Մամուլի տեսություն 15-08-2021
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i148186-Մամուլի_տեսություն_15_08_2021
Աֆղանստանից ստացվող տեղեկությունները վկայում են, որ թալիբները հասել են Քաբուլից 17 կիլոմետր հեռավորության վրա, ինչը Աֆղանստանի կառավարությանը կանգնեցրել է փլուզման եզրին:
(last modified 2026-04-22T14:27:35+00:00 )
Օգոստոս 15, 2021 07:11 Asia/Tehran

Աֆղանստանից ստացվող տեղեկությունները վկայում են, որ թալիբները հասել են Քաբուլից 17 կիլոմետր հեռավորության վրա, ինչը Աֆղանստանի կառավարությանը կանգնեցրել է փլուզման եզրին:

Քեյհան օրաթորթ

Եմենը գտնվում է աշխարհի ամենավատ հումանիտար ճգնաժամի մեջ. 11 միլիոն 300 հազար երեխա օգնության կարիք ունի

ՅՈՒՆԻՍԵՖ -ը հայտնում է, որ Եմենում տիրում է աշխարհում ամենավատ հումանիտար ճգնաժամը և  11 միլիոն եմենցի երեխա ունի հումանիտար օգնության կարիք: Եմենից ստացվող լուրերը  վկայում են արաբական այս աղքատ երկրում կրիտիկական և սարսափելի իրավիճակ է տիրում: Սաուդյան Արաբիայի և ԱՄԷ -ի կողմից Եմեն ներխուժումը դարձել է դարի ամենամեծ ողբերգությունը, և այս երկրի ժողովուրդը եթե նրանք գոյատևեն ռմբակոծություններից և ռազմական հարձակումներիցապա  ստիպված են հաղթահարել հիվանդությունը և պաշարման հետևանքները:

 

Ջավան օրաթերթ

Թալիբները շրջապատել են Քաբուլը. Աշրաֆ Ղանին հրաժարակին եզրին է

Դոհայում  կայացած աֆղանական-աֆղանական բանակցությունների ձախողումից հետո  ճանապարհ է հարթել թալիբների առաջխաղացման համար: Երեկ թալիբների կողմից գրավված նահանգների կենտրների թիվը հասել է 19-ի, ինչը ևս նեղացնում է Քաբուլի շրջապատումը: Մի քայլ, որն ամրապնդել է Աֆղանստանի նախագահությունից Աշրաֆ Ղանիի հրաժարականը: Քաբուլի պաշտոնյաներն ասում են, որ թույլ չեն տա թալիբներին գրավել Աֆղանստանի մայրաքաղաքը: Սակայն այս խումբն ամեն օր վերահսկում է նոր տարածքներ ևգրավելով Աֆղանստանի հյուսիսային և արևելյան երկու այլ քաղաքներ ավելի քան երբևէ մոտենում է Քաբուլին:

 

Իրան օրաթերթ

Երկրի խնդիրները լուծելու համար պետք չէ հույսը դնել արտաքին աշխարհի վրա

Անդրադառնալով երկրի որոշ խնդիրներին և թշնամիների ճնշող պատժամիջոցներին և կորոնավիրուսի համավարակի տարածմանն, Իրանի առաջին փոխնախագահն ասել է.«Ըստ գերագույն առաջնորդի հրամանի, մենք լավատես ենք երկրի ապագայի վերաբերյալ և հույս ունենք, որ կրկնակի ջանքերով կկարողանանք հպարտությամբ հաղթահարել այս պայմանները»:

ԻՌՆԱ -ի հաղորդման համաձայն, անդրադառնալով պատժամիջոցների ընթացքում երկիրի համար ստեղծված խնդիրներին, Մոհամմեդ Մոխբերը, ներկայացնելով ծրագրավորման և բյուջետային կազմակերպության ղեկավարին, և գնահատելով   ծրագրավորման և բյուջետային կազմակերպության նախկին ղեկավար Մոհամմեդ Բաղեր Նոբախտի ջանքերը, հավելել է.«Հակառակ ոմանց պատկերացումներին, իմպերիալիստական համակարգի հիմնական թշնամանքը ոչ թե Իրանի Իսլամական Հանրապետության տարբեր կառավարությունները, այլ Իրանի ժողովրդի նկատմամբ է»:

 

Արման  Մելի օրաթերթ

Հաստատվել է 30 միլիոն դեղաչափ պատվաստանյութի ներմուծումն Իրան

Շաբաթ օրը կորոնավիրուսի դեմ  պայքարի ազգային շտաբի նիստում ընդգծելով, որ կորոնավիրուսի տարածումը վերահսկումն ու  կանխումը պահանջում է ազգային վճռակամություն ու կոնսենսուս, ԻԻՀ նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսին ասել է.«Բոլոր կառավարական և ոչ կառավարական բաժինները, իրական և իրավաբանական անձինք և  ժողովրդի բոլոր խավերը պետք է համակարգված և միաձայն պայքարեն այս վտանգավոր վիրուսի տարածման դեմ»:

Այաթոլլահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսին ասել է.«Այս ներդաշնակությունն ու համակարգունը ստեղծելու համար անհրաժեշտ է պատրաստել ժողովրդին կորոնավիրուսի դեմ  համակողմանի և վճռական դիմակայություն ցուցաբերելու համար բացատրելով այս խնդրի տարբեր չափերը, ինչպես Իրանում, այնպես էլ այլ երկրներում»:

 

news.am

Հարավային Ամերիկայից ուղարկված բացիկը 30 տարի անց հասել է հասցեատիրոջը

Հարավային Ամերիկայից ուղարկված բացիկը 30 տարի անց հասել է հասցեատիրոջը:

Նիլ Կրոկերը բացիկն ուղարկել է Չիլիից 1991 թվականին՝ թագավորական նավատորմում ծառայելու ժամանակ: Բացիկն այս շաբաթվա սկզբին հասել է Դորսեթում բնակվող աներոջ տուն: Կրոկերը ասել է, որ երեք տասնամյակ անց բացիկը տեսնելով՝ «ցնցվել» է:

Նավը վերադառնում էր Ֆոլքլենդյան կղզիներում եռամսյա նավարկությունից եւ հինգ օր կանգ է առել Չիլիի ափին գտնվող Վալպարաիսոյում: Կրոկերն ասել է, որ «աղոտ» հիշում է, թե ինչպես է գրել եւ ուղարկել բացիկը, որում նշել էր, որ «եղանակը եւ լողափերը հիասքանչ են»: Նրա խոսքով՝ 89-ամյա աները «մի փոքր շփոթվել է», երբ ստացել է բացիկը:

Բացիկի վրա դրված է «Լոնդոն 1991» կնիքը, ինչը վկայում է այն մասին, որ բացիկն այն ժամանակ իսկապես հայտնվել է Բրիտանիայում: «30 տարիների ընթացքում այն գտնվել է ինչ-որ տեսակավորման գրասենյակում եւ, ի վերջո, հասել է իր նպատակակետին, ուստի սա իսկապես ուշագրավ պատմություն է», - ասել է Կրոկերը:

armenpress.am

Թուրքիայում կործանված ռուսական ինքնաթիռի անձնակազմի բոլոր անդամները մահացել են

 Թուրքիայում կործանված Бе-200 ինքնաթիռը այդ երկրում հրդեհների մարման նպատակով ուղարկվել էր Ռուսաստանի Դաշնության կողմից: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հավելելով, որ ինքնաթիռի կործանման հետևանքով օդանավում գտնվող բոլոր անձինք մահացել են:

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ ինքնաթիռը կործանվել է կրակի մարման աշխատանքներին մասնակցելուց հետո: Կործանման պահին ինքնաթիռում գտնվել են 5 ռուս զինծառայող և Թուրքիայի Հանրապետության 3 ներկայացուցիչ, ովքեր ռուսական կողմին ցույց են տվել հրդեհի օջախները:

Միջադեպի պատճառները պարզելու նպատակով դեպքի վայր է մեկնել ՌԴ պաշտպանության նախարարության հանձնաժողովը: Նախնական տվյալներով՝ ինքնաթիռը ջրի պաշարներ վերցնելուց հետո չի կարողացել բավարար բարձրություն հավաքել ու բախվել է ժայռերին:

 

aravot.am

Երկարաժամկետ խաղաղություն կլինի տարածաշրջանում, եթե Հայաստանը ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը․ Իլհամ Ալիև

CNN Turk հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ կողմ են տարածաշրջանում խաղաղության հաստատմանը այն բանից հետո, երբ Հայաստանը կճանաչի «Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը» և կսկսվի սահմանազատման գործընթաց, փոխանցում է Trend գործակալությունը։ Ադրբեջանի ղեկավարը նշել է․ «Ըստ երևույթին Հայաստանը պատրաստ չէ դրան կամ դեմ է դրան:  Դա նրանց կողմից սխալ կլինի, ու հենց իրենք են զղջալու, քանի որ մենք միշտ չէ, որ սեղանին դնելու ենք այս առաջարկը: Եթե նրանք դեմ են այդ առաջարկին, թող այդպես էլ ասեն, որ չեն ցանկանում խաղաղության պայմանագիր ստորագրել Ադրբեջանի հետ: Եթե կողմ են, եթե Հայաստանը պատրաստ է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, երկարաժամկետ խաղաղություն կլինի տարածաշրջան: Այդ նպատակի համար այժմ սեղանին կոնկրետ առաջարկներ են դրված»:

 

yerevanlur.am

Էլինա Դանիելյանը Եվրոպայի առաջնության առաջատարներից մեկն է

Հայաստանի շախմատի կանանց հավաքականի անդամ Էլինա Դանիելյանը Եվրոպայի անհատական առաջնության առաջատարներից մեկն է:

Կանանց Եվրոպայի անհատական առաջնության 6-րդ տուրից հետո Էլինա Դանիելյանը 6 առաջատարների շարքում է: Նրանք հավաքել են 5-ական միավոր: Մարիա Գևորգյանը և Սուսաննա Գաբոյանն ունեն 4-ական միավոր:

Ռումինիայի Յասի քաղաքում ընթացող Եվրոպայի կանանց անհատական առաջնությանը մասնակցում են 29 երկրների 117 շախմատիստուհիներ։ Մրցաշարի մասնակիցների թվում են 5 գրոսմայստեր, 22 կանանց գրոսմայստեր, 22 միջազգային վարպետ և 17 կանանց միջազգային վարպետ։ Մրցաշարում Հայաստանը ներկայացնում են գրոսմայստեր Էլինա Դանիելյանը, միջազգային վարպետ Լիլիթ Մկրտչյանը, կանանց գրոսմայստերներ Աննա Սարգսյանը և Մարիա Գևորգյանը, կանանց միջազգային վարպետներ Սուսաննա Գաբոյանը և Սիրանուշ Ղուկասյանը և կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Մարիամ Մկրտչյանը։

yerevanlur.am

Իտալիան չի բացառում Քաբուլից դիվանագիտական անձնակազմի տարհանման հնարավորությունը

Իտալիայի արտաքին գործերի նախարար Լուիջի Դի Մայոն չի բացառել, որ Աֆղանստանում իրավիճակի սրման պատճառով մայրաքաղաք Քաբուլից կարող են տարհանվել իրենց դեսպանատան աշխատակիցները: Այս մասին ԱԳ նախարարը խոսել է Corriere della Sera-ին տված հարցազրույցում:

«Մենք պատրաստվում ենք բոլոր հնարավոր իրադարձություններին, այդ թվում և տարհանմանը: Մենք պետք է մտածենք դեսպանատան անձնակազմի անվտանգության մասին: Եթե լինի նման անհրաժեշտություն, մենք պաշտպանության նախարարության օգնությամբ ամենասեղմ ժամկետներում բոլորին անվտանգ կվերադարձնեն Իտալիա»,- ասել է Լուիջի Դի Մայոն:

Տարբեր տվյալներով՝ ծայրահեղական «Թալիբան» շարժման զինյալները վերահսկում են Աֆղանստանի  60-85 տոկոսը՝ այդ թվում և Իրանի, Չինաստանի, Պակիստանի, Տաջիկստանի և Թուրքմենստանի հետ սահմանակից հատվածները: Օրերս թալիբները հայտարարել են մի շարք խոշոր քաղաքներ, այդ թվում և Կանդագարան ու Գերատան, ինչպես նաև Պուլի Ալամ քաղաքը գրավելու մասին, որը մայրաքաղաք Քաբուլից 50 կմ հեռավորության վրա է գտնվում: