Մամուլի տեսություն 28.07.2021
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i146838-Մամուլի_տեսություն_28.07.2021
Հորամանի լանդշաֆտը գրանցվել է որպես Իրանի 26-րդ պատմամշակութային հուշարձան:
(last modified 2026-04-22T14:27:35+00:00 )
Հուլիս 28, 2021 08:50 Asia/Tehran

Հորամանի լանդշաֆտը գրանցվել է որպես Իրանի 26-րդ պատմամշակութային հուշարձան:

Իրան օրաթերթ

Իրանում խռովություններ հրահրելու և խափանարարություններ իրականացնելու Մոսադի ահաբեկիչների պլանները հօդս են ցնդել

Իրանի անվտանգության նախարարության հակալրտեսական բաժնի գլխավոր տնօրենը հայտարարել է.«Սահմաններից դուրս հետախուզական դիտարկում իրականացնելով ու ծավալուն գործողություններ իրականացնելով, Իրանի անվտանգության ուժերը, երկրի արևմտյան սահմանն անցնելուց հետո, ձերբակալել են Սիոնիստական ռեժիմի լրտեսական կազմակերպության՝ Մոսադի ահաբեկիչներին ու նրանցից առգրավել զենքի ու զինամթերքի խոշոր բեռնվածք»:

Հետախուզության նախարարությունը, շնորհակալություն հայտնելով թշնամու տեղաշարժերի նկատմամբ ժողովրդի, հատկապես երկրի արևմտյան նահանգներում բնակվող հայրենակիցների մշտական ​​զգոնության կապակցությամբ, հասարակությանը  կոչ է արել ուշադրություն դարձնել հատկապես սոցցանցերում տարածվող կասկածելի նյութերին և այդ մասին տեղեկացնել հետախուզության նախարարության լրատվական ծառայությանը:

 

Քեյհան օրաթերթ

Անկարգությունների նպատակն էր կրակել մարդկանց հուսյի վրա

Պետք է տարանջատել  «հասարակ մարդկանց դժգոհություններն ու բողոքները» և «երկրում անկայունություն ստեղծելու թշնամիների և կոռումպացված ուժերի» ծրագրերը: Մարդիկ  իրավուքն ունեն բողոքել գոյություն ունեցող խնդիրներից: Միևնույն ժամանակ, Ռոհանիի վարչակազմի վերջին մի քանի շաբաթների ընթացքում տեղի ունեցած իրադարձությունները  պատահական չեն կարող համարվել: Դրանք առթել են տարբեր շրջանների բնակիչների զայրույթը:

Այս ակապակցությամբ ամենալավատեսական վերլուծությունն այն է, որ կառավարության որոշ  բաժինների սխալ կառավարման հետևանքով, թշնամին փորձել է ներթափանցել և ստեղծված իրավիճակից օգտվել հօգուտ իր շահերի:

 

 

Էթեմադ օրաթերթ

Իրանի Հորամանի մշակութային լանդշաֆտը գրանցվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում

Հորամանի մշակութային լանդշաֆտի բազայի տնօրենն ասել է.«ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության կոմիտեի 44-րդ նիստում, Հորամանը գրանցվել է համաշխարհային ժառանգության ցանկում»:

Փույա Թալեբնյան այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության կոմիտեի 44-րդ նիստում, Հորամանի մշակութային լանդշաֆտը գրանցվել է  համաշխարհային ժառանգության ցանկում, ինչի արդյուքնում իրականացել է աշխարհում Իրանի մշակութային արժեքները ներկայացնելու   նպատակներից մեկը:

Անդրադառնալով այս տարածքում  մարդու և բնության ուշագրավ փոխազդեցությանը՝  նա ասել է. «Հորամանը մարդու և շրջակա միջավայրի միջև փոխգործակցության կարևոր օրինակ է կամ մի մշակույթի ներկայացուցիչ, ինչը նկատի է առնվել որպես Հորամանի համաշխարհային գրանցման երկրորդ չափանիշը»: 

Հորամանը  լեռնային շրջան է: Գտնվում է Իրանի արևմուտքում և Իրաքի արևելքում: Տեղի բնակիչները խոսում են Հորամի բարբառով: Այս տարածքն ունի շատ գեղեցիկ  լանդշաֆտներ:

 

Քեյհան օրաթերթ

ԱՄՆ -ի զորուժի դուրսբերումն Իրաքից. հայտարարությո՞ւն, թե՝  փաստ

2019 թ. հունվարին Իրաքի խորհրդարանն ըդնուենց բանաձև՝ երկրից ամերիկյան զորքերի դուրսբերման մասին: Սակայն ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների ճնշման պատճառով բանաձևւը դեռ չի գործադրվել:

Բանաձևը կյանքի կոչելու համար բանակցություններ են վարվել Իրաքի և ԱՄՆ-ի միջև, և երեկ, կարծես թե հարցը լուըծվել է:  Հանդիպումից հետո տարածված համատեղ հայտարարության համաձայն ՝ ԱՄՆ մարտական ​​զորքերը Իրաքը լքելու են մինչև այս տարեվերջ: 

 

 

armenpress.am

Ֆրանսիայի դեսպանն անդրադարձել է Հայաստանին պաշտպանության ոլորտում աջակցելու հնարավորությանը

  Ֆրանսիան կդիտարկի Հայաստանի կողմից պաշտպանության ոլորտում աջակցության վերաբերյալ դիմումները, սակայն նաև պետք է հաշվի առնել այն, որ Հայաստանը և Ֆրանսիան միևնույն ռազմական ալյանսների մաս չեն կազմում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Էրեբունու հնագիտական պեղումներն ավարտելու կապակցությամբ տեղի ունեցած ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը:

«Ընդհանուր առմամբ մեր նպատակը ոչ թե ապագա ինչ-որ պատերազմի պատրաստվելն է, այլ պատերազմից խուսափելն է, որովհետև, կածում եմ, որ տարածաշրջանում առկա խնդիրները չպետք է ունենան ուժային լուծում`  Ղարաբաղի հարցը, հայ-ադրբեջանական սահմանի հարցը պետք է լուծվեն միայն բանակցային ճանապարհով: Ցանկացած այլընտրանք տանելու է փակուղի»,- ասաց Լաքոթը:

 Անդրադառնալով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի Հայաստան հնարավոր այցին, դեսպանն ասաց, որ իսկապես 2018 թվականին Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի ժամանակ նա պարտավորվել է վերադառնալ Հայաստան:

«Այս պահի դրությամբ ոչ մի հստակ ամսաթիվ չկա: Բայց, ընդհանուր առմամբ կարող եմ ասել, որ նախագահ Մակրոնը այց կկատարի այն ժամանակ, երբ այցը օգտակար կլինի տարածաշրջանում քաղաքական գործընթացներին աջակցելու համար: Այդ պահին պարզ կտեսնենք, թե ինչ փաստաթուղթ կարող է ստորագրվել Հայաստանի և Ֆրանսիայի միջև»,- ասաց Լաքոթը՝ անդրադառնալով կողմերի միջև որևէ փաստաթղթի ստորագրման հնարավորության մասին հարցին:

 

armenpress.am

Աֆղանստանի բանակը «Թալիբան» շարժման 189 զինյալ Է ոչնչացրել մեկ օրում

 Աֆղանական բանակի զինծառայողները վերջին օրը ոչնչացրել են «Թալիբան» շարժման 189 զինյալների, եւս 138-ը վիրավորվել Է: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հուլիսի 28-ին հայտնել Է Աֆղանստանի պաշտպանության նախարարությունը Twitter-ի իր Էջում: Աֆղանստանի պաշտպանության եւ անվտանգության ազգային ուժերի (ԱՊԱԱՈՒ) զորամասերը հաջող գործողություններ են իրականացրել Քանդահարի, Զաբուլի, Հերաթի, Ջաուզջանի եւ Հիլմենդի նահանգներում: Նրանք հայտնաբերել եւ վնասազերծել են զինյալների կողմից տեղակայված 32 ինքնաշեն պայթուցիկ սարք:

Նախօրյակին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգն Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանիի հետ կայացած հեռախոսազույցում հայտարարել Է ԱՊԱԱՈՒ-ին աջակցելու՝ դաշինքի վճռականության մասին, մասնավորապես զինծառայողների պատրաստման գործում օժանդակություն ցույց տալու եւ ֆինանսական օգնության միջոցով: Մինչեւ 2024 թվականը Աֆղանստանն ԱՄՆ-ից եւ ՆԱՏՕ-ից տարեկան կստանա 4-ական միլիադ դոլար: Ապրիլի 14-ին ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել Է Աֆղանստանում գործողությունն ավարտելու՝ իր որոշման մասին, որը դարձել Է ամենաերկարատեւ արտասահմանյան ռազմարշավն ամերիկյան պատմության մեջ:

Հուլիսի սկզբին «Թալիբան» շարժումն արեւմտյան կոալիցիայի զորքերի դուրսբերման ֆոնին վերահսկողության տակ Է վերցրել Աֆղանստանի շրջանները հինգ երկրների՝ Իրանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, ՉԺՀ-ի եւ Պակիստանի սահմանների երկայնքով: Ինչպես հայտարարել Է Աֆղանստանի զինված ուժսերի նոր հրամանատար գեներալ Վալի Մոհամադ Ահմադձայը, բանակի համար առաջնահերթություն Է երկրի հիմնական քաղաքների, սահմանային անցումների եւ խճուղիների պաշտպանությունը թալիբներից: Նրա խոսքով՝ «Թալիբանի» պարագլուխները մտադիր են նախ կտերլ հիմնական ճանապարհները, որոնցով ապրանքների մատակարարում Է կատարվում, իսկ այնուհետեւ հարձակում ծավալել քաղաքների եւ շրջանների վրա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

armenpress.am

Հայաստանի և Ադրբեջանի միջև քաղաքական գործընթացը չպետք է տեղի ունենա ուժի ազդեցության ներքո. Ժոնաթան Լաքոտ

 Ֆրանսիան քաղաքական գործընթացների վերսկսման կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին, որը պետք է լինի արդար և չպետք է տեղի ունենա ուժի կամ այլ ազդեցության ներքո: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Էրեբունու հնագիտական պեղումներն ավարտելու կապակցությամբ տեղի ունեցած ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը:

«Այս պահին, երբ այս միջոցառումն ենք իրականացնում (Էրեբունու հնագիտական պեղումներն ավարտելու առթիվ մամուլի ասուլիս – խմբ.), ՀՀ տարածքում`  Գեղարքունիքի մարզում զինված գործողություններ են ընթանում: Բնականաբար, մտքով զոհված զինվորների և նրանց ընտանիքների հետ ենք: Մենք նաև գիտակցում ենք, որ այս ամենը տեղի է ունենում մի կոնտեքստում, երբ հայ-ադրբեջանական սահմանին վատթարացում կա: Սրանք իրադարձություններ են, որոնք առաջացնում են Ֆրանսիայի անհանգստությունը, որովհետև այն նաև հրադադարի խախտում է, դրա պատճառով նաև Հայաստանի սահմաններին անվտանգային իրավիճակի վատթարացում է գրանցվում: Այս համատեքստում Ֆրանսիան կոչ է անում Հայաստանի և Ադրբեջանի միջև քաղաքական գործընթացները վերսկսել, բայց այդ գործընթացը պետք է լինի արդար և չպետք է տեղի ունենա ուժի կամ այլ ազդեցության ներքո:  Բնականաբար, ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում շփումներ կան Ֆրանսիայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև, որպեսզի նախ և առաջ իրավիճակի հանգստացմանը մեր ներդրումը ունենանք: Եվ ,երբ ժամանակը գա, արդեն մեր ներդրումը ունենանք քաղաքական գործընթացի վերսկսման մեջ»,- ասաց Լաքոտը:

Դեսպանը նշեց, որ Ֆրանսիայի հիմնական մտահոգությունը Հայաստանի սահմանային իրավիճակն է:

«Բնականաբար, այն մեր մտքում է, և մենք չենք մոռանում նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ ուրիշ կետերի մասին, որոնց կատարման հետ կապված դեռ խնդիրներ կան, մասնավորապես, Ադրբեջանում պահվող բոլոր ռազմագերիների ազատ արձակման կետը»,- հավելեց դեսպանը:

Ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հուլիսի 28-ին ժամը 03:40-ի սահմաններում հերթական անգամ դիմել են սադրանքի և խախտել հրադադարը հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան հատվածում, ընթանում են տեղային մարտեր: Մարտական գործողությունների արդյունքում, ժամը 08։30-ի դրությամբ, հայկական կողմն ունի երեք զոհ, ևս երկու զինծառայող վիրավոր են: Հայկական դիրքերի ուղղությամբ հարձակում նախաձեռնած ադրբեջանական ստորաբաժանումները, ժամը 09։20-ի դրությամբ, տալով կորուստներ, ետ են շպրտվել իրենց ելման դիրքեր։ Ռուսական կողմի միջնորդությամբ կողմերը հրադադարի պայմանավորվածություն են ձեռք բերել:

 

panarmenian.net

Թուրքիայի խորհրդարանի խոսնակը ՀՀ-ին տարածաշրջանային պատերազմով է սպառնացել

  Թուրքիայի Մեծ ազգային ժողովի նախագահ Մուստաֆա Շենթոփը Գյանջայում, անդրադառնալով իրավիճակի սրմանը ՀՀ և Ադրբեջանի սահմանին, տարածաշրջանային պատերազմով է սպառնացել Հայաստանին։

Նա ասել է, թե «Հայաստանի կողմից Ադրբեջանի սահմանամերձ շրջանների գնդակոծումը» կարող է հանգեցնել տարածաշրջանային պատերազմի, գրում է Sputnik Ադրբեջանը։

Նա մեկ անգամ ևս կրկնել է, որ Թուրքիան սատարում է Ադրբեջանին և կարևորել «Զանգեզուրի միջանցքի» բացումը, որը, ըստ նրա` նույնքան կարևոր է Թուրքիայի համար, որքան Ադրբեջանի։

«Համապատասխան պայմանավորվածությունը ձեռք է բերվել, և կողմերից յուրաքանչյուրը պետք է պահի տված խոսքը։ Միջանցքը պետք է բացվի»,-ասել է նա։

Հուլիսի 28-ին ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումների կողմից նախաձեռնած հարձակումից հետո ծավալված մարտական գործողությունների արդյունքում, ժամը 08։30-ի դրությամբ, հայկական կողմն ունի 3 զոհ, ևս 2 զինծառայող վիրավոր:

Ադրբեջանական կողմը հայտնել է 2 վիրավորի մասին։

Ըստ ՀՀ ՊՆ-ի` հակառակորդը, ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում նախատեսվող բանակցություններից առաջ, նախահարձակ մարտական գործողություններ է սկսել ՀՀ սահմանների վրա` Սոթքից մինչև Վերին Շորժա հատվածում։

 

panarmenian.net

Բաքուն Երևանին կոչ է անում «քաղաքակիրթ բանակցություններ սկսել սահմանազատման շուրջ»

 Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, ՀՀ ԶՈւ-ին մեղադրելով «Քելբաջարի շրջանի ուղղությամբ սադրանքների մեջ», հորդորում է «քաղաքակիրթ բանակցություններ սկսել սահմանազատման շուրջ», գրում է Interfax.az-ը։

Հուլիսի 28-ին ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումների կողմից նախաձեռնած հարձակումից հետո ծավալված մարտական գործողությունների արդյունքում, ժամը 08։30-ի դրությամբ, հայկական կողմն ունի 3 զոհ, ևս 2 զինծառայող վիրավոր:

Ադրբեջանական կողմը հայտնել է 2 վիրավորի մասին։

Ըստ ՀՀ ՊՆ-ի` հակառակորդը, ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում նախատեսվող բանակցություններից առաջ, նախահարձակ մարտական գործողություններ է սկսել ՀՀ սահմանների վրա` Սոթքից մինչև Վերին Շորժա հատվածում։

 

panarmenian.net

Զոհրաբյանը՝ Միրզոյանին. Հրատապ է ԱԺ արտակարգ նիստ հրավիրել

  ԱԺ արդեն նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, անդրադառնալով փոխհրաձգությանը և տեղային մարտերին հայ-ադրբեջանական սահմանին, ֆեյսբուքյան էջի միջոցով դիմել է ԱԺ գործող նախագահ Արարատ Միրզոյանին՝ հորդորելով խորհրդարանի արտակարգ նիստ հրավիրել։

Նա գրել է, որ հրատապ է հենց հիմա հրավիրել ԱԺ արտակարգ նիստ, որին ներկա լինի նաև վարչապետի պաշտոնակատարն ու ԶՈւ ղեկավար կազմը՝ քննարկելու ստեղծված իրապես պայթունավտանգ իրավիճակը։

«Հայ-ադրբեջանական սահմանին լարվածությունը ժամ-ժամ մեծանում է։ Ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները պարբերաբար բոլոր ուղղություններով այլեւս գրեթե ամեն օր սանձազերծում են զինված սադրանքներ և գրոհ։

Ալիևի և նրա քաղաքական ախոռի հռետորաբանությունը կրկին պատերազմական է։

Միջազգային հանրություն կոչվող դանդուռով սալաթը կրկին լուռ է։ Ու մի խնդրանք պաշտպանության նախարարությանը՝ արգելե՛ք Արծրուն Հովհաննիսյանին որեւէ բան գրել եւ խոսել։ Պարզապես փակեք բերանը»,-ասվում է գրառման մեջ։

Հուլիսի 28-ին ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումների կողմից նախաձեռնած հարձակումից հետո ծավալված մարտական գործողությունների արդյունքում, ժամը 08։30-ի դրությամբ, հայկական կողմն ունի 3 զոհ, ևս 2 զինծառայող վիրավոր է:

Ադրբեջանական կողմը հայտնել է 2 վիրավորի մասին։

Ըստ ՊՆ-ի` հակառակորդը, ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում նախատեսվող բանակցություններից առաջ, նախահարձակ մարտական գործողություններ է սկսել ՀՀ սահմանների վրա` Սոթքից մինչև Վերին Շորժա հատվածում։