Մամուլի տեսություն 25-07-2021
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i146588-Մամուլի_տեսություն_25_07_2021
Իրանի հարավում Գորեհ-Ջասկ նավթի խողովակաշարի բացումը Թեհրանի կողմից ռազմավարական քայլ է՝ նավթի վաճառքը խթանելու և պատժամիջոցները շրջանցելու ուղղությամբ:
(last modified 2026-04-22T14:27:35+00:00 )
Հուլիս 25, 2021 08:28 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 25-07-2021

Իրանի հարավում Գորեհ-Ջասկ նավթի խողովակաշարի բացումը Թեհրանի կողմից ռազմավարական քայլ է՝ նավթի վաճառքը խթանելու և պատժամիջոցները շրջանցելու ուղղությամբ:

Քեյհան օրաթերթ

Գորեհ-Ջասկ նավթի խողովակաշարի բացումն Իրանի կողմից ռազմավարական քայլ է՝ նավթի վաճառքը խթանելու ուղղությամբ

France 24-ը հաղորդել է, որ Իրանի նոր նավթային տերմինալի վերաբացումը ռազմավարական քայլ է ՝ շրջանցելու Հորմուզի նեղուցը և խթանելու նավթի վաճառքը ՝ Իրանին տալով ռազմավարական հնարավորություն՝ լարվածության պայմաններում իր նավթը շուկա հանելու համար, եթե ԱՄՆ-ի պատժամիջոցները չեղարկվեն:

 

Ջավան օրաթերթ

Իրանի փայլուն հաղթանակը

Ժամանակին սպասում էինք օլիմպիական ըմբշամարտի և ծանրամարտի մրցումների մեկնարկին, որպեսզի տեսնեինք իրանցի մարզիկների նվաճած մեդալները: Ջավադ Ֆորուղին Տոկիոյի օլիմպիական խաղերում 10-մետրանոց ատրճանակի մարզաձևում նվաճել է ոսկե մեդալ: Չկանխատեսված և անսպասելի մեդալ, որը շահեց առողջության պաշտպան և սրբավայրերի պաշտպան մարզիկը: Օլիմպիական խաղերի երկրորդ օրն Իրանը ստացավ մեկ մեդալ:  Սրբավայրի և երկրի առողջության պահապան Ջավադ Ֆորուղին, օլիմպիական ոսկե մեդալը նվաճելու շնորհիվ, ավելի  շատ սիրվեց  ժողովրդի կողմից:

 

Շարղ օրաթերթ

ՀԳՀԾ-իի փլուզումը մո՞տ է

Միացյալ Նահանգները  ավելի ու ավելի լուրջ է  վերաբերվում Իրանի հաջորդ վարչակազմի հետ ՀԳՀԾ-ի բանակցությունները խափանելու հնարավորությանը:

Ամերիկացի  մի պաշտոնյա  Reuters- ին հայտնել է, որ ԱՄՆ կառավարությունը քննարկում է Թեհրանի բանակցային սեղան չվերադառնալու դեպքում իրանական նավթի վաճառքը Չինաստանին արգելափակելու հնարավորությունը:  Իհարկե, այսպիսով հավանաբար փորձ է արվում ուղերձ հղել Իրանի նախագահ  Հասան Ռոհանիի և ԱԳ նախարար  Մոհամադ Ջավադ Զարիֆի իրավահաջորդներին, առ այն, որ եթե համաձայնություն չկայանա, Իրանը չի կարողանա նավթ վաճառել նույնիսկ Չինաստանին:

 

Էբթեքար օրաթերթ

Կորոնավիրուսի դեմ պայքարի Թեհրանի պետ. Թեհրանում իրավիճակը ծանր է

Կորոնավիրուսի դեմ պայքարի Թեհրան նահանգի   շտաբի պետը հայտարարել է. «Հնարավոր է, որ պատվաստված մարդկանց 30 տոկոսը վարակվեն վիրուսով, ուստի բարձր ռիսկային վայրեր հաճախող մարդկանց խորհուրդ է տրվում օգտագործել երկու դիմակ»:

 

Էթեմադ օրաթերթ

Թուրքական բանակը չորս զոհ և վիրավոր է ունեցել Սիրիայի հյուսիսում

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Սիրիայի հյուսիսում գտնվող Ալ-Բաբ շրջանում թուրքական ռազմական շարասյան վրա կատարված  հարձակման արդյունքում, երկու զինվոր է զոհվել, եւս երկուսը վիրավորվել են:

 

YN.am

«Ադրբեջանցիները ներխուժել են Հայաստանի տարածք և կշարունակեն ագրեսիա դրսևորել, քանի դեռ հստակ ուղերձ չեն ստացել»․ Մենենդես Նյութի

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսը Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի տեղակալի պաշտոնում Քերըն Դոնֆրայդի թեկնածության հաստատման լսումների ժամանակ իր մտահոգությունն է հայտնել նախագահ Ջո Բայդենի վարչակազմի կողմից «Ազատության աջակցության ակտի» 907-րդ ուղղումից հրաժարվելու որոշման առնչությամբ: Այս մասին հայտնում է Հայ դատի հանձնախումբը։ «Ադրբեջանցիներն այժմ սահմանային վեճի արդյունքում ներխուժել են Հայաստանի ֆիզիկական տարածք, և կարծում եմ՝ նրանք կշարունակեն ագրեսիա դրսևորել, քանի դեռ հստակ ուղերձ չեն ստացել այն մասին, որ դա անընդունելի է»,- նշել է Մենենդեսը: 

 

lragir.am

Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը, պատասխանելով «Զանգեզուրի միջանցքի» մասին հարցին, ասել է, որ «պետք է վանել «միջանցք» արտահայտությունը։ «Միջանցքները» շատ վատ հիշողություն են թողել դիվանագիտության պատմության մեջ, ինչպես, օրինակ, Դանցիգի միջանցքը։ Մենք կարծում ենք, որ պետք է աշխատել հունվարի 11-ի եռակողմ հայտարարության հիման վրա, որը ստորագրվել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև և որը նախատեսում է տարածաշրջանի երկրների և նրանց հարևանների միջև հաղորդակցության տարածաշրջանային ուղիների վերականգնումԲայց ժամանակի հետ նոր «Դանցինգի միջանցքի» ռուս-թուրքական սխեման ավելի ու ավելի հեռու է թվում», ասել է նա։

Իրանն, որի սահմանով պետք է անցնի ենթադրյալ ճանապարհը, առաջարկում է այն անցկացնել իր տարածքով, սակայն Բաքուն ձեւացնում է, որ չի լսում Թեհրանին։ Ինչո՞ւ է Բաքուն պնդում, որ ճանապարհն անցնի հենց Հայաստանի տարածքով։ Որորվհետեւ «միջանցքը» չի ենթադրում մաքսային եւ այլ սահմանային ստուգումներ։ Իրանը դա թույլ չի տա։ Եւ Բաքուն ու Անկարան Մոսկվայի օգնությամբ ուզում են Հայաստանի տարածքով ճանապարհ անցկացնել, որը Հայաստանը չի վերահսկելու։ 

Բաքվի ու Մոսկվայի հայտարարություններից ու գործնական քայլերից երեւում է, որ խնդիրը հաղորդակցությունների բացումը չէ: Ֆրանսիայի դեսպանը իզուր չի հիշել «Դանցիգի միջանցքը». Հայաստանի տարածքը միջանցք հայտարարելով, ռուս-թուրքական տանդեմն այլ նպատակներ է հետապնդում: 

 

yerevan-times.com

ՆԱՏՕ-ում սկսել են չվստահել Թուրքիային

Ըստ ՆԱՏՕ-ի անդամ 11 երկրներում անցկացված Transatlantic Trends հարցման, Թուրքիան «ՆԱՏՕ-ի ամենաքիչ վստահելի անդամն է»` 23 տոկոս միջին վարկանիշով:

Թուրքիային վստահությունը` ըստ երկրների.

Գերմանիան 15 տոկոս, Ֆրանսիան 15 տոկոս, Նիդեռլանդները 15 տոկոս, Իտալիան 16 տոկոս, Շվեդիան 17 տոկոս, Լեհաստանը 26 տոկոս, Իսպանիան 29 տոկոս, Անգլիան 31տոկոս, Կանադան 33 տոկոս:

Ամերիկացիները որոնք Թուրքիան «անվստահելի» են համարում 36 տոկոս:

Անվստահությունը փոխադարձ է:

Գերմանիան թուրք մասնակիցների կողմից առավել վստահելի երկիրն է, այս ցուցանիշը մնում է 54 տոկոս: Նրանք, ովքեր վստահում են Ֆրանսիային, կազմում են 26 տոկոս, իսկ ԱՄՆ-ը ՝ 23 տոկոս:

Հետազոտություններում նաև շատ այլ հարցեր է շոշափվել։

 

armenpress.am

Ուկրաինան ակտիվացնում է ՆԱՏՕ-ի ինտեգրվելու գործընթացը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հրամանագիր է ստորագրել, որով ուժի մեջ է մտնում Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի` Հյուսիսատլանտյան դաշինքին Ուկրաինայի ինտեգրումը խորացնելու հրատապ միջոցառումների մասին որոշումը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ի թիվս այլ միջոցառումների, Ուկրաինայի պաշտպանության նախարարությանը հանձնարարվում է միջոցներ ձեռնարկել ՆԱՏՕ-ում Ուկրաինայի առաքելության ռազմական ներկայացուցչի նշանակման համար:

Պետական սահմանապահ ծառայության վարչությանը, պետական մաքսային ծառայությանը և պաշտպանության նախարարությանը հանձնարարվել է առաջարկություններ պատրաստել Ուկրաինա ժամանող այլ պետությունների զինված ուժերի ստորաբաժանումների զինված և քաղաքացիական անձնակազմի սահմանային և մաքսային հսկողությունը պարզեցնելու վերաբերյալ:

Վերջին կետը նպատակաուղղված է ՆԱՏՕ-ի զորքերի տեղափոխմանն ու տեղակայմանը Ուկրաինայի տարածքում: