Մեկնաբանություն.Իրանը, Չինաստանը և Ռուսաստանն աշխարհում ունեն ընդհանուր շահեր ու մտահոգություններ
Չինաստանի և Ռուսաստանի նախագահների հետ հեռախուզարույցում, ԻԻՀ նախագահն այս երկու երկրների հետ հարաբերությունների զարգացումն ու ամրապնդումը հայտարարել է որպես Իրանի նոր կառավարության առաջնահերթություն:
Չորեքշաբթի օրն Էբրահիմ Ռայիսին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ առանձին հեռախոսազրույցում բանակցել է երկկողմ ու բազմակողմ հարաբերությունների, հատկապես Աֆղանստանի հարցի շուրջ:
Չինաստանի նախագահի հետ հեռախոսզրույցում ԻԻՀ նախագահն ասել է.«Արտաքին քաղաքականության ոլորտում Իրանի կառավարության առաջնահերթությունը Չինաստանի հետ համագործակցության մակարդակի բարձրացումն ու հարաբերությունների ընդլայնումն է և Իրանը պատրաստ է համագործակցել Չինաստանի հետ Աֆղանստանում անվտանգության, կայունության և խաղաղության հաստատման ուղղությամբ»:
Ավելի վաղ Էբրահիմ Ռայիսին Իրաքի վարչապետ Մուստաֆա Ալ-Քազեմիի հետ հեռախոսազրույցում ասել էր.«Երկկողմ և տարածաշրջանային համագործակցության զարգացման համար, երկու երկրի հիմնական օրակարգը՝ հզոր, անկախ, միասնական, ապահով, շեն և բարգավաճ Իրաքն է:
Չինաստանի, Ռուսաստանի և Իրաքի առաջնորդների հետ Իրանի նախագահի հեռախոսազրույցը ցույց է տալիս Իրանի նոր կառավարության արտաքին քաղաքականության առաջնահերթությունները, որը հատուկ մոտեցում ունի իր հարևանների և տարածաշրջանի խոշոր երկրների նկատմամբ:
Իրանը, Ռուսաստանը և Չինաստանը երեք կարևոր և ազդեցիկ դերակատարներ են տարածաշրջանային զարգացումներում և, երկկողմ հարաբերությունների ընդլայնմանը զուգահեռ, ունեն ընդհանուր շահեր ու մտահոգություններ միջազգային հարաբերությունների ոլորտում: Թեհրանը, Պեկինը և Մոսկվան միասնաբար դեմ են համաշխարհային հարթակում ԱՄՆ -ի միակողմանիությանը:
Միջազգային հարաբերությունների նկատմամբ ԱՄՆ-ի միակողմանի մոտեցումը վտանգել է տարածաշրջանի և աշխարհի կայունությունն ու անվտանգությունը: Նման իրավիճակում երկկողմ հարաբերությունների ամրապնդմամբ և համակողմանի համագործակցությամբ Իրանը, Չինաստանը և Ռուսաստանը կարող են տարածաշրջանային և միջազգային հարցերի շուրջ շարունակական խորհրդակցությունների միջոցով կարևոր դեր խաղալ տարածաշրջանային խաղաղության և կայունության ամրապնդման գործում:
Միջազգային հարցերով փորձագետ Հանիֆ Ղաֆարին Ռուսաստանի և Չինաստանի հետ Իրանի համակողմանի համագործակցության կարևորության մասին ասել է.«Միջազգային համակարգում երեք երկրների ռազմավարությունը համընկնում է: Նրանք նաև ռազմավարական ընդհանուր մտահոգություն ունեն միջազգային հարաբերություններում, և այլ ոլորտներում, այդ թվում Աֆղանստանում ԱՄՆ-ի խաղերի հետ կապված: Նրանց ընդհանուր մոտեցումներից է նաև թաքվիրական ահաբեկչության աճի կանխումը:
Այս օրերին Աֆղանստանի հարցը շատ կարևոր է տարածաշրջանի ու այդ երկրի հարևան երկրների համար: Աֆղանստանում կայունության, անվտանգության ու խաղաղության հաստատումը այդ երկրի և տարածաշրջանի կարևոր դերակատարների ցանկությունն է: Նման իրավիճակում, Իրանը, Ռուսաստանը և Չինաստանը համակողմանի համագործակցությամբ կարող են Աֆղանստանի հարցով շարունակական խորհրդակցություններ և համատեղ նախաձեռնություններ ունենալ:
Չինաստանի և Ռուսաստանի հետ Իրանի համակողմանի համագործակցության կարևորությունը լրջորեն ուշադրության է արժանացել Սի Ծինփինի և Վլադիմիր Պուտինի հետ պարոն Ռայիսիի հեռախոսազրույցում, քանի որ ռազմավարական փաստաթղթերը սահմանում են երեք երկրների միջև տարածաշրջանային և միջազգային համագործակցության օրակարգը և տարբեր ոլորտներում նրանց երկկողմ հարաբերությունների հեռանկարները:
Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարում Իրանի և Ռուսաստանի կառուցողական համագործակցության փորձը, ինչպես նաև խաղաղության և անվտանգության հաստատման նպատակով միջազգային հարաբերությունների ոլորտում Թեհրանի և Պեկինի արդյունավետ փոխգործակցությունը կրկնապատկում է որպես ընդհանուր մտահոգություն՝ Աֆղանստանի հարցով երեք երկրների համագործակցության կարևորությունը: