Մեկնաբանություն - Աշրաֆ Ղանիի հրաժարականի պայմանը
Աֆղանստանի նախագահը հայտարարել է, որ հրաժարական կտա միայն ժողովրդի պահանջով:
Քաբուլում Երիտասարդության համաշխարհային օրվա տոնակատարությոն ժամանակ, Մոհամմեդ Աշրաֆ Ղանին ասել է. «Միայն Աֆղանստանի ժողովուրդը կարող է որոշել իր իրավահաջորդի մասին, ոչ թե մեր հարևան Պակիստանը»:
Պակիստանի վարչապետ Իմրան Խանը ասել էր.«Թալիբանը ցանկանում է, որ Աշրաֆ Ղանին հեռանա նախագահի պաշտոնից»:
Աֆղանստանի նախագահն ավելի վաղ ասել էր, որ ընտրությունների միջոցով իշխանության փոխանցումը կառավարության համար անսակարկելի սկզբունք է:
Աշրաֆ Ղանիի հրաժարականի պայմանը ցույց է տալիս իշխանությունից հրաժարվել չցանկանալու մասին կամ պատերազմը դադարեցնելու վերաբերյալ քաղաքական անհամաձայնությունը թալիբների հետ: Աֆղանստանի նախագահը գիտի, որ այս երկրի սահմանադրության մեջ չկա կոնկրետ մեխանիզմ, որը ժողովրդին իրավունք է տալիս նախագահին պաշտոնից հեռացնել: Եվ այս պատճառով է որ նա ժողովրդի կամքով է պայմանավորել իշխանությունից հեռանալը:
Եթե Աշրաֆ Ղանին ցանկանար հեռանալ Աֆղանստանի նախագահի պաշտոնից, ապա նա կարող էր Ազգային ժողովի և այս երկրի Սենատի կամ քաղաքական խմբերի ներկայացուցիչների պահանջն ընդունել որպես հրաժարականի պայման: Նա հրաժարվում է լքել պաշտոնը առանց Աֆղանստանի դաշտային պայմանների փոփոխության և դեռ ցանկանում է լինել իշխանության ղեկին:
Թալիբների կողմից Աֆղանստանի նահանգնեռի հեթական անկումից հետո, որոմց թիվն ըստ որոշի աղբյուրների հասել է 16 -ի, նախագահ Աշրաֆ Ղանին մեղադրվում է թալիբների դեմ պայքարում զինված ուժերը կազմակերպելու անկարողության մեջ:
Չնայած Աֆղանստանի բանակն ունի ավելի քան 300 հազար պատրաստված և գերժամանակակից զինվորական անձնակազմ, վերջին երեք ամսվա ընթացքում 16 նահանգ է անցել թալիբների վերահսկողության տակ: Աֆղանստանի բանակը չի օգտագործել իր ողջ ներուժը `թալիբներին հետ մղելու և խմբավորման առաջխաղացումը կանխելու համար, իսկ որոշ փորձագետներ ասում են, որ թալիբները փոքր դժվարություններ են ունեցել գրավել քաղաքներն ու նահանգային կենտրոնները:
Այն պայմաններում երբ Աշրաֆ Ղանին հրաժարական տալու և թալիբաներին դիմակայելու համար ենթարկվում է ավելի մեծ ճնշման, չնայած Աֆղանստանում ազգային նկատառումներից, ԱՄՆ որոշ պաշտոնյաներ պահանջել են Աշրաֆ Ղանիի հրաժարականը: Աֆղանստանից անպատասխանատու դուրս գալով ԱՄՆ-ը բարդ պայմաններ է ստեղծել այս երկրի կառավարության և ժողովրդի համար:
20 տարի այդ երկրում անհաջող ներկայությունից հետո ԱՄՆ -ն Աֆղանստանի ներկա իրավիճակում թալիբներին զսպելու համար արձագանքելու փոխարեն, Աշրաֆ Ղանիին կոչ է արել հեռանալ Աֆղանստանի նախագահի պաշտոնից:
Հաշվի առնելով Աֆղանստանում թալիբների առաջխաղացման արագ տեմպերը և նահանգների կենտրոնների, այդ թվում՝ Հերաթ կարևոր նահանգի անկումը, ենթադրվում է, որ մայրաքաղաք Քաբուլը շուտով կանցնի այդ խմբի վարահսկողության տակ: Այդ ժամանակ Աֆղանստանում քաղաքական իրավիճակը հիմնովին կփոխվի: