Մամուլի տեսություն 27.07.2021
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i146756-Մամուլի_տեսություն_27.07.2021
Թուրքիան ձգտում է դառնալ միջազգային միջին տերություն:
(last modified 2026-04-22T14:27:35+00:00 )
Հուլիս 27, 2021 10:18 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 27.07.2021

Թուրքիան ձգտում է դառնալ միջազգային միջին տերություն:

Քեյհան օրաթերթ

Հաշդ ալ-Շաբի. Մենք ցանկացած անվան տակ թիրախավորելու ենք ամերիկյան ուժերը

«Նաջբա» շարժման խոսնակը հայտարարել է, որ իրաքյան դիմադրության խմբերը ցանկացած անվան տակ թիրախավորելու են ԱՄՆ զորքերին:

New York Times- ը հայտնում է, որ Միացյալ Նահանգները մտադիր է իր բոլոր զորքերը պահել Իրաքում «ոչ ռազմական» առաքելության անվան տակ: Կիրակի օրը թերթը գրել է, որ ըստ երևույթին, ԱՄՆ-ը ըստ երևույթին համաձայնվել է Իրաքի վարչապետի խնդրանքին` իր զորքերն ԱՄՆ-ից դուրս բերելու օր նշանակելու կապակցությամբ: Միևնույն ժամանակ, Իրաքում ներկա 2500 ամերիկացի զինծառայողները չեն  պատրաստվում լքել երկիրը, և փոխվելու է միայն նրանց դերն ու գործառույթը: Ամերիկյան ուժերը կմնան Իրաքում այլ առաքելության կատարման համար: Իրաքյան Դիմադրությունն արձագանքել է այս լուրին:

 

Ջավան օրաթերթ

«Դելտա» շտամով վրակվածության թվերն Իրանում աճում են. երկրում գրանցվել է  ռեկորդային 32 հազար վարակվածության դեպք

Վերջին 24 ժամվա ընթացքում Իրանում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու  31,814 նոր դեպք: Այսպիսով կոտրվել է համավարակի 17 ամիսների ընթացքում Իրանում գրանցված ռեկորդը: Զոհերի թիվը նախորդ 24 ժամերի ընթացքում աճել է ևս 54-ով, հասնելով 322-ի: Կորոնավիրուսի հինգերորդ ալիքը, բացի իր ուժգնությունը ցուցադրելուց և տարածվածությունից, ցույց է տալիս նաև իր մահացու ուժը:

«Դելտա» շտամով վրակվածության ռեկորդը գրանցվում է այն պայմաններում. երբա ավելի վաղ, առողջապահության ոլորտի պատասխանատուները հայտարարել էին որ տարեցների պատվաստումների պատճառով, և հաշվի առնելով, որ մահերի  70 տոկոսը գրանցվում էր այս տարիքային խմբում է, հինգերորդ ալիքի ժամանակ, մահերի թիվը նավզել է: Սակայն իրավիճակը փոխվել է, քանի որ հիամ երկրում տարածվել է «Դելտա» շտամը:

 

Էբթեքար օրաթերթ

Ձախողված փորձերի ճանապարհի՞ն

Իրանի տնտեսությունը ծանր վիճակում է: Գնաճը և գնողունակության անկումը իջեցրել են մարդկանց հանդուրժողականության շեմը, և եթե այս ցուցանիշները շարունակեն իրենց բացասական և հիասթափեցնող միտումը, ապա պետք է սպասել տնտեսության խիստ ցնցումների: Իրանի տասներեքերորդ կառավարությունը կձևավորվի մի շարք հիմնախնդիրների առկայության պայմաններում, երբ համեմատաբար կարճ ժամկետում հնարավորություն չունենա  կատարել իրավիճակը կայունացնելու իր առաքելությունը:

 

Էթեմադ օրաթերթ

Թուրքիան ձգտում է դառնալ միջազգային միջին տերություն

Մջազգային հարցերով փորձագետ Ռահման Ղահրեմանփուրն Etemadonline-ին տված հարցազրույցում ասել է . «Թուրքիան փորձում է դառնալ միջազգային միջին տերություն (Թուրքիայի ներկայությունն Աֆղանստանում նոր երեւույթ չէ): Ստեղծված իրավիճակում տարածաշրջանային մրցակցությունները սրվում են

Ինչ վերաբերում է տարածաշրջանից ԱՄՆ-ի դուրս գալուն և դրա ազդեցությանը Իրանի և Թուրքիայի քաղաքականության վրա, Ղահրեմանփուրն ասել է. «Հաշվի առնելով տարածաշրջանում ԱՄՆ ներկայության նվազումը Իրաքում, Սիրիայում ու Աֆղանստանում,  Իրանն ու Թուրքիան ձգտում են մեծացնել իրենց հզորությունը տարածաշրջանում նոր պայմաններ հաստատելով»:

 

armenpress.am

Բյուրականի աստղադիտարանում սեպտեմբերին կանցկացվեն միջազգային գիտական միջոցառումներ

 ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեի ֆինանսական աջակցությամբ սեպտեմբերին ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանում տեղի կունենա 2 գիտական միջազգային միջոցառում: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից:

Միջոցառումներից առաջինը «Տարածաշրջանային 2-րդ աստղագիտական ամառային դպրոց (2RASS)»-ն է, իսկ երկրորդը՝ «Աստղագիտությունը միջճյուղային և բազմաճյուղային գիտությունների քառուղիներում» միջազգային գիտաժողովը՝ նվիրված Բյուրականի աստղադիտարանի հիմնադրման 75-ամյակին (BAO-75):

«Տարածաշրջանային 2-րդ աստղագիտական ամառային դպրոց (2RASS)»-ը կանցկացվի սեպտեմբերի 13-17-ը։ Դպրոցի նպատակն է համախմբել սկսնակ աստղագետների և հարակից ոլորտների մագիստրոսների ու ատենախոսների։ Հայտերի ընդունման վերջնաժամկետն է օգոստոսի 10-ը։ Դպրոցի մասին առավել մանրամասն՝ https://bit.ly/377IuTi

«Աստղագիտությունը միջճյուղային և բազմաճյուղային գիտությունների քառուղիներում» միջազգային գիտաժողովը տեղի կունենա սեպտեմբերի 20-24-ը։ Այն նվիրված է աստղագիտության առաջատար դերին գիտության ու մշակույթի մեջ, ինչպես նաև մարդկային գործունեության այլ ոլորտներում։ Գիտաժողովի նպատակն է բնական և հասարակական գիտությունների մեջ հաստատել ավելի լայն համագործակցություն։ Խրախուսվում է այն գիտնականների մասնակցությունը, ովքեր աշխատում են աստղաֆիզիկայի ոլորտում՝ հիմնվելով քիմիայի, կենսաբանության և այլ գիտությունների խորը իմացութ

 

 

armenpress.am

Տոկիո-2020. Ծանրորդ Իզաբելա Յայլյանը 7-րդն է Օլիմպիական խաղերում

 Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամ Իզաբելա Յայլյանը Օլիմպիական խաղերի 59 կգ քաշային կարգում զբաղեցրեց 7-րդ տեղը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում ընթացող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի ծանրամարտի 59 կգ քաշային կարգի կանանց մրցաշարի պոկում վարժության առաջին մոտեցման ժամանակ Յայլյանը գլխավերևում պահեց 90 կգ, այնուհետև` 95 կգ, սակայն երրորդ մոտեցման ժամանակ նա չբարձրացրեց 97 կգ:

Հրում վարժության առաջին մոտեցմանը հայ ծանրորդը կարողացավ բարձրացնել 110 կգ, սակայն տապալեց երկրորդ և երրորդ մոտեցումները ` չպահելով 115 կգ: Երկամարտի 205 կգ արդյունքով Յայլյանը Օլիմպիական խաղերում զբաղեցրեց 7-րդ  հորիզոնականը:

59 կգ քաշային կարգում Օլիմպիական խաղերի չեմպիոն դարձավ չինական Թայփեյի ներկայացուցիչ Կու Հսինգ-Չուն, ով երկամարտում գրանցեց 236 կգ արդյունք` դառնալով նաև ՕԽ ռեկորդակիր պոկում և հրում ձևերում: Երկրորդ տեղում Թուրքմենստանից Պոլինա Գուրևան է, և եռյակը եզրափակեց ճապոնուհի Անդոհ Միկիկոն:

Իզաբելա Յայլյանը Եվրոպայի առաջնության պոկում վարժության բրոնզե մեդալակիր է:

Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ Սիմոն Մարտիրոսյանը 109 կգ քաշային կարգում իր մրցելույթը կսկսի օգոստոսի 3-ին Երևանի ժամանակով 14:45-ին:

 

panarmenian.net

ՀՀ նախագահը Ճապոնիայում միջուկային անվտանգության ոլորտում գործակցության հարցեր է քննարկել

  Աշխատանքային այցով Ճապոնիայում գտնվող ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է այդ երկրում Միջուկային կարգավորման գործակալություն (Nuclear Regulation Authority), հանդիպում ունեցել դրա նախագահ Ֆուկեթա Տոյոշիի հետ։

Սարգսյանն ու Տոյոշին քննարկել են միջուկային անվտանգության ապահովման ոլորտում փոխգործակցությանը վերաբերող հարցեր:

Ճապոնիայի Միջուկային կարգավորման գործակալության ղեկավարը Հայաստանի հետ գործակցության պատրաստակամություն է հայտնել՝ նշելով, որ իրենք մշտապես վերազինում են ատոմակայանները և սարքավորումները՝ համապատասխանեցնելով դրանք ռիսկերին, և այս ոլորտում իրենց փորձառությունը կարող է ուսանելի ու օգտակար լինել գործընկերների համար։

Անդրադառնալով համագործակցության ուղղություններին՝ կողմերը մասնավորապես առանձնացրել են միջուկային անվտանգության կարգավորումների, միջուկային վառելիքի և միջուկային թափոնների կառավարման ոլորտները, ինչպես նաև համատեղ հետազոտական աշխատանքների իրականացումը միջուկային ֆիզիկայի բնագավառում: Փոխգործակցության զարգացման նպատակով կարևորվել են ոլորտի մասնագետների փոխայցելություններն ու փոխանակման ծրագրերը:

Ճապոնիայի միջուկային կարգավորման գործակալությունը պետական մարմին է, որը հիմնվել է Ֆուկուսիմա Դաիչի ատոմակայանում տեղի ունեցած վթարից հետո՝ 2012 թվականին՝ երկրում միջուկային անվտանգության ապահովման նպատակով:

 

 

panarmenian.net

ԱՄՆ դեսպանը ՊՆ ներկայացուցիչների ուղեկցությամբ այցելել է Գեղարքունիք

 Հուլիսի 26-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին ՊՆ ներկայացուցիչների ուղեկցությամբ այցելել է Գեղարքունիքի մարզ։

Զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Արայիկ Հարությունյանը դեսպանին ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը, որից հետո կազմակերպվել է այց Վերին Շորժայի հատվածի սահմանագիծ:

Դեսպան Թրեյսին վերահաստատել է ԱՄՆ-ի մտահոգությունը հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով միջադեպերի վերաբերյալ և ընդգծել, որ ԱՄՆ-ն մերժում է ուժի կիրառումը սահմանազատում իրականացնելու պարագայում:

Դեսպանը նաև ընդգծել է, որ ԱՄՆ-ն, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, խորապես հավատարիմ է մնում ղարաբաղյան հակամարտության երկարաժամկետ քաղաքական լուծմանը հասնելու նպատակով բոլոր կողմերի հետ աշխատելու գործընթացին։ Միաժամանակ, ըստ Լին Թրեյսիի, ԱՄՆ-ն կողմերից պահանջում է հնարավորինս արագ վերադառնալ Մինսկի խմբի համանախագահների մակարդակով ընթացող բանակցություններին։

Հուլիսի 26-ին, ժամը 03:30-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։

Հուլիսի 23-ին, ժամը 17։00-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Դրան նախորդել են կրակահերթեր հենց իրենց՝ ադրբեջանական մարտական հենակետերում, ինչը կարող է պայմանավորված լինել ադրբեջանցի զինվորականների միջև տեղի ունեցած՝ միջանձնային բնույթ կրող միջադեպով։ Դրա մասին է խոսում նաև փաստը, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն իր հաղորդագրության մեջ նշում է, թե հայկական կողմի բացած կրակից հետո ադրբեջանցի զինվորական է զոհվել։ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ հակազդող գործողությունների չի դիմել մինչև այն պահը, երբ Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել հայ դիրքապահների ուղղությամբ։

Ադրբեջանական կողմի հերթական սադրանքի արդյունքում սկսված ինտենսիվ փոխհրաձգության հետևանքով հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ԶՈՒ 3 զինծառայող, որից մեկի վիճակը ծայրահեղ ծանր էր։ Նրանց կյանքին վտանգ չի սպառնում։