Մամուլի տեսություն 03.08.2021
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i147330-Մամուլի_տեսություն_03.08.2021
Իրանը նպատակ ունի Թեհրանի ամենաերկար փողոցը գրանցել համաշխարհային մասշտաբով:
(last modified 2026-04-22T14:27:35+00:00 )
Օգոստոս 03, 2021 05:40 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 03.08.2021

Իրանը նպատակ ունի Թեհրանի ամենաերկար փողոցը գրանցել համաշխարհային մասշտաբով:

Քեյհան օրաթերթ

Մենք օպերատիվ և արագ արձագանքելու ենք ցանկացած հնարավոր արկածախնդրության

Իրանի ԱԳՆ խոսնակ Սաիդ Խաթիբզադեն  ափսոսանք է հայտնել Իրանի  դեմ Մեծ Բրիտանիայի արտգործնախարարի կողմից հնչեցրած անհիմն մեղադրանքների կապակցությամբ, որոնք նույն համատեքստում կրկնվել են ԱՄՆ պետքարտուղարի կողմից: Նա նշել է, որ այդ մեղադրանքներն ունեն հակասական, կեղծ և սադրիչ բնույթ և դատապարտել է դրանք:

Կիրակի օրը, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դոմինիկ Ռոբը Իրանին մեղադրել է Օմանի ծովում մի նավի դեմ հարձակում իրականացնելու մեջ:

Առանց որևէ փաստ ներկայացնելու, Ռոբը հայտարարել է. «Մենք կարծում ենք, որ այս հարձակումը դիտավորյալ էր, նպատակաուղղված և Իրանի կողմից միջազգային իրավունքի ակնհայտ խախտում էր»:

 

Էբթեքար օրաթերթ

Պայքար շրջակա միջավայրին վնասելու միջոցով.  Ինչու՞ է ՔԲԿ-ն հրկիզել Թուրքիայի անտառները

TRT World News Agency- ն իր զեկույցում վերլուծել է Թուրքիայում մոլեգնող  վերջին հրդեհները և ընդգծելով, որ դիտավորյալ  հրկիզումները Թուրքիայի կառավարության դեմ պայքարում ՔԲԿ-ի հիմնական մարտավարություններից է, որձել է բերել փաստարկներ՝ ապացուցելու խմբավորման դերը՝ Թուրքիայում մոլեգնող հրդենրի բռնկման հարցում:

Հարկ է նշել, րո միտումնավոր հրկիզման պատասխանատվությունն իր վրա է վերցրել ՔԲԿ-ի հետ կապված  «Կրակի երեխաներ» խումբը:

 

Շահրվանդ օրաթերթ

Իրանի նորընտիր նախագահի երդմնակալությանը ներկա կլինեն 73 երկրների պաշտոնյաներ

Իրանի խորհրդարանի  նախագահության կազմի խոսնակը  հայտարարել է, որ 13 -րդ նախագահի երդմնակալության արարողությունը տեղի կունենա հինգշաբթի օրն իսլամական խորհրդարաանում՝ 73 երկրների 115 պաշտոնյաների ներկայությամբ:  

 

 

Խորասան օրաթերթ

Սերիալիների արտադրության շուկայում շրջանառվում է 500 միլիարդ դոլար  

Տարիների ընթացքում հեռուստատեսային և ինտերնետային սերիալներն աստիճանաբար ավելի մեծ նշանակություն են ձեռք բերել զվարճանքի ոլորտում և որոշ դեպքերում նույնիսկ գերազանցել են կինոարդյունաբերությանը:

Տարբեր երկրներ կատաղի մրցակցության մեջ են սերիալների արտադրության, ցուցադրման և արտահանման համար, և հարկ է ասել, որ Իրանն այստեղ որևէ մասնաբաժին չունի:

Իրանի մշակույթի և իսլամական առաջնորդության նախարար Սեյեդ Աբբաս Սալեհին, ով հրավիրված էր Իսլամական խորհրդարան, պատասխանելով երկրում նկարահանվող  սերիալների  վիճակի վերաբերյալ հարցին,   խուսափել է խոսել այս ոլորտի  մեծ շուկայի մասին:  Նա անդրադարձել է մի թուրքական սերիալի, որի 150 մասերն այդ երկրի 12 հազար բնակչությամբ փոքր քաղաքը վերածել են ծանոթ քաղաքի: Սալեհին հավելել է, որ սերիալների արտադրությունից ԱՄՆ -ի տարեկան եկամուտը կազմում է 100 միլիարդ դոլար:

 

Էբթեքար օրաթերթ

Իրանի մայրաքաղաքի ամենաերկար փողոցը սպասում է համաշխարհային գրանցման

Եթե ​​դուք ապրում եք Թեհրանում կամ եկել եք Թեհրան ճանապարհորդելու, անկասկած, Վալիասր գեղեցիկ փողոցը գրավել է ձեր սիրտը: Երկար փողոցը երկու կողմից շրջապատված է սոսիներով, որոնք դրան տալիս են գեղեցիկ տեսք  և հաճելի մթնոլորտ: Արդեն որոշ ժամանակ, քաղաքի պատասխանատուները փորձում են ազգային ժառանգության ցանկում ներառված այս փողոցը գրանցել նաև համաշխարհային մասշտաբով:   

 

 

armenpress.am

Թուրքիան ԵՄ-ից օգնություն է խնդրել անտառային հրդեհների մարման գործում

  Թուրքիան Եվրամիությունից օգնություն Է խնդրել իր տարածքում անտառային սաստիկ հրդեհների մարման գործում: Օգոստոսի 2-ին այդ մասին հայտնել Է Եվրահանձնաժողովը (ԵՀ), տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Թուրքիան գործի Է դրել Քաղաքացիական պաշտպանության եվրոպական մեխանիզմը: Խորվաթիան եւ Իսպանիան արդեն հայտարարել են աղետի գոտի հրշեջ ինքնաթիռ ուղարկելու մասին, որը մտնում Է աննախադեպ եւ ավերիչ հրդեհների դեմ պայքարի համար ԵՄ-ի փրկարար օդանավատորմի կազմի մեջ:

Հուլիսի 29-ին Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել Է, որ պետությունը կրակի դեմ պայքարի համար մոբիլիզացրել Է բոլոր հնարավոր ուժերը: Նախագահական վարչակազմի տվյալներով՝ հրդեհների մարմանը գործի Է դրված ավելի քան 1,1 հազար միավոր տեխնիկա, այդ թվում երեք ռուսական Բե-200 ամֆիբիա-ինքնաթիռ: Թուրքիայի գյուղատնտեսության եւ անտառային տնտեսության նախարարության՝ օգոստոսի 1-ին տարածված ամփոփագրի համաձայն՝ հրշեջները ներկայումս անտառային հրդեհների օջախների դեմ պայքար են մղում Անթալիայի եւ Մուղլայի նահանգներում: Գերատեսչության տեղեկատվությամբ՝ մեկուսացնել հաջողվել Է 107 օջախ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

armenpress.am

Հունաստանի ԱԳՆ-ն հերքել է Թուրքիայի պնդումները սահմանի հունական կողմից կրակոցների մասին

  Հունաստանի արտաքին գործերի նախարարությունը հերքել է թուրքական կողմի պնդումներն այն մասին, թե հունա-թուրքական սահմանին իբր այնպիսի միջադեպ է տեղի ունեցել, որի ընթացքում հունական կողմից արձակված կրակոցների հետևանքով թուրք քաղաքացի է զոհվել: Այս մասին ասված է Հունաստանի արտաքին քաղաքական գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, Հունաստանի ԱԳՆ-ի  տվյալներով՝ «Անկարայում Հունաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարը, ստացված հրահանգներին համապատասխան, արձագանքելով համապատասխան արտակարգ դեմարշին, որի շրջանակներում նա այսօր կանչվել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարություն, լիովին հերքել է Թուրքիայի մեղադրանքները Էվրոսի շրջանում (հունա-թուրքական ցամաքային սահմանին) իբր տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ»: «Նա թուրքական կողմին մատնանշել է իր սահմանները պաշտպանելու և մարդկանց առևտրով զբաղվողների գործունեությունը և անօրինական ներգաղթը թույլ չտալու պարտավորությունը», - ասված է հաղորդագրության մեջ:

Հունաստանի քաղաքացիների պաշտպանության գործերի նախարարությունը և հունական ոստիկանությունը կիրակի կարճ հայտարարություն են տարածել, որում ասվում է. «Ինչ վերաբերում է կայքերում վերարտադրված թուրքական ԶԼՄ-ների հրապարակումներին, ապա մենք հայտնում ենք, որ հունական ուժերը չեն մասնակցել Էվրոսում՝ դրանց կողմից նկարագրվող միջադեպին»:

Թուրքական ԶԼՄ-ների վարկածը

Թուրքական ԶԼՄ-ները պնդում էին, որ շաբաթ օրը Էվրոս գետի թուրքական ափին, որի հունով մասամբ անցնում է երկու երկրների միջև սահմանը, Էդիրնե քաղաքից ոչ հեռու, հունական կողմի կրակից զոհվել է 43-ամյա թուրք:

Աթենքի աղբյուրները հունական iefimerida թերթին հայտնել են, որ Հունաստանը ոչ մի կապ չունի 43-ամյա թուրքի մահվան հետ։ Դրանց խոսքով ՝ միջադեպը տեղի է ունեցել Էվրոսի թուրքական ափին, որին մասնակցել են անօրինական միգրանտների երկու մատակարար, նրանցից մեկը հարբած է եղել:

Աթենքի իրավասու աղբյուրները նաև պարզաբանել են, որ հետաքննությունն անցկացվել է ինչպես բանակում, այնպես էլ ոստիկանությունում, և հաստատվել է, որ հունական կողմից հրաձգություն չի եղել: Նույն աղբյուրները խոսում են թուրքական կողմից Էվրոսում տեղի ունեցածը քարոզչական նպատակներով օգտագործելու մասին ՝ Հունաստանին վերագրելու մտադրությամբ։

 

armenpress.am

Սահակաշվիլին խոստացել է աշնանը վերադառնալ Վրաստան

  Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին հայտարարել է, որ այս աշնանը կժամանի Վրաստան, չնայած նրան, որ հայրենիքում գտնվում է հետախուզման մեջ:  

«Վրաց ժողովուրդը ցանկանում է արժանապատիվ կյանք և աղքատության հաղթահարում: Ժողովուրդը հոգնել է ապրել ճահճի, հուսահատության մեջ, որտեղ միակ հեռանկարը, որ ներկայացվում է մարդկանց, դա երկրից վտարումն է: Այդ ընտրություններն ամեն դեպքում տեղի կունենան և ես կիրականացնեմ իմ պարտքը, որը ստանձնել եմ ժողովրդի և պատմության առաջ: Այս անգամ կժամանեմ Վրաստան՝ քաղաքացիական հանրաքվեից առաջ: Այս անգամ Իվանիշվիլին չի կարողանա տրորել վրաց ժողովրդին, նրա կառավարումն ավարտվել է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հայտարարել է Սահակաշվիլին «Ֆեյսբուք»-ի եթերում:         

Սահակաշվիլին լքել է Վրաստանը 2013 թվականին, որտեղ նրա դեմ քրեական գործեր են հարուցել, որոշ գործերով նա հեռակա դատապարտվել է: Վրաստանի իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ կձերբակալեն Սահակաշվիլիին, երբ նա կհատի Վրաստանի սահմանը:   

 

panarmenian.net

Ղազախստանի և Արգենտինայի նախագահները, Ուկրաինայի վարչապետը շնորհավորել են Փաշինյանին

 Ղազախստանի և Արգենտինայի նախագահները, ինչպես նաև Ուկրաինայի վարչապետը շնորհավորել են Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը շնորհավորական ուղերձում մասնավորապես ասվում է․ «Վստահ եմ, որ պատասխանատու պետական պաշտոնում Ձեր հետագա բեղմնավոր աշխատանքը կնպաստի Հայաստանի կայուն զարգացմանն ու առաջընթացին, ինչպես նաև երկկողմ և բազմակողմ ձևաչափերով ղազախա-հայկական հարաբերությունների ընդլայնմանը և խորացմանը»։

Արգենտինայի նախագահ Ալբերտո Ֆերնանդեսը, շնորհավորելով Փաշինյանին, վերահաստատել է իր կառավարության պատրաստակամությունը՝ շարունակելու ամրապնդել բարեկամության և համագործակցության ավանդական կապերը՝ հիմնված փոխըմբռնման և հարգանքի վրա, որոնք միավորում են Արգենտինան և Հայաստանը։

«Մեր հողի վրա հայկական ծագումով կարևոր համայնքի ներկայությունը նպաստում է այս մտերմությանը և հարստացնում մեր մշակույթը՝ մեզ հիշեցնելով այն ներուժի մասին, որը մենք դեռ կարող ենք զարգացնել մեր բոլոր փոխանակումներում»,-ասվում է ուղերձում։

Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալի շնորհավորական ուղերձում ասվում է․ «Վստահ եմ, որ ձեր պրոֆեսիոնալիզմը և քաղաքական փորձը կնպաստեն Ուկրաինայի և Հայաստանի միջև գործընկերային հարաբերությունների հաստատմանը: Ցանկանում եմ հավաստիացնել, որ Ուկրաինայի կառավարությունը պատրաստ է բոլոր ոլորտներում հայ-ուկրաինական համագործակցության կառուցողական և փոխշահավետ զարգացմանը», գրում է AnalitikaUA.net-ը:

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Նիկոլ Փաշինյանին նշանակել է վարչապետ։ Նա ստորագրել է համապատասխան հրամանագիրը։Հանրապետության նախագահը նորընտիր Ազգային ժողովի լիազորությունների ժամկետն սկսվելուց հետո անհապաղ վարչապետ է նշանակում Սահմանադրության 89-րդ հոդվածով սահմանված կարգով ձևավորված խորհրդարանական մեծամասնության ներկայացրած թեկնածուին։

 

 

panarmenian.net

ՍԴ-ն հակասահմանադրական է ճանաչել «Բարձագույն կրթության և գիտության մասին» օրենքը

 Սահմանադրական դատարանը հակասահմանադրական է ճանաչել «Բարձագույն կրթության և գիտության մասին» օրենքը։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ԱԺ 7-րդ գումարման «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը։

Մասնավորապես, հակասահմանադրական են ճանաչվել հետևյալ կետերը․

3. Հանրային բուհի կառավարման խորհուրդը ձևավորվում է հետևյալ համամասնությամբ՝ 1) չորսին առաջադրում է բուհի ակադեմիական խորհուրդը, որոնց ներկայացվող պահանջները, առաջադրման և լիազորությունների դադարեցման կարգը սահմանվում են բուհի կանոնադրությամբ, 2) հինգին նշանակում է համապատասխան լիազոր մարմնի ղեկավարը։

4. Կառավարման խորհրդի բուհի չորս անդամին այս հոդվածի 6-րդ մասում սահմանված ժամկետում չառաջադրելու կամ չորսից պակաս առաջադրելու դեպքում կառավարման խորհրդի բուհի կողմից չառաջադրված անդամների համալրումն իրականացնում է համապատասխան լիազոր մարմնի ղեկավարը։

«Ընդունված օրենքը նախագահի կողմից ստորագրելու պարագայում խաթարվելու էր բուհերի ինքնավարության սկզբունքը․ բուհերի հոգաբարձուների խորհրդի անդամների թիվը հասցվելու էր 9-ի, որից 5-ին նշանակելու էր կառավարությունը, սա էլ իր հերթին զրկելու էր բուհին ինքնուրույն որոշումներ կայացնելու բացառիկ հնարավորությունից։

Հանուն արդարության ասենք, որ ՍԴ-ն պահպանեց բարձրագույն դատարանի՝ իր ողջախոհությունը և փրկեց բուհական համակարագի ինքնավարությունը հարվածի տակ դնելուց»,-ասվում է գրառման մեջ։

Նախագահ Արմեն Սարգսյանը հրաժարվել էր ստորագրել օրենքը և ուղարկել այն ՍԴ՝ Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու։