Մամուլի տեսություն 1-8-2021
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i147216-Մամուլի_տեսություն_1_8_2021
Օմանի ծովում անօդաչու թռչող սարքի կրակը իսրայելական լցանավի պայթյուն պատճառ է դարձել:
(last modified 2026-04-22T14:27:35+00:00 )
Օգոստոս 01, 2021 08:58 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 1-8-2021

Օմանի ծովում անօդաչու թռչող սարքի կրակը իսրայելական լցանավի պայթյուն պատճառ է դարձել:

Քեյհան օրաթերթ

Իսրայելական լցանավում պայթյունի նոր մանրամասներ. Հարձակումը իրականացվել է մահապարտ անօդաչու թռչող սարքերի միջոցով

Բրիտանական որոշ աղբյուրներ ուրբաթ օրը հաղորդեցին, որ Օմանի ափերի մոտ սիոնիստական ռեժիմի առևտրական նավը  թիրախ է դարձել: Բրիտանական ռազմական խումբը, որը հայտնի է որպես «Ծովային առևտրային գործողություններ»,  կարճ հաղորդագրությամբ հայտարարել է, որ դեպքի մասին  հետաքննություն է անցկացվում: Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը հայտարարեց, որ նավթատար նավը պատկանում է Սիոնիստական ​​ռեժիմին:

Լոնդոնում սիոնիստ միլիարդատեր Էյալ Օֆերին պատկանող Zodiac Maritime  ընկերությունը հայտնել է, որ Mercer Street  անունը կրող առեւտրային նավի անձնակազմի երկու անդամները զոհվել են: Ծովային անվտանգային-տեղեկատվական «Դերյադ Գլոբալ» անունը կրող խումբը  հայտարարել է, որ Լիբերիայի դրոշը կրող նավը, որը նավարկում էր  Օման ծովի Ալ-Դաաքամ նավահանգստից 280 կմ հեռավորության վրա, թիրախավորվել է անօդաչու թռչող սարքի կողմից և, կրակի  բեկորներ է թափվել նավի վրա:

 

Շահրվանդ օրաթերթ

Իրանը և Օլիմպիական խաղերը, հիասթափվելը դեռ վաղ է

Մենք միշտ սովորություն ունեինք օլիմպիական խաղերի առաջին շաբաթում շատ մեդալներ չնվաճել:

Այս անգամ Տոկիոյում ոչ մի տարօրինակ բան տեղի չունեցավ, և դա, թերևս, միակ անկանխատեսելի ոսկե մեդալի նվաճումն էր  Ջավադ Ֆորուղի կողմից: Այժմ մենք մտել ենք խաղերի երկրորդ շաբաթը և վաղը կսկսվեն հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցումները: Այս ընթացքում ոչ միայն ժողովուրդը, այլեւ պետական պաշտոնյաները մեծ հուս ունեն ըմբշամարտի մրցություններին: Այս բաժնում Բացի Հասան Յազդանիից,  իրանցի 5 մարզիկ հունահռոմեական ոճում և 6 մարզիկ ազատ ոճում  որ այնքան էլ փորձառու չեն մասնակցելու են Տոկիոյի  օլիմպիական խաղերին: 

 

Իրան օրաթերթ

Իրանի 29 նահանգներ պաշարված են կորոնա-դելտա վիրուսով 

Կորոնավիրուսի համաճարակի 5-րդ փուլում Իրանի բժշկական կենտրոնների մեծ մասն ապրում է կորոնավիրուսի համաճարակի սկզբից ի վեր ամենասև օրերը:

Պաշտոնական վիճակագրության և PCR թեստերի համաձայն ՝ կորոնավիրուսի ճգնաժամը սրվել է Թեհրանում և 29 այլ նահանգներում, և օրական առնվազն 300 մարդ է զոհվում:

Հինգերորդ փուլի գագաթնակետի մեկնարկից ի վեր վերջին  շաբաթների ընթացքում Դելտա կորոնան այժմ ընդգրկել է երկրի բոլոր 29 նահանգները և շուտով մնացած երկու նահանգների գույնը կփոխի կարմիրի:

 

Էըթեմադ օրաթերթ

Ամերիկացի հարսը ուրախությամբ գնաց հիվանդանոց

Ամերիկացի հարսնացուն, ով շատ էր ուրախացել իր հարսանիքից, տոնակատարության ժամանակ վթարի ենթարկվեց և տեղափոխվեց հիվանդանոց:

Կորոնավիրուսի պնդեմիայի սահմանափակումների կանոնակարգերի պատճառով նա չկարողացավ թույլտվություն ստանալ հարսանյաց հանդեսն անցկացնելու համար, բայց վերջապես կարողացավ հուլիսին  իր հարսանիքն անցկացնել Փենսիլվանիայում: 34-ամյա հարսնացուն, ով ամեն ինչ պատրաստել էր իր տոնակատարության համար, ամուսնու հետ եկել էր իր ուրախությունը հայտնելու համար: Բայց հանկարծ նրա ոտքը ոլորվեց, և նա ընկավ գետնին: Ի վերջո,  նրա շրջապատի մարդիկ նրան սայլակով տեղափոխեցին հիվանդանոց:

 

araratnews.am

ՄԱԿ-ի գործակալությունները նախազգուշացնում են աշխարհում սովի ավելացման մասին

ՄԱԿ-ի գործակալությունները զգուշացնում են, որ միլիոնավոր մարդիկ սովի վտանգի առջև են կանգնած: Այս մասին հաղորդում է Euronews-ը: 

Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության և Պարենի համաշխարհային ծրագրի տվյալներով` սովի մակարդակը կբարձրանա աշխարհի 23 թեժ կետում՝ նախազգուշացնելով պատերազմի մեջ գտնվող Եթովպիայի Տիգրեյ շրջանում, հարավային Մադագասկարում, Եմենում, Հարավային Սուդանում և Հյուսիսային Նիգերիայում ամենաբարձր ցուցանիշների մասին:

ՄԱԿ-ի գործակալությունների ցուցակում առաջին տեղում Եթովպիան է նշված՝ ընդգծելով, որ սովի և մահվան առերեսվող մարդկանց թիվը կհասնի 401000-ի, եթե անհապաղ քայլեր չձեռնարկվեն:

Ավելի վաղ հրապարակված զեկույցում 16 կազմակերպություն, ներառյալ Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունն ու Պարենի համաշխարհային ծրագիրը, նշել էին, որ առնվազն 2020-ին 155 մլն մարդ սովի է ենթարկվել:

Հրապարակված զեկույցում նշված է, որ «սովի մակարդակը մեծանում է ոչ միայն մասշտաբով, այլև սրությամբ»: 

 

lragir.am

Կորոնավիրուսի 229 նոր դեպք, առողջացել է 122 հոգի, մահացել 5-ը

Օգոստոսի 1-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 230 339 դեպք, որոնցից 219 986-ն` առողջացած, 4619-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4612 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 346 335 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 6077 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 229 նոր դեպք: Ունենք 122 առողջացած և 5 մահվան դեպք: Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1122 է:

 

lragir.am

Տոկիո-2020. Ըմբիշ Արմեն Մելիքյանը հաղթեց մեկնարկային գոտեմարտում, սակայն պարտվեց հաջորդում

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամները սկսում են պայքարն Օլիմպիական խաղերում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում ընթացող Օլիմպիական խաղերի ըմբշամարտի մրցաշարում առաջինը պայքարի մեջ մտավ 60 կգ քաշային Արմեն Մելիքյանը: 1/8 եզրափակիչում Մելիքյանը մրցեց Իրանից 2019թ․ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Ալի Ռեզա Նեջատիի հետ։ Հայ ըմբիշը հաղթեց 5։5 հաշվով (վերջին գործողության առավելություն): Քառորդ եզրափակչում նա գոտեմարտեց 2018թ. աշխարհի բրոնզե մեդալակիր, 2019-ի և 2020-ի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր, 31-ամյա ուկրաինացի Լենուր Տիմուրովի հետ և պարտվեց 4:8 հաշվով: Եթե Տիմուրովը հայտնվի եզրափակչում, Մելիքյանը հնարավորություն կստանա պայքարել բրոնզե մեդալի համար: Կիսաեզրափակիչում ուկրաինացի ըմբիշը կմրցի աշխարհի կրկնակի չեմպիոն, ճապոնացի Կենիչիրո Ֆումիտայի հետ:

armenpress.am

ՀՀ նախագահը և Միջազգային համագործակցության ճապոնական բանկի ղեկավարը փոխգործակցության հարցեր են քննարկել

 Ճապոնիա աշխատանքային այցի շրջանակում Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել Միջազգային համագործակցության ճապոնական բանկի (JBIC) կառավարիչ Տադաշի Մաեդայի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախագահ Սարգսյանն ու Միջազգային համագործակցության ճապոնական բանկի ղեկավարը Հայաստանի հետ փոխգործակցության հարցեր են քննարկել: Մասնավորապես, անդրադարձ է եղել ներդրումների ներգրավման, բանկային, բարձր տեխնոլոգիաների, անշարժ գույքի ոլորտներում համագործակցությանը: Բանկի ղեկավարը նախագահ Սարգսյանին է ներկայացրել իր ղեկավարած կառույցի առաքելությունն ու գործունեության ուղղությունները: Նա պատրաստակամություն է հայտնել այցելել Հայաստան՝ փոխգործակցության հնարավորություններին ծանոթանալու համար:

Միջազգային համագործակցության ճապոնական բանկը, որը պատկանում է Ճապոնիայի կառավարությանը, ներկայացված է աշխարհի շուրջ երկու տասնյակ երկրում: Բանկի հիմնական նպատակներից մեկը Ճապոնիայի և միջազգային գործընկերների միջև տնտեսական համագործակցության զարգացումն է ՝ օտարերկրյա ներդրումների, միջազգային առևտրի խթանման միջոցով: Բանկի գործունեությունն ընդգրկում է, մասնավորապես, ենթակառուցվածքների, շրջակա միջավայրի պահպանության, էներգետիկայի և բնական ռեսուրսների, ինչպես նաև արտադրության ոլորտները:

 

armenpress.am

Փարիզում բողոքի ակցիա է. քաղաքացիները դեմ են համաճարակային կանոնների խստացմանը

Սանիտարական անցաթղթի մասին որոշման դեմ Փարիզում անցկացվող բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանությունը կիրառել է արցունաքաբեր գազ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Փարիզի տարբեր հատվածներում քաղաքացիները դուրս են եկել բողոքի ակցիայի: Մասնակիցներն իրենց բողոքի ձայնն են բարձրացնում հասարակական վայրերում սանիտարական անցաթուղթ կիրառելու առանչությամբ: «Ազատություն», «Բռնապետին՝ բանտ». այս և այլ կարգախոսներով քաղաքացիներն ակցիա են անցկացնում՝ որոշ տեղերում շշեր նետելով ոստիկանների ուղղությամբ:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հուլիսի 12-ին հանդես էր եկել հեռուստաուղերձով և հայտարարել հակահամաճարակային կանոնների խստացման մասին: Համաձայն նոր որոշումների՝ օգոստոսի 9-ից ռեստորաններում, բարերում, առևտրի կետերում, ինքնաթիռներում և գնացքներում կպահանջվի սանիտարական անցաթուղթ, որը կվկայի պատվաստման կամ կորոնավիրուսի թեստի բացասական պատասխանի մասին: