Մամուլի տեսություն 17.08. 2021
Թմրանյութերի ապօրինի շրջանառությունն ու հանքարդյունաբերությունը վերջին 20 տարիների ընթացքում Աֆղանստանում թալիբների եկամտի ամենակարևոր աղբյուրներն են:
Էթեմադ օրաթերթ
Որտեղի՞ց թալիբներին պատերազմելու հնարավորություն
Աֆղանստանում ԱՄՆ -ի երկու տասնամյակ պատերազմից հետո, ամերիկյան զինուժի դուսր գալուց անմիջապես հետո, թալիբները հարձակումներ սկսեցին Աֆղանստանի քաղաքների վրա և երկուսուկես շաբաթից ավելի քիչ ժամանակահատվածում գրավեցին Քաբուլը:
Անկասկած, այս ձեռքբերումը պայմանավորված է այն ֆինանսական աջակցությամբ, որ թալիբներն ունեցել են Աֆղանստանում ԱՄՆ ներկայության 20 տարիների ընթացքում:
Ըստ «Conversion» վերլուծական լրատվական կայքի ՝ Աֆղանստանի տնտեսական իրավիճակի վերաբերյալ 2020 թվականի մարտ ամսվա վիճակագրությունը ցույց է տալիս, որ 2020 թվականի մարտին թալիբներն ունեցել են 1,6 միլիարդ դոլարի եկամուտ: Ընդ որում, Աֆղանստանի կառավարության ընդհանուր եկամուտը կազմել է 5,55 միլիարդ դոլար: Ըստ այս զեկույցի՝ թալիբների եկամտի հիմնական աղբյուրներից մեկը Աֆղանստանում կակաչի դաշտերից ստացված թմրանյութի վաճառքն է: 2020 թալիբները թմրանյութերի վաճառքից վաստակել են 416 միլիոն դոլար: Թալիբների երկրորդ ամենամեծ եկամուտը ձևավորվել է հանքարդյունաբերությունից:
Համշահրի օրաթերթ
Միացյալ Նահանգներում գրանցվել է կորոնավիրուսի «դելտա» շտամով վարակված անչափահասների հոսպիտալացման ռեկորդ
ԱՄն-ում հոսպիտալացվել է կորոնավիրուսի «դելտա» շտամով վարակված ավելի քան 1,900 երեխա: Այս մասին հաղորդում է «Ռոյթերս» լրատվական գործակալությունը:
ԱՄՆ-ի Առողջապահության և հասարակական ծառայությունների դեպարտամենտի (HHS) տվյալներով՝ հիվանդանոց ընդունված քաղաքացիների 2.4 տոկոսը կազմել են երեխաները:
Ներկայումս 12 տարեկանից փոքր երեխաները չեն պատավստվում վիրուսի դեմ, հետևաբար, ավելի խոցելի են դելտա տիպի վարակների նկատմամբ, որը խիստ վարակիչ են:
Աֆթաբ Յազդ թերթ
Աֆղան կանանց ապագան վտանգված է
«Քաբուլն ընկավ» -ը կարճ նորություն էր, բայց դրա հետևում թաքնված էր վախի, տխրության և անհանգստության աշխարհ; Երեք բառից բաղկացած այս նախադասությունը նշանակում է, որ աշխարհի մի անկյունում հազարավոր կանանց հույսերն ու ձգտումները տապալվել են, և այժմ նրանք ստիպված են թաքնվել առանձնասենյակում `վախենալով իրենց կյանքի համար: Սոցիալական ցանցերը շատ արագ տարածեցին աֆղան կանանց մասին ետսանյութեր, որտեղ նրանք պատմում են իրենց ապրումները այն պահերին, երբ Աֆղանստանի քաղաքները մեկը մյուսի հետևից ընկնում էին, և թալիբները հայտարարություն էին տարածում՝ 12 տարեկանից բարձր աղջիկներին առևանգելու մասին: Ամեն ինչ տեղի ունեցավ տասը օրվա ընթացքում, և Աֆղանստանը, որը բոլոր ջանքերը գործադրել էր այս տարիների ընթացքում առաջընթաց գրանցելու համար, շատ արագ վերադարձավ 20 տարի առաջ:
Ջամե Ջամ օպրաթերթ
Փախուստ՝ Մեսսիի ստվերի տակից. Մադրիդում պայթեց երկրորդ ռումբը
Լիոնել Մեսսիի ՊՍԺ տեղափոխվելուց հետո, որն անկասկած ամենամեծ տրանսֆերային ռումբն էր, Մադրիդում պայթելու է պատրաստվում երկրորդ ռումբը:
Մադրիդի «Ռեալը» համաձայնություն էկնքում Կիլիան Մբապեի հետ: Աստղ, ով չի ցանկանում խաղալ ՊՍԺ-ում՝ Լիոնել Մեսսիի ստվերի տակ:
Միայն նա է դժգոհ, որ Մեսսին միացավ ՊՍԺ-ին և այդ պատճառով երկրպագուները բողոքում են նրանից:
armenpress.am
ՄԱԿ-ում աշխարհի երկրներին կոչ են արել՝ Աֆղանստանից փախստականներին ետ չարտաքսել
ՄԱԿ-ի փախստականների գործերի գերագույն կոմիսարի վարչությունը (ՄԱԿ-ի ՓԳԿՎ) կոչով դիմել Է աշխարհի բոլոր երկրներին՝ Աֆղանստանում ստեղծված դժվարին իրադրության պատճառով արգելել աֆղանցիների հարկադրաբար վերադարձը տուն: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 17-ին հաղորդում են արեւմտյան ԶԼՄ-ները:
«Երկրի բազմաթիվ վայրերում անվտանգության եւ մարդու իրավունքների հետ կապված իրադրության արագ վատթարացման եւ ստեղծված արտակարգ հումանիտար իրադրության լույսով ՄԱԿ-ի ՓԳԿՎ-ն կոչ Է անում բոլոր պետություններին՝ դադարեցնել Աֆղանստանի բոլոր քաղաքացիների բռնի արտաքսումը, որոնք ավելի վաղ պատկանում Էին միջազգային պաշտպանության կարիք չունեցող անձանց կատեգորիային»,-Ժնեւում լրագրողներին հայտարարել Է ՄԱԿ-ի ՓԳԿՎ-ի ներկայացուցիչ Շաբիա Մանթուն:
Միեւնույն ժամանակ նա ողջունել Է, որ եվրոպական մի քանի երկրներ արդեն ձեռնարկել են նման միջոցներ: Նաեւ նա հիշեցրել Է, որ 2021 թվականի սկզբից, դեռ մինչեւ վերջին օրերս Քաբուլում ստեղծված քաոսը, 550 հազարից ավելի աֆղանցիներ ստիպված են եղել տեղահանված անձինք դառնալ:
Իր հերթին ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գերագույն կոմիսարի ներկայացուցիչ Ռուփերտ Քոլվիլը «Թալիբան» շարժմանը կոչ Է արել՝ կատարել ներառական կառավարության ստեղծման եւ կանանց իրավունքների պաշտպանության հետ կապված իր խոստումները: Նա նշել Է, որ անկախ այն բանից, թե կկատարեն խոստումները, միջազգային հանրակցությունը հետեւում Է դրան:
Մինչդեռ, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի տվյալներով, Աֆղանստանի ավելի քան 18 միլիոն մարդիկ, ներառյալ մոտավորապես 10 միլիոն երեխաները, հումանիտար օգնության կարիք կունենան, իսկ մինչեւ հինգ տարեկան երեխաներին կեսին այս տարի սպառնում Է լուրջ թերասնում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը
armenpress.am
Ադրբեջանը կրակ է բացել Սոթքի հատվածի հայկական դիրքերի ուղղությամբ. հակառակորդն ունի մեկ զոհ և մեկ վիրավոր
Օգոստոսի 17-ին, ժամը 14։45-ից սկսած, Ադրբեջանի զինված ուժերը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի, մասնավորապես` Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով հրազենային վիրավորում է ստացել ՀՀ զինված ուժերի մեկ զինծառայող:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից հայտնում են, որ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում:
Ժամը 16:30-ի դրությամբ կրակոցները շարունակվում էին: Հայկական կողմի իրականացրած հակազդող գործողությունների արդյունքում հակառակորդն ունի մեկ զոհ և մեկ վիրավոր:
armenpress.am
«Թալիբանի» մարտիկները հրաման են ստացել Քաբուլում չգրավել դեսպանությունների դատարկ շենքերը. Reuters
«Թալիբան» արմատական շարժման մարտիկները հրաման են ստացել չգրավել Աֆղանստանում օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունների ամայացած շենքերը եւ չկանգնեցնել դիվանագետների ավտոմեքենաները: Օգոստոսի 17-ին այդ մասին հայտնել Է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով թալիբների մի ներկայացուցչի, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Նրա խոսքով՝ շարժման անդամներին հրաման Է տրված պահպանել անշեղ կարգապահություն եւ չխոչընդոտել դիվանագիտական համարանիշերով ավտոմոբիլների երթեւեկությանը: «Թալիբանը» նաեւ Աֆղանստանի բնակիչներին կոչ Է անում շարունակելու զբաղվել առօրյա գործերով եւ չդադարեցնելու տնտեսական գործունեությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
panarmenian.net
ԱՆ. Երեխաների շրջանում Covid-19-ով վարակի աճ կա, կրկնավարակի դեպքեր` ևս
Հայաստանում երեխաների շրջանում կորոնավիրուսով հիվանդացության աճ է գրանցվում: Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի Վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսում։
Նա նշել է, որ 0–18 տարեկանների խմբում, այսինքն երեխաների շրջանում, կա կորոնավիրուսով վարակվածության 1.5–2.8% աճ:
Հայաստանում 1053 անձի մոտ երկու անգամ լաբորատոր հետազոտության արդյունքում արձանագրվել է կոնորավիրուսի դրական արդյունք, այլ կերպ ասած` քովիդի կրկնավարակ, նշում է ԶԼՄ-ն։
Անդրադառնալով այն հարցին, թե ինչու են պատվաստում վարակը հաղթահարածները՝ Աբովյանն ասել է. «Բոլոր պատվաստանյութերը, որոնք առկա են ամբողջ աշխարհում, այդ թվում` Հայաստանում, նպատակ ունեն կանխել ծանր դեպքերը և նվազեցնել մահերը: Այսինքն` պատվաստված անձն ապահովագրված չէ, որ կարող է չվարակվել կորոնավիրուսային հիվանդությամբ: Միանշանակ հնարավոր են կրկնավարկի դեպքեր, այս վիրուսը շատ արագ մուտացվում է, ի հայտ է բերում նոր շտամներ: Բոլոր պատվաստանյութերը բոլոր շտամների դեպքում արդյունավետ են»:
Անդրադառնալով այն հարցին, թե ինչպես է վերահսկվելու, որ պատվաստումը հաստատող փաստաթուղթը կոռուպցիոն սխեմայով ձեռք չբերվի՝ Ռոմելլա Աբովյանը հիշեցրել է, որ բավականին լուրջ գործիքակազմ կա, որը պետք է որ նվազեցնի այն կեղծելու հավանականությունը: Նա նշել է նաև, որ դրա համար քրեական պատասխանատվություն է նախատեսված:
Օգոստոսի 17-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 235 171 դեպք, որոնցից 223 070-ն` առողջացած, 4713-ը` մահվան ելքով:
panarmenian.net
Հայաստան դաշինքն առաջարկել է սահմանի շուրջ քննարկում անցկացնել ԱԺ-ում
«Հայաստան» դաշինքն առաջարկել է փակ կամ բաց քննարկում կազմակերպել Ազգային ժողովում՝ հաշվի առնելով իրարարմերժ տեղեկությունները սահմանային իրավիճակի մասին: Այդ մասին ԱԺ արտահերթ նիստի մեկնարկին հայտարարել է «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:
«Ելնելով ՀՀ շուրջը և սահմանին առկա լարվածությունից՝ «Հայաստան» դաշինքն առաջարակում է օրակարգում ընդգրկված օրինագծի երկու ընթերցումների միջև եղած ժամանակահատվածում փակ, կամ բաց, ինչպես որոշենք, քննարկում կազմակերպել համապատասխան պատասխանատու անձանց ներկայությամբ»,-ասել է նա:
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը արձագանքել է՝ տեղեկացնելով, որ ՔՊ խմբակցությունը ընդմիջմանը կքննարկի առաջարկը և կհայտնի իր դիրքորոշումը:
Օգոստոսի 16-ի առավոտյան ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները սադրանքի են դիմել Երասխի հատվածում: Մասնավորապես, ժամը 09:50-ի սահմաններում, հակառակորդի դիպուկահարի արձակած կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ԶՈւ N զորամասի զինծառայող, 1975թ. ծնված, ավագ ենթասպա Վահան Դիմիկի Թաթոսյանը:
Գեղարքունիքի հատվածում ծավալված ինտենսիվ փոխհրաձգության հետևանքով հակառակորդի կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ԶՈւ N զորամասի զինծառայող, 2002թ. ծնված, շարքային Արման Հովհաննեսի Հակոբյանը: