Իրանի մեծարգո առաջնորդը կարևորել է կորոնավիրուսի ճգնաժամն անհապաղ հաղթահարելու անհրաժեշտությունը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i147986-Իրանի_մեծարգո_առաջնորդը_կարևորել_է_կորոնավիրուսի_ճգնաժամն_անհապաղ_հաղթահարելու_անհրաժեշտությունը
Իրանում ու աշխարհում կորնավիրուսի պանդեմիայի ճգնաժամային վիճակի հետ միաժամանակ Իրանի մեծարգո առաջնորդը ՔՈՎԻԴ-19 վիրուսին դիմակայելը համարել է Իրանի առաջին ու ամենակարևոր խնդիրը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 12, 2021 08:23 Asia/Tehran
  • Իրանի մեծարգո առաջնորդը կարևորել է կորոնավիրուսի ճգնաժամն անհապաղ հաղթահարելու անհրաժեշտությունը

Իրանում ու աշխարհում կորնավիրուսի պանդեմիայի ճգնաժամային վիճակի հետ միաժամանակ Իրանի մեծարգո առաջնորդը ՔՈՎԻԴ-19 վիրուսին դիմակայելը համարել է Իրանի առաջին ու ամենակարևոր խնդիրը:

Չորեքշաբթի օրը հեռուստատեսությամբ ունեցած ելույթում, Իրանի մեծարգոր առաջնորդ Այաթոլլահ Խամենեյին, խոսքն ուղղելով ԻԻՀ-ի պատասխանատուներին, կարևորել է կորոնավիրուսին դիմակայելու համար պարտականությունների ու որոշումների իրականացման անհրաժեշտությունը, ասելով.«Ցանկացած միջոցով այդ թվում ներմուծման և ներքին արտադրության միջոցով պետք է պատվաստանյութ ապահովել ողջ ժողովրդի համար»:

Անդրադառնալով կորոնավիրուսի պանդեմիայի դեմ պայքարի առաջին ամիսներին զինված ուժերի ազդեցիկ ներկայությանը Իրանի մեծարգո առաջնորդը հստակեցրել է.«Զինված ուժերը հիմա էլ զբաղված են, սակայն պետք է ողջ ուժով օգնել ժողովրդին»:

Իրանում և միաժամանակ այլ երկրներում կորոնավիրուսի «դելտա» շտամի ալիքի տարածումը ճգնաժամային իրավիճակ է ստեղծել: Այս շտամի վարակի փոխանցման ուժը շատ ավելի է, քան կորոնավիրուսի նախկին տեսակների դեպքում: 

Պատվաստումից բացի, կորոնավիրուսի «դելտա» շտամի տարածման շղթան հատելու համար անհրաժեշտ է լրջորեն հետևել առողջապահական արձանագրություններին: Միայն կորոնավիրուսի պատվաստանյութը մարդուն չի պաշտպանում անընդհատ մուտացվող կորոնավիրուսից և դեռ անհրաժեշտ է առավելագույնս կրել դիմակ և պահպանել սոցիալական հեռավորությունը: 

Իրանում կորոնավիրուսի 5-րդ ալիքի բռնկման հետևանքով մահացությունների թիվը հասել է օրական ավելի քան 500-ի և ճգնաժամային այսպիսի պայմաններում անհրաժեշտ է համագործացել և գործի դնել առողջապահական ու բոժման ոլորտի բոլոր հնարավորությունները, տարբեր կառույցների կարողությունները ու դրա հետ միասին անհրաժեշտ է ժողովրդի լիարժեք ընկերակցությունը: 

Հաշվի առնելով կորոնավիրուսի դելտա շտամի ուժն ու վարակի տարածման բարձր կարողությունը, եթե բոլոր հնարավորությունները արագ չօգտագործվեն վիրուսը զսպելու համար, դժվար կլինի դուրս գալ Իրանում տիրող ներկա վիճակից:

Հաշվի առնելով երկրում ներքին պատվաստանյութի արտադրությունը և տարիքային բոլոր խմբերում պատվաստումների ընթացքն արագացնելու և կորոնավիրուսի դելտա շտամի տարածման շղթան հատելու համար պատվաստանյութի ներմուծման համար գործադրվող հատուկ քայլերը, ժողովրդի կողմից առողջապահական բոլոր նորմերի հարգումը կօգնի դուրս գալ ներկա իրավիճակից:

Չորեքշաբթի երեկոյան, Իրանի լրատվական ալիքին տված հարցազրույցում, Իրանի Սննդի և դեղերի վարչության խոսնակ Քիանուշ Ջահանփուրն Իրանում պատվաստման մասին ասել է.«Իրանի բնակչության 20 տոկոսը ստացել է կորոնավիրուսի պատվաստանյութի առաջին դեղաչափը»:

Բացի այդ, Իրանի զինված ուժերի բոլոր հնարավորությունների օգտագործումը` անվճար բժշկական ծառայություններ մատուցելու բաժնում, առողջապահության նորմերի գործադրման խստագույն վերահսկումը և մարդկանց կենցաղային որոշ կարիքների բավարարումը (բարեգործական ծրագիր), կորոնավիրուսի դեմ  պատվաստումների ընթացքի արագացման կողքին կարող է երկիրը հանել այս ծանր իրավիճակից և հասարակությանը բերել խաղաղություն, հոգևոր, հոգեբանական ու ֆիզիկական առողջություն: