Մամուլի տեսություն 20.08.2021
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i148548-Մամուլի_տեսություն_20.08.2021
Թալիբների տրամադրության տակ է հայտնվել մեծք անակությամբ ամերիկյան ռազմական տեխնիկա՝ մեծացնելով խմբավորման ռազմական ուժը:
(last modified 2026-04-25T14:25:32+00:00 )
Օգոստոս 20, 2021 08:33 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 20.08.2021

Թալիբների տրամադրության տակ է հայտնվել մեծք անակությամբ ամերիկյան ռազմական տեխնիկա՝ մեծացնելով խմբավորման ռազմական ուժը:

Էթեմադ օրաթերթ

Բայդեն. Չեմ կարծում, թե թալիբները փոխվել են

Բայդենը հայտարարել է, որ եթե անգամ  Թրամփը չհայտարարեր Աֆանստանից ամերիկյան զինուժի դուրս գալու համաձայնագրի մասին, նա  ինքը կփորձեր դա անել:  

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ABC- ին տված հարցազրույցում հայտարարել է, որ չի հավատում, թե թալիբները փոխվել են, և որ  խմբավորչումը պետք է որոշի՝  արդյոք  ցանկանո՞ւմ ՝ ճանաչվել միջազգային հանրության կողմից: 

«Կարծում եմ: Թույլ տվեք այդպես  արտահայտել:  Կարծում եմ, որ նրանք լուրջ խնդրի առջև են կանգնած այն ահրցի շուրջ, թե արդյոք  ցանկանո՞ւմ են միջազգային հանրության կողմից ճանաչվել որպես օրինական պետություն», - ասել է Բայդենը:

 

Իրան օարթեթ

ԻԻԻՀ հեղափոխության գերագույն առաջնորդի ներկայությամբ, կայացել է  «շամե ղարիբան» արարողությունը

Արարողությունը տեղի է ունեցել  Իմամ Խոմեյնու հոսեյնիեյում:

Այս արարողության ժամանակ, հոջաթոլէսլամ Վալ-Մոսլեմին  Ալաին  հայտարարել է, որ աղետները և դժվարություններն անհրաժեշտ են մարդկության աճի և կատարելության համար, հավելելով. «Աղետները չեն կարող հեռացվել աշխարհից, բայց հավատացյալին դրանք չեն անհանգստացնում: Նա աղետներից ու սպառնալիքներից հնարավորություններ է ստեղծում»:

 

Ջամե Ջամ օրաթերթ

Eagle Eye Radar-ն Իրանի  բանակի ռազմածովային ուժերի վերջին ձեռքբերումներից է:

Իրանական Eagle Eye Radar- ը  բանակի ռազմածովային ուժերի վերջին ձեռքբերումներից է:

Իրանը և երկրի Զինված ուժերը վերջին տարիներին, հատկապես պարտադրված պատերազմի ավարտից հետո, կարողացել են մեծ  ձեռքբերումներ գրանցել ռազմական տեխնիկայի և մարտունակության ոլորտում:

Ինքնաբավությունն ու  ներքին ուժի վրա հենվելը, տեղական  ռազմական տեխնիկայի նախագծման և կառուցման միջոցով, ի զարմանս բազմաթիվ միջազգային դիտորդների, վերջին տարիներին պատճառ են դարձել, որ Իրանի ռազմական կարողությունները ամեն տարի ավելի մեծանան:

Այս բոլոր ձեռքբերումները հաստատում են, որ Իրանի զինված ուժերի հրամանատարներն ու պաշտոնյաները քաջ գիտակցում են ինքնաբավության կարևորությունը և տարբեր ոլորտներում սպառազինության տեխնիկայի առկայությունը բոլոր ոլորտներում:

 

Համշահրի օրաթրթ

թալիբների տրամադրության տակ է հայտնվել մեծ քանակությամբ ամերիկյան զենք

Աֆղանստանի տարածքի մեծ մասը թալիբների վերահսկողության տակ անցնելուց հետո, իշխանությունները փախան երկրից և խմբավորման տրամադրության տակ հայտնվեց զգալի քանակությամբ ամերիկյան զինամթերք, հաղորդում է «Ռոյթերս» լրատվական գործակալությունը:

Ըստ այս հաղորդման, մոտ մեկ ամիս առաջ Աֆղանստանի պաշտպանության նախարարությունը հրապարակել էր Քաբուլ ամերիկյան յոթ նոր ուղղաթիռների առաքման պատկերները: Դրանցի մի քնաի օր անց, ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը  իր աջակցությունն էր հայտնել աֆղան զինվորականներին:

Թալիբները մի քանի շաբաթում գրավեցին Աֆղանստանի մեծ մասը և թալանեցին բանակի թողած բոլոր սարքավորումները: «Այն ամենը, ինչ չի ավերվել, այժմ գտնվում է թալիբների ձեռքում», - «Ռոյթերսին» ասել է ամերիկացի պաշտոնյան, ով ցանկացել է մնալ անանուն:

 

 

armenpress.am

Մերկելը վերջին անգամ Մոսկվա կայցելի Գերմանիայի կանցլերի պաշտոնում

 Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկվայում բանակցություններ կանցկացնի Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ, որը պլանավորում Է քաղաքականությունից հեռանալ ընթացիկ տարվա սեպտեմբերին Բունդեսթագում կայանալիք ընտրություններից հետո, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Սեպտեմբերին Գերմանիայում կընտրեն նոր կանցլերի, որը կդառնա այն կուսակցությունից թեկնածուն, ով նոր կառավարության կազմ կմտնի ավագ գործընկերոջ իրավունքներով, այսինքն՝ ընտրություններում հավաքելով առավել մեծ թվով ձայները եւ ձեւավորելով ամենախոշոր խմբակցությունը նոր Բունդեսթագում:

Մերկելը դեռ 2018 թվականին հայտարարել Էր, որ կանցլերի պաշտոնում այս ժամկետը վերջինը կդառնա իր համար, եւ որ ինքը պաշտոնը կթողնի 2021 թվականի սեպտեմբերին կայանալիք ընտրություններից հետո: Հանդիպման ընթացքում, ինչպես հաղորդել Է Կրեմլի մամուլի ծառայությունը, պլանավորվում Է քննարկել տարբեր բնագավառներում երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները, ինչպես նաեւ դիտարկել միջազգային ու տարածաշրջանային մի շարք հրատապ հարցեր:

Գերմանիայի կառավարության մամուլի ծառայությունը հաղորդել Է, որ նախագահ Պուտինի հետ խոսակցության կենտրոնական թեմաները կդառնան երկկողմ հարաբերությունները, համավարակի դեմ պայքարը, ինչպես նաեւ Աֆղանստանում ստեղծված իրադրությունը կամ Մինսկի պայմանավորվածությունների իրագործումը Ուկրաինայի արեւելքում հակամարտության խաղաղ կարգավորման համար: Մերկելի նախորդ այցը Մոսկվա տեղի Է ունեցել 2020 թվականի հունվարին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

 

 

armenpress.am

Բայդենն Սպիտակ տանը ճառով հանդես կգա Աֆղանստանից մարդկանց տարհանման գործընթացի շուրջը

 ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենն օգոստոսի 20-ին Սպիտակ տանը հանդես կգա ճառով՝ նվիրված Աֆղանստանից մարդանց տարհանման գործընթացին:

«Նախագահը հանդես կգա ճառով ամերիկացի քաղաքացիների եւ նրանց ընտանիքների անդամների, հատուկ ներգաղթային այցագիր հայցողների եւ նրանց հարազատների, ինչպես նաեւ խոցելի վիճակում հայտնված աֆղանների տարահանման վերաբերյալ»,- ասված Է օգոստոսի 20-ի համար Բայդենի գրաֆիկում, որն օգոստոսի 19-ին տարածել Է Սպիտակ տունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Դա կլինի Աֆղանստանի իրադրությանը նվիրված Բայդենի երկրորդ պաշտոնական ելույթն այն բանից հետո, երբ «Թալիբան» արմատական շարժման զինյալներն օգոստոսի 15-ին առանց մարտի մտան Քաբուլ եւ մի քանի ժամում լիակատար վերահսկողություն հաստատեցին Աֆղանստանի մայրաքաղաքի նկատմամբ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

armenpress.am

Թուրքիան մտադիր չէ վերածվել փախստականների համար նախատեսված եվրոպական «պահեստի». Էրդողան  

  Թուրքիան մտադիր չէ Եվրոպայի համար միգրանտների «պահեստային ապաստարանի» դեր կատարել, Անկարան նման պարտականություն, պատասխանատվություն կամ պարտավորություններ չունի: 

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը: 

Թուրքիայի նախագահն անդրադարձել է նաեւ Աֆղանստանում տիրող իրավիճակին:

Թուրքիան, ասել է նա, անհրաժեշտության դեպքում, կշփվի «Թալիբան» շարժման կողմից ձևավորված կառավարության հետ, քանի որ Անկարայի հիմնական նպատակը Աֆղանստանի կայունությունն ու անվտանգությունն է:  

Էրդողանի խոսքով՝ Աֆղանստանում բնակվում է մինչեւ 5 հազար Թուրքիայի քաղաքացի, և նրանցից մոտ 500-ը, օտարերկրյա 83 քաղաքացիների հետ միասին,   հանձնվել են Թուրքիա իրենց իսկ խնդրանքով:   

«Մենք մեր քաղաքացիներին՝ նրանց, ովքեր դեռ սպասում են վերադառնալուն, կարճ ժամկետներում կտեղափոխենք իրենց հայրենիք: Նրանց թիվը 300- ից պակաս է»,- ավելացրել է Էրդողանը:

 

panarmenian.net

Փաշինյանը հանդիպել է Ղրղզստանի նախագահին․ Տնտեսական կապերը կակտիվանան

 Վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Ղրղզստան մեկնարկել է այդ երկրի նախագահ Սադիր Ժապարովի հետ հանդիպմամբ։ Կողմերը համակարծիք են եղել, որ պետք է նոր ազդակ հաղորդել տնտեսական կապերին։

Փաշինյանն օգոստոսի 19-ին ժամանել է Ղրղզստանի Հանրապետություն՝ Իսիկ Կուլի շրջանի Չոլպոն-Ատա քաղաք, որտեղ մասնակցելու է Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին։

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Փաշինյանը նշել է․ «Պետք է մտածենք և աշխատենք մեր երկրների հետագա զարգացման ուղղությամբ։ Հատկապես որ մենք Եվրասիական տնտեսական միության անդամ ենք, որը նոր հնարավորություններ է բացում առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման համար։ Իհարկե, ցավոք, մեր երկրների միջև փոխադարձ ապրանքաշրջանառության ծավալը մեծ չէ։ Մենք պետք է աշխատենք այդ ուղղությամբ»։

Հայաստանի վարչապետը և Ղրղզստանի նախագահը գոհունակություն են հայտնել քաղաքական երկխոսության բարձր մակարդակից և վերահաստատել փոխգործակցությունը զարգացնելու պատրաստակամությունը։ Երկուստեք կարևորվել են բարձրաստիճան պաշտոնական փոխայցերը, միջխորհրդարանական գործընկերության ակտիվացումը։ Կարևորվել է Հայ-ղրղզական միջկառավարական հանձնաժողովի՝ աշնանը նախատեսված նիստի անցկացումը։

ՀՀ վարչապետը և Ղրղզստանի նախագահը երկու կողմերի համապատասխան գերատեսչությունների ղեկավարներին հանձնարարել են՝ ակտիվ աշխատել նիստի շրջանակում հայ-ղրղզական բիզնես համաժողով կազմակերպելու և էներգետիկայի, ջրային ռեսուրսների, թվայնացման, բիզնեսի, զբոսաշրջության ոլորտներում հեռանկարային ծրագրերի փաթեթ մշակելու ուղղությամբ։

Նիկոլ Փաշինյանը և Սադիր Ժապարովը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային անվտանգության հարցերի և մարտահրավերների շուրջ։ Զրուցակիցները համակարծիք են եղել, որ հակամարտությունները, առկա խնդիրները պետք է կարգավորվեն բացառապես խաղաղ ճանապարհով։

 

panarmenian.net

ԱԱԾ տնօրենն ընդունել է բողոքի ակցիայի մասնակից՝ անհետ կորածների հարազատներին

 ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանն ընդունել է անհետ կորածների հարազատներին, որոնք օգոստոսի 19-ի առավոտից բողոքի ակցիա էին իրականացնում ԱԱԾ շենքի առջևէ՝ տնօրենի հետ հանդիպում պահանջելով։

Աբազյանի հետ անհետ կորածների հանդիպմանը լրագրողները չեն մասնակցել։

Անհետ կորածների հարազատները մինչ հանդիպումը նշել են, որ տարբեր մարմինների են դիմել, սակայն որևէ արձագանք չկա մինչ օրս, և Ստեփանակերտի զորամասերից մեկից 21 անհետ կորածից միայն 9-ի մասունքներն են հայտնաբերվել, տեղեկացնում է Sputnik Արմենիան։

«Այսօր գնացինք նաև Կարմիր խաչ, սակայն աշխատակազմը տեղում չէր և վաղն առավոտյան նորից կգնանք այնտեղ, որպեսզի ինչ-որ ինֆորմացիա ստանանք»,–ասել է անհետ կորածներից մեկի հայրը։

Անհետ կորածների հարազատները հաճախ են բողոքի ակցիաներ անում տարբեր գերատեսչությունների առջև` ինչպես կառավարության, այնպես էլ Պաշտպանության նախարարության և դեսպանատների։ Նրանց քանիցս ընդունել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, սակայն բոլոր հանդիպումներից հետո հարազատները նշել են, որ իրենց չեն բավարարել հնչած պատասխանները։