Մամուլի տեսություն 14.08.2021
Նյու Յորք Թայմզ թերթի հաղորդմամբ, ԱՄՆ-ն հերքելով Իսրայելի միջուկային զինանոցի մասին ճշմարտությունը և Իրանի միջուկային ծրագրի դեմ միջավայրը պղտորելով անկեղծ չի վարվել ու խարդախություն է արել:
«Խորասան»
Իրանի կառավարությունը վճռական է մեծ քանակությամբ պատվաստանյութ ներմուծել
Կորոնավիրուսի պատվաստանյութի ներմուծման համար առողջապահության նախարարության անգործությունը առթել է ժողովրդի ու պատասխանատուների բողոքի ձայները:
Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի հրահանգից հետո Իրանի նախահը հայտնել է պատվաստանյութի ներմուծման արագացման մասին:
Եթե մինչ օրս լսում էինք առողջապահության նախարարի հայտարաությունները և պատժամիջոցներն էինք համարում պատվաստանյութի ներմուծումն արագացնելու միակ խոչընդոտը, այժմ, որ կառավարական ու մասնավոր բաժնի պատասխանատուները նույնպես բողոքում են պատվաստնյութի ապահովման հարցում կատարված սխալ քայլերից այլևս ժողովրդից չպահանջենք, բոլոր թերությունները վերագրել պատժամիջոցներին ու մոռանալ պատասխանատուների անգործությունը:
«Քեյհան»
Նյու Յորք Թայմզ. Իրանի միջուկային ծրագրաի նկատմամբ ԱՄՆ-ի դիրքորոշումը խարդախությունն է
Նյու Յորք Թայմզ օրաթերթը մի վերլուծական հոդվածում գրել է.«ԱՄՆ-ն հերքելով Իսրայելի միջուկային զինանոցի մասին ճշմարտությունը և Իրանի միջուկային ծրագրի դեմ միջավայրը պղտորելով անկեղծ չի վարվել ու խարդախություն է արել»:
Այս օրաթերթը Նյու Յորքի «Սիթի» համալսարանի լրագրության ու քաղաքական գիտությունների դասախոս «Փիթեր Բեյնարթի» գրչին պատկանող հաոդվածում գրել է.«ՍՄՆ-ում բոլոր դիվանագետները միշտ նախազգուշացրել են, որ եթե ԻԻՀ-ն միջուկային զենք ունենա տարածաշրջանում բոլոր կձգտեն միջուկային զենքի: Եվ դա նշանակում է աղետ»: Սենատի արտաքին հարաբերությունների կոմիտեի նախագահ սենատոր «Ռաբերթ Մենենդեզն» ասել էր.«Եթե Իրանը միջուկային զենք ունենա, տարածաշրջանում միջուկային վտանգավոր մրցակցություն կսկսվի»: Ջո Բայդենը նույնպես իր հերթին դեկտեմբերին տված հարցազրույցում նախազգուշացրել էր.«Եթե Իրանը դառնա միջուկային ուժ, անսպասելի չէ, որ Սաուդյան Արաբիան, Թուրքիան ու Եգիպտոսն էլ ձգտեն միջուկային զենքի: Եթե այն ինչը Աստծո բարկության պատճառ կդառնա աշխարհի այս բաժնի համար ցանկանանք, դա, միջուկային զենքի հասանելիությունն է»:
«Ջավան»
ԱՄՆ-ն Աշրաֆ Ղանիին վերցնելով ճանապարհ է բացում թալիբների համար
Պակիստանի վարչապետն ասել է, քանի դեռ Աշրաֆ Ղանին Աֆղանստանի նախագահն է թալիբները այս երկրում քաղաքական փոխզիջումների համար բանակցությունների սեղանի շուրջ չեն նստի: Ըստ երևույթին դա էլ պատճառ է դարձել, որ ԱՄՆ-ի պետքարտուղարն ու ՊՆ-ն հինգշաբթի գիշեր Աշրաֆ Ղանիի հետ հեռախոսազրուցի ընթացքում նրան կոչ են արել վայր դնել բոլոր լիազորությունները:
«Էբթեքար»
Սիոնիստական ռեժիմի՝ Իրանի դեմ կոնսենսուս ստեղծելու ձախողումը
Չնայած Սիոնիստական ռեժիմի կողմից Իրանի դեմ համաշխարհային կոնսենսուս ստեղծելու համար գործադրվող ջանքերին, թվում է թե այս ռեժիմը չի կարողացել այս ոլորտում հաջողությունների հասնել: Այս ռեժիմն ու նրա դաշնակիցները չեն կարողացել իրենց հակաիրանական պնդումների համար հավաստի ապացույցներ ներկայացնել:
Պարսից Ծոցի տարածաշրջանն ապակայունացնող և միջազգային խաղաղությանն ու անվտանգությանն սպառնացող ամենակարևոր գործոններից մեկը Սիոնիստական ռեժիմն է: Ձեևավորման օրվանից իվեր ջանքեր է գործադրել քայլ առ քայլ ներթափանցելով Միջին Արևելքի տարածաշրջանում և կապի մեջ մտնելով այլ երկրների հետ հետապնդել իր նպատակներն ու շահերը: Սիոնիստական ռաժիմը բազմիցս ահաբեկչական քայլեր է ձեռնարկել Իրանի դեմ, սական այս ռեժիմը չնայած Միջին Արևելքում իր իսկ իրականացրած ավերիչ քայլերին շարունակ փորձել է Իրանին մեղադրել տարածաշրջանն ապակայունացնելու մեջ:
armenpress.am
ԼՂ-ի Իվանյան համայնքում կկառուցվի ավելի քան 400 նոր բնակարան
ԼՂ-ի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը օգոստոսի 14-ին այցելել է Ասկերանի շրջանի Իվանյան համայնքի վարչական տարածք և տեղում ծանոթացել երկու թաղամասերում իրականացվող բնակարանաշինության լայնածավալ աշխատանքներին: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ԼՂ-ի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
«Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով կառուցվող բնակելի թաղամասերից առաջինում ընթանում են, ընդհանուր առմամբ, 180 բնակարան ունեցող 15 բազմաբնակարան շենքերի շինաշխատանքները՝ 8 շինարարական կազմակերպությունների ներգրավմամբ: Թաղամասը նախատեսված է շահագործման հանձնել 2022 թվականի վերջին և կտրամադրվի Հադրութի շրջանի Մեծ Թաղեր համայնքից տեղահանված ընտանիքներին:
Զեկուցելով աշխատանքների ընթացքի մասին՝ քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանը նախագահին ներկայացրել է, որ շենքերը կունենան 2, 3 և 4 սենյականոց բնակարաններ: Նախարարի խոսքով՝ 11 շենքերի շինաշխատանքներն արդեն մեկնարկել են, իսկ 4-ինը կսկսվեն օրեր անց:
Բավարար գնահատելով կատարվածը՝ երկրի ղեկավարը հանձնարարել է հարևանությամբ գտնվող հարթավայրային տարածքում առաջիկա ժամանակահատվածում սկսել ևս 10 նմանատիպ բազմաբնակարան շենքերի կառուցումը՝ 120 բնակարաններով, որոնք տրվելու են Հադրութի շրջանի այլ համայնքների բնակիչների:
Հաջորդ թաղամասը, որտեղ եղել է Հանրապետության նախագահը, կրկին կառուցվում է հիմնականում «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով: Այն նախատեսված է 102 ընտանիքների համար և ամբողջությամբ բաղկացած է լինելու առանձնատներից. շինաշխատանքները իրականացվում են 6 կապալառու ընկերությունների կողմից: Այն ևս նախատեսվում է շահագործման հանձնել 2022 թվականի վերջին. այստեղ ապրելու հնարավորություն կտրվի հիմնականում Ասկերանի շրջանի Ուղտասար համայնքից տեղահանված բնակիչներին:
Ըստ նախագծի՝ երկու թաղամասերն էլ կեցության համար կունենան բոլոր ենթակառուցվածքները՝ մանկապարտեզ, խաղահրապարակներ, զբոսայգիներ, դպրոցական շենք՝ բոլոր հարմարություններով:
Նախագահ Հարությունյանը մեկ անգամ ևս շեշտել է ԼՂ-ում իրականացվող բնակարանաշինական ծրագրերի կարևորությունը, նշել, որ տվյալ թաղամասերում կառուցվող 402 բնակարանները մեծապես օգնելու են մեղմել ստեղծված իրավիճակը:
armenpress.am
Ադրբեջանցիները հեռացրել են Շուշիի Կերպարվեստի թանգարանի պուրակի քանդակները. ահազանգում է Կովկասյան ժառանգության պաշտպանությունը
Ադրբեջանի զինված ուժերի կողմից Շուշիի օկուպացիայից հետո Շուշիի կերպարվեստի թանգարանի Քանդակների պուրակի ցուցանմուշները ապամոնտաժվել և հեռացվել են:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ահազանգել է Կովկասյան ժառանգության պաշտպանության (Caucasus Heritage Watch) կազմակերպությունը:
Կազմակերպությունը հրապարակել է ապրիլի 10-ին և հունիսի 5-ին արված արբանյակային լուսանկարները, որտեղ երևում է, որ ի տարբերություն առաջին պատկերի, երկրորդում 51 քանդակները Շուշիի կերպարվեստի թանգարանի պուրակից բացակայում են:
«Կովկասյան ժառանգության պաշտպանությունը մտահոգված է թանգարանի սեփականությունը հանդիսացող արվեստի այս գործերի վիճակով:
Կովկասյան ժառանգության պաշտպանությունը կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին հայտնել առգրավված քանդակների գտնվելու վայրը և տեղեկացնել, թե ինչպես են ապահովելու դրանց հանրայնությունը»,- ասվում է կազմակերպության «Ֆեյսբուք»-ի գրառման մեջ:
news.am
Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնի առթիվ Սուրբ Գայանե վանքում Սուրբ Պատարագ կմատուցվի
Օգոստոսի 15-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշելու է Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը (Խաղողօրհնեք): Այս մասին NEWS.am-ին հայտնում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից:
Բերկրառատ այս տոնի առիթով, Սուրբ Գայանե վանքում ժամը 10:30-ին Սուրբ Պատարագ կմատուցի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան, Հայաստանի Աստվածաշնչային ընկերության գլխավոր քարտուղար Գերաշնորհ Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը:
Հավարտ Սուրբ Պատարագի, Մայր Աթոռի Սուրբ Տրդատի բաց խորանին կկատարվի Խաղողօրհնեքի արարողություն, որից հետո օրհնված խաղողի ողկույզները կբաժանվեն հավատավոր ժողովրդին:
news.am
Հայկ Մարությանի կարգադրությամբ Նոր Նորքի մշակույթի կենտրոնում աուդիտ է իրականացվում
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը oգոստոսի 10-ին կարգադրություն է ստորագրել, որի համաձայն Նոր Նորք վարչական շրջանի մշակույթի կենտրոնում աուդիտ է իրականացվում։
Կարգադրության մեջ ասվում է․
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2012 թվականի փետրվարի 17-ի N 143-Ն հրամանի 177-րդ կետով.
1. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ներքին աուդիտի բաժնին՝ հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի 2020 թվականի դեկտեմբերի 8-ի N 3704-Ա որոշման N 2 հավելվածը՝ 2021 թվականի օգոստոսի 11-20-ը ներառյալ «Երևանի Նոր Նորք վարչական շրջանի մշակույթի կենտրոն» ՀՈԱԿ-ում իրականացնել 2019-2021 թվականների հաշվետու ժամանակաշրջանի կատարողականի աուդիտ։
2. «Երևանի Նոր Նորք վարչական շրջանի մշակույթի կենտրոն» ՀՈԱԿ-ում աուդիտ իրականացնելու նպատակով ընդգրկել աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի գլխավոր մասնագետներ Ա.Ալեքսանյանին (խմբի ղեկավար) և գլխավոր մասնագետ Ա.Հակոբյանին:
3. Սույն կարգադրության կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի պետի վրա»։
panorama.am
Նախիջևանում զորավարժություններ են ացկացվում
Նախիջևանի առանձին զինված բանակի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումներում, որոնք տեղակայված են առաջնագծում, անցկացվել են հատուկ մարտավարական վարժանքներ: Այս մասին գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Լեռնային բարդ պայմաններում մարտական հերթապահություն իրականացնող զենիթային թնդանոթների պատասխանատու զինծառայողները ցուցադրել են իրենց գիտելիքներն ու գործնական հրաձգության հմտությունները:
Նշվում է, որ մշակվում են հրետանային կայանքների և բարդ լեռնային պայմաններում օդային թիրախների ոչնչացման և վերատեղաբաշխման խնդիրները։ Վարժանքների ընթացքում նաև գործնական հրաձգություններ են անցկացվել ցամաքային թիրախների ուղղությամբ:
panorama.am
Կարեն Բրուտյանը՝ պաշտպանության փոխնախարար
Կարեն Բրությանը նշանակվել է պաշտպանության փոխնախարար։ Այդ մասին Նիկոլ Փաշինյանի որոշումը հրապարակված է կառավարության պաշտոնական էջում։
Մինչ այդ ստորագրված մեկ այլ որոշման համաձայն, Կարեն Բրուտյանն ազատվել է ֆինանսների նախարարի առաջին տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից:
Նշենք, որ Բրուտյանը Արշակ Կարապետյանի երկրոր տեղակալն է։ Նախկին ոստիկանապետ Արման Սարգսյանը պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնում նշանակվել է 2021թ․ հունվարի 8-ին։
Արշակ Կարապետյանը պաշտպանության նախարարի պաշտոնին նշանակվել է 2021թ. օգոստոսի 2-ին։