Մամուլի տեսություն 04.08.2021
Իրանի նորընտիր նախագահ Էբրահիմ Ռայիսին երեկ Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդից ստացել է իշխանությունը ստանձնելու հրամանագիրը:
Քեյհան օրաթերթ
CNN. Նախագահը ոչ նահանջում է և ոչ էլ ԱՄՆ-ի համար զիջումներ է անում
CNN լրատվական գործակալության լրչագրողը նշում է. «Իրանի նորընտիր նախագահ Էբրահիմ Ռայիսին ԱՄՆ-ի համար նույնիսկ ամենաչնչին զիջումներ չի անի»:
Թեհրանում Իրանի նորընտիր նախագահին իշխանության փոխանցման արարողությանը զուգահեռ, լրագրողը նշել է. «Նոր նախագահի իշխանության գալով, Իրանը հաստատ չի նահանջելու: Կարծում եմ, որ այս ընտրությունը շատ մեծ հետևանքներ և ազդեցություն կունենա Միացյալ Նահանգների և տարածաշրջանում այդ երկրի ներկայության վրա: ԱՄՆ -ն տարածաշրջանում բախվելու է Իրանից արձագանքների հետ, որոնք լսելը շատ հետաքրքիր է լինելու»:
Լրագրողը հավելել է. «Էբրահիմ Ռայիսին ավելիւ շատ հայտնի է իր ներքին քաղաքականության շնորհիվ և որպես դատական իշխանության ղեկավար: Նա այդ պաշտոնում շատ խստապահանջ էր: Նրա դերակատարությունը մեծ աջակցություն ստացավ: Ընտրություններից հետո, Իրանում անցպացվեցին ցույցեր՝ ի պաշտպանություն Ռայիսիի և շատերը բարձր գնահատեցին նախագահի ՝ որպես դատական իշխանության ղեկավարի գործունեությունը: Իսկ ընտրվելուց հետո նա հայտարարեց, որ Իրևանը վարելու է կտրուկ արտաքին քաղաքականություն»:
Իրան օրաթերթ
Իրանի ժողովրդի քվենի ամրագրումը
Իրանի 13-րդ նախագահին իշխանության փոխանցման արարողության ժամանակ, ԻԻՀ գերագույն առաջնորդը հայտարարել է. «Կառավարությունը պետք է լինի ներդաշնակության դրսևորում »:
Երեկ առավոտյան, Իմամ Խոմեյնու անվան հոսեյնիեյում տեղի ունեցավ Իրանի 13-րդ նախագահին իշխանության փոխանցման արարողությունը: Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը, ամրագրելով ժողովրդի ձայնը, Հոջաթոլեսամ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիին նշանակեց Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ:
Շարղ օրաթերթ
Իրայելը ձգտո՞ւմ է Իրանի հետ պատերազմի
Անցած շաբաթ, Օմանի ծովում, Միսիրիա կղզու հյուսիս արևելքում, հարձակում տեղի ունեցավ իսրայելական Mercer Street նավի վրա: Հարձակման հետևանքով զոհվեցին նավի ուղևորներից երկուսը: Միջադեպից անմիջապես հետո, տարածաշրջաբնային ու համաշխարհային մի շարք ԶԼՄ-ներ, մեղադրանքի մատն ուղղեցին Իարնի դեմ, պնդելով, որ նավը թիրախավորվել է իրանական ԱԹՍ-ներով:
Մեղադրանքները հնչեցնողներից որևէ մեկը հիմնավար ապացույցներ չի ներկայացրել: Այսինքն ՝ ո՛չ Իսրայելը, ո՛չ ԱՄՆ -ը, ո՛չ Բրիատանիան, որևէ համոզիչ պատճառ չեն ներկայացրել, որի հիման վրա Իրանը մասնակցություն կունենար իսրայելական նավի վրա իրականացված հարձակմանը: Հայտարարություններն արվեցին քաղաքական և դիվանագիտական մեղադրանքների շրջանակներում:
Իրանը հերքել է բոլոր մեղադրանքները, նշելով, որ դրանք կեղծ են ու անհիմն: Մյուս կողմից, Իրանի Իսլամական Հանրապետությունն այս բոլոր մեղադրանքները անվանել է անհիմն և չի ցանկացել պատասխանել դրանց: Չնայած իրականում Իսրայելն է, որ պետք էապացուցի իր կողմից հնչեցված հայտարարությունների ճշմարտացիությունը:
Իրան օրաթերթ
Իրանի օլիմպիական հավաքականը շահել է երկրորդ բրոնզե մեդալը
2020թ Օլիմպիական խաղերի 12-րդ օրը, իրանցի մարզիկները մասնակցեցինն ըմբաշամրտի և ծանրամարտի մրցություններին: Ջավադ Ֆորուղիի կողմից ողկե մեդալի նվաճումից հետո, Իրանի պատվիրակությունը հույս ուներ մեդալ ձեռք բերել նաև իր երկու ըմբիշների մրցումների արդյունքում:
Մոհամմադ Ալի Գարային բաց թողեց մեդալը, իսկ Մոհամմադ Հադի Սարավին արժանացավ բրոնզե մեդալի:
armenpress.am
Չեխիայում շուրջ 50 մարդ է տուժել երկու գնացքների բախման հետեւանքով
Օգոստոսի 4-ին երկու մարդատար գնացքներ են բախվել Չեխիայի արեւմուտքի Դոմաժլիցե քաղաքի շրջանի Միլավչե գյուղի մոտ: Վիրավորվել են տասնյակ մարդիկ: Այդ մասին լրագրողներին հայտնել Է հանրապետության փրկարաների եւ հրշեջների միացյալ ծառայության ներկայացուցիչ Պետեր Պոնցարը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Երկու մարդատար գնացքները բախվել են Դոմաժլիցե քաղաքի շրջանում՝ Միլավչե գյուղի մոտ,- նշել Է նա:- Նախնական տեղեկատվության համաձայն՝ վիրավորվել Է շուրջ 50 մարդ՛ Արտակարգ պատահարի վայր Է մեկնել Չեխիայի փոխվարչապետ, արդյունաբերության եւ առեւտրի նախարարության ղեկավար եւ տրանսպորտի նախարար Կարել Հավլիչեկը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
armenpress.am
Թալիբները գրոհում են ոստիկանության կենտրոնակայանն Աֆղանստանի նահանգում
«Թալիբան» շարժման զինյալներն օգոստոսի 4-ի առավոտյան սկսել են ոստիկանության կենտրոնակայանի գրոհն Աֆղանստանի հարավ - արեւմուտքի Հիլմենդի նահանգի վարչական կենտրոն Լաշքարգահ քաղաքում: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտնել Է Աֆղանստանի Ariana News հեռուստաալիքը:
Նահանգային ոստիկանության հրամնատարությունը հայտնվել Է դարանում: Վիրավորվել Է ոստիկանության պետը: 40 խաղաղ բնակիչ Է զոհվել, ավելի քան 150-ը տարբեր աստիճանի վերքեր ստացել Աֆղանստանի կառավարական զորքերի եւ թալիբների միջեւ ծավալված երեք օրվա կատաղի մարտերի ընթացքում Լաշքարգահի նկատմամբ վերահսկողության համար:
Օգոստոսի 3-ին թալիբներն այնտեղ զավթել են տարածաշրջանային պետական հեռուստառադիոկենտրոնի շենքը: Աֆղանական բանակի 215-րդ զորակազմի հրամնատար գեներալ Սամի Սադաթը քաղաքի բնակիչներին հորդորել Է «հեռանալ իրենց տներից, քանի որ բանակը թալիբներից քաղաքի մաքրման լայնընդգրկուն գործողություն Է պլանավրում»: Հուլիսի սկզբին «Թալիբան» շարժումը վերահսկողության տակ Է վերցրել հինգ երկրների՝ Իանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, ՉԺՀ-ի եւ Պակիստանի հետ սահմանների երկայնքով Աֆղանստանի շրջանները՝ արեւմտյան կոալիցիայի զորքերի դուրսբեման ֆոնին:
Ինչպես հայտարարել Է Աֆղանստանի զինված ուժերի նոր հրամանատար գեներալ Վալի Մոհամադ Ահմաձայը, բանակի համար առաջնահերթություն Է երկրի հիմնական քաղաքների, սահմանային անցումների եւ խճուղիների պաշտպանությունը թալիբներից: Նրա խոսքով՝ թալիբների պարագլուխները մտադիր են նախ կտրել հիմնական ճանապարհները, որոնցով կատավրում Է ապրանքների մատակարարումը, իսկ այնուհետեւ հարձակում ծավալել քաղաքների եւ շրջանների վրա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
armenpress.am
Չավուշօղլուն բողոքել է, թե Ֆրանսիան և Հունաստանը հրշեջ ինքնաթիռներ չեն ուղարկում
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն բողոքել է, թե Ֆրանսիան և Հունաստանը հրաժարվել են Թուրքիա հրշեջ ինքնաթիռներ ուղարկելուց: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ռուսական ՏԱՍՍ-ը՝ հղում անելով թուրքական «Ենի Շաֆաք» թերթին:
«Թուրքիան, իհարկե, ընդունում է այլ երկրների առաջարկած օգնությունը: Ֆրանսիան նախ առաջարկեց ինքնաթիռ ուղարկել, բայց հետո չեղարկեց իր առաջարկը: Հունաստանը նախ ասաց, որ կուղարկի ինքնաթիռ, բաց հետո հրաժարվեց դրանից, քանի որ իրենց մոտ էլ հրդեհներ բռնկվեցին», - ասել է Չավուշօղլուն:
Ավելի վաղ թուրքական ԶԼՄ-ները գրել էին, որ իբրև թե Անկարան ինքն է հրաժարվել մի շարք երկրների օգնության առաջարկից:
panarmenian.net
ՌԴ դեսպան․ ՀՀ-Ադրբեջան սահմանին ռուս սահմանապահների տեղակայման մասով աշխատում ենք
ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը, Հանրային հեռուստաընկերության եթերում անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին ռուս սահմանպահների տեղակայման վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի առաջարկին, ասել է, որ այդ ուղղությամբ գործնական աշխատանք է տարվում։
«Մենք հասկանում ենք խնդրի ամբողջ կարևորությունը։ Ռուսական կողմը պատրաստ է անհրաժեշտ քայլեր ձեռնարկել, բայց դա այն հարցն է, որը եռակողմ ձևաչափում քննարկման կարիք ունի։ Գործնական աշխատանք է տարվում»,-ասել է դեսպանը։
Հայ-ադրբեջանական սահմանին ռուս սահմանապահների տեղակայման գաղափարը մասնակիորեն իրագործվել է Սյունիքում, որի համար լրացուցիչ միջոցներ են ներգրավվել, այդ թվում՝ անձնակազմ, խնդրահարույց վայրերում տեղակայելու համար։ Այդ մասին հայտարարել
Նա հավելել է, որ դա, մասնավորապես, վերաբերում է այն տեղանքներին, որտեղ ճանապարհը «երկու տարածքով է անցնում»։ Նա նշել է, որ հունիսին եղել է Սյունիքում, զննել ռուս և հայ սահմանապահների սահմանակետերը, զրուցել մարդկանց հետ և եկել եզրակացության, որ ռուս սահմանապահների ներկայությունը կարևոր է կայունության համար։
«Ինչ վերաբերում է մյուս խնդրահարույց տարածքներին, ապա կարող եմ ասել, որ այդ խնդիրները քննարկվում են ռուսական կողմի ակտիվ մասնակցությամբ», - ասել է դեսպանը։
Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ իմաստ ունի դիտարկել հայ-ադրբեջանական սահմանի ամբողջ երկայնքով ռուս սահմանապահների հենակետերի տեղակայման հարցը, ինչը հնարավորություն կտա սահմանազատման ու սահմանագծման աշխատանքներն իրականացնել առանց ռազմական բախումի ռիսկի։ Նա նշել էր, թե այս թեման պատրաստվում են քննարկել ռուս գործընկերների հետ, իսկ եթե դա և ՀԱՊԿ դիտարկման խմբի տեղակայումը չիրագործվի, ապա հայկական կողմի համար կարող են լինել միջազգային այլ ֆորմատներ։
panarmenian.net
Մակրոն․ Պատրաստ ենք 200,000 դեղաչափ պատվաստանյութ ուղարկել Երևան
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայատառ գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում՝ նշելով, որ Ֆրանսիան միշտ հայերի կողքին է։
Նա տեղեկացրել է, որ Ֆրանսիան պատրաստ է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի 200,000 դեղաքանակ ուղարկել Երևան։
«Հայերն անցնում են բազում փորձությունների միջով։ Բարեկամաբար և համերաշխությամբ դիմում եմ նրանց. Ֆրանսիան միշտ ձեր կողքին կլինի։ Համավարակին դիմակայելու համար, Ֆրանսիան պատրաստ է պատվաստանյութի 200,000 դեղաքանակ ուղարկել Երևան: Միասին մենք կհաղթահարենք համավարակը»,-ասվում է Մակրոնի գրառման մեջ։
Ավելի վաղ Էմանուել Մակրոնը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցում հույժ կարևորել էր Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծումն ու սահմանազատումը: Ֆրանսիայի նախագահը վերահաստասել էր իր պատրաստակամությունը՝ շարունակելու հետևողական ջանքեր գործադրել տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման ուղղությամբ:
panarmenian.net
Գորբաչով․ Ղարաբաղի հարցը պարզ լուծում չուներ այն ժամանակ և չունի հիմա
ԽՍՀՄ առաջին նախագահ Միխայիլ Գորբաչովը «Հասկանալ վերակառուցումը, պաշտպանել նոր մտածողությունը» հոդվածում, անդրադառնալով ԼՂ հիմնախնդրին, նշել է, որ Լեռնային Ղարաբաղի հարցը պարզ լուծում չուներ ԽՍՀՄ ժամանակ և չունի հիմա։
«Ստալինի ժամանակ բազմազգ պետությունը սկսեց վերածվել կոշտ գերկենտրոնացված ունիատր համակարգի։ Կենտրոնն էր ամեն ինչ որոշում և վերահսկում։ Ու նաև Ստալինն ու իր թիմակիցները կամայական ձևում էին սահմանները, կարծես այն հաշվարկով, որ ոչ ոք իրեն Միությունից դուրս չպատկերացնի անգամ։ Ազգային խնդիրները դեպի խորք էին մղվում, բայց դրանից չէին անհետանում։ «Խորհրդային ժողովրդների մերձեցման ու ծաղկման» ֆասադի ետևում թաքնված էին սուր խնդրներ, որոնց լուծումը ոչ ոք չէր որոնում։
Ցանկացած ազգային հավակնություն և ազգամիջյան վեճ Ստալինը դիտարկում էր որպես ըստ էության հակասովետական և ճնշում էր դրանք՝ ժամանակ չվատնելով հորդորների վրա»,-նշել է Գորբաչովը։ Ըստ նրա, անխուսափելի էր, որ ժողովրդավարացման և ավելի մեծ ազատության պայմաններում «այդ ամենը դուրս էր պրծնելու մակերես»։
«Պետք է խոստովանել, որ սկզբից մենք թերագնահատեցինք խնդրի մասշտաբներն ու սրությունը։ Բայց երբ խնդիրը ծագեց, մենք չէինք կարող գործել ճնշման և արգելքների նախկին մեթոդներով։ Մենք կարծում էինք, որ պետք է այլ ճանապարհով գնալ, որոնել մտածված և ծանրակշիռ մոտեցումներ, գործել համոզման մեթոդներով։
Սրանից էինք ելնում, երբ 1988-ի սկզբին սրվեց Լեռնային Ղարաբաղի հարցը։ Հակամարտության արմատները վաղեմի են, խնդիրը պարզ լուծում չուներ այն ժամանակ և չունի հիմա, թեև ինձ փորձում էին համոզել, որ լուծման կարելի է հասնել սահմանների վերաձևման միջոցով։ Երկրի ղեկավարությունը միակարծիք էր՝ դա անթույլատրելի է»,-ասվում է Գորբաչովի հոդվածում։
Նշվում է, որ նա Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին պայմանավորվածության հասնելը համարում էր հայերի և ադրբեջանցիների գործը, իսկ միութենական կենտրոնի դերն էր՝ օգնել նրանց իրավիճակի նորմալացման, մասնավորապես, տնտեսական հարցերի լուծման գործում։
«Վստահ եմ, որ դա ճիշտ ուղղություն էր։ Բայց երկու հանրապետությունների ոչ կուսակցական կառույցները, ոչ մտավորականությունը չկարողացան համաձայնեցման կամ թեկուզ երկխոսության ուղի գտնել։ Եվ նրանց ետին պլան մղեցին ծայրահեղականները։ Իրադարձությունները ձնե գնդի արագությամբ էին կուտակվում։ 1988թ․ փետրվարին Սումգայիթ քաղաքում արյուն հեղվեց։ Կոտորածը կանխելու կանգնեցնելու համար հարկ եղավ զորքեր մտցնել»,-հիշել է Գորբաչովը։