Մեկնաբանություն- Ղալիբաֆը Դամասկոսում է. նոր գլուխ՝ Իրան-Սիրիա տնտեսական հարաբերություններում
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i146924-Մեկնաբանություն_Ղալիբաֆը_Դամասկոսում_է._նոր_գլուխ_Իրան_Սիրիա_տնտեսական_հարաբերություններում
Դամասկոս կատարած այցի ընթացքում, Իրանի իսլամական խորհրդարանի նախագահը հանդիպել է երկու երկրների նախագահի, վարչապետի, արտգործնախարարի և իրանցի ու սիրիացի գործարարների հետ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 29, 2021 07:32 Asia/Tehran
  • Մեկնաբանություն- Ղալիբաֆը  Դամասկոսում է. նոր գլուխ՝ Իրան-Սիրիա տնտեսական հարաբերություններում

Դամասկոս կատարած այցի ընթացքում, Իրանի իսլամական խորհրդարանի նախագահը հանդիպել է երկու երկրների նախագահի, վարչապետի, արտգործնախարարի և իրանցի ու սիրիացի գործարարների հետ:

Չորեքշաբթի օրը, Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ Դամասկոսում կայացած հանդիպման ժամանակ, Մոհամմադ Բաքեր Ղալիբաֆն ասել է, որ Իրանի և Սիրիայի ժողովուրդների դեմ Արևմուտքի, հատկապես ԱՄՆ-ի առավելագույն ճնշման քաղաքականությունը ձախողվել է, և որ հաջորդ չորս տարիները հնարավորություն են՝ ընդլայնելու երկու երկրների տնտեսական համագործակցությունը:

Հանդիպման ժամանակ, Բաշար Ասադն ընդգծել է, որ Իրանն ու Սիրիան կարևոր գործընկերներ են, հավելելով, որ երկու երկրների համագործակցության ոլորտները հստակեցնելու նպատակով, պետք է ձևավորվեն համապատասխան հանձնաժողովներ և երկկողմ առևտրատնտեսական համագործակցությունը պետք է ընդլայնվի:

Սիրիայում նախագահական ընտրություններից և Բաշար  Ասադի հաղթանակից հետո Իրանի իսլամական խորհրդարանի նախագահի այցը Դամասկոս, կրկնակի կարևոր է: Թե՛ Իրանում, թե՛ Սիրիայում նոր  շրջան է սկսվել, և   խորհրդարանները  կարևոր դեր ունեն երկու երկրների միջև տնտեսական և առևտրային համագործակցության ընդլայնման գործում:

Տարածաշրջանի հարևանների և բարեկամների հետ տնտեսական և առևտրային համագործակցության ընդլայնումն իսլամական խորհրդարանի  11 -րդ շրջանի  և Իրանի նոր կառավարության առաջնահերթությունն է: Եվ այս  քաղաքականությունը սահմանել է Իրանի տնտեսական համագործակցության հեռանկարները Արևմտյան Ասիայի տարածաշրջանի երկրների, հատկապես՝ Սիրիայի հետ:

Արևմուտքի կողմից հովանավորվող ահաբեկչական խմբավորումների դեմ երկարատև պատերազմից հետո, Սիրիան հայտնվել է քաղաքական և անվտանգության  խաղաղ  և կայուն իրավիճակում: Երկրի ոչնչացված ենթակառուցվածքների վերակառուցումը Սիրիայի կառավարության առաջնահերթությունն է, ինչպես նաև լավ հնարավորություն  իրանական մասնավոր ընկերությունների համար՝ Սիրիայում ներկա գտնվելու համար:

Այս համատեքստում; Իրանի իսլամական  խորհրդարանի փոխխոսնակ Ալի Նիքզադն Iran Press լրատվական գործակալությանը տված հարցազրույցում, անդրադառնալով խորհրդարանի նախագահի Սիրիա կատարած այցի կարևորությանը, նշել է. «Հաշվի առնելով Սիրիայում տիրող իրավիճակը՝ Իրանը կարող է մեծ ներդրումներ կատարել տնտեսական, տեխնիկական և ինժեներական ծառայությունների, ինչպես նաև քաղաքների վերակառուցման, բնակարանաշինության, Սիրիայի գյուղատնտեսության, էլեկտրաէներգիայի, ջրի, հանքարդյունաբերության և նավթի ոլորտներում»:

Սիրիան  տնտեսական, առևտրային, արդյունաբերական, տեխնիկական և ինժեներական ոլորտներում մեծ կարողություններ ունի: Իսկ իրանական ընկերությունները վերոնշյալ ոլորտներում ունեն լավ հնարավորություններ և կարող են Սիրիայում ներդրումներ անելով, կարևոր դեր խաղալ այս երկրի վերականգնման և Իրանի ու Սիրիայի միջև տնտեսական համագործակցության ընդլայնման գործում:

Իրան-Սիրիա քաղաքական և ռազմավարական համագործակցությունը հուսալի աջակցություն է երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունների զարգացմանը: Իսկ երկու երկրներում  ստեղծված նոր հնարավորությունները կարող են տնտեսական հարաբերությունների պատմության մեջ նոր էջ բացել:

Իրանն ու Սիրիան կարող են համապարփակ համաձայնագրերի շրջանակում  նախանշել իրենց տնտեսական համագործակցության հեռանկարները ՝ հօգուտ երկու երկրների, և որքան երկկողմ առևտրային հարաբերություններն ընդլայնվեն, այնքան կչեզոքացվի թշնամիների պատժամիջոցների ու առավելագույն ճնշման գործիքը: