Մամուլի տեսություն 13.08.2021
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i148058-Մամուլի_տեսություն_13.08.2021
Թալիբներն իրար հետևից գրավում են Աֆղանստանի քաղաքները՝ մտահոգություն առաջացնելով աֆղանների և հարևան երկրների անվտանգության մտահոգությունները աֆղան ժողովրդի և նրա հարևանների համար:
(last modified 2026-04-22T14:27:35+00:00 )
Օգոստոս 13, 2021 07:33 Asia/Tehran

Թալիբներն իրար հետևից գրավում են Աֆղանստանի քաղաքները՝ մտահոգություն առաջացնելով աֆղանների և հարևան երկրների անվտանգության մտահոգությունները աֆղան ժողովրդի և նրա հարևանների համար:

Համշահրի օրաթերթ

Լիբանանում վերջին  150 տարիների ընթացքում երրորդ ամենամեծ տնտեսական ճգնաժամն է տիրում

Լիբանանի ճգնաժամը հայտնվել է  տարածաշրջանային և համաշխարհային լրատվական գործակալությունների  վերնագրերում: Ճգնաժամ, որն առնվազն վերջին երկու տարվա ընթացքում ստվերել է երկրի բոլոր քաղաքական, տնտեսական և սոցիալական հարթությունները և կարող է նույնիսկ երկարաժամկետ կործանարար հետևանքներ ունենալ  Մերձավոր Արևելքի հյուսիսի անվտանգության վրա: Լիբանանյան կուսակցությունները, չնայած արտաքին ճնշումներին, չեն ցանկանում նահանջել ազգային միասնության կառավարության ձևավորման նպատակից, իսկ առաջադրված չորս վարչապետների և նախագահի բանակցությունները մինչ այժմ տապալվել են: Համաձայն Համաշխարհային բանկի վերջին զեկույցի, Լիբանանի տնտեսական ճգնաժամը 150 տարվա ընթացքում  երրորդ խոշոր տնտեսական ճգնաժամն է:

 

Էթեմադ օրաթերթ

«Չելսին» նվաճեց Եվրոպայի սուպերգավաթը

«Չելսին» 11 մետրանոց հարվածով հաղթեց  «Վիլյառեալին»  և դարձավ Եվրոպայի սուպերգավաթակիր:

Եվրոպայի սուպերգավաթի եզրափակիչը տեղի ունեցավ «Չելսիի» և «Վիլյառեալի» միջև: Խաղն ավարտվեց 11 մետրանոցներով, արդյուքնում գրանցվեց 1:1 հաշիշ: Լրացուցիչ ժամանակում 11 մետրանոցների ժամանակ, «Չելսին»  հաղթեց 6-5 հաշվով և նվաճեց  չեմպիոնի տիտղոսը: «Չելսին»  երեք անգամ նվաճել է Եվրոպայի սուպերգավաթ:

 

Ջամե Ջամ օրաթերթ

New York Times. Քաբուլը կընկնի 30 օրից

ԱՄՆ կառավարության մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ պնդում են, որ Թալիբանի կողմից Աֆղանստանի Բալխ նահանգի հնարավոր գրավումը կարող է հանգեցնել Քաբուլի կառավարության արագ անկման:

The New York Times- ը, հղում անելով Աֆղանստանի որոշ բարձրաստիճան պաշտոնյաների  և հաշվի առնելով բանակի նկատմամբ թալիբների ապշեցուցիչ հաղթանակները, հրապարակել է մի հոդված, որում կանխատեսում է արվել  Քաբուլում Աֆղանստանի կառավարության տապալման ժամկետների մասին:

Ամերիկյան պաշտոնյաների կարծիքով, Բալխ նահանգի վրա թալիբների հնարավոր վերահսկողությունը ճանապարհ կբացի Քաբուլի կառավարության անկման համար, ինչն ըստ կանխատեսումների, տեղի կունենա 30 օրից:

 Թալիբան  շարժման ներկայացուցիչ  Զաբիուլլահ Մոջահեդը հինգշաբթի երեկոյան իր թվիթերյան միկրոբլոգում գրել է, որ   շարժման ուժերը լիակատար վերահսկողություն են հաստատել Հերաթի ոստիկանության շտաբի և նահանգապետարանի շենքի վրա, և որ մի շարք կառավարական ուժեր հանձնվել են խմբին:

 

Իրան օարթերթ

Էրդողան. Հնարավոր է, որ ես հանդիպեմ թալիբների առաջնորդի հետ

Թուրքիայի նախագահը զգուշացրել է, որ եթե թալիբների նկատմամբ բարձր մակարդակով  վերահսկողություն չսահմանվի, Աֆղանստանում խաղաղություն հնարավոր չի լինի հաստատել:

Ըստ Անատոլու գործակալության, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը թուրքական Canaan և Kanal D ցանցերին տված հարցազրույցում պատասխանել է լրագրողների հարցերին անօրինական ներգաղթի և տարածաշրջանում զարգացումների վերաբերյալ:

Նա ասել է. «Մեր համապատասխան կառույցները փորձում են բանակցել թալիբների հետ: Հավանական է նաև, որ ես  հանդիպեմ նրանց առաջնորդի հետ: Եթե ​​մենք չվերահսկենք թալիբներին բարձր մակարդակով, ապա Աֆղանստանում հնարավոր չի լինի հասնել խաղաղության»:

 

armenpress.am

ՌԴ ներքին գործերի նախարարությունը ադրբեջանցի նախկին դեսպանին 50 տարով արգելել է մուտք գործել Ռուսաստան

  Ռուսաստանի դաշնության ներքին գործերի նախարարությունը Բելառուսում Ադրբեջանի նախկին դեսպան Իսֆանդիյար Վագաբզադեին 50 տարով արգելել է մուտք գործել ՌԴ։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ՌԴ ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։

Հայտարարության մեջ ասվում է, որ Վագաբզադեի մուտքն արգելելու համար հիմք է հանդիսացել այն, որ նախկին դեսպանը ազգամիջյան ատելություն է հրահրել։

Բելառուսում Ադրբեջանի նախկին արտակարգ և լիազոր դեսպան Իսֆանդիյար Վագաբզադեն կոշտ քննադատության էր ենթարկել Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ, պետդումայի պատգամավոր Վլադիմիր Ժիրինովսկուն։ «Ձեր ազգը խոզի պես հոտած է»,-ասել է ասել է Վագաբզադեն։ Նա Ժիրինովսկուն անվանել է «հաստլիկ խոզ» և «ծեր էշ»: Նա մասնավորապես ասել է․«Վոլոդյա, լսի՛ր, չաղ խոզ, ծեր էշ: Մի անգամ դու մեզ խոյեր անվանեցիր, բայց ես չեմ հասկանում, թե ինչու բոլորս լռեցինք: Որոշ ժամանակ անցավ և դու սկսեցիր լկտիանալ: Քո լկտիությունը սահմանններ չունի: Դուք խոզի նման գարշահոտ եք, դուք խոզ եք, և ձեր ազգը խոզ է»։

 

armenpress.am

«Ռոմա»-ի առաջին մրցակիցը Կոնֆերենցիաների լիգայում թուրքական ակումբ է  

 Իտալական «Ռոմա»-ի առաջին մրցակիցը Կոնֆերենցիաների լիգայում թուրքական ակումբ է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՈՒԵՖԱ-ի հովանու ներքո առաջին անգամ անցկացվող Կոնֆերենցիաների լիգայի փլեյ-օֆֆում «Ռոմա»-ն կմրցի թուրքական «Տրապզոնսպոր»-ի հետ: Թիմերի առաջին հանդիպումը կկայանա օգոստոսի 19-ին Թուրքիայում, իսկ պատասխան հանդիպումը կլինի Հռոմում օգոստոսի 26-ին:

Կոնֆերենցիաների լիգայի խաղարկությունը Եվրոպայի ակումբային հեղինակությամբ երրորդ մրցաշարն է և անցկացվելու է Չեմպիոնների ու Եվրոպայի լիգայի խաղարկություններին զուգահեռ:

 

armenpress.am

Թուրքիայում հեղեղումների զոհերի թիվը հասել Է 27-ի

  Թուրքիայի սեւծովյան ափի Կաստամոնու նահանգում հորդառատ անձրեւների հետեւանքով առաջացած հեղեղումներից զոհվածների թիվն ավելացել Է՝ հասնելով 27-ի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է երկրի արտակարգ իրավիճակների եւ տարերային աղետների վարչությունը (AFAD): Թուրքիայի նախագահ Ռաջեփ Թայիփ Էրդողանը օգոստոսի 12-ին հայտնել Էր 17 զոհվածների մասին:

«Սելավներից եւ հեղեղումներից Կաստամոնուում զոհվել Է 25 մարդ, երկուսը զոհվել Է Սինոպում, մեկն անհետ կորել Է Բարթինում»,-հաղորդել Է գերատեսչությունը: Ավելի վաղ հաղորդվել Էր, որ տարերային աղետի շրջանում որոնողա-փրկարարական աշխատանքները շարունակվում են, տարհանվել Է ավելի քան 600 մարդ: Շուրջ 300 բնակավայրեր մնացել են առանց Էլեկտրականության:

Կամուրջների քանդվելու եւ ճանապարհային պաստառների վնասվելու պատճառով արգելափակվել Է երթեւեկությունը տարերային աղետի շրջանի մի շարք ավտոճանապարհներին, այդ թվում՝ Բարթին-Ղարաբյուք ճանապարհին: Կաստամոնուի նահանգի Բոզքուրթ քաղաքում հեղեղումների պատճառով կործանվել են մի քանի բազմահարկ շենքեր, փլվածքների վրա աշխատում են փրկարարները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

 

panarmenian.net

ՌԴ ՊՆ-ն հայտնել է ադրբեջանական ԶՈւ-ի կողմից հրադադարն Արցախում խախտելու մասին

 Ռուսաստանի ՊՆ-ն հայտնել է ադրբեջանական ԶՈւ-ի կողմից Արցախում հրադադարի խախտման մասին։

«Արձանագրվել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում։ 2021-ի օգոստոսի 11-ին՝ ժամը 7.29-ին և 7.58-ին, Ադրբեջանի զինված ուժերը հարվածային տիպի ԱԹՍ-ներով 2 հարված են հասցրել Լեռնային Ղարաբաղի զինված կազմավորումների դիրքերի ուղղությամբ: Տուժածներ չկան»,-ասվում է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը միջոցներ է ձեռնարկել իրավիճակի հետագա սրում թույլ չտալու համար։

Անցկացվում է հետաքննություն:

Ավելի վաղ ՊԲ-ն հաղորդել էր, որ օգոստոսի 11-ին՝ ժամը 08:29-ի և 08:58-ի սահմաններում հակառակորդը հարվածային անօդաչու թռչող սարքեր է կիրառել Պաշտպանության Բանակի մարտական դիրքերի ուղղությամբ: Հայկական կողմը կորուստներ չի ունեցել:

«Միջադեպի առնչությամբ համապատասխան տեղեկատվություն և փաստեր են տրամադրվել ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը»,-ասվում էր ԱՀ ՊՆ հաղորդագրության մեջ:

 

panarmenian.net

Փաշինյան․ Եթե ՀԱՊԿ-ի համար ընդունելի չէ դիտորդական առաքելությունը, այլընտրանքը մնում է ԵԱՀԿ ՄԽ-ն

 Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կառավարության նիստում անդրադառնալով սահմանային իրավիճակին, ասել է, որ հրադադարի խախտումների նախաձեռնող կողմի նույնականացումը դժվար է պատկերացնել առանց միջազգային մոնիթորինգի մեխանիզմի գործարկման:

«Այս հարցին անդրադարձել եմ, կարծում եմ՝ դա պիտի լինի Հավաքական անվտանգության պայմանագրի դիտորդական առաքելություն, իսկ եթե ՀԱՊԿ-ի համար դա ընդունելի չէ, այլընտրանքը մնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դիտորդական առաքելությունը:

Նախկինում ասել եմ, հիմա էլ կարծում եմ, որ հրադադարի խախտումների նախաձեռնող կողմի նույնականացումը և այդ սադրիչ գործողության հասցեական դատապարտումն էական նշանակություն ունի իրադրության հետագա դեէսկալացիայի և կայունացման համար»,-ասել է նա:

Վարչապետը հավելել է, որ հայկական կողմի համար միանշանակ ընդունելի է նաև սադրիչ գործողություններից և հայտարարություններից զերծ մնալու համանախագահների կոչը:

«Ակնհայտ է, որ այս պայմանի պահպանումն առանցքային նշանակություն ունի պատեհ բանակցային մթնոլորտ և միջավայր ձևավորելու համար: Ու եթե սադրիչ հայտարարությունների հետագծելիության հարցը մեծ բարդություն չի ներկայացնում, սադրիչ գործողությունների և հրադադարի ռեժիմի խախտումներ նախաձեռնող կողմի հարցը մշտապես բանավեճերի տեղիք է տալիս և նման գործառույթը դժվար է պատկերացնել առանց միջազգային մոնիթորինգի մեխանիզմի գործարկման»,-ասել է նա:

Կառավարության հերթական նիստում, ախքան օրակարգի քննարկումը, վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է տարածաշրջանում իրավիճակի դեէսկալացիայի, երկարատև կայունություն և խաղաղություն հաստատելու քայլերի շուրջ ՀՀ կառավարության պատկերացումներին:

 

panarmenian.net

Գյումրիում Lufthansa-ի հաբ կարող է հիմնվել

 Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի և Lufthansa-ի ներկայացուցիչներիի հանդիպմանը քննարկվել է Գյումրիում ավիաընկերության հաբ հիմնելու հարցը և Գյումրիի օդանավակայանից Lufthansa ավիաընկերության ինքնաթիռներով թռիչքներ իրականացնելու հնարավորությունը։

Հանդիպմանը մասնակցել է նաև Զբոսաշրջության կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Ալֆրեդ Քոչարյանը:

Կարևորելով Հայաստան-Գերմանիա գործարար կապերի ակտիվացումը՝ Քերոբյանը նշել է, որ զբոսաշրջության ոլորտում երկու երկրի միջև գործակցության զարգացման մեծ հնարավորություններ և հեռանկարներ կան։ Ներկայացնելով Հայաստանի համար կարևոր զբոսաշրջային շուկաները՝ նա ընդգծել է այդ ոլորտում հատկապես որակի վրա շեշտադրում անելու պետական քաղաքականությունը։ Այս համատեքստում նախարարը խոսել է Գերմանիայից Հայաստան զբոսաշրջային հոսքեր ունենալու կարևորության մասին և ընկերության ներկայացուցիչների հետ մտքեր փոխանակել երկու երկրի միջև այդ հոսքերի ակտիվացման նպատակով համատեղ մարքեթինգային արշավներ կազմակերպելու հարցերի շուրջ։

Lufthansa-ի ներկայացուցիչներն իրենց հերթին նշել են, որ Հայաստանը նախընտրելի զբոսաշրջային ուղղություն է գերմանացի զբոսաշրջիկների համար, հետևաբար՝ իրենք շահագրգռված են օգտագործել դեպի Հայաստան զբոսաշրջային հոսքեր բերելու հնարավորությունը և պատրաստ են գործակցել մարքեթինգային արշավների կազմակերպման և իրականացման աշխատանքներում։

Զբոսաշրջության կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Ալֆրեդ Քոչարյանն ավելացրել է, որ գերմանական շուկան ևս շատ հետաքրքիր է Հայաստանի համար և այդ նպատակով օգոստոսի վերջին Հայաստանում նախատեսվում է անցկացնել ճանաչողական այց Գերմանիայի զբոսաշրջության ոլորտի ավելի քան 60 ընկերության մասնակցությամբ, որը լավ հնարավորություն է երկու երկրների զբոսաշրջային ներուժը ներկայացնելու և համագործակցության նոր ուղիներ գտնելու համար։

Գյումրիի «Շիրակ» օդանավակայանում վերանորոգման աշխատանքներ են ընթանում։ Նորոգվում է վազքուղին, կառուցվում է նոր ժամանման սրահ։