Մեկնաբանություն- Թալիբանն Աֆղանստանի ամբողջական գրավման շեմին
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i148218-Մեկնաբանություն_Թալիբանն_Աֆղանստանի_ամբողջական_գրավման_շեմին
Աֆղանստանի տարբեր շրջաններում թալիբներն առաջխաղաղցում են գրանցել և գրավել 27 նահանգ: Այսպիսով, խմբավորումը գրեթե վերահսկողություն է հաստատել Աֆղանստանի գրեթե բոլոր շրջանների նկատմամբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 15, 2021 13:36 Asia/Tehran

Աֆղանստանի տարբեր շրջաններում թալիբներն առաջխաղաղցում են գրանցել և գրավել 27 նահանգ: Այսպիսով, խմբավորումը գրեթե վերահսկողություն է հաստատել Աֆղանստանի գրեթե բոլոր շրջանների նկատմամբ:

Թալիբներն արագորեն առաջանում են և գրավում են քաղաքները: Գրեթե երեք օրում, թալիբներն իրենց  վերահսկողության տակ են առել Աֆղանստանի մոտ տասը նահանգները, հատկապես կարևոր նահանգները, այդ թվում Ղազնեյը, Կանդահարը, Բալխը և Բամյանը:

Աֆղանստանի տարբեր շրջաններից ստացված հաղորդագրությունները ցկայում են, որ նահանգների մեծ մասում կառավարական ուժերը հանձնվել են նվազագույն դիմադրությամբ, իսկ թալիբները մեծ ջանքեր չեն գործադրել քաղաքներն իրենց վերահսկողության տակ առնելու համար:

Նկատի առնելով այս իրավիճակը, թալիբների խոսնակը գհայտարարել է, որ խմբավորման կայծակնային առաջացման պատճառը ժողովրդի և կառավարական ուժերի հանձնվելը և նրանց դիմադրության բացակայությունն է:

Հաշվի առնելով թալիբների առաջխաղացման արագ տեմպը, հետադարձ հաշվարկ է սկսվել Աֆղանստանի կառավարության կործանման համար: Մասնավորապես, չնայած  անկայունությունը կանխելու մասին Աֆղանստանի նախագահ Մոհամմադ Աշրաֆ Ղանիի՝ երեկ լրատվամիջոցներում հրապարակված հայտարարությանը, դաշտային իրադարձությունները տեղի են ունենում հակառակ նրա հայտարարություններին:

Աֆղանստանի նախագահը հայտարարեց նաև երկրում տեղի ունեցող զարգացումների և Թալիբանի առաջխաղացման վերաբերյալ միջազգային գործընկերների հետ խորհրդակցությունների մասին: Աշրաֆ Ղանիի խոսքերով, ակնկալվում էր, որ Քաբուլի կառավարության գործընկերները միանային Թալիբանի դեմ պայքարին, սակայն այդպես չեղավ:

Միացյալ Նահանգները, որը պատասխանատու է Աֆղանստանում տիրող ներկա իրավիճակի համար, հայտարարել է, որ 3000 զինվոր է ուղարկել այդ երկիր՝  իր քաղաքական և անվտանգության աշխատակիցներին տեղափոխելու համար:

Աֆղանստանի կառավարությունը և ժողովուրդը, որ երկրում Թալիբանի լայնածավալ հարձակումների հետևանքով առաջացած իրավիճակը համարում են ԱՄՆ-ի բանակի անպատասխանատու և հապճեպ դուրսբերման հետևանք, ակնկալում էին, որ Սպիտակ տունը գոնե կկանխեր Թալիբանի մուտքը Քաբուլ և Աշրաֆ Ղանիի կառավարության տապալումից առաջ արդյունավետ գործողություններ կձեռնարկեր: Չնայած ԱՄՆ-ն Աֆղանստանի կառավարության հետ ռազմավարական համագործակցության և անվտանգության համաձայնագրով բացահայտորեն պարտավորվում է դիմակայել այդ երկրի թշնամիներին, բայց այն պայմաններում, երբ Աֆղանստանի կառավարությունը կանգնած է թալիբների կողմից գրավվելոււ եզրին, ոչ մի գործողություն օրակարգում չունի և միայն փորձում է իր քաղաքացիներին դուրս բերել Քաբուլից:

Հարց է ծագում, թե այդ խմբավորումն Աֆղանստանին կատարելապես տիրանալով և կառավարությունը տապալելով, ի՞նչ ծրագիր ունի և ինչպես է վերաբերվելու այս ձեռքբերմանը, որի համար կռվել է ավելի քան քսան տարի:

Չնայած ՄԱԿ-ի և որոշ երկրների պնդմանը՝ գործող կառավարության տապալումից հետո չճանաչել Աֆղանստանում Թալիբանի իշխանությունն, ակնկալվում է, որ անկախ արտաքին արձագանքներից, Թալիբանը վերջնական քայլ կձեռնարկի Իսլամական էմիրություն ստեղծելու ուղղությամբ, և այդ դեպքում կանտեսվի ժողովրդավարությունը և  հանրապետության կարևոր սկզբունքը: