Իրանի մեծարգո առաջնորդն ընդգծել է Պաղեստինի ժողովրդին հովանավորելու անհրաժեշտությունը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i14887-Իրանի_մեծարգո_առաջնորդն_ընդգծել_է_Պաղեստինի_ժողովրդին_հովանավորելու_անհրաժեշտությունը
Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդն ընդունել է Պաղեստինի իսլամական Ջիհադ շարժման գլխավոր քարտուղար՝ Ռամազան Աբդոլլահի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ժամանակ, գերապատիվ առաջնորդը վերլուծելով տարածաշրջանի ներկա պայմաններն ասել է .«ԱՄՆ-ի գլխավորությամբ արևմուտքի ճակատի նպատակն է իսլամի ճակատի դեմ լայնամաստշաբ պատերազմ մղելով, իր իշխանոթյունը հաստատել տարածաշրջանում»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 02, 2016 08:26 Asia/Tehran
  • Իրանի մեծարգո առաջնորդն ընդգծել է Պաղեստինի ժողովրդին հովանավորելու անհրաժեշտությունը

Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդն ընդունել է Պաղեստինի իսլամական Ջիհադ շարժման գլխավոր քարտուղար՝ Ռամազան Աբդոլլահի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ժամանակ, գերապատիվ առաջնորդը վերլուծելով տարածաշրջանի ներկա պայմաններն ասել է .«ԱՄՆ-ի գլխավորությամբ արևմուտքի ճակատի նպատակն է իսլամի ճակատի դեմ լայնամաստշաբ պատերազմ մղելով, իր իշխանոթյունը հաստատել տարածաշրջանում»:

Կիրակի երեկոյան տեղի ունեցած հանդիպման ժամանակ , Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ՝ Այաթոլլահ Խամենեին ընդգծել է.«Այսօր տարածաշրջանում ընթացող լայնամասշտաբ պատերազմը ,շարունակությունն է այն պատերազմի ,որը սկսվել է 37 տարի առաջ և ուղղված է ԻԻՀ դեմ»: Նա նշել է.«Այս առճակատման մեջ, Պաղեստինի հարցը առանցքային ու հիմնական է: Իրանը Պաղեստինին հովանավորելը իր պարտականությունն է համարում և ապագայում էլ կշարունակի իր այս դիրքորոշումը»:

ԻԻՀ Սահմանադրության 154-րդ հոդվածում նշված է, որ մարդկային հասարակության մեջ մարդու երջանկությունը ամենակարևորն է և անկախությունը, ազատությունն ու արդարության իշխանությունը աշխարհի բոլոր ժողովուրդների իրավունքն է: Ուստի խուսափելով այլ ժողովուրդների ներքին գործերին ցանկացած միջամտությունից , Իրանն աջակցում է աշխարհի կայսերապաշտների դեմ արդար պայքարին:

Իրանում Իսլամական հեղափոխության հաղթանակով, մեծապետական համակարգերի դեմ պայքարի նոր շրջան սկսվեց և բռնահարված ժողովուրդներին հովանավորելը դարձավ Իսլամական հանրապետության հիմնադիր՝ Հոգելույս Իմամ Խոմեյնիի շարժման սկզբունքներից մեկն ու պայքարի նշանաբանը: Ուստի Իսլամական հանրապետության համակարգը միշտ կպաշտպանի բռնահարված ժողովուրդների հատկապես Պաղեստինի ժողովրդի իրավունքները : Այդ իսկ պատճառով, ԱՄՆ-ն սկզբից օգտվելով քաղաքական, քարոզչական , տնտեսական և նույնիսկ ռազմական միջոցներից, փորձեց Իսլամական հեղափոխությունը հեռու պահել իր վեհ իդեալներից ու նպատակներից , հատկապես բռնահարված ժողովուրդներին հովանավորելու իր գաղափարից:

Արևմուտքն իր նպատակը հետապնդեց կոշտ պատերազմի և այնուհետև փափուկ պատերազմի և տարածաշրջանում իսլամական պատմության խեղաթյուրման միջոցով: Բայց այն ինչ այսօր տեղի է ունենում տարածաշրջանում, այդ ջանքերի ձախողումն է, և Իսլամական հանրապետության համակարգը ընթանում է իսլամական հեղափոխության գաղափարների ու նպատակների ուղղությամբ: Ուստի ԱՄՆ-ն այս ժամանակահատվածում իր ամբողջ ջանքերն ի գործ է դրել պառակտում սերմանելու և ուշադրությունը Պաղեստինի հարցից շեղելու համար : Նա փորձում է տարածաշրջանի իրադարձությունները ներկայացնել որպես շիայի ու սուննիի միջև պատերազմ:

Ինչպես որ մեծարգո առաջնորդ՝ Այաթոլլահ Խամենեին է հստակեցրել , շիա-սուննի առճակատումը գաղութարարական ու ամերիկյան նախագիծ է,որի գլխավոր նպատակն է մուսուլմաններին իրար դեմ հանել: Իրանի իսլամական հեղափոխությունն ուրվագծել է այդ սադրանքին դիմակայելու ուղին:

Իրանի իսլամական հեղափոխությունը փաստորեն Պաղեստինի ժողովրդի իրավունքների պաշտպանությունը վերածել է իսլամական ջիհադի: Այս գաղափարից է բխում Իսլամական հանրապետության հիմնադիր՝ Իմամ Խոմեյնիի կողմից Երուսաղեմի համաշխարհային օրվա հռչակումը :