Մամուլի տեսություն 07.08.2021
ԻԻՀ-ի 13-րդ նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռեյիսիի երդմնակալության արարողության հրավիրյալներից մեկը Հայաստանի վարչապետն էր, ով Ռեիսիի հետ հանդիպման ժամանակ նրա հետ զրուցել է տարածաշրջանային խնդիրների մասին:
Շահրվանդ օրաթերթ
Իրանի 13-րդ կառավարությունը անխոնջ առաջ է ընթանալու
ԻԻՀ-ի 13-րդ նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսին, Իրանի խորհրդարանում կայացած երդմնակալության արարողության ընթացքում, բարի գալուստ մաղթելով իրանցի ու արտասահմանցի հյուրերին, նշել է.«Իսլամական հեղափոխությունն ազատության, քաղաքական համագործակցության ու ժողովրդավարության նոր էջ բացեց Իրանի պատմության մեջ: Այն, իշխանական բոլոր կառույցների միասնության դաշինքը համարվող Սահմանադրությունը համարում է ժողովրդի կամքի ու ձայների արդյունքը, ինչն այսօր հերթական անգամ իրականություն դարձավ: Ժողովրդի կամքը՝ արդարության, առաջադիմության ու ազատության իրականացումն է»:
Խորասան օրաթերթ
Ծովային հոգեբանական պատերազմի կուլիսներում
Օմանի ծովում ճապոնական Mercer Street նավթատարի վրա հարձակաման կապակցությամբ Իրանի դեմ անհիմն մեղադրանքներ տարածելու հոգեբանական պատերազմը մտել է նոր փուլ, որը ղեկավարվում է իսրայելական մի ընկերության կողմից: Մի ալիք, որի առաջին քայլը թվում է թե ՄԱԿ-ի ԱԽ-ում հակաիրանական բանաձևի կամ հայտարարության վավերացումը լինի: Անցած ուրբաթ Օմանի ծովում սիոնիստական Զոդյակ ընկերության կողմից կառավարվող նավթատարի վրա հարձակում է իրականացվել և իսրայելական ու արևմտյան աղբյուրները հայտարարել են, որ Իրանը մասնակցություն է ունեցել հարձակմանը: Հարձակման ընթացքում սպանվել են նավի անձնակազմի երկու՝ բրիտանացի ու ռումինիցացի անդամները: Այն դեպքում, երբ Իրանը հերքել է այս մեղադրանքը, Սիրիայում տեղակայված Դիմադրության որոշ խմբեր հայտարարել են, որ այս միջադեպը Սիոնիստական ռեժիմի կողմից Սիրիայի Ղեյսար տարածքի Զաբեեի օդանավակայանի դեմ իրականացված հարձակման պատասխան քայլն է: Օդանավակայանի վրա հարձակման հետևանքով սպանվել էին Դիմադրության ուժերի երկու զորայիններ:
Իրան օարթերթ
Արտասահմանցի պաշտոնատարները հանդիպել են Իրանի նախագահի հետ
ԻԻՀ-ի նախագահի երդմնակալության արարողությանը մասնակցելու համար Իրանում այլ երկների պաշտոնատարների ներկայությունը, Թեհրանը վերածել էր քաղաքական բարձր մակարդակի խորհրդակցությունների կենտրոնի, ինչը 13-րդ կառավարության համար դիվանագիտության նոր էջ բացեց:
Երդմնակալության արարողության ընթացքում ունեցած ելույթում, Իրանի նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսին հայտարարեց, որ հարևան երկրների հետ հարաբերությունների զարգացումն իր կառավարության արտաքին քաղաքականության հիմնական գերակայությունն է:
Վերջին երկու օրերի ընթացքում, Ռայիսին ամենաշատ հանդիպումներն անցկացրեց Իրանի բարեկամ ու հարևան երկրների պաշտոնյաների հետ:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՀ խորհրդարանի նախագահ Սահեբե Ղաֆարովայի հետ ունեցած առանձին հանդիպումների ընթացքում, Իրանի նախագահը ներկայացրել է իր կառավարության հայեցակետը հարևաննների ու տարածաշրջանի երկրների նկատմամբ:
Էթեմադ օրաթերթ
Աֆղանստանը գտնվում է ներքին պատերազմի եզրին
Իրանի ու Աֆղանստանի սահմանին կանայք իրենց երեխաներին գրկած կամ ձեռքից բռնած փախնում Իրան: Նրանց հետևից վազում են տղամարդիկ՝ քարշ տալով մեծ ու փոքր ճամպրուկներ: Սա միայն մի պատկերն է հարյուրավոր ցավալի պատկերներից, որ այս օրերին կարելի է տեսնել Աֆղանստանում: Թալիբան առաջխաղացում է գրանցել, և քանի որ այս ճանապարհին հանդիպել է ժողովրդական աննախադեպ ու անսպասելի դիմադրության, գործադրել է իր հին մեթոդները, որոնք փորձում է գաղտնի պահել: Թալիբները հրդեհում են գյուղերը, ծեծում ու սպանում կանաց, տղամարդկանց, անչապփահասներին ու տարեցներին: Արտասահմանցի ուժերը լքում են Աֆղանստանը, և այդ երկրում այլևս ոչ մի տեղ ապահով չէ:
armenpress.am
Ի դեմս Բուլղարիայի Հայաստանն ունենալու է վստահելի և լավ գործընկեր. Յանևը շնորհավորել է Փաշինյանին
Բուլղարիայի վարչապետ Ստեֆան Յանևը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ Հայաստանի վարչապետի պաշտոնում վերանշանակման կապակցությամբ:
«Ցանկանում եմ օգտվել այս առիթից՝ ընդգծելու Բուլղարիայի և Հայաստանի միջև հարաբերությունների առանձնահատուկ բնույթը՝ հիմնված դարերի պատմություն ունեցող բարեկամության, մշակութային և հոգևոր կապերի վրա: Հայաստանի Հանրապետությունում քաղաքական կայունության պահպանումն ու բարեփոխումների հետագա ընթացքը կնպաստեն երկրի բարօրությանը և Եվրոպայի համար մեծ կարևորություն ունեցող տարածաշրջանի կայունությանը: Համոզված եմ, որ նոր կառավարությունը կշարունակի հանձնառու լինել՝ կառուցելու ժողովրդավար Հայաստան՝ ի շահ հայ ժողովրդի»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասվում է շնորհավորական ուղերձում:
Ողջունելով Եվրամիության հետ մոտ հարաբերությունները պահպանելու Հայաստանի քաղաքականությունը՝ Յանևը համոզմունք է հայտնել, որ ի դեմս Բուլղարիայի հայկական կողմն ունենալու է վստահելի և լավ գործընկեր և բարեկամ:
panarmenian.net
ՄԱԿ-ը կրկին Ադրբեջանին ու ՀՀ-ին զսպվածության կոչ է արել
ՄԱԿ-ն Ադրբեջանին ու Հայաստանին զսպվածության կոչ է անում՝ սահմանին շարունակվող փոխհրաձգության կապակցությամբ։ Այդ մասին հայտարարել է ՄԱԿ գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ֆարհան Հաքը, հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Մենք շարունակում ենք կողմերին կոչ անել՝ ցուցաբերել զսպվածություն, զերծ մնալ լարվածության աճին նպաստող գործողություններից, երկխոսությամբ լուծել առաջացող խնդիրները», - ասել է Հաքը:
Օգոստոսի 6-ին՝ ժամը 12:10-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով նաև հրդեհվել է միջդիրքային հատվածի խոտածածկույթը։
panarmenian.net
Չինաստանի, Իտալիայի և Լիտվայի վարչապետերը շնորհավորել են Փաշինյանին
Չինաստանի, Իտալիայի և Լիտվայի վարչապետերը շնորհավորել են Նիկոլ Փաշինյանին՝ ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:
ՉԺՀ վարչապետ Լի Քեցյանի շնորհավորական ուղերձում ասվում է, որ վերջին տարիներին չին-հայկական հարաբերությունները կայուն ու առողջ զարգանում են, ձեռք են բերվել զգալի արդյունքներ բազմակողմանի ոլորտներում:
«Չինական կողմը պատրաստ է ամրապնդել զարգացման ռազմավարությունների համակցումը և խորացնել փոխշահավետ համագործակցությունը հայկական կողմի հետ, որպեսզի շարունակաբար աճի Չինաստանի և Հայաստանի միջև բարեկամական հարաբերությունների բովանդակությունը` ի շահ երկու երկրների և ժողովուրդների»,-ասվում է ուղերձում։
Իտալիայի նախարարների խորհրդի նախագահ Մարիո Դրագին շնորհավորական ուղերձում նշել է, որ կկարողանան միասին աշխատել այն խորը բարեկամության հիման վրա, որը միավորում է Իտալիային և Հայաստանին՝ ամրապնդելու երկկողմ հարաբերությունները յուրաքանչյուր ոլորտում և նպաստելու Հայաստանի և ամբողջ կովկասյան տարածաշրջանի համար խաղաղության, կայունության և զարգացման հեռանկարների խթանմանը:
Լիտվայի վարչապետ Ինգրիդ Սիմոնիտեն, շնորհավորելով Փաշինյանին, վստահություն է հայտնել, որ գործընկերությունը, փոխվստահությունը և շահավետ համագործակցությունը Լիտվայի և Հայաստանի միջև կշարունակեն առաջ ընթանալ առավել բարեկամական ոգով:
«Չկա այլընտրանք ժողովրդավարական սկզբունքներին և բարեփոխումներին` բարգավաճ, ապահով և ժողովրդավար Հայաստան կառուցելու մղման մեջ: Թույլ տվեք վերահաստատել Լիտվայի՝ Հայաստանին այս ճանապարհին աջակցելու վճռականությունը: Լիտվան մշտապես ոգևորված է եղել Հայաստանի և մնացյալ Եվրոպայի միջև առավել ամուր կապերով: Այս տարի ուժի մեջ մտած Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կնքումը կարող է հայ հասարակությանը բերել ժողովրդավարության առավել բարձր չափանիշներ` առավել կանաչ միջավայր, ինչպես նաև բիզնեսի և կրթության ավելի լավ հնարավորություններ: Վստահ եմ, որ ձեր երկրի առաջընթացը, ինչպես նաև երկարաժամկետ նպատակները կհաստատվեն աշնանը կայանալիք Արևելյան գործընկերության գագաթնաժողովի ընթացքում»,-ասվու մ է ուղերձում:
panorama.am
ՄԻՊ. Ադրբեջանական զինծառայողները դիտավորյալ հրդեհում են Երասխի հողատարածքները
Ադրբեջանական զինծառայողները դիտավորյալ հանցավոր արարքներով հրդեհում են ՀՀ Արարատի մարզի Երասխ գյուղի անմիջական հարևանությամբ մարդկանց սեփականության իրավունքով պատկանող, ինչպես նաև դրանց անմիջական հարևանությամբ հողատարածքները: Ահազանգում է Մարդոը իրավունքների պաշըպան Արման Թաթոյանը։
«Այսօր ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը ահազանգեր է ստացել, որ ադրբեջանական զինված ուժերը փոքր ու խոշոր տրամաչափի զինատեսակներից կրակոցներ են արձակում Երասխի անմիջական հարևանությամբ և հենց գյուղի ուղղությամբ: Գյուղը գտնվում է ադրբեջանական դիրքերից մոտ 1 կմ հեռավորության վրա:
Ադրբեջանական զինված ուժերի կրակոցները կոպիտ կերպով խախտում են Երասխ և հարակից գյուղերի բնակիչների իրավունքները:
Հրդեհների պատճառով Երասխ և հարակից գյուղերի բնակիչները չեն կարողանում բնականոն գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնեն: Դրանից բացի, կրակոցներն ու հրդեհները խաթարել են մարդկանց խաղաղ և բնականոն կյանքը Երասխում հատկապես»,- հայտարարություն է տարածել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։
panorama.am
Ադրբեջանը հայտարարել է Զանգեզուրի միջանցքի նախագծի պատրաստտման մասին
«Պատրաստվում է Զանգեզուրի միջանցքի նախագիծը»,-«Մինվալ.ազ»-ի փոխանցմամբ, նման հայտարարություն է արել Ադրբեջանի ավտոճանապարհների պետական գործակալության պաշտոնյա Հիդայաթ Ռուստամովը։
Նա նշել է, որ զուգահեռ կառուցվում է Զանգեզուրի տրանսպորտային միջանցքի ադրբեջանական հատվածը, որը անցնելու է Ադրբեջանի կողմից օկուպացված Հորադիզ-Ջրական-Կովսական հատվածով։ Այդ հատվածն ապահովելու է մուտք դեպի Նախիջևան։
Նշվել է, որ ճանապարհի երկարությունը կկազմի 123.8 կմ, կազմված կլինի 4-6 երթևեկելի գոտիներից։ Շինարարությունը նախատեսվումէ ավարտին հասցնել 2024 թվականին։