Մեկնաբանություն. Վերջին օրերին սիոնիստների բարձրացրած աղմուկի պատճառը վախն է՝ ապագայի նկատմամբ
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i147424-Մեկնաբանություն._Վերջին_օրերին_սիոնիստների_բարձրացրած_աղմուկի_պատճառը_վախն_է_ապագայի_նկատմամբ
Օրեր առաջ լրատվական աղբյուրները հաղորդեցին Օմանի տարածքային ջրերի մոտ, Օմանի ծովում, մի նավի վրա իրականացված հարձակման մասին, որն ինչպես հաղորդվեց հետագայում, պատկանում էր մի միլիարդատեր սիոնիստի:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 04, 2021 08:12 Asia/Tehran
  • Մեկնաբանություն. Վերջին օրերին սիոնիստների բարձրացրած աղմուկի պատճառը վախն է՝ ապագայի նկատմամբ

Օրեր առաջ լրատվական աղբյուրները հաղորդեցին Օմանի տարածքային ջրերի մոտ, Օմանի ծովում, մի նավի վրա իրականացված հարձակման մասին, որն ինչպես հաղորդվեց հետագայում, պատկանում էր մի միլիարդատեր սիոնիստի:

Այս հարձակմանը սիոնիստների ու սիոնիստական ԶԼՄ-ների արձագանքը շատ աղմկոտ էր: Հարձակմանն արագ արձագանքած պաշտոնյաների թվում էին Սիոնսիտական ռեժիմի պատերազմի նախարար Բենի Գանցը, արտաքին գործերի նախարար Յաիր Լապիդը, ռեժիմի միացյալ շտաբերի պետ Ավի Կոխավին և ի վերջո վարչապետ  Նաֆթալի Բենեթը: Վերջիններս, հերթական անհեթեթ ու անհիմն հայտարարություններով,  հարձակման մեջ մեղադրեցին Իրանին: 

Տպավորություն է ստեղծվում, որ տարածաշրջանի ջրերում այս օրերին տեղի ունեցող կասկածելի իրադարձությունների ետնաբեմում գործում են սցենարներ, որոնց նպատակն է տարածաշրջանի և աշխարհի երկրների և ազգերի շրջանում վստահության մթնոլորտ ձևավորել Սիոնիստական ​​ռեժիմի նկատմամբ: Քանի որ Գազայի 12-օրյա պատերազմից հետո, որը դարձավ  ռեժիմի նախկին վարչապետ Բենիամին Նեթանյահուի կաբինետի փլուզման պատճառ, ռեժիմի նոր կաբինետը որևէ ներքին հաջողություն չի արձանագրել: Հատկապես եթե հաշվի առնենք, որ Օմանի ծովում տեղի ունեցած միջադեպը նախապես ծրագրվոծ սցենարով տեղի չի ունեցել, դա կնշանակի, որ ռեժիմը դեռևս անելանելի վիճակում է: Բացի այդ, եթե միջադեպը նախապես ծրագրված սցենարի արդյունք չիներ, սարսափի կմատներ ռեժիմին: Քանի որ այս հարձակումը տեղի է ունեցել այնպիսի պայմաններում, երբ ամերիկյան ռազմական տեխնիկան և արբանյակները, հատկապես Բահրեյնում ԱՄՆ-ի հինգերորդ  նավատորմը, ինչպես նաև տարածաշրջանում նրա ռազմածովային պարեկային ծառաություններն ու նավերը, վերահսկում են տարածաշրջանի բոլոր զարգացումները: Ուստի նման հարձակումը կհամարվեր ամերիկացիների ու սիոնսիտների հետախուզության ձախողումը: Սիոնիստական ​​ռեժիմը, որն Իրանին պատկանող նավերի դեմ հարձակումների ու ծովային ագրեսիայի նախաձեռնողն է, այժմ սարսափած է հնարավոր արձագանքներից և Իրանի Իսլամական Հանրապետության ռազմածովային ուժերի կարողություններից:

Իսկ պատճառն այն է, որ ԶԼՄ-ների տվյալներով, ռեժիմի ներմուծումների 85-95 տոկոսն իրականացվում է ծովով: Այսինքն՝ Սիոնիստական ռեժիմի տնտեսությունը ծովային է և որևէ սպառնալիքի դեպքում, այնն  կարող  է փլուզվել: Ուստի, «մարդը, ում տունն ապակուց է, չպետք է հարևանների տան վրա քարեր նետի»: Հաջորդ կարևոր կետն այն է, որ ռեժիմի կաբինետը սարսափում է փլուզման վտանգից: Այս կապակցությամբ, կարելի է անդրադառնալ Քնեսեթում Նավթալի Բենեթի հայտարարությանը, ով քննադատելով նախկին վարչապետին, նշել է, որ Իրանի նկատմամբն վերջինիս վարած քաղաքականությունը ձախողվել է, իսկ Հորդանանի հետ տարաձայնություններն այլ արդյունք չեն ունեցել, քան Պաղեստինի և Լիբանանի Դիմադրության հրթիռային կարողությունների ամրապնդումը:

Հետևաբար, ինչպես նշել է ԻԻՀ ԱԳՆ խոսնակ Սաիդ Խաթիբզադեն՝ արաձագանքելով սիոնսիտների անհիմն ու անհեթեթ մեղադրանքներին. «Ուրիշներին մեղադրելով, խնդիրները հնարավոր չէ լուծել»: Հարկ  է նշել, որ պարտությունից ու տապալումից վախենալով, սիոնիստները սադրանքներ են իրականացնում Իարնիդ դեմ: Այս կապակցությամբ պետք է նշել, որ Սիրիայի տարածքի դեմ ռեժիմի իրականացրած պարբերական ագրեսիան նույնպես արդյունք չի ունեցել: Ընդհակառակը, այն մատնվել է անհաջողության, քանի որ վերջին հարձակման ժամանակ, Լիբանանի երկնքից Հոմսի Ալղասեյր շրջանի դեմ ուղարկված բոլոր հրթիռները հայտնաբերվել ու խոցվել են Սիրիայի ՀՕՊ համակարգի կողմից: ԶԼՄ-ները լայնորեն լուսաբանեցին այդ հարձակումը, ինչը նույնպես համարվում է Նավթալի Բենեթի պարտությունը: Ուստի ներկայումս,  ռեժիմն ակտիվորեն վարում է իրանաֆոբիայի քաղաքականություն, որպեսզի Բենեթի ԱՄՆ կտարելիք հաջորդ այցի ժամանակ, նա կարողանա Բայդենի կառավարությանը համոզել ռեժիմին տրամադրել արդիական զենք,  զինամթերք և ռազմական տեխնիկա, որպեսզի ռեժիմը, մարտի դաշտում կրած պարտությունը փոխարինի  քաղաքական մակարդակում և միջազգային հանրությանն, այդ թվում՝  Եվրոպային, ԱՄՆ -ին և տարածաշրջանին դուրս բերի Իրանի դեմ: