Մեկնաբանություն-Իրանի անվտանգության աշխատակիցների զգոնության շնորհիվ, չեզոքացվել է Մոսադի գործակալների ցանց
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i146816-Մեկնաբանություն_Իրանի_անվտանգության_աշխատակիցների_զգոնության_շնորհիվ_չեզոքացվել_է_Մոսադի_գործակալների_ցանց
Հետախուզական ճշգրիտ տվյալների և Իրանի անվտանգության ուժերի լայնածավալ հետախուզական-օպերատիվ միջոցառումների շնորհիվ, Իրանում չեզոքացվել է Սիոնիստական ​​ռեժիմի լրտեսական կազմակերպության (Մոսադ) գործակալների ցանց:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 28, 2021 07:50 Asia/Tehran
  • Մեկնաբանություն-Իրանի անվտանգության աշխատակիցների զգոնության շնորհիվ, չեզոքացվել է Մոսադի գործակալների ցանց

Հետախուզական ճշգրիտ տվյալների և Իրանի անվտանգության ուժերի լայնածավալ հետախուզական-օպերատիվ միջոցառումների շնորհիվ, Իրանում չեզոքացվել է Սիոնիստական ​​ռեժիմի լրտեսական կազմակերպության (Մոսադ) գործակալների ցանց:

Խմբի անդամները ձերբակալվել են Իրանի սահման մուքտ գործելուց հետո: Նրանց մոտից առգրավվել է մեծ քանակությամբ զենք ու զինամթերք:

ԻԻՀ հետախուզության նախարարության հակահետախուզության վարչության գլխավոր տնօրենը հայտարարել է, որ  Մոսադի գործակալները մտադիր են եղել զենքը և զինամթերքն օգտագործել Իրանում անկարգություններ հրահրելու և սպանությունների նպատակով: 

Իրանի նախագահական ընտրությունների ընթացքում ևս Սիոնիստական ​​ռեժիմը բազմիցս փորձել է դիվերսիոն գործողություններ իրականացնել երկրի տարբեր շրջաններում, սակայն անվտանգության ուժերի ժամանակին իրականացված գործողությունների արդյունքում, այդ փորձերը ձախողվել են, մեծ վնաս հասցնելով տարածաշրջանում Մոսադ ահաբեկչական ցանցին:

Իրանի հետախուզության նախարարության հակահետախուզության վարչության գլխավոր տնօրենը հայտարարել է, որ ահաբեկիչներից բռնագրավվել են «Վինչեստր» տեսակի ատրճանակներ, նռնակներ, որսորդական հրացաններ և զինամթերք: Նա հավելել է, որ բռնագրավված զենքի մի մասը, ինչպես օրինակ «Վինչեստր» տեսակի ատրճանակներն ու նռնակները, նախատեսվում էր կիրառել բողոքի ցույցերն ապստամբությունների վերածելու նպատակով:

Իսլամական հեղափոխության հաղթանակից հետո Միացյալ Նահանգները, Սիոնիստական ​​ռեժիմն ու նրանց  տարածաշրջանային դաշնակիցները, բազմաթիվ  գործողություններ են իրականացրել՝ իսլամական համակարգը տապալելու նպատակով:  Վերջին տարիներին, ԱՄՆ-ի պատժամիջոցների և առավելագույն քաղաքականության ձախողումից հետո, Իրանի նկատմամբ կիրառվեց անվտանգության ոլորտում առավելագույն ճնշման քաղաքականություն: Այս հարցում  համագործակցում են ԱՄՆ-ն, Իսրայելն ու Բրիտանիան: Այս համագործակցության լավագույն օրինակը վերջին մի քանի տարիների ընթացքում այդ երկրների հետախուզական ծառայությունների անմիջական դերն է իրանցի միջուկային գիտնականների սպանության գործում:

«Իսրայել  Հայոմ» թերթում հրապարակված հոդվածում,  իսրայելցի ռազմական փորձագետ Յուաֆ Լիմուրը գրում է. «Մոսադը ներգրավված է եղել Իրանի դեմ դիվերսիոն և ահաբեկչական գործողություններում, այդ թվում ՝ իրանցի միջուկային գիտնական Մոհսեն Ֆախրիզադեի սպանության մեջ:  Այս տարիների ընթացքում, Դամասկոսում ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Մահմուդ ալ-Մաբհուի սպանությունից հետո, Մոսադի որդեգրած քաղաքականությունը փոփոխություն է կրել: Այս կառույցը որոշել է ռիսկը նվազեցնելու համար գործակալների փոխարեն օգտագործել վարձկանների»:

Սիոնիստական ​​ռազմական ու անվտանգության փորձագետը հայտարարել է, որ այդ գործողությունները հնարավոր չէին լինի առանց ԱՄՆ կառավարության աջակցության:

Փաստաթղթավորված զեկույցների համաձայն, ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունը (ԿՀՎ),    վերջին տարիներին ակտիվացրել է իր համագործակցությունը Մոսադի հետ՝ իր դիվերսիոն նպատակներին հասնելու և Իրանի սահմաններին էթնիկական և կրոնական տարաձայնություններ հրահրելու նպատակով:

ԱՄՆ-ի և Իսրայելի դիվերսիոն, լրտեսական և հակաանվտանգայի գործողություններն իրականացվում են տարբեր եղանակներով, ներառյալ լրտեսների  ուղղակի ներթափանցումը, այլախոհ խմբերին ֆինանսական աջակցություն ցուցաբերելը և անհնազանդ խմբերին ու խաբված մարդկանց  փողոցային խռովություններ հրահրելու համար օգտագործելը՝  հոգեբանական պատերազմի շրջանակներում:  Այս դավադրությունների պայմաններում թշնամու գործողությունները չեզոքացնելու նպատակով,  Իրանի անվտանգության կառույցներն իրականացրել են ծավալուն և այդ ցանցերին հասցված հարվածները շատ ուժեղ և արդյունավետ են եղել:

Արևմտյան գործակալների և խառնակիչների ձերբակալությունները, լրտեսական ցանցերի և դիվերսիոն խմբերի չեզոքացումը, որոնք աջակցություն են ստանում  Իսրայելի և արաբական որոշ երկրների կողմից, Իրանի անվտանգության աշխատակիցների զգոնության և թշնամիների դավադրությունների դեմ Իսլամական Իրանի հեղինակության նշանն է: