկովկասը», ասել է Լավրովը։

Ուկրաինայի, Մոլդովայի դեպքում Լավրովի խոսքը հասկանալի է, սակայն անհասկանալի է մնում Անդրկովկասի ու Կենտրոնական Ասիայի պարագան: Բանն այն է, որ «արեւմտյան գործընկերներն» այս տարածաշրջաններում ոչ միայն չեն ընդլայնում իրենց ռազմական ներկայությունը, այլեւ օրինակ զորքը դուրս են բերում Աֆղանստանից՝ Կենտրոնական Ասիայի սահմաններից:

Փոխարենը, այս տարածաշրջաններում իր ռազմական ներկայությունն է հաստատում ու մեծացնում եղբայրական Թուրքիան, որը ՆԱՏՕ-ի անդամ է: Ինչից է դժգոհում Լավրովը՝ անհասկանալի է: Հատկապես այն ֆոնին, թե ինչպես են թուրք եւ արդեն Բաքվի տարբեր մաստի պաշտոնյաների առաջ խոնարհվում ռուս պաշտոնյաները, այդ թվում՝ Լավրովը: Իսկ Անդրկովկասի դեպքը հենց այդ վառ օրինակն է՝ թուրքերին ներս է թողել հենց Ռուսաստանը՝ «սիներգիայի սկզբունքով տարածաշրջանը կիսելու» (Լավրով) ու «Ղարաբաղում թուրքերի հետ բարդ օպերացիա իրականացնելու» (Շոյգու) համար:

Ռուսական կլեպտոկրատ վարչակազմի երեսպաշտությունը սահմաններ չի ճանաչում, այդ թվում եղբայրական ժողովուրդներ բնորոշման հարցում. Մոսկվայում ինքզինքը հարց չեն տալիս, թե ինչու են այդ ժողովուրդները շատ արագ կատարում իրենց ընտրությունը, բնականաբար՝ Ռուսաստանից հեռանալու առումով: Գուցե ուկրաինացի, հայ, կենտրոնասիական ժողովուրդները չեն մոռանում մոսկովյան քաղաքականությունը՝ գոլոդոմոր, ցեղասպանություն եւ հայրենազրկում, կաուֆմանյան կոտորածներ: Գումարած նեոգաղութատիրական-մեծապետական ներկայիս քաղաքականությունը, որն ուղղված է երկրների զարգացումը եւ ինքնիշխանությունը սահմանափակելուն:

Բացի այդ, եղբայրական ժողովուրդներն իսկական դաս ստացան 2020-ի սեպտեմբերին իր «ռազմավարական դաշնակից» Հայաստանի դեմ Ռուսաստանի ցեղասպան արշավից: Դա Ռուսաստանի աշխարհքաղաքական ու իմիջային խոշորագույն պարտությունն էր, որի հետեւանքները Ռուսաստանն արդեն զգում է ահագնացող ռեժիմով:

 

aravot.am

«ՀՀ-ով անցնող եւ Ադրբեջանը Նախիջեւանի հետ կապող այլընտրանքային ճանապարհներ կան. ոչ մի տեղ գրված չէ, որ անպայման դրանք պիտի անցնեն Սյունիքի մարզով» 

Քաղաքագետ Բենիամին Պողոսյանի համոզմամբ՝ որեւէ հայտարարության մեջ, եթե իհարկե հիմա չկա ստորագրված եւ չհրապարակված փաստաթուղթ, գրված չէ, որ Ադրբեջանը Նախիջեւանին  միացնող երկաթուղին եւ ավտոմոբիլային ճանապարհը պետք է անցնի Սյունիքի մարզով: Ուստի ՀՀ-ն բոլոր արտաքին խաղացողների հետ կարող է վկայակոչել այս հանգամանքը: «Չեմ կարծում՝ ադրբեջանցիները վերադառնան մայիսի 11-ի ելման դիրքեր. դեռ երկար ժամանակ դա չի լինի: Չեմ բացառում, որ նորից կարող է իրավիճակի լարում լինել»,- «Առավոտի» հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց քաղաքագետ Բենիամին Պողոսյանը: Ըստ նրա՝ գուցե լարվածությունը շարունակվի կրակոցների տեսքով Արարատի եւ Վայոց ձորի սահմանամերձ համայնքներում: Մեր փաստմանը՝ մայիսի 12-ից ադրբեջանական զորքը մտել եւ տեղակայվել է Սյունիքի ու Գեղարքունիքի սահմանային հատվածներում, չեն ուզում դուրս գալ, ավելին, թուրք-ադրբեջանական զորավարժություններ են սկսել, Բենիամին Պողոսյանն այսպես արձագանքեց. «Մայիսի 12-13-ին Ադրբեջանի մուտքը ՀՀ-ի տարածք ուներ մեկ նպատակ՝ ՀՀ-ին ստիպել, որ ավելի արագանա սահմանազատման եւ սահմանագծման գործընթացը»: Քաղաքագետը պատահական չի համարում այն, որ դրանից անմիջապես հետո հրապարակվեց նախագիծ սահմանագծման եւ սահմանազատման հարցերով եռակողմ հանձնաժողով ստեղծելու մասին: Բենիամին Պողոսյանի հավաստիացմամբ՝ Ադրբեջանն ավելի խորքային խնդիր ուներ. փաստացի ՀՀ-ին կանգնեցրել է երկընտրանքի առաջ: Այս առիթով նա պարզաբանեց. «Ադրբեջանը երկու տարբերակ է դրել մեր առաջ. կամ սահմանագծման ու սահմանազատման հարցում որպես հաշվարկային կետ ընդունեք խորհրդային ժամանակների քարտեզները եւ ըստ այդմ մոռացեք Արցախի մասին, եւ մենք իրավունք ենք ստանում խոսել անկլավների մասին, կամ եթե դուք հրաժարվում եք ընդունել խորհրդային քարտեզները՝ որպես հաշվարկային կետ, ապա նշանակում է՝ հաշվարկային կետ չկա: Ու եթե չկա, ուրեմն բանակցությունները պիտի սկսել զրոյից: Իսկ եթե չկա հաշվարկային կետ՝ ինչպե՞ս եք պնդում, որ հիմա մենք գտնվում ենք ՀՀ տարածքում: Եվ դա մտածված էր: Երբ մենք դիմեցինք ՀԱՊԿ-ին եւ առաջարկեցինք խորհրդակցություններ անցկացնել, Ստանիսլավ Զասը հայտարարեց՝ դրանք սահմանային միջադեպեր են եւ դրանց միջամտելը չի մտնում ՀԱՊԿ գործառույթների մեջ»: Ըստ քաղաքագետի՝ մեր դժբախտությունն այն է, որ բոլոր արտաքին խաղացողները՝ ՌԴ-ն, ԵՄ-ն, ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարում են, որ պետք է իրականացնել սահմանազատում եւ  սահմանագծում, բայց խնդիրն այն է՝ ի՞նչ հաշվարկային կետի հիման վրա: Բենիամին Պողոսյանը համոզված է՝ այս իրավիճակում չէինք հայտնվի, եթե լիներ դիմադրություն, եւ ադրբեջանական զորքերն առանց որեւէ կրակոցի այդքան չառաջանային. «Այդ դեպքում գոնե կարող էինք պնդել, որ այդ տարածքները մերն են, եւ ադրբեջանական ագրեսիա է տեղի ունեցել: Բայց հիմա դրսում շատերն ասում են՝ եթե ՀՀ-ն համարում է, որ  այդ տարածքներն իրենն են, ինչո՞ւ դրանք չեն պաշտպանվել»: