Մեկնաբանություն- Ապացուցվեց ԱՄՆ-ի նկատմամբ աֆղան պաշտոնյաների վստահության սխալ լինելը
Աֆղանստանում թալիբների հաղթանակը հերթական անգամ ապացուցեց ԱՄՆ-ի նկատմամբ աֆղան պաշտոնյաների վստահության սխալ լինելը:
Ավելի վաղ իրենց ԱՄՆ -ի դաշնակից համարող մի շարք տարածաշրջանային քաղաքական գործիչներ գիտակցեցին ԱՄՆ-ին վստահելու քաղաքականության սխալ լինելը: Վրաստանի նախկին նախագահ՝ Միխայիլ Սաակաշվիլին քաղաքական գործչի ընդամենը մի օրինակ է, ով 2003 թվականին Թբիլիսիում իշխանության եկավ ԱՄՆ-ի դեսպանատան աջակցությամբ և վրաց ժողովրդի մեծամասնության ձայներով: Բայց Հարավային Կովկասի տարածաշրջանում ԱՄՆ-ի կրկնվող հրամանները, հատկապես հակառուսական հրահանգները կատարելով, Վրաստանում դարձավ ԱՄՆ-ի ԿՀՎ-ի առանցքային դեմքը: Վրացի քաղաքական գործիչը 2014 թվականին պաշտոնապես հեռացվել է Վրաստանում իշխանության բուրգից և ներկայումս միայն բացահայտում է Ռուսաստանի դեմ Վրաստանում և Ուկրաինայում ԱՄՆ -ի քաղաքականության և առաջարկությունների մի մասը:
Վերջին տարիներին Աֆղանստանում Աշրաֆ Ղանիի կառավարությունը, վստահելով ԱՄՆ -ին և հետևելով այդ երկրի պաշտոնյաների ցուցումներին, մեծ ջանքեր գործադրեց Աֆղանստանի ճնշված ժողովրդին ծանր պահանջներ պարտադրելով, կատարել Միացյալ Նահանգների պահանջները: Բայց ԱՄՆ-ի քաղաքականության տապալմամբ և Աֆղանստանից ռազմական տարհանման ընդունմամբ, գործնականում Աշրաֆ Ղանիի կառավարությանը մենակ մնաց իր մեծ թվով հակառակորդների առջև: Միացյալ Նահանգների նկատմամբ Աշրաֆ Ղանիի կառավարության վստահության արդյունքն է թալիբների դիմաց պարտությունը և կառավարությունը այս զինյալ խմբին հանձնելը: Այս առումով պետք է հաշվի առնել, որ ԱՄՆ-ի կառավարությունը, որպես Աշրաֆ Ղանիի կառավարության դաշնակից, այժմ այն երկրների թվում է, որոնք մտադիր են հարաբերություններ հաստատել Աֆղանստանի ապագա կառավարության հետ: Սպիտակ տան ղեկավարների դավաճանությունները Աֆղանստանի կառավարության նկատմամբ արժանացել են բացասական արձագանքների բազմաթիվ փորձագետների և տարածաշրջանում ակտիվ կուսակցությունների ղեկավարների կողմից:
Նման պայմաններում, Աֆղանստանում ԱՄՆ-ի գործելակերպը վկայում է այն մասին, որ իր թշնամիներին վերացնելու և հաղթելու ԱՄՆ-ի անհաջող ջանքերը պատճառ դարձան, որ տիրակալ այդ պետությունը բանակցի թալիբների հետ:
Ընդհանուր առմամբ, հաշվի առնելով Աֆղանստանի տարբեր հատվածներում թալիբների հաջորդական հաղթանակները առանց պատերազմի և առանց աֆղանական բանակի դիմադրության, կարելի է ասել, որ Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերման մասին հայտարարությունը թուլացրել է Աշրաֆ Ղանիի կառավարությանը և նրա դաշնակիցներին և այդպիսով ենթահող ստեղծվել թալիբների հաջողության համար: Հարց է առաջանում, թե ինչու ԱՄՆ -ն իր զորքերը դուրս բերեց Աֆղանստանից:
Այս հարցի պատասխանը կարևոր է, երբ հաշվի առնենք այն փաստը, որ Միացյալ Նահանգները, պայմանագրի ակնհայտ խախտմամբ և հակառակ Թալիբանի հետ վերջին հրադադարի համաձայնագրի բովանդակությանը, ավիահարձակումներ իրականացրեց՝ թիրախավորելով Թալիբանի դիրքերը Ղանդահարում, Հելմանդում, Ղունդուզում, Ջաուզջանում և այլուր: Սա ցույց է տալիս, որ Միացյալ Նահանգները ոչ միայն անվստահելի է, այլև այս գերիշխող երկրի հետ դաշինքը միշտ կլինի ի վնաս այն քաղաքական գործիչների, ովքեր հավատում են արևմտամետությանը և նույնիսկ դավաճանում են իրենց ազգերին` այդ նպատակին հասնելու համար: