Մեկնաբանություն.Ադրբեջանի նախագահը նոր պահանջ է ներկայացրել Ռուսաստանին
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i148380-Մեկնաբանություն.Ադրբեջանի_նախագահը_նոր_պահանջ_է_ներկայացրել_Ռուսաստանին
Այն իրավիճակում,երբ խախտվում է հրադադարի ռեժիմը և Բաքու-Երևան սահմանային լարվածությունը շարունակվում է, և կողմերը կորուստներ են ունեցել շփման գծերում, Ադրբեջանի հանրապետությունը նոր պահանջ է ներկայացրել Ռուսաստանին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 17, 2021 14:40 Asia/Tehran
  • Մեկնաբանություն.Ադրբեջանի նախագահը նոր պահանջ  է ներկայացրել Ռուսաստանին

Այն իրավիճակում,երբ խախտվում է հրադադարի ռեժիմը և Բաքու-Երևան սահմանային լարվածությունը շարունակվում է, և կողմերը կորուստներ են ունեցել շփման գծերում, Ադրբեջանի հանրապետությունը նոր պահանջ է ներկայացրել Ռուսաստանին:

CNN Turk- ին տված վերջին հարցազրույցում, Ադրբեջանի  Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը Մոսկվային  տեղեկացնելով  իր մտահոգությունների մասին,  հայտարարել է. «Քանի որ եռակողմ հայտարարությունը ստորագրվել է Բաքվի, Մոսկվայի և Երևանի ղեկավարների կողմից,  Ադրբեջանն ակնկalում է, որ Ռուսաստանը տարածաշրջանում կայունության պահպանմանն ուղղված իր ջանքերից բացի,  չզինի Հայաստանին»։ 

Իլհամ Ալիևը նաև ասել է.«Քանի որ եռակողմ հայտարարությունը ստորագրվել է Բաքվի, Մոսկվայի և Երևանի ղեկավարների կողմից,  Ադրբեջանն ակնkաlում է, որ Ռուսաստանը կիրագործի  10 կետից բաղկացած  համաձայնագրի բոլոր դրույթները»:

Ադրբեջանի նախագահն այն դեպքում է Ռուսաստանին նման պահանջ ներկայացրել, երբ համաձայնագրի դրույթների մեծ մասն արդեն իրականացվել են, սակայն որոշ հարցեր դեռ մնում են չլուծված: Մինչդեռ Ղարաբաղյան խաղաղության համաձայնագիրը, որ ՌԴ նախագահի միջնորդությամբ ստորագրվեց Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի միջև, հենց սկզբից թերություններ ուներ: Դա այն դեպքում, երբ այդ համաձայնագրում մի բառ անգամ չի խոսվել Ղարաբաղի մասին:  Մինչդեռ անցած երեք տասնամյակների ընթացքում Բաքվի ու Երևանի միջև շարունակվող հակամարտությունը  Ղարաբաղյան տարածքի շուրջ է եղել: Համեյան դեպս թվում է,թե որոշ օտարեկրյա պետություններ,որ շահագրգռված են Հարավկովկասյան տարածաշրջանի հարցերով,  փորձում են ճնշում գործադրել Ռուսաստանի վրա ՝ դրդելով Բաքվին և Երևանին կատարել որոշ ռազմական քայլեր:

Եռակողմ հայտարարության ստորագրումից հետո, օտարերկրյա պետությունները, հատկապես որոշ արևմտյան պետություններ, այդ թվում ԱՄՆ-ն, Ֆրանսիան , ինչու չէ նաև Ղոդսն օկուպացրած ռեժիմը փորձում են զենք վաճառելով և անվերադարձ  վարկեր տրամադրելով հակամարտ կողմերին,  նրանց հորդորել տարածաշրջանում ինչ-որ քայլեր անել: Այդ թվում կարելի է անկնարկել տարածաշրջանում Ադրբեջան-Թուրքիա համատեղ զորավարժություններին: Վերջերս Պակիստանը ևս միացել է այդ զորավարժություններին: Իսկ ԱՄՆ-ի կառավարությունը Բաքվին ու Երևանին անվերադարձ վարկեր տրամադրելով կողմերին խրախուսում է զենք գնել և խռովություններ առաջացնել տարածաշրջանում: Վերջերս Միացյալ Նահանգները խոշոր վարկեր տրամադրելով Հայաստանին ու Ղարաբաղի հայությանը և չնչին վարկ տրամադրելով Ադրբեջանի հանրապետությանը, կասկածի հիմքեր ստեղծեց հակամարտ կողմերի մոտ և նպաստեց տարածաշրջանում լարվածության ծագմանը:

Ալիևը պնդում է, որ ցանկանում է Հայաստանի հետ խաղաղության երկկողմ համաձայնագիր կնքել: Չնայած Հայաստանի որոշ քաղաքագետներ դեմ են  խաղաղության պայմանագրի ստորագրմանը, Նիկոլ Փաշինյանը վերջերս համաձայնել է այդ պայմանագրի ստորագրմանը: Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը  վերջերս ասել է.«Ադրբեջանի Հանրապետության  նպատակը հասկանալի է:  Դա է՝ ստանալ, որևէ տեսակի փաստաթուղթ, որը երկրի ներսում հնարավոր կլինի ներկայացնել այնպես, որ  Հայաստանը  Ղարաբաղը  Ադրբեջանի կազմում է ճանաչել,որպեսզի կարողանան վերջ դնել Ղարաբաղյան պատերազմին»։ 

Ադրբեջանի Հանրապետությունը հիմնվելով տարածքային ամբողջականության պահպանման սկզբունքի վրա և Հայաստանը ևս վկայակոչելով  ինքնորոշման  իրավունքը, մրցում են միմյանց հետ Ղարաբաղի տարածաշրջանն իրենց վերահսկողության տակ առնելու համար:Սակայն  վերջին երեք տասնամյակների ընթացքում այս մրցակցությունները, հակամարտության կողմերին ֆինանսական և մարդկային կորուստներ պատճառելով, նախադրյալներ են ստեղծել որոշ օտարերկրյա պետությունների հարավային Կովկասում  միջամտելու համար և վերածվել են  տարածաշրջանի և  համաշխարհային տերությունների  բախումների ասպարեզի: