Մեկնաբանություն-Իրանի իսլամական խորհրդարանը քննարկում է տասներեքերորդ կառավարության նախարարների թեկնածությունները
Նախագահի կողմից խորհրդարանին ներկայացված՝ նոր կառավության նախարարների անունների ցուցակը ստանալու վերաբերյալ պաշտոնական հայտարարությամբ, այսօր Իրանի իսլամական խորհրդարանը սկսել է տասներեքերորդ կառավարության նախարարների թեկնածությունների քննարկումը:
Հեղափոխական ուժերի խմբակցության փոխնախագահ Սեյյեդ Մոհամմադ Ռեզա Միրթաջ ալ-Դինին հայտարարել է, որ նախարարները համապատասխան հանձնաժողովներին կներկայացնեն իրենց ծրագրերը և կպաշտպանեն դրանք: Այնուհետև, խորհրդարանում կայացած դռնբաց քննարկումներից հետո, տեղի կունենա քվեարկություն:
Պարզ է, որ 13-րդ կառավարությունում նախագահի գործընկերների ընտրությունը պետք է հիմնված լինի կառավարության առջև ծառացած առաջնահերթությունների և մարտահրավերների վրա: Ակնկալվում է, որ 13 -րդ կառավարության առաջին քայլը պետք է լինի կորոնավիրուսի համավարակի տարածման մտահոգիչ տեմպերի հետ կապված հարցերին, և առողջապահական, բուժման և կենցաղային ոլորտների խնդիրներին անդրադառնալը: Նախագահը վերջին օրերին իր աշխատանքային ծրագրում ներառել է և ակտիվորեն զբաղվում է այս հարցերով:
Ստեղծված իրավիճակում տնտեսությունն ու հասարակության կենցաղային հարցերն ապագա կառավարության հիմնական և կարևոր առաջնահերթությունն են, և տասներեքերորդ կառավարությունը պետք է հնարավորինս արագ լուծի տնտեսական խնդիրներն ու խոչընդոտները: Այնուամենայնիվ, ամենակարևորն այն է, որ ապագա կառավարությունը կատարի տնտեսական խնդիրների և դժվարությունների պատճառների ճիշտ և տրամաբանական վերլուծություն: Հակառակ դեպքում, շատ ժամանակ, գումար և էներգիա կարող է ծախսվել խնդիրների լուծման համար, որոնց պատճառներն անհասկանալի կլինեն:
Անցած մի քանի օրերի ընթացքում Սեյեդ Էբրահիմ Ռայիսին, երկրի տարբեր պաշտոնյաների հետ հանդիպումներում և ելույթներում, ներկայացրել է 13 -րդ կառավարության աշխատանքային առաջնահերթությունները:
Բացի հրատապ և առաջնահերթ խնդիրներից, 13-րդ կառավարության համար կա ևս երկու խնդիր՝ արտաքին քաղաքականությունը և առևտրային ռազմավարությունը, հատկապես՝ հարևանների հետ:
Միջազգային հարաբերությունների պրոֆեսոր Ռեզա Սիմբերը նշում է. «Հաջող արտաքին քաղաքականությունը նշանակում է ճիշտ և համապարփակ պատկերացում շրջապատի մասին: Այսինքն՝ կախված յուրաքանչյուր երկրի աշխարհագրությունից և տնտեսական ու մշակութային կառուցվածքից, երկիրը ձևավորում և իրականացնում է իր արտաքին քաղաքականությունը»:
Այս առումով, Իրանի նախագահը, նախընտրական արշավի ժամանակ և իշխանությունը ստանձնելուց հետո, խոսել է իր կառավարության արտաքին քաղաքականության ուղղվածության և առաջնահերթության մասին, որն է՝ ընդլայնել տնտեսական հարաբերությունները, հատկապես հարևանների հետ:
Քաղաքական հարաբերությունների զարգացման հիմքը տնտեսական հարաբերությունների զարգացումն է: Առանց առևտրային ընդարձակ հարաբերությունների, քաղաքական հարաբերությունները մարգինալացված են: Առևտուրը այն բաղադրիչներից մեկն է, որը սահմանում է երկրների տնտեսական աճն ու զարգացումը, քանի որ ապրանքներ ներմուծելով ՝ յուրաքանչյուր երկիր բավարարում է իր ներքին կարիքները, իսկ արտադրված արտադրանքը միջազգային շուկաներով արտահանելով ՝ ապահովում է տնտեսության վերականգնումը: Իրանն ունի 15 հարևան երկիր, և իր ներկայիս հզորությամբ կարող է արտահանումը 25 միլիարդ դոլարից հասցնել 100 միլիարդ դոլարի, ինչը պետք է լավագույնս օգտագործվի հաջորդ կառավարության ոկղմից: