Մեկնաբանություն- Միացյալ Նահանգների դերը Լիբանանի ճգնաժամում
Լիբանանի «Հեզբոլլահի» գլխավոր քարտուղար Սեյեդ Հասան Նասրալլահն օգոստոսի 22 -ին ունեցած ելույթում, անդրադառնալով Լիբանանի ներքին խնդիրներին, ասել է, որ Միացյալ Նահանգները առանցքային դերակատարում ունի Լիբանանի մարտահրավերներում:
Լիբանանը բախվում է բազմաթիվ քաղաքական, տնտեսական և անվտանգության մարտահրավերների: Փաստն այն է, որ այդ մարտահրավերները մեծ են Լիբանանի նման փոքր երկրի համար: Լիբանանի մարտահրավերներն ունեն բազմաթիվ պատճառներ և դերակատարներ, սակայն լիբանանցի բազմաթիվ ներքին և արտասահմանյան վերլուծաբաններ, ինչպես նաև «Հեզբոլլահի» գլխավոր քարտուղար Սեյեդ Հասան Նասրալլահը կարծում են, որ լիբանանյան այդ մարտահրավերների հիմնական պատճառն ԱՄՆ-ի վարած քաղաքականությունն է:
Լիբանանյան մարտահրավերներում ԱՄՆ-ի դերակատարության հետ կապված Սեյեդ Հասան Նասրալլահն անդրադարձել է չորս կետի.
Առաջին՝ Բեյրութում ԱՄՆ դեսպանատունը և նրա դեսպանները Լիբանանի մարտահրավերների հիմնական դերակատարներն են: Հեզբոլլահի ներկայության և օկուպացված տարածքների հետ Լիբանանի սահմանակից լինելու պատճառով Միացյալ Նահանգները Լիբանանի վերաբերյալ հատուկ տեսակետ ունի:Ուստի Վաշինգտոնը մտադիր է Լիբանանում Իրաքից հետո աշխարհում իր երկրորդ ամենամեծ դեսպանատունը հիմնել: Լիբանանցի հայտնի ռազմագետ և վերլուծաբան Ամին Հատիտը կարծում է, որ ԱՄՆ -ի քայլը ոչ թե քաղաքական այլ անվտանգության նպատակ է հետապնդում և նախատեսված է ԱՄՆ-ի դեսպանատունը դառնա Բեյրութի վերահսկման անվտանգության կենտրոնը և անվտանգության ծառայություններ մատուցի Իսրայելին: Այս կապակցությամբ Սեյեդ Հասան Նասրալլահը երեկ երեկոյան ունեցած իր ելույթում ասել է.«ԱՄՆ-ի դեսպանատունը և Բեյրութում այդ երկրի դեսպանը միջամտում են Լիբանանի բոլոր ներքին գործերին, սկսած պաշտոնյաներ նշանակելուց մինչև վառելիքի և նավթի վերաբերյալ որոշումներ կայացնելը»:
Երկրորդ՝ Բեյրութում ԱՄՆ դեսպանատունը Լիբանանի ներսում դարձել է Դիմադրության դեմ պայքարի կենտրոն: Այլ կերպ ասած, ԱՄՆ-ի դեսպանները, միջամտելով Լիբանանի բոլոր ներքին գործերին, միևնույն ժամանակ այդ երկրում ունեցած ամերիկյան ուժերի միջոցով ուղղորդում են Դիմադրության դեմ քայլերը: «Պայքարը, որը սկսվել է Դիմադրության և բոլոր իրական ազգային ուժերի դեմ, վարում է Բեյրութում ԱՄՆ դեսպանատունը, իսկ այն դեսպանները, ովքեր այստեղ են 2005 թվականից, եղել են Դիմադրության դեմ պայքարողների իրական հրամանատարները»,- ասել է Լիբանանի Հեզբոլլահի գլխավոր քարտուղարը:
Երրորդ՝ ԱՄՆ-ն վերջերս ներկայացրել է Հորդանանից էլեկտրաէներիգա Լիբանան տեղափոխելու նախագիծը: Դա ներկայացվել է անմիջապես այն բանից հետո, երբ անցած հինգշաբթի Սեյեդ Հասան Նասրալլահը տեղեկացրեց Իրանից վառելիք տեղափոխող նավերի Լիբանան ժամանման մասին: ԱՄՆ-ի ներկայացրած նախագծի նպատակն է խափանել իրանական վառելիքի առաքումը Լիբանան և Դիմադրության ու Իրանի դեմ հակաքարոզչություն իրականացնել: ԱՄՆ-ն այն դեպքում է այդ նախագծի շուրջ մանևրում,երբ Սեյեդ Հասան Նասրալլահը այդ մասին ասել է.«Լիբանանի ժողովուրդը պետք է իմանա,որ այն ինչի մասին,որ ԱՄՆ-ի դեսպանը խոսում է, 6-12 ամիս ժամանակ է պահանջում: Ի դեպ Սիրիան ևս արձագանքել էր այդ հարցին: Քանզի Հորդանանից Լիբանան գազը պետք է անցնի Սիրիայի տարածքով, և Սիրիան այդ հարցով ունի նախապայմաններ:
Չորրորդ՝ ԱՄՆ-ն ոչ միայն չի օգնում Լիբանանին, այլև թույլ չի տալիս այլ երկրներն օգնեն Լիբանանին: Փաստն այն է, որ Վաշինգտոնը ցանկանում է Լիբանանը մնա ճնշման տակ, եւ ողջունում է Լիբանանում մարտահրավերների սրումը: Այդ իսկ պատճառով, մի կողմից, պատժամիջոցներ է սահմանել Հեզբոլլահի և նրա որոշ առաջնորդների նկատմամբ, իսկ մյուս կողմից ՝ Լիբանանին օգնող ցանկացած երկիր արժանանում է ԱՄՆ -ի զայրույթին: Այդ կապակցությամբ Սեյեդ Հասան Նասրալլահը, իր ելույթում, դիմելով Բեյրութում ԱՄՆ դեսպանին ասել է ««Եթե դուք ձգտում եք ծառայել Լիբանանին, ապա ձեր կառավարությանը հայտնեք, որ չարգելի այն երկրներին,որոնք ցանկանում են օգնել Լիբանանին: Մենք ո՛չ ձեր նախաձեռնությունն ենք ուզում ո՛չ էլ ձեր փողերը»: