Մամուլի տեսություն 12.08.2021
Այսօրվա իրանական օրաթերթերի մեծ մասն անդրադարձել է Իրանի իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի՝ ժողովրդին անհապաղ կորոնավիրուսի պատվաստանյութ տրամադրելու խիստ հրամանիմ, ինչպես նաև նոր նախագահի առաջարկած կառավարության կազմին:
Քեյհան օրաթերթ
ԱՄՆ-ի սադրիչ քայլը՝ ՀԳՀԾ-ն շրջանցելու նպատակով՝ «քչի դեմ քիչ գործարք»
«Քչի դեմ քիչ գործարքն» ԱՄՆ-ի նոր նախագիծն է Վիեննայի բանակցություններում: Դա կարելի է ասել, սադրիչ քաղաքականություն է և խաբեություն:
Վերջերս «Բլումբերգը» հայտարարեց, որ ԱՄՆ-ի կառավարությունը, բանակցությունների ձախողման հետևանքով և Իրանում նոր կառավարության ձևավորումից հետո, որն ավելի մեծ սպասելիքներ ունի, քննարկում է նոր նախագիծ՝ սահմանափակություն սահմանափակություն դիմաց ձևաչափով:
Այս քաղաքական խաղը այնպիսի պայմաններում է առաջ քաշվում, երբ միջուկային համաձայնությունն արդեն ստորագրված է և դրանում ներկայացվբած են կողմերի հանձնառությունները: Եվ ԱՄն-ն, է որ միակողմանիորեն երեք տարի շարունակ ոտնահարել է իր պարտավորություններն, իսկ այնուհետև հրաժարվել միջուկային համաձայնագրից: Իսկ Բայդենի կառավարությունը ցանկանում է վերադառնալ ՀԳՀԾ և հասանելիության ունենալ «ձգանի մեծխանիզմի» գործադրմանը՝ ՄԱԿ-ի ԱԽ պատժամիջոցները վերականգնելու համար: Ուստի ԱՄՆ-ն փորձում է այս նպատակին հասնել առանց որևէ երաշխիքի կամ պատժամիջոների չեղարկման, որպեսզի այդպիսով իր սադրիչ քաղաքականությունը վարի նոր ձևաչափով:
Իրան օրաթերթ
Պատվաստանյութը պետք է հնարավորինս հասանելի լինի բոլոր մարդկանց
Իրանի իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը երեկ առավոտյան հեռուստատեսային ելույթում անդրադառնալով կորոնավիրուսային իրավիճակին, հայտարարել է, որ համավարակի դեմ պայքարը պետք է լինի երկրի առաջնահերթ և հրատապ խնդիրը: Ընդգծելով համավարակի դեմ պայքարին ուղղված գործողությունների և որոշումների գործադրման անհրաժեշտությունը, առաջնորդը խորհուրդներ է տվել պաշտոնյաներին և ժողովրդին:
Էբթեքար օրաթերթ
Խորհրդարանի նախագահին ուղղված նամակում Ռայիսին ներկայացրել է կառավարության կազմը
Չորեքշաբթի օրը իսլամական խորհրդարանի նախագահին ուղղված նամակում, Իրանի նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսին խորհրդարանի հաստատմանն է ներկայացրել 13 -րդ կառավարության նախարարների ցուցակը: Խորհրդարանի վստահության քվեարկությունը տեղի կունենա հաջորդ շաբաթ:
Քեյհան օրաթերթ
Վերջին երկու ամիսների ընթացքում Դուբայի նավահանգստում ետղի է ունեցել երկրորդ խոշոր պայթյունը
Երեկ ԶԼՄ -ները հաղորդեցին Դուբայի Ջաբալ Ալի նավահանգստում գտնվող պլաստմասսայի գործարանում բռնկված հրդեհի մասին: ԱՄԷ-ի «Ալ-Բայան» թերթը հաղորդեց, որ ԱՄԷ-ի քաղաքային պաշտպանության ծառայությունը փորձում է մարել պլաստմասսայի գործարանում բռնկված հրդեհը. Համապատասխան կառույցների աշխատակիցներին հաջողվել է գործարանից տարհանել բոլոր աշխատակիցներին, և ոչ ոք չի տուժել:
Հաղորդման համաձայն, ԱՄԷ -ի քաղաքային պաշտպանության ծառայությունը հայտարարել է, որ հրդեհը վերահսկվում է և որ մեծ քանակությամբ ծուխը, որը երկիքն է բարձրանում, գոյացել է պլաստիկ նյութերից վառվելու արդյունքում: Չնայած ԱՄԷ -ն հրդեհը դժբախտ պատահար է հայտարարել, սակայն դիվերսիայի հավանականությունը չի բացառվում:
armenpress.am
Լուկաշենկոն պլանավորում է COVID-19-ի դեմ բելառուսական պատվաստանյութ արտադրել
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այցելել Է Վիտեբսկի շրջանում գտնվող «ԲելՎիտունիֆարմ» ԲԲԸ ձեռնարկություն, որտեղ պլանավորում Է COVID-19-ի դեմ բելառուսական պատվաստանյութի արտադրություն կազմակերպել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է ԲԵԼՏԱ գործակալության թղթակիցը:
Պատվաստանյութի արտադրության համար ձեռնարկությունը պատրաստվում Է նոր կորպուս կառուցել, դրա համար տարածքն արդեն պատրաստ Է: Իսկ առայժմ պլանավորում են պատրաստուկի մշակմամբ զբաղվել «ԲելՎիտունիֆարմ»-ի հիմնական կորպուսում, հատուկ դրա համար նախապատրաստված հարկում:
Ժամանելով ձեռնարկություն՝ Ալեքսանդր Լուկաշենկոն հետաքրքրվել Է, թե ինչպես Է կազմակերպվելու կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի արտադրությունը, ինչ ձեռնարկություններ կգործարկվեն այդ աշխատանքում եւ ինչ փուլերով: «Մեզ այսօր հարկավոր Է բուժել քովիդը, իսկ վաղը՝ մեկ այլ վարակ: Ստանալով պատվաստանյութը՝ հենց այստեղ Էլ այն կբազմացնենք, կարտադրենք մեծ քանակությամբ»,-նշել Է նախագահը:
Պետության ղեկավարն ասել Է, որ այժմ աշխարհում հատուկ ժողովրդականություն ունեն COVID-19-ի դեմ ռուսական եւ չինական պատվաստանյութները: Նա ընդգծել Է, որ նաեւ բելառուսական պատվաստանյութը պետք Է բարձր արդյունավետություն ունենա: Ալեքսանդր Լուկաշենկոյին նաեւ զեկուցել են Բելառուսի ընթացիկ համաճարակաբանական իրադրության մասին, թե ինչպես Է անցնում բնակչության պատվաստումը: Երկրի առողջապահության նախարար Դմիտրի Պինեւիչի խոսքով՝ երկրում կորոնավիրուսով հիվանդացությունն այսօր կազմում Է 100 հազար բնակչության հաշվով շաբաթական ավելի քան 73 դեպք: Համեմատության համար նշենք, որ ընդհանուր առմամբ Ռուսաստանում կորոնավիրուսով հիվանդացությունը կազմում Է 100 հազար բնակչության հաշվով 107 դեպք (Մոսկվայում՝ 162 դեպք, Սանկտ Պետերբուրգում՝ 248 դեպք):
armenpress.am
Միջերկրածովյան երկրներում սաստիկ տապ Է հաստատվել
Միջերկրածովյան երկրները բախվել են անոմալ շոգ եղանակի հետ, առանձին տարածաշրջաններում սահմանվել են ջերմաստիճանային ռեկորդներ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Տապը հաստատվել Է, մասնավորապես, Ֆրանսիայում, Իսպանիայում, Իտալիայում: Սիցիլիայում նախօրյակին օդի ջերմաստիճանը բարձրացել Է ըստ Ցելսիուսի մինչեւ 48,8 աստիճան, նշում Է La Repubblica թերթը: Եթե Օդերեւութաբանության համաշխարհային կազմակերպությունը հաստատի այս տվյալները, ապա սա կլինի ամենաբարձր ջերմաստիճանը, որը երբեւիցե գրանցվել Է Եվրոպայում: Եվրոպայի նախորդ ջերմաստիճանային ռեկորդը՝ 48 աստիճան, 1977 թվականին գրանցվել Է Աթենքում:
Շոգ եղանակն անտառային հրդեհների Է հանգեցրել Իտալիայի մի շարք տարածաշրջաններում, ինչպես նաեւ Հունաստանում ու Թուրքիայում: Աֆրիկյան երկրներում նույնպես անոմալ ջերմաստիճաններ են գրանցվում: Թունիսի Քայրուան քաղաքում օգոստոսի 11-ին օդի ջերմաստիճանը բարձրացել Է ըստ Ցելսիուսի մինչեւ 50,3 աստիճանի: Սա ռեկորդային ցուցանիշ Է երկրի համար, այն նաեւ համադրելի Է աֆրիկյան ջերմաստիճանային ռեկորդի՝ 2018 թվականին Ալժիրում գրանցված 51,3 աստիճանի հետ:
Ալժիրում օգոստոսի 12-ին ըստ Ցելսիուսի 47 աստիճան են սպասում Բաթնայում, Թուգգուրթում եւ Բիսկրայում: Երկրի հյուսիսում մոլեգնում են անտառային հրդեհները, որոնց պատճառով, օգոստոսի 11-ի տվյալներով, մահացել Է 65 մարդ: Մարոկոյում կանխատեսում են, որ հանգստյան օրերին օդի ջերմաստիճանը կհասնի 49 աստիճանի, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
armenpress.am
Աֆղանստանի Ֆարահի նահանգի իշխանությունները հանձնվել են թալիբներին
Աֆղանստանի արեւմուտքի Ֆարահի նահանգի նահանգապետը հանձնվել Է «Թալիբան» արմատական շարժման զինյալներին, որոնք վերջին օրերին ակտիվ հարձակում են սկսել այդ տարածաշրջանում: Օգոստոսի 12-ին այդ մասին հաղորդել Է Pajhwok գործակալությունը՝ վկայակոչելով Աֆղանստանի անվտանգության ծառայությունների աղբյուրներ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ինչպես նշվում Է, նահանգապետի հետ մեկտեղ հանձնվել են նրա տեղակալը եւ տարածաշրջանային վարչակազմի այլ պաշտոնյաներ: Ըստ որում ընդամենը թալիբներին են հանձնվել հինգ ղեկավարներ, իսկ նահանգապետի վարչության եւս չորս աշխատակիցներ փախել են Իրան:
Բացի դրանց, գործակալությունը հայտնում Է, որ Ֆարահում Աֆղանստանի ազգային բանակի բրիգադը նույնպես վայր Է դրել զենքը թալբների ուժերի առջեւ: Ապրիլի 14-ին ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել Է Աֆղանստանում գործողությունն ավարտելու որոշման մասին, որը դարձել Է ամենաերկարատեւ արտասահմանյան ռազմարշավն ամերիկյան պատմության մեջ: Այդ ֆոնին հանրապետւթյունում տեղի Է ունեցել անվտանգության բնագավառում իրադրության կտրուկ վատթարացում՝ կապված այն բանի հետ, որ «Թալիբանի» զինյալները սաստկացրել են մի շարք ուղղություններով հարձակման տեմպերը:
Մի շարք բաց աղբյուրների տվյալների, ինչպես նաեւ իրենց իսկ թալիբների պնդումների համաձայն՝ արմատականները վերահսկում են երկրի տարածքի 65-ից մինչեւ 85 տոկոսը, ներառյալ շրջանները հինգ պետությունների՝ Իրանի, Չինաստանի, Պակիստանի, Տաջիկստանի եւ Թուրքմենստանի հետ սահմանների երկայնքով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
panarmenian.net
Շոյգու․ Ուղիղ ագրեսիայի դեպքում ՌԴ-ն կօգտագործի Տաջիկստանի և Ղրղզստանի բազաները՝ ՀԱՊԿ սահմանները պաշտպանելու
ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, նշելով, որ Աֆղանստանում «Թալիբան» շարժումն ամբողջական վերահսկողություն է սահմանել Ուզբեկստանի և Տաջիկստանի հետ սահմաններին, հայտարարել է, որ ուղիղ ագրեսիայի դեպքում ՌԴ-ն գործի կդնի Տաջիկստանի և Ղրղզստանի ռազմակայանները՝ ՀԱՊԿ սահմանները պաշտպանելու համար։
Շոյգուն հավելել է, որ թալիբները, որոնց շարժումն արգելված է ՌԴ-ում, խոստացել են չհատել սահմաններն ու չգրոհել սահմանակից տարածքները, գրում է «Կոմերսանտը»։
«Մեզ համար կարևոր է, որ Ուզբեկստանի և Տաջիկստանի հետ սահմանը թալիբների վերահսկողության տակ է»,-ասել է Շոյգուն երիտասարդական կրթական հավաքի ժամանակ։
Նա հիշեցրել է, որ օրերս «Թալիբանը» գրավել է Քունդուզը, որը «բավականին խոշոր և կարևոր կենտրոն է»։
Շոյգուն ասել է, որ ՀԱՊԿ երկրները ռուսական աջակցության կարիք ունեն աֆղանական ուղղությամբ։ Նա հավելել է, որ տվյալ դեպքում խոսքը ՌԴ ռազմական անվտանգության մասին է։
panarmenian.net
ԱՀԿ․ Կորոնավիրուսի տարածման պատճառով աշխարհն «իրական վտանգի» շրջանում է
Կորոնավիրուսի տարածման պատճառով աշխարհն «իրական վտանգի» շրջանում է հայտնվել, իսկ ձեռք բերված հաջողությունները զրոյանում են։ Այդ մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Ադան Հեբրեյեսուսը։
«Պատվաստանյութերի մշակման շնորհիվ մենք սեղմ ժամկետում շատ առաջ անցանք, սակայն այժմ աշխարհն իրական վտանգի շրջանում է հայտնվել։ Ձեռք բերված հաջողություններից շատերը զրոյանում են։ Վարակի գրանցված դեպքերն աշխարհում շուտով կհատեն 200 մլն-ի շեմը։ Մենք գիտենք, որ իրական թվերը շատ ավելի բարձր են»,-ասել է նա, գրում է «Վեդոմոստին»։
Ըստ նրա, կորոնավիրուսի դելտա-շտամը հայտնաբերվել է առնվազն 132 երկրում։ Կորոնավիրուսի տարածումն աճում է սոցիալական շփումների, առողջապահության ոլորտում ոչ հետևողական մեթոդների և պատվաստանյութերի անարդար բաշխման պատճառով։
Աշխարհում ավելի քան 4 մլրդ պատվաստում է արվել կորոնավիրուսի դեմ, որից 80 տոկոսը՝ բարձր և միջին եկամուտներով երկրներում։