Մեկնաբանություն.Ադրբեջանի նախագահը նոր պահանջ է ներկայացրել Ռուսաստանին
Այն իրավիճակում,երբ խախտվում է հրադադարի ռեժիմը և Բաքու-Երևան սահմանային լարվածությունը շարունակվում է, և կողմերը կորուստներ են ունեցել շփման գծերում, Ադրբեջանի հանրապետությունը նոր պահանջ է ներկայացրել Ռուսաստանին:
CNN Turk- ին տված վերջին հարցազրույցում, Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը Մոսկվային տեղեկացնելով իր մտահոգությունների մասին, հայտարարել է. «Քանի որ եռակողմ հայտարարությունը ստորագրվել է Բաքվի, Մոսկվայի և Երևանի ղեկավարների կողմից, Ադրբեջանն ակնկalում է, որ Ռուսաստանը տարածաշրջանում կայունության պահպանմանն ուղղված իր ջանքերից բացի, չզինի Հայաստանին»։
Իլհամ Ալիևը նաև ասել է.«Քանի որ եռակողմ հայտարարությունը ստորագրվել է Բաքվի, Մոսկվայի և Երևանի ղեկավարների կողմից, Ադրբեջանն ակնkաlում է, որ Ռուսաստանը կիրագործի 10 կետից բաղկացած համաձայնագրի բոլոր դրույթները»:
Ադրբեջանի նախագահն այն դեպքում է Ռուսաստանին նման պահանջ ներկայացրել, երբ համաձայնագրի դրույթների մեծ մասն արդեն իրականացվել են, սակայն որոշ հարցեր դեռ մնում են չլուծված: Մինչդեռ Ղարաբաղյան խաղաղության համաձայնագիրը, որ ՌԴ նախագահի միջնորդությամբ ստորագրվեց Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի միջև, հենց սկզբից թերություններ ուներ: Դա այն դեպքում, երբ այդ համաձայնագրում մի բառ անգամ չի խոսվել Ղարաբաղի մասին: Մինչդեռ անցած երեք տասնամյակների ընթացքում Բաքվի ու Երևանի միջև շարունակվող հակամարտությունը Ղարաբաղյան տարածքի շուրջ է եղել: Համեյան դեպս թվում է,թե որոշ օտարեկրյա պետություններ,որ շահագրգռված են Հարավկովկասյան տարածաշրջանի հարցերով, փորձում են ճնշում գործադրել Ռուսաստանի վրա ՝ դրդելով Բաքվին և Երևանին կատարել որոշ ռազմական քայլեր:
Եռակողմ հայտարարության ստորագրումից հետո, օտարերկրյա պետությունները, հատկապես որոշ արևմտյան պետություններ, այդ թվում ԱՄՆ-ն, Ֆրանսիան , ինչու չէ նաև Ղոդսն օկուպացրած ռեժիմը փորձում են զենք վաճառելով և անվերադարձ վարկեր տրամադրելով հակամարտ կողմերին, նրանց հորդորել տարածաշրջանում ինչ-որ քայլեր անել: Այդ թվում կարելի է անկնարկել տարածաշրջանում Ադրբեջան-Թուրքիա համատեղ զորավարժություններին: Վերջերս Պակիստանը ևս միացել է այդ զորավարժություններին: Իսկ ԱՄՆ-ի կառավարությունը Բաքվին ու Երևանին անվերադարձ վարկեր տրամադրելով կողմերին խրախուսում է զենք գնել և խռովություններ առաջացնել տարածաշրջանում: Վերջերս Միացյալ Նահանգները խոշոր վարկեր տրամադրելով Հայաստանին ու Ղարաբաղի հայությանը և չնչին վարկ տրամադրելով Ադրբեջանի հանրապետությանը, կասկածի հիմքեր ստեղծեց հակամարտ կողմերի մոտ և նպաստեց տարածաշրջանում լարվածության ծագմանը:
Ալիևը պնդում է, որ ցանկանում է Հայաստանի հետ խաղաղության երկկողմ համաձայնագիր կնքել: Չնայած Հայաստանի որոշ քաղաքագետներ դեմ են խաղաղության պայմանագրի ստորագրմանը, Նիկոլ Փաշինյանը վերջերս համաձայնել է այդ պայմանագրի ստորագրմանը: Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը վերջերս ասել է.«Ադրբեջանի Հանրապետության նպատակը հասկանալի է: Դա է՝ ստանալ, որևէ տեսակի փաստաթուղթ, որը երկրի ներսում հնարավոր կլինի ներկայացնել այնպես, որ Հայաստանը Ղարաբաղը Ադրբեջանի կազմում է ճանաչել,որպեսզի կարողանան վերջ դնել Ղարաբաղյան պատերազմին»։
Ադրբեջանի Հանրապետությունը հիմնվելով տարածքային ամբողջականության պահպանման սկզբունքի վրա և Հայաստանը ևս վկայակոչելով ինքնորոշման իրավունքը, մրցում են միմյանց հետ Ղարաբաղի տարածաշրջանն իրենց վերահսկողության տակ առնելու համար:Սակայն վերջին երեք տասնամյակների ընթացքում այս մրցակցությունները, հակամարտության կողմերին ֆինանսական և մարդկային կորուստներ պատճառելով, նախադրյալներ են ստեղծել որոշ օտարերկրյա պետությունների հարավային Կովկասում միջամտելու համար և վերածվել են տարածաշրջանի և համաշխարհային տերությունների բախումների ասպարեզի: