Եմենի ԱԳՆ․ շրջափակման ժամանակներն անցել են և որևէ ագրեսիա չենք հանդուրժելու
https://parstoday.ir/hy/news/west_asia-i247664-Եմենի_ԱԳՆ_շրջափակման_ժամանակներն_անցել_են_և_որևէ_ագրեսիա_չենք_հանդուրժելու
Եմենի արտաքին գործերի նախարարությունը կոշտ հայտարարությամբ նախազգուշացրել է Սաուդյան Արաբիային, որ երկրի շրջափակումը վերականգնելու կամ կենսական նշանակության ենթակառուցվածքներն ու օբյեկտները թիրախավորելու ցանկացած փորձ կստանա վճռական պատասխան։
(last modified 2026-07-13T12:13:05+00:00 )
Հուլիս 13, 2026 15:42 Asia/Tehran
  • Եմենի ԱԳՆ․ շրջափակման ժամանակներն անցել են և որևէ ագրեսիա չենք հանդուրժելու

Եմենի արտաքին գործերի նախարարությունը կոշտ հայտարարությամբ նախազգուշացրել է Սաուդյան Արաբիային, որ երկրի շրջափակումը վերականգնելու կամ կենսական նշանակության ենթակառուցվածքներն ու օբյեկտները թիրախավորելու ցանկացած փորձ կստանա վճռական պատասխան։

Նախարարությունն ընդգծել է, որ տարածաշրջանի քաղաքական և ռազմական հավասարումները փոխվել են, և լարվածություն հրահրող ցանկացած քայլի հետևանքների ամբողջ պատասխանատվությունը կրելու է Էր Ռիադը։

Pars Today-ի հաղորդմամբ՝ հղում անելով Tasnim-ին, Եմենի ԱԳՆ-ն հայտարարել է, որ երկրի դեմ տարիներ շարունակ իրականացված շրջափակման շրջանն ավարտվել է, և տնտեսական ու աշխարհագրական ճնշման քաղաքականությունն այլևս արդյունավետ չէ։ Հայտարարության մեջ նաև զգուշացվում է Սանաայի միջազգային օդանավակայանի թռիչքները սահմանափակելու կամ շրջափակումը խստացնելու ցանկացած փորձի կապակցությամբ՝ շեշտելով, որ Սաուդյան Արաբիայի կամ նրա դաշնակից ուժերի ցանկացած գործողություն կարժանանա համարժեք պատասխանին, իսկ դրա ամբողջ պատասխանատվությունը կրելու է Ռիադը։