Մամուլի տեսություն 06.08.2021
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i147582-Մամուլի_տեսություն_06.08.2021
Իրանի նոր կառավարության կազմը մի քանի օրից կներկայացվի իսլամական խորհրդարանին՝ վստահության քվե ստանալու համար
(last modified 2026-04-22T14:27:35+00:00 )
Օգոստոս 06, 2021 11:56 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 06.08.2021

Իրանի նոր կառավարության կազմը մի քանի օրից կներկայացվի իսլամական խորհրդարանին՝ վստահության քվե ստանալու համար

Իրան օրաթերթ

Ադրբեջանի և Ֆրանսիայի նախագահները քննարկել են տարածաշրջանի խնդիրները

Ադրբեջանի և Ֆրանսիայի նախագահները հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային հարցեր:

Ինչպես հաղորդում է Armenia.Az- ը ՝ վկայակոչելով Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունն Իլհամ Ալիևը և  Էմանուել Մակրոնը հինգշաբթի օրը Ֆրանսիայի նախագահի նախաձեռնած հեռախոսազրույցում քննարկել են Լեռնային Ղարաբաղում պատերազմի ավարտի մասին Ադրբեջանի, Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարների ստորագրած եռակողմ հայտարարության իրականացմանը, հետպատերազմյան իրավիճակին, տարածաշրջանում կայունության և անվտանգության ամրապնդմանը վերաբերող հարցեր:

Հաղորդման համաձայն, Ադրբեջանի և Ֆրանսիայի նախագահները քննարկել են նաև երկու երկրների հարաբերություններին վերաբերող որոշ հարցեր:

Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման շուրջ Բաքվի և Երևանի անհամաձայնությունը հանգեցրել է լարվածության և հրադադարի ռեժիմի խախտումների, որոնց հետևանքով, կողմերն ունեցել են զոհեր և վիրավորներ:  

 

Ջամե Ջամ օրաթերթ

Նոր նախագիծ Միացյալ Նահանգներում՝  սեպտեմբերի 11 -ի հարձակումներում սաուդցիների դերակատարության վերաբերյալ ավելի շատ փաստաթղթեր հրապարակելու մասին

Ամերիկացի սենատորները կոչ են արել ավելի մեծ թափանցիկություն ապահովել սեպտեմբերի 11 -ի ահաբեկչության ժամանակ Սաուդյան Արաբիայի դերակատարության հարցում:

Ավագ դեմոկրատ սենատոր Բոբ Մենենդեսը և Կոնեկտիկուտ նահանգի դեմոկրատ սենատոր Ռիչարդ Բլումենթալը հինգշաբթի օրը ներկայացրել են օրինագիծը, որը կոչվում է «9/11 թափանցիկության ակտ» և աջակցում է սեպտեմբերի 11 -ի զոհերի ընտանիքներին:

 

Համշահրի օրաթերթ

Իսրայելի ոտնաձայնը Աֆրիկայում

Եթովպիայի աջակցությամբ Սիոնիստական ​​ռեժիմի սահմանափակ անդամակցությունը Աֆրիկյան միությանը նոր քայլ է Աֆրիկյան մայրցամաքում  ռեժիմի ազդեցության տարածման  ուղղությամբ:

Անցյալ շաբաթ կայացած մի կարևոր, բայց ԶԼՄ-ների ուշադրությունցի հեռու իրադարձության ժամանակ , Սիոնիստական ​​ռեժիմը Աֆրիկյան միություն մտավ որպես «դիտորդ անդամ»:

Ինչպես նշում է Al Jazeera- ն, այս աննախադեպ որոշումն ընդունվել է Աֆրիկյան միության գլխավոր քարտուղար Մուսա Ֆաքիմ Մոհամմադի նախագծով և Միության ներկայիս կենտրոնակայանը հյուրընկալող Եթովպիայի  աջակցությամբ: Ալժիրը միակ երկիրն է որը դեմ է արտայատվել միություն իսրայելի մուքտ գործելուն: Սակայն Ալժիրն այս որոշումը չեղյալ հայտարարելու դիվանագիտական ջանքերում միայնակ էր: Իսկ Աֆրիկայի արաբական այլ երկրներից ոչ մեկը, այդ թվում՝ Եգիպտոսը, Թունիսը, Լիբիան, Ջիբութին այս որոշման  վերաբերյալ առարկություն չեն ունեցել:

19 տարվա անպտուղ ջանքերից հետո Իսրայելի մուտքն Աֆրիկյան միություն, համընկնում է Մարոկկոյի և Սուդանի հետ հարաբերությունների կարգավորման համաձայնագրերի կնքման հետ: Սա ռեժիմի երրորդ խոշոր քայլն է Աֆրիկյան մայրցամաքի հետ մերձեցման ուղղությամբ. Մայրցամաքն  Իսրայելի ռազմական և անվտանգության արտադրանքի ամենամեծ շուկաներից մեկն է:

 

Էթեմադ օրաթերթ

Մոհամմադ Բաղեր Քալիբաֆ. Կառավարության կազմը կներկայացվի հաջորդ շաբաթվա սկզբին

Նոր նախագահի երդմնակալության արարողության ավարտին, իսլ;ամական խորհրդարանի  նախագահը հայտարարել է, որ կառավարության նոր կազմը կներկայացվի հաջորդ շաբաթ:

 

armenpress.am

Վրաստանի առողջապահության նախարարությունը համաճարակաբանական իրադրության վատթարացումը չի կապում զբոսաշրջության հետ

  Վրաստանի առողջապահության նախարարությունում համաճարակաբանական իրադրության վատթարացումը եւ ախտահարման նոր դեպքերի ավելացումը կապում են ոչ թե զբոսաշրջության, այլ հարսանիքների, հոգեհացերի արարողությունների եւ հանձնարարականները չպահպանելու հետ:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ճեպազրույցի ընթացքում հայտարարել Է առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիան:

Գաբունիայի խոսքով՝ բոլոր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ պատկերը զգալիորեն դեպի լավը կփոխվի այն դեպքում, եթե բնակչության շրջանում դիմակների օգտագործման տոկոսը հասնի 95-ի:

Այժմ այդ ցուցանիշը հասնում Է շուրջ 50 տոկոսի: «Կանխման ամենագործուն եւ արդյունավետ միջոցը դիմակների օգտագործումն Է ինչպես բաց, այնպես Էլ փակ տարածությունում»,-հայտարարել Է Գաբունիան:

Նա նաեւ նշել Է, որ Վրաստանում անփոփոխ Է մնում մահացության ցուցանիշը՝ 1,37 տոկոս:

Նրա խոսքով՝ 2-3 շաբաթ անց սպասվում Է, որ յուրաքանչյուր երեք հազար ախտահարվածների շրջանում մոտավորապես 1,3 տոկոսը կդառնա վարակի զոհ: Գաբունիան նաեւ մեկնաբանել Է պարտադիր պատվաստում սահմանելու հնարավորության հարցը: Նրա խոսքով՝ այս փուլում նման պրակտիկայի սահմանում չի պլանավորվում:

«Մենք հետեւում ենք կամավոր պատվաստման մոդելին: Այս փուլում պատվաստումը դիտարկվում Է միայն մարդու սեփական ընտրության եւ կամքի հիման վրա: Հուսով եմ, որ բոլորը հասկանում են, թե որքան կարեւոր Է դա: Հնարավոր Է, որ ավելի շատ ուսուցողական աշխատանքի հարկ լինի, եթե ինչ-որ դեպքում մարդը չկարողանա որոշում ընդունել պատվաստման գործընթացում ընդգրկվելու առնչությամբ»,-նշել Է Գաբունիան:

Ինչ վերաբերում Է երեխաների ախտահարման հետ կապված իրադրությանը, ապա այդ ուղղությամբ իրավիճակը համեմատաբար բարելավվել Է: Ավելի վաղ ախտահարված երեխաների հոսքի ավելացման կապակցությամբ Վրաստանի առողջապահության նախարարությունն ավելացրել Է մանկաբուժական մահճակալները, որոնք այս փուլում գերբեռնված չեն, նշել Է Գաբունիան:

Վրաստանում վերջին օրվա ընթացքում հայտնաբերել են ախտահարման 3670 նոր դեպք: Համավարակի սկզբից ի վեր գրանցվել Է ախտահարման ավելի քան 436 հազար դեպք, 393 հազարից ավելին ապաքինվել Է, 5986ը՝ մահացել: Վերջին տվյալների համաձայն, Վրաստանում կորոնավիրուսի դեմ պատվասում Է ստացել 564 հազար 691 քաղաքացի, նրանցից ամբողջական չափաբաժինն ստացել Է 178 հազար 77 մարդ, հաղորդել Է ռադիո Sputnik-ը:

 

armenpress.am

Հրդեհը Կալիֆոռնիայում ոչնչացրել Է 150 տարվա պատմություն ունեցող քաղաքը

 Կալիֆոռնիայի նահանգում մոլեգնող հրդեհը ոչնչացրել Է Գրինվիլ փոքրիկ քաղաքը, որի պատմությունն սկսվում Է «ոսկու տենդի» ժամանակներից: Այդ մասին հաղորդել Է KXTV տեղական հեռուստաալիքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Դիքսի» հրդեհը մինչեւ Գրինվիլ Է հասել լույս օգոստոսի 5-ի գիշերը: «Քաղաքը ոչնչացվել Է երկու ժամում»,-հեռուստաալիքին ասել Է բնակչուհիներից մեկը: Ինչպես հաղորդում Է «Ասոշիեյթեդ պրես» գործակալությունը, ի թիվս այլ շինությունների քաղաքում այրվել են լցակայանը, բարը եւ հյուրանոցը: Գրինվիլ բնակավայրը հիմնվել Է 19-րդ դարի կեսերին, երբ Կալիֆոռնիայում տեղի ունեցավ եկվորների հոսք, որոնք տարված Էին «ոսկու տենդով»:

Քաղաքում մինչեւ այժմ մնացել են շենքեր, որոնք կառուցվել են ավելի քան հարյուր տարի առաջ: Վերջին մարդահամարի տվյալներով, քաղաքում բնակվել Է 1,1 հազար մարդ: Կալիֆոռնիայի անտառտնտեսության եւ հակահրդեհային պաշտպանության դեպարտամենտի տվյալներով՝ ներկայում «Դիքսի»-ի կրակն արդեն ընդգրկել Է 278 հազար ակր (ավելի քան 112,5 հազար հեկտար) տարածք: Հրդեհը ոչնչացրել Է 60-ից ավելի շինություններ եւ սպառնում Է ավելի քան 12 հազարի: Արդեն հաջողվել Է մարել դրա տարածքի 35 տոկոսը, հրդեհն ամբողջությամբ պլանավորվում Է զսպել մինչեւ օգոստոսի 13-ը, ասվում Է հայտարարության մեջ, տեղեկացնում Է ՌԻԱ Նովոստին:

 

armenpress.am

ԱՄՆ-ը Բրազիլիային հրավիրել Է դառնալու ՆԱՏՕ-ի գլոբալ գործընկեր

ԱՄՆ-ի իշխանությունները Բրազիլիային առաջարկել են աջակցություն ՆԱՏՕ-ի գլոբալ գործընկերոջ կարգավիճակ ստանալու հարցում: Օգոստսի 5-ին այդ մասին հայտնել Է Folha de S.Paulo թերթը՝ վկայակոչելով հարավամերիկյան հանրապետության պաշտպանության նախարարության աղբյուրներ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ինչպես ճշտում Է հրատարակությունը, առաջարկությունը հայտնվել Է օգոստոսի 5-ին մայրաքաղաք Բրազիլիայում պաշտպանության նախարար Ուոլտեր Սոուզա Բրագա Նետուի հետ ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ-ի նախագահի օգնական Ջեյք Սալիվանի հանդիպման ընթացքում:

Վաշինգտոնի այդ աջակցության պայմաններց մեկը, հայտնում Է թերթը, Չինաստանի հեռահաղորդակցական ընկերությունների մուտքի արգելքն Է Բրազիլիայում հինգերորդ սերնդի շարժական կապի (5G) ազգային ցանցեր: Folha de S.Paulo-ի տեղեկատվությամբ՝ բրազիլացի զինվորականների շրջանում միաբանություն չկա սույն հարցի շուրջը. արգելքին հավանություն են տալիս Բրազիլիայի նախագահի վարչակազմի ինստիտուցիոն (պետական) անվտանգության կաբինետի ղեկավար Աուգուստու Էլենուն եւ նրա ստորադրյալները, մինչդեռ հենց զորքերում հայտարարում են, որ չինական Huawei-ի սարքավորումների օգտագործման ժամանակ «երբեք խնդիրների չեն հանդիպել»:

Բրազիլիայի կողմից ՆԱՏՕ-ի գլոբալ գործընկերոջ կարգավիճակի ստացումը բրազիլացի զինվորականներին թույլ կտա ավելի շահավետ պայմաններով ձեռք բերել սպառազինություններ դաշինքի երկրներից եւ մասնակցել բանակային կադրերի պատրաստման ծրագրերին: Բացի դրանից, այդպիսի կարգավիճակ ունեցող երկրները ռազմական հակամարտության դեպքում կարող են դրան մասնակցության հրավիրվել ՆԱՏՕ-ի կողմից, բայց ունեն հրաժարվելու իրավունք, պազաբանում Է հրատարակությունը: Այս պահին ռազմական դաշինքի գլոբալ գործընկերության անդամներ են Ավստրալիան, Աֆղանստանը, Իրաքը, Կոլումբիան, Մոնղոլիան, Նոր Զելանդիան, Պակիստանը, Կորեայի Հանրապետությունը եւ Ճապոնիան, հիշեցնում Է թերթը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

panarmenian.net

Քերոբյան․ Ամենը գնում է նրան, որ 10%-ից ավելի տնտեսական աճ ունենանք

 2021-ի առաջին կիսամյակում 5% տնտեսական աճ է գրանցվել։ Այդ մասին հայտարարել է Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ հավելելով, որ ամեն ինչ գնում է նրան, որ 10%-ից ավելի տնտեսական աճ ունենանք։

«Դեկտեմբեր ամսին բոլոր կանխատեսումներն ասում էին, որ Հայաստանը 2021 թվականին կունենա 1-1.5 տոկոս տնտեսական աճ։ Սակայն հիմա` 2021-ի առաջին կիսամյակում, ունենք 5 տոկոս տնտեսական աճ, և ամեն ինչ գնում է նրան, որ մենք 10-ից ավելի տոկոս տնտեսական աճ ունենանք»,– ասել է Քերոբյանը, գրում է Sputnik Արմենիան։

Նրա խոսքով` տնտեսության այդպիսի անդրադարձը խորը ճգնաժամից հետևանքն է այն բանի, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, դեռ 2018-ի ամռանը հայտարարած կախարդական փայտիկը գործում է։

Պատասխանելով գնաճի մասին հարցին՝ Քերոբյանն ասել է, որ վստահ է` գների էական անկում կտեսնենք։

Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը, գործադիրի նիստում անդրադառնալով 2021-ի տնտեսական աճի կանխատեսումներին, հայտարարել է, որ այն վերանայվել է և այժմ տնտեսական աճը 6% է կանխատեսվում։Բյուջեի նախագծով 2021-ի համար կանխատեսվում էր 3.2% տնտեսական աճ։

 

panarmenian.net

Արոնյանը պարտվել է Chessable Masters-ի կիսաեզրափակչի 1-ին փուլում

 Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը Grand Chess Tour շարքի Chessable Masters օնլայն մրցաշարի կիսաեզրափակչի առաջին օրը 1:3 հաշվով պարտվել է վիետնամցի Լե Կուանգ Լյեմին:

Մրցաշարն անցկացվում է երկու փուլով։ Առաջին տուրում շրջանային մրցաշարի արդյունքում 8 լավագույնները որոշում են հաղթողին նոկաուտ համակարգով:

Արոնյանը ոչ ոքի է խաղացել առաջին և երրորդ պարտիաներում ու պարտվել երկրորդ և չորրորդ պարտիաներում, գրում է Sputnik Արմենիան:

Օգոստոսի 6-ին Արոնյանն ու Լե Կուանգ Լյեմը կխաղան մրցափուլի երկրորդ կեսին:

Քառորդ եզրափակչում Արոնյանը հաղթել էր ադրբեջանցի Շահրիար Մամեդյարովին (2.5:0.5 և 2:1): 16 մասնակիցներով շրջանաձև մրցաշարում հայ շախմատիստը 10,5 միավորով կիսում է 2-4-րդ տեղերը: