Մամուլի տեսություն 8-8-2021
Սիոնիստական ռեժիմը վախենում է տարածաշրջանից ամերիկյան զորքերի դուրսբերումից և նրանց համար ամուր հենակետ է փնտրում:
Քեյհան օրաթերթ
Տարածաշրջանային հաշվարկներ
Սիոնիստական ռեժիմի տեսակետից ժամանակը սպառվում է: Եթե ներկայիս իրավիճակը տարածաշրջանում հանգեցնի ամերիկյան զորքերի կրճատմանը, ապա դա սարսափելի է Իսրայելի համար: Ուժերի կրճատումը, նույնիսկ եթե դա տեղի ունենա դանդաղ և ժամանակացույցով, այնուամենայնիվ սարսափելի կլինի Սիոնիստական ռեժիմի համար: Միացյալ Նահանգները, որն ի վիճակի չէ պահպանել իր ռազմական ուժերը տարածաշրջանում, և նույնիսկ եթե պահպանի այդ ուժերն ու ռազմակայանները, չի կարող դրանք օգտագործել: Առաջին քայլն իր զորքերի մի մասի տեղափոխումն է Աֆղանստանից Պարսից ծոցից հարավ գտնվող բազաներ, իսկ մի մասն էլ Իրաքից և Սիրիայից դեպի Հորդանան: Սա ժամանակավոր բուժում է Սիոնիստական ռեժիմի համար: Բայց նա Թել Ավիվին ասում է, որ եթե կարող է, պետք է իր անվտանգության համար մտածի: Երբ տասը օր առաջ Արաբական ծովում ՝ Ֆուջեյրա ափի մոտ, Իսռայելի ռեժիմի տանկիստի վրա անօդաչու թռչող սարք էր հարձակվել և Սիոնիստական ռեժիմը օգնության էր խնդրել ԱՄՆ-ից ԱՄՆ-ի պաշտպանության նախարարն ասել է. «Իսրայելը գիտի ինչպես պաշտպանվել»:
Շահրվանդ օրաթերթ
Տոկիո-2020 օլիպիական խաղերում իրանը շահել է 7 մեդալև գրավել 27 -րդ տեղը
16 -օրյա մրցումներից հետո Տոկիոյի Օլիմպիական խաղերն ավարտվեցին: Մարզիկները կսկսեն պատրաստվել Փարիզի Օլիմպիական խաղերին: Տոկիոյի խաղերին մասնակցել են 66 իրանցի մարզիկներ:
Երեք ոսկե մեդալներով Իրանի Մարզախումբը Ջավադ Ֆորուղիի (հրաձգություն), Մոհամեդ Ռեզա Գարայի (ըմբշամարտ) և Սաջադ Գանջզադե (կարատե), և երկու արծաթե մեդալ ՝ Հասան Յազդանի (ազատ ոճի ըմբշամարտ) և Ալի Դավուդիի (ծանրամարտ), և երկու բրոնզե մեդալ Մոհամմադ Հադի Սարավիի (ազատ ոճի ըմբշամարտ) և Ամիր Հոսեյն Զաաարե (ազատ ոճի ըմբշամարտ) Տոկիոյի օլիմպիական խաղերում ավարտեց իր առաքելությունը:
Ջավան օրաթերթ
Ավագ ռազմական հրամանատարներ. Իրանի ռազմական ուժը չփորձարկեք
Ի պատասխան ԱՄՆ -ի և Սիոնիստական ռեժիմի պնդմանը, թե իրանական անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Օմանի ծովում իսրայելական նավի վրա, և Իրանի վրա հարձակվելոի Իսրայելի սպառնալիքի, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի օդուժի հրամանատարն ասել է.« Իրանն անցել է փորձությունը և կարիք չունի նորից փորձարկվելու: Սիոնիստական ռեժիմը և ԱՄՆ -ն փորձարկել են Իրանին և գիտեն, թե ինչ պատասխանի կառժանան»:
Գեներալ Հաջիզադեն նշել է.«Մենք ունենք ուժ գործադրելու և՛ կառողությունը, և՛ կամքը, և անկասկած, կտրուկ պատասխան կտանք: Նրանք չեն կարող նման սխալ թույլ տալ»:
Նա ասել է. «Մենք կոշտ պատասխան կտանք թշնամու ցանկացած հարձակման»:
Իրան օրաթերթ
Իրանում վերջնաժամկետ է ներկայացվել կորոնավիրուսի դեմ պայքարում փոփոխություն մտցնելու նախագիծը վերջնական տեսքի բերելու համար
ԻԻՀ նախագահը վերջնաժամկետ է ներկայացրել կորոնավիրուսի դեմ պայքարում փոփոխություն մտցնելու նախագիծը վերջնական տեսքի բերելու համար:
ԻԻՀ նախագահ ասել է, որ Կորոնավիրուսի դեմ պայքարում փոփոխություն մտցնելու նախագիծը վերջնական տեսքի բերելու նախագիծը օգտագործելով վերջին մեկուկես տարվա փորձը, հատուկ հանձնաժողովում կձևակերպվի և հաջորդ շաբաթ կդրվի Ազգային շտաբի հանդիպման օրակարգում:
lragir.am
Էլիուդ Կիպչոգեն դարձավ օլիմպիական չեմպիոն մարաթոնյան վազքում
Օգոստոսի 8-ին՝ Օլիմպիական խաղերի մրցումային վերջին օրը, կայացավ տղամարդկանց մարաթոնյան վազքը: 42.2 կմ տարածությունը, ինչպես նախորդ Օլիմպիական խաղերում, ամենաարագը հաղթահարեց քենիացի վազորդ Էլիուդ Կիպչոգեն՝ դառնալով կրկնակի օլիմպիական չեմպիոն:
Կիպչոգեն տարածությունն անցավ 2 ժամ 8 րոպե 38 վայրկյանում: Արծաթե մեդալը նվաճեց Նիդերլանդների ներկայացուցիչ Աբդի Նագիյեն: Բրոնզե մեդալակիր դարձավ Բելգիայի ներկայացուցիչ Բաշիր Աբդին:
Տեղեկացնենք, որ Կիպչոգեն երրորդ մարզիկն է, որին հաջողվեց դառնալ կրկնակի օլիմպիական չեմպիոն այս մրցաձևում:
araratnews.am
SpaceX ընկերությունը ստեղծում է աշխարհի ամենաբարձր հրթիռը
Ամերիկյան SpaceX ավիատիեզերական ընկերությունն ավարտել է Տեխասի տիեզերակայանում Starship երկաստիճան բազմակի կրիչի հավաքման աշխատանքը:
Համալիրի ընդհանուր բարձրությունը 120 մետր է։ Մեկնարկային հարթակի հետ միասին համակարգը ձգվում է մինչև 145 մետր։
Համեմատության համար նշենք, որ եգիպտական Գիզայում գտնվող Քեոփսի բուրգի բարձրությունը հասնում է 136 մետրի։
Հրթիռի վերջնական տարբերակը փորձարկվելու է Մեքսիկական ծովածոցում՝ ուղեծրային թռիչքի ժամանակ։ Ամսաթիվը դեռևս չի նշվում։
armenpress.am
Հունաստանի վարչապետը հայտարարել է, որ հրդեհների հետ կապված իրավիճակը փոքր-ինչ բարելավվել է
Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը հայտարարել է, որ երկրում բռնկված հրդեհների հետ կապված իրավիճակը փոքր-ինչ բարելավվել է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Վիճակն այսօր ավելի լավ է, քան երեկ էր: Մենք պետք է շարունակենք [հրդեհի] բոլոր օջախները մարելու և կրկնակի բռնկման վտանգը բացառելու ինտենսիվ ջանքերը», - ասել է Միցոտակիսը Հունաստանի Հրշեջ ծառայության օպերատիվ համակարգման կենտրոն կատարած այցելությունից հետո:
Հունաստանի վարչապետին այդ կենտրոնում ներկայացրել են բնական հրդեհների բռնկումից հետո երկրում ստեղծված իրավիճակը: Վարչապետը երախտագիտություն է հայտնել Հրշեջ ծառայության աշխատակիցներին, կամավորներին, հունական ոստիկանությանը և առափնյա պահպանությանը հսկայական ջանքերի համար, որոնք նրանք գործադրել են նախորդ գիշեր Իթակայի կենտրոնական շրջանում, Էվբեա կղում և Մանի թերակղզում կրակը հսկողության տակ վերցնելու համար:
Կիրիակոս Միցոտակիսը խորը ափսոսանք է հայտնել կատարվածի համար ու ևս մեկ անգամ հավաստիացրել է բոլոր տուժածներին, որ նրանց հասցված վնասի վերականգնումը լինելու է իր քաղաքական առաջնահերթությունը:
armenpress.am
Փարիզում սանիտարական անցաթղթերի կիրառման դեմ բողոքի ակցիա է իրականացվում
Փարիզում տեղի է ունեցել բողոքի ակցիա՝ ընդդեմ սանիտարական անցաթղթերի կիրառման: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին իրադարձությունների վայրից հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը:
Սանիտարական անցաթղթերի դեմ հանդես եկող քաղաքացիները հավաքվել են Պոն դը Նյոյի կայարանի մոտ: Նրանք երթով կշարժվեն դեպի Շատլեի հրապարակը։ Մետրոյի մի քանի կայարաններ փակ են, երթեւեկությունը կանգնած է: Ցուցարարների շարասյունը կարգավորում են ոստիկանության աշխատակիցները:
Երթի մասնակիցները վանկարկում են «Ազատություն», «Մակրոն, մենք չենք ուզում ձեր սանիտարական անցաթղթերը»:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հուլիսի 12-ին հայտարարել է COVID-19-ով հիվանդացության տարածումը զսպելու համար մի շարք նոր սահմանափակող միջոցների մասին: Մասնավորապես, նա հայտարարել է COVID-19-ի դեմ պատվաստումների կամ բացասական թեստի արդյունքների մասին վկայող սանիտարական անցաթղթերի օգտագործման պրակտիկայի ընդլայնման մասին: Նախատեսվում է դրանք կիրառել բարերում, ռեստորաններում, հեռավոր չվերթների գնացքներում եւ ինքնաթիռներում: Ֆրանսիայի Հանրապետության ղեկավարը նաեւ հայտնել է Ֆրանսիայում բժիշկների եւ հիվանդանոցների եւ ծերանոցների բոլոր աշխատողների համար պարտադիր պատվաստումների ներդրման մասին:
yerevan-times.com
Հրանտ Դինքի ծննդավայրում գտնվող Մալաթիայի հայկական եկեղեցին վերականգնվել է. այն ծառայելու է նաև որպես մշակութային կենտրոն
Թուրքիայի Մալաթիա նահանգում գտնվող Սուրբ Երրորդություն հայկական եկեղեցին վերականգնվել է: Այդ մասին հաղորդում է Ակոս թերթի կայքը: Եկեղեցին ծառայելու և՛ որպես եկեղեցի, և՛ որպես մշակութային կենտրոն:
Եկեղեցու պաշտոնական բացումը տեղի է ունենալու օգոստոսի 26-ին, իսկ օգոստոսի 29-ին տեղի է ունենալու պատարագ, որին մասնակցելու է նաև Պոլսի հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը։
Մալաթիայի Սուրբ Երրորդությունը գործել է մինչեւ 1915-ը, որից հետո մինչեւ 1940-ը ծառայել է որպես զինվnրական պահեստ, այնուհետ մшտնվել է բախտի քմահաճույքին:
Եկեղեցու վերանորոգման անհրաժեշտության մասին դեռևս 2002-ին բարձրաձայնել էր Հրանտ Դինքը:
Հիշեցնենք, որ եկեղեցին գտնվում է Ակոսի նախկին խմբագրապետ Հրանտ Դինքի ծննդավայրում՝ Մալաթիայի Չավուշօղլու թաղամասում: