Բաքուն կարևորում է Մադրիդյան սկզբունքների իրագործումը
Ադրբեջանի ԱԳ նախարար ՝ Էլմար Մամեդյարովը հայտնել է, որ Բաքուն կողմ է ԼՂ հակամարտության կարգավորման համար ՌԴ-ի ներկայացրած առաջարկին :
Նախարարը Ռուսաստանի գործունեությունը նմանեցրել է այսբերգի : ՌԴ ԱԳ նախարարն անցյալ շաբաթ Հայաստան էր այցելել , որից հետո Բաքվի ԶԼՄ-ները հանդես եկան բազմաթիվ հաղորդումներով : Սակայն ՀՀ պետայրերը հայտարարել էին , որ Լավրովը Երևանին նոր առաջարկ չի ներկայացրել : Բաքվի ղեկավարները շեշտում են , որ ռուսները մի քանի հետաքրքիր գաղափարներ են ներկայացրել : Դրանք բոլորը հիմնված են նորացված Մադրիդյան սկզբունքների վրա: Մամեդյարովը նշել է, որ Ռուսաստանի առաջարկները հետաքրքիր են Ադրբեջանի համար : Ավելի վաղ 2007 թվականին , Մինսկի խմբի միջնորդությամբ ստորագրվեց Մադրիդյան համաձայնագիրը , որն առաջին փուլում չի ընդունվել հայկական կողմից, քանի որ Ադրբեջանը պնդում էր հայկական կողմից տարածքների զիջման վրա: Մասնավորապես ասվում էր, հայկական զորքերը դուրս են բերվելու «նախկին ԼՂԻՄ հարակից բոլոր տարածքներից»` բացի Լաչինի միջանցքից։ Ընդ որում` հինգ շրջաններից (Աղդամ, Ֆիզուլի, Ջեբրայիլ, Զանգելան եւ Կուբաթլի) հայկական զորքերը դուրս բերելուց հետո, ազերի փախստականները պետք է տուն վերադառնային : Նորացված Մադրիդյան սկզբունքներում նշված է երեք շրջան: Հաջորդ փուլերում , կանխատեսվել էր Ադրբեջանի մյուս շրջաններից հայկական ուժերի դուրսբերումը , որից հետո պետք է անցկացվեր հանրաքվե: Ի հակազդեցություն այդ նախագծին , Հայաստանը հայտարարեց , որ գրավված տարածքներից հեռանալու դեպքում , զրկվելու է Ադրբեջանի դեմ ճնշման բոլոր լծակներից :
Նման հանգամանքներում , Ալիևի կառավարության պետայրերը փորձում են Հայաստանի հետ վերջնականացնել նույն համաձայնագիրը : Նախագծի համաձայն, հակամարտությանը վերջ դնելու բոլոր փուլերը գործում են Ադրբեջանի օգտին : Սակայն մինչև Մադրիդյան համաձայնագրի նվազագույնը երեք փուլերի իրականացումը , շահողն Ադրբեջանն է : Վերջին փուլում քննարկվելու է ինքնորոշման իրավունքի հարցը , իսկ Հայաստանի ղեկավարները կանխատեսում են Ադրբեջանի կողմից ճնշման գործադրում :
Փորձագետների կարծիքով , Ալիևի կառավարության կողմից Մադրիդյան սկզբունքների ընդունումը բնական է համարվում : Հետևաբար Հայաստանի բացասական վերաբերմունքը զարմանալի չէ : Քանզի վերջինս պետք է զիջի հակառակորդին , որի փոխարեն պետք է ականատես լինի , թե Ադրբեջանն ինչպես է օգտվում իրեն ընձեռված առավելությունից: