Մամուլի տեսություն 26.08.2021
Իրանի գրեթե բոլոր թերթերն այսօր անդրադարձել են Իսլամական խորհրդարանում Իրանի նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի առաջարկած նախարարներին վստահության տալու քվեարկությանը:
Ջավան օրաթերթ
Իրանի իսլամական խորհրդաարանի հինգօրյա ինտենսիվ նիստերից հետո, խորհրդարանը վստահության քվե տվեց Ռայիսիի առաջարկած նախարարներին:
13-րդ կաբինետի ձևավորմանը զուգահեռ, բոլոր հայացքներն այժմ ուղղված են ժողովրդական կառավարության աշխատանքին, ակնկալիքով, որ կառավարությանը, խորհրդարանին և դատական իշխանությանը համահունչ, ինչը պատմական հնարավորություն է իսլամական համակարգի ծառաների համար, ժողովրդի և իսլամական համակարգի առջև ծառացած խնդիրները մեկը մյուսի հետևից կլուծվեն, իսկ արտադրության, աջակցության և խոչընդոտների տարում երկրի աճի և զարգացման պատմության մեջ նոր էջեր կավելանան:
Քեյհան օրաթերթ
Միացյալ Նահանգների նկատմամբ անվստահությունը և անկախության համար պայքարն Աֆղանստանում Վաշինգտոնի ծանր պարտության երկու շոշափելի հետևանքներն են
Աֆղանստանը շարունակում է մնալ աշխարհի նորությունների առաջին հորիզոնականում:
Թալիբները պնդում են, որ պատերազմն Աֆղանստանում ավարտվել է, և Փանջշիրի հարցի 80 տոկոսը լուծված է:
Մյուս կողմից, Բայդենը շարունակում է մնալ ամերիկյան ԶԼՄ-ների թիրախում: BBC- ն գրել է. «Պատմությունը որպես մութ էջ կհիշի կհիշի Բայդենի կառավարության քայլը ՝ հեռանալ Աֆղանստանից այն բանից հետո, երբ թալիբները գրավեցին երկիրը»:
Միևնույն ժամանակ, Քաբուլի անկումը և Աֆղանստանի 100 տոկոսանոց կախյալ բանակի և կառավարության արագ փլուզումն ու Միացյալ Նահանգների նվաստացուցիչ փախուստը բազմաթիվ արձագանքներ են առաջացրել դաշնակիցների շրջանում նրանց ստիպելով խորհել այն մասին, թե արդյոք Վաշինգտոնին կարելի՞ է ապագայում վստահել:
Խորասան օրաթերթ
Իրանի տասներեքերորդ կկառավարությունը ձևավորվեց
Իրանի Իսլամական խորհրդարանը վստահության քվե տվեց 13-րդ կառավարությանը: Վիճակագրության համաձայն, այս կառավարությունն ունեցավ վստահության ամենաբարձր քվեներից մեկը: Ի տարբերություն Ռոհանիի առաջին կառավարության, որը հավաքեց ձայների ընդամենը 48 տոկոսը, Ռայիսիի կառավարությունը ստացավ ձայների 78 տոկոսը:
Էթեմադ օրաթերթ
Bloomberg. ՄԱԳԱՏԷ-ն աշխատում է հնարավոր ծրագրերի վրա, եթե Վիեննայի բանակցությունները տապալվեն
Bloomberg News- ը, վկայակոչելով որոշ իրազեկ աղբյուրներ, նշում է, որ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը փորձում է մշակել Իրանի միջուկային ծրագրի մոնիտորինգի հնարավոր ծրագրեր, եթե Վիեննայի բանակցությունները տապալվեն:
Զեկույցում նշվում է նաև, որ ՄԱԳԱՏԷ -ն Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ եռամսյակային երաշխիքային զեկույց է պատրաստում, որը սեպտեմբերին Վիեննայում կներկայացվի դիվանագետներին:
Էբթեքար օրաթերթ
Պատժամիջոցները պետք է շրջանցվեն անկանխիկ գործարքներով
Իրանի նավթի նոր նախարար Ջավադ Օջին չորեքշաբթի առավոտյան խորհրդարանի նիստում ներկայացրեց իր ծրագրերը: Նա հայտարարեց, որ մասնավոր հատվածի կարողություններն օգտագործվելու են նավթ վաճառելու համար, բայց կա նաև ապրանք՝ նավթի դիմաց և ներդրումներ ներգրավելու մեթոդը:
armenpress.am
Թուրքիան սկսում է զորքերը դուրս բերել Աֆղանստանից
Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է Աֆղանստանից թուրքական զինվորականներին դուրս բերելու գործընթացի մեկնարկի մասին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Թուրք զինվորականները, հաջողությամբ իրականացնելով իրենց պարտականություններն Աֆղանստանում, պատվով վերադառնում են հայրենիք»,- ասվում է պաշտպանական գերատեսչության հայտարարության մեջ:
Reuters լրատվական գործակալությանն ավելի վաղ երկու թուրք պաշտոնյաներ հայտնել էին, որ «Թալիբան» շարժման ներկայացուցիչները Քաբուլի օդանավակայանն աշխատացնելու հարցով տեխնիկական աջակցության համար դիմել են Թուրքիային՝ պայմանով, սակայն, որ թուրքական զինված ուժերը մյուս երկրների զինուժի նման մինչև օգոստոսի վերջ կլքեն Աֆղանստանի տարածքը:
«Թալիբանը»-ը դիմել է Քաբուլի օդանավակայանն աշխատացնելու նպատակով տեխնիկական օգնություն տրամադրելու հարցով»,- հայտնել է բարձրաստիճան թուրք պաշտոնյան՝ նշելով, սակայն, որ թուրքական զորքերի դուրսբերումը բարդացնում է նման առաքելության հնարավորությունը՝ հաշվի առնելով անվտանգային ռիսկերը:
armenpress.am
Ադրբեջանական կողմը փակել է Կապան-Գորիս միջպետական ճանապարհի Կարմրաքար-Շուռնուխ հատվածը․ ԱԱԾ
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 25-ին ժամը 23:00-ի սահմաններում ադրբեջանական կողմը փակել է Կապան-Գորիս միջպետական ճանապարհի Կարմրաքար-Շուռնուխ հատվածը:
«Նշված հատվածում գտնվող տրանսպորտային միջոցները տարհանվել են: Աշխատանքներ են իրականացվում ճանապարհը բացելու, մարդկանց և տրանսպորտային միջոցների տեղաշարժի բնականոն աշխատանքը վերականգնելու ուղղությամբ»,-
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասված է ԱԱԾ-ի տարածած հաղորդագրության մեջ։
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը կոչ է անում հետևել միայն պաշտոնական լրահոսին:
armenpress.am
Նիգերում ահաբեկչական խմբավորումը 16 զինվորի է սպանել
Ահաբեկչական իսլամիստական «Բոկո Հարամ» խմբավորման հարյուրավոր զինյալներ հարձակում են իրականացրել Նիգերի հարավում գտնվող մարտական հենակետի վրա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին հաղորդում է Reuters-ը:
Նիգերի պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ հարձակման հետևանքով 16 զինվոր մահացել է, 9-ը՝ վիրավորվել: Կրակահերթերի արդյունքում սպանվել է շուրջ 50 զինյալ ահաբեկիչ:
panarmenian.net
Առարկայի միակ մասնագետ ուսուցիչներին եռամսյա հավաքից ազատելու հարցով ԿԳՄՍՆ-ն դիմել է ՊՆ-ին
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը դիմել է պաշտպանական գերատեսչությանը, որպեսզի եռամսյա հավաքին չմասնակցեն այն ուսուցիչները, որոնք տվյալ առարկայի միակ մասնագետն են դպրոցում։ Այդ մասին հայտարարել է ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը։
«Առանձնահատուկ ուշադրություն ենք հրավիրել Տավուշի մարզի ուսուցիչների վրա, քանի որ մենք վերապատրաստել ենք նրանց։ Այսինքն` շատ առանցքային ենք համարում, որպեսզի վերապատրաստված մասնագետները դասապրոցեսն իրականացնեն»,–ասել է Անդրեասյանը, տեղեկացնում է Sputnik Արմենիան։
Նրա խոսքով` եթե անգամ տվյալ առարկայի միակ ուսուցչին կանչեն եռամսյա հավաքի, տվյալ դեպքում նույնպես լուծումներ կգտնեն։
Փոխնախարարը հիշեցրել է, որ պատերազմի օրերին էլ նման իրավիճակ էր, երբ նախնական զինվորական պատրաստության ուսուցիչները մեկնել էին առաջնագիծ։ Օրինակ, կարելի է ՆԶՊ-ն (նախնական զինվորական պատրաստությունը) որոշ ժամանակ հանել ուսումնական ծրագրից և ավելի խիտ տարբերակով անցնել, երբ ուսուցիչը կվերադառնա։
Փոխնախարարը հավելել է, որ ՊՆ գործընկերների հետ ուսուցիչների զորակոչման համար պետք է խելամիտ լուծումներ գտնեն։
Օգոստոսի 5-ին մեկնարկել է պահեստազորի վարժական եռամսյա հավաքը։ ՊՆ–ն հայտարարել է, որ հավաքներն անցկացվում են պահեստազորայինների ռազմական ունակությունների կատարելագործման և վերապատրաստման նպատակով։ Իսկ հավաքներից խուսափողները կենթարկվեն քրեական պատասխանատվության:
panarmenian.net
ՄԻՊ․ Խիստ դատապարտելի է ԱԺ-ում Աննա Մկրտչյանի նկատմամբ մեծաքանակ զինվորականների ներգրավմամբ բռնությունը
ՄԻՊ Արման Թաթոյանը խիստ մտահոգիչ է որակել միջադեպը, որ տեղի է ունեցել օգոստոսի 24-ին Ազգային ժողովի նիստերի դահլիճում՝ Կառավարության ծրագրի քննարկման ժամանակ:
«Խիստ դատապարտելի է ԱԺ ընդդիմադիր խմբակցության կին պատգամավոր Աննա Մկրտչյանի նկատմամբ մեծաքանակ զինվորականների ներգրավմամբ գործադրված բռնությունը»,-գրել է նա ֆեսյբուքյան իր էջում:
ՄԻՊ-ը նշել է, որ խորհրդարանը պետք է երաշխավորի հասարակությունում համերաշխության վերականգնումը և ծառայի մարդու առօրյա հոգսերին ու իրավունքներին:
«Գոյություն ունեն միջազգային պահանջներ, որոնք երաշխավորում են քաղաքական խոսքի ազատությունը և ամրագրում են, թե որոնք են այդ ազատության սահմանները: Ուստի, դրանց հիման վրա պետք է ընդունել կոնկրետացված կանոններ, որպեսզի խորհրդարանի քննարկումները ձևավորեն ճիշտ հանրային դիսկուրս և չհանգեցնեն մարդու իրավունքների համակարգը խաթարող նման արատավոր երևույթների:
Եվ առհասարակ, խիստ մտահոգիչ է, որ առաջնային մանդատով ձևավորված մարմնի՝ Ազգային ժողովի անվտանգության ապահովմանը վերջին ժամանակներս լայնորեն ներգրավվում են զինվորական համազգեստով ծառայողներ, ու դրանով ստեղծում են խորհրդարանի ռազմականացված մարմին լինելու հանրային տպավորություն:
Մինչդեռ, ԱԺ-ն՝ որպես բարձրագույն ներկայացուցչական մարմին, երկրում ժողովրդավարության գլխավոր երաշխավորն է»,-ասվում է ՄԻՊ գրառման մեջ:
Օգոստոսի 24-ին ԱԺ-ում կառավարության 5-ամյա ծրագրի քննարկման ժամանակ, որը ներկայացնում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը, միջադեպ է գրանցվել։ «Պատիվ ունեմ» դաշինքի անդամ Աննա Մկրտչյանն ասել էր. «Հիմա Ազգային ժողովի ամբոինին կանգնած անձնավորությունն իր հետ դահլիճ է բերել ախրանիկներ, որոնք երբևէ Ազգային ժողով չեն մտել...»։ ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանը Մկրտչյանին դուրս հրավիրելու նպատակով դահլիճ կանչեց անվտանգության աշխատակիցներն։ Քաշքշուկ սկսվեց։ Անվտանգության աշխատակիցները բռնի ուժով դուրս տարան Աննա Մկրտչյանին։ Թեև այդ ընթացքում ԱԺ-ում ընդմիջում էր հայտարարվել, քաշքշուկը պատկերող տեսանյութ է հրապարկել «Հայաստան» դաշինիքի մաս կազմող «Վերածնվող Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ Վազգեն Սաղաթելյանը։